Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital

Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital Для более подробной информации Вы можете посетить наш сайт www.morevmankan.am This is one of the oldest clinics in Armenia, founded in 1931.

From the date of its establishment to present time, RCMCHP has been home to formation of a school of highly qualified obstetrician-gynecologists, who laid the foundation of Armenian science and practice of obstetric aid and treatment of obstetric-gynecological pathology.

Երբ երկար սպասված երազանքը վերջապես դառնում է իրականություն… 🤍Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն ...
20/04/2026

Երբ երկար սպասված երազանքը վերջապես դառնում է իրականություն… 🤍
Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն։

Բ.գ.թ., մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Արմինե Սայադյանի շնորհիվ ևս մեկ ընտանիք այսօր վայելում է իր ամենամեծ երջանկությունը 👶🏻

📌Լուսանկարը հրապարակված է ծնողների գրավոր համաձայնությամբ:

Մարգարյան ծննդատունը փնտրում է առնվազն մեկ երեխա ունեցող, 20-ից 38 տարեկան կանանց՝ փոխնակ մայրության համար։Հարցերի դեպքո...
16/04/2026

Մարգարյան ծննդատունը փնտրում է առնվազն մեկ երեխա ունեցող, 20-ից 38 տարեկան կանանց՝ փոխնակ մայրության համար։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +374 94 750077 հեռախոսահամարին։
____________
Լիցենզիա Կ-ԲՕ-000492, տրված՝ 13 հունիսի 2025թ.
Գովազդի թույլտվություն՝ N ԲՄԳ - 00035, տրված՝ 09․04․2026թ․

Եվս մեկ ֆոտոշարք Մարգարյան ծննդատան կողմից կազմակերպված«Սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանություններ» թեմայով գիտա...
15/04/2026

Եվս մեկ ֆոտոշարք Մարգարյան ծննդատան կողմից կազմակերպված
«Սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանություններ» թեմայով գիտաժողովից ☺️

Շրջայց  Մարգարյան ծննդատանը՝ «Քույրական գործ» բակալավրի ծրագրի ուսանողների հետ
14/04/2026

Շրջայց Մարգարյան ծննդատանը՝ «Քույրական գործ» բակալավրի ծրագրի ուսանողների հետ

ԻՆՉՈՒ՞ Է ՍՆՈՒՆԴԸ ԿԱՐԵՎՈՐ ԿԿ ԺԱՄԱՆԱԿ🤱Կրծքով կերակրման ժամանակ մայրիկի սնունդն ազդում է ոչ միայն իր էներգիայի, այլ նաև կաթ...
13/04/2026

ԻՆՉՈՒ՞ Է ՍՆՈՒՆԴԸ ԿԱՐԵՎՈՐ ԿԿ ԺԱՄԱՆԱԿ🤱

Կրծքով կերակրման ժամանակ մայրիկի սնունդն ազդում է ոչ միայն իր էներգիայի, այլ նաև կաթի որակի վրա։
Ահա մի քանի պարզ սննդային սկզբունքներ, որ օգնում են այս շրջանում պահպանել ուժերը։

✔️ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀԱՆՋ

+330-500 կկալ/ օր
* կաթի արտադրության
* մոր վերականգնման համար

✔️ ՍՊԻՏԱԿՈՒՑԸ ԿԱՐԵՎՈՐ Է

Օգնում է՝
* վերականգնմանը
* կաթի սինթեզին
* երկար հագեցվածությանը
Աղբյուրներ՝
ձուկ • հավ • ձու • լոբազգիներ

✔️ ԱՌՈՂՋ ՃԱՐՊԵՐ

Օմեգա-3 ճարպաթթուները կարևոր են երեխայի ուղեղի զարգացման համար

Աղբյուրներ՝
✓ ճարպոտ ձուկ․ ոչ հում
✓ ընկույզ
✓ կտավատի սերմ

✔️ ԻՆՉ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԿԱՄ ԲԱՑԱՌԵԼ

* Շաքար
* Աղ
* Վերամշակված սնունդ
* Ալկոհոլ
* Կոֆեին

🥗ՕՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՄԵՆՅՈՒ

Նախաճաշ
* Օմլետ կանաչիներով
* Ամբողջահատիկ հաց
* Պանիր և միրգ
* Թարմ բանջարեղեն

Ճաշ
* Հնդկացորեն կամ բրինձ
* Հավ՝ ջեռոցում
* Սեզոնային աղցան
* Մածուն կամ թան

Ընթրիք
* Շոգեխաշած ձուկ
* Շոգեխաշած բանջարեղեն
* Ընկույզ

Մայրը պետք է սնվի այնպես, ինչպես կցանկանար, որ իր երեխան սնվի ապագայում։
Եղեք տեղեկացված և առողջ🤍

📢 Բաց դռների օր Մարգարյան ծննդատանըԱպրիլի 18 - ին Մարգարյան ծննդատունը հայտարարում է Բաց դռների օր:Անվճար մասնագիտական խ...
09/04/2026

📢 Բաց դռների օր Մարգարյան ծննդատանը

Ապրիլի 18 - ին Մարգարյան ծննդատունը հայտարարում է Բաց դռների օր:
Անվճար մասնագիտական խորհրդատվություն կիրականացնեն փորձառու բժիշկներ՝
մանկաբարձ-գինեկոլոգ Նանա Դանիելբեկը,
բ.գ.թ., մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Արմինե Սայադյանը,
բ.գ.թ., ներզատաբան Հայկ Ազարյանը:

Խորհրդատվությունները կներառեն՝
▫️ Գինեկոլոգիական խնդիրներ
▫️ Էնդոկրին համակարգի խանգարումներ
▫️ Կնոջ և տղամարդու անպտղություն

Խորդատվություն ստացած բուժառուներին կտրվի հնարավորություն անհրաժեշտության դեպքում օգտվել ներքոնշյալ ծառայություններից զեղչված արժեքով☺️

✔️Բուժում 10%
✔️Անպտղության պատճառագիտության ախտորոշման շրջանակում կատարված նշանակումներ 10%
✔️Վիրահատական միջամտություն 15%
✔️ԳՁՀ 15% ( գինեկոլոգիա, վահանաձև գեղձ, կրծքագեղձ )
✔️Դենսիտոմետրիա 15%
✔️Կոլպոսկոպիա 20%

Սիրով պասում ենք Ձեզ ապրիլի 18-ին։
📞 Նախապես անհրաժեշտ է գրանցվել զանգահարելով՝ 060 68 58 48 հեռախոսահամարով:

06/04/2026

Շարունակելով նոր ֆորմատը, փորձեցինք «40 վայրկյանում» զրուցել Բ․Գ․Դ․ պրոֆոսոր Գ. Գ. Օկոևի հետ 😊

Մարգարյան ծննդատան բժիշկներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը և մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Շուշան Մաթևոսյան...
06/04/2026

Մարգարյան ծննդատան բժիշկներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը և մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Շուշան Մաթևոսյանը, սաղմնաբան Անժելա Հարությունյանը «Ծնողական ժողով» հաղորդման շրջանակում խոսել են հղիության պլանավորման կարևորության մասին։

Public TV Company of Armenia 2026Facebook: https://www.facebook.com/ArmPublicTVInstagram: https://www.instagram.com/ArmPublicTV #ԱռաջինԱլիք

Ապրիլի 5-ը նեոնատոլոգների մասնագիտական օրն է 🎊Սիրելի նեոնատոլոգներ, շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական օրվա առթիվ։Ձեր աշխ...
05/04/2026

Ապրիլի 5-ը նեոնատոլոգների մասնագիտական օրն է 🎊

Սիրելի նեոնատոլոգներ, շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական օրվա առթիվ։
Ձեր աշխատանքը սկսվում է կյանքի առաջին վայրկյաններից՝ ապահովելով նորածինների անվտանգությունն ու առողջությունը։

Շնորհակալություն պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և նորածինների հանդեպ ցուցաբերած սիրո, հոգատարության համար 🤍

Մարգարյան ծննդատունը շարունակաբար զարգացնում և վերազինում է նեոնատոլոգիական ծառայությունը՝ ապահովելով նորագույն սարքավորումներ և լավագույն պայմաններ նորածինների խնամքի համար։

Շարունակելով մեր բժիշկները շարքը… ☺️Անժելա Հարությունյան սաղմնաբան,վերարտադրողաբան։Անժելա Հարությունյանը վերարտադրողական...
02/04/2026

Շարունակելով մեր բժիշկները շարքը… ☺️
Անժելա Հարությունյան սաղմնաբան,վերարտադրողաբան։

Անժելա Հարությունյանը վերարտադրողական բժշկության ոլորտում փորձառու մասնագետ է, ով 2018 թվականից իր մասնագիտական գործունեությունը իրականացնում է Մարգարյան ծննդատանը՝ որպես սաղմնաբան, վերարտադրողաբան ։
Բժշկուհին նաև դասախոսում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության» ամբիոնում՝ իր գիտելիքն ու փորձը փոխանցելով ապագա մասնագետներին։

Անժելա Հարությունյանը Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության եվրոպական միության (ESHRE) անդամ է և պարբերաբար մասնակցում է միջազգային մասնագիտական կոնգրեսների և գիտաժողովների։ 2020, 2022, 2023, 2024, 2025 ESHRE տարեկան գիտաժողովի, Future Innovations for Embryologists կոնգրեսի և Endometriosis Online Congress-ի մասնակից, որտեղ քննարկվել են վերարտադրողական բժշկության և սաղմնաբանության ոլորտի նորագույն մոտեցումները։

🎓Կրթություն
2006 - 2011թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բժշկագիտության բակալավր
2011 - 2013թթ. նույն համալսարան, բժշկի որակավորում՝ մագիստրոսի աստիճան
2013 - 2017թթ. կլինիկական օրդինատուրա՝ «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ
2017 - 2018թթ. «Ուլտրաձայնային ախտորոշում» բժշկի մասնագիտացում

📚 Մասնագիտական վերապատրաստումներ
2018 - 2019թթ. Սանկտ Պետերբուրգի Վերարտադրողական բժշկության միջազգային կենտրոն, «Սաղմնաբանություն» մասնագիտացում (ԱՄԲ բաժանմունք, ՕՎՏ լաբորատորիա)
2024 - 2025թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Վերարտադրողական բժշկություն» մասնագիտացում՝ բժիշկ վերարտադրողաբան
2025թ. «Սաղմնաբանություն» մասնագիտացում՝ բժիշկ սաղմնաբան

31/03/2026

«Մայրության ճանապարհը սկսվում է վստահությունից»
Շնորհակալություն բոլոր ապագա մայրիկներին՝ ջերմ, բաց ու հետաքրքիր լինելու համար։ Մեզ համար մեծ պատիվ է Ձեզ ուղեկցել դեպի Ձեր ամենագեղեցիկ պահը՝ ծննդաբերությունը։

«Մարգարյան ծննդատուն»՝ որտեղ ծնունդը սկսվում է սիրով։

Address

Mashtoc 22
Yerevan
0002

Telephone

+37410530641

Website

https://ivf-arm.com/arm/1/Main

Alerts

Be the first to know and let us send you an email when Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Մարգարյան Ծննդատուն / Margaryan Maternity Hospital:

Share

Category

Research center of maternal and child health protection

📷

It is our pleasure to introduce you to our establishment, located in the center of Yerevan, at 22 Mashtots Avenue. This is one of the oldest clinics in Armenia, founded in 1931. From the date of its establishment to present time, RCMCHP has been home to formation of a school of highly qualified obstetrician-gynecologists, who laid the foundation of Armenian science and practice of obstetric aid and treatment of obstetric-gynecological pathology. All modern technologies in obstetrics, gynecology, perinatology, intensive therapy and newborns' resuscitation, medical genetics and reproductive health were developed and introduced for the first time in Armenia in our Center. Our impeccable reputation as a highly qualified medical institution is a result of many years of successful hard work in the sphere of public health. Medical aid, diagnostic and advisory services are provided by highly qualified doctors and healthcare professionals at RCMCHP. Our Center is proud to have three Doctors of Medical Sciences, twenty Candidates of Medical Sciences (Ph.D. equivalent) and two candidates of biological sciences. Our physicians constantly improve their professional skills and raise their qualifications through trainings in Russia, France, Italy, Japan, Germany, Austria and other countries. RCMCHP's reputation as a leader was earned through day-to-day hard work, guided by the principles of highest professionalism, kind and respectful treatment of our patients and their relatives.