Dr. Angela Gargaloyan, Ophthalmologist

Dr. Angela Gargaloyan, Ophthalmologist ամեն ինչ տեսողության և տեսողական խնդիրների մասին :

Գր?

Սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին։ Գրեք հարցերը մեկնաբանությունների մեջ🧡👩‍⚕️:
06/11/2020

Սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին։
Գրեք հարցերը մեկնաբանությունների մեջ🧡👩‍⚕️:

31/08/2020
❓Գիտե՞ք արդյոք, որ կոնտակտային ոսպնյակները երբեմն սխալմամբ կարող են տեղադրվել աչքի վրա հակառակ կողմով ՝ներսից դուրս ուղղ...
21/08/2020

❓Գիտե՞ք արդյոք, որ կոնտակտային ոսպնյակները երբեմն սխալմամբ կարող են տեղադրվել աչքի վրա հակառակ կողմով ՝ներսից դուրս ուղղությամբ🤷🏻‍♀️:
🧐Ինչպե՞ս կարող ենք հասկանալ , որ ոսպնյակները աչքի վրա տեղադրված ճիշտ կամ սխալ կողմով:
1. «Տակո » թեստ 🌮-պահելով ոսպնյակը բութ մատի և ցուցամատի միջև , թեթև ճնշում ենք այն և նայում ոսպնյակի ստացված ծալքին : Ճիշտ տարբերակի դեպքում ոսպնյակի եզրերը թույլ շրջվում են դեպի ներս և այն ունենում է տակոյի տեսք✅: Իսկ եթե ոսպնյակը սխալ կողմով է տեղադրված, ապա վերջինիս եզրերը շրջվում են դեպի դուրս և հպվում են մեր մաշկին👎🏻:
Իսկ եթե դուք չեք կողմնորոշվել նրանում , թե արդյոք ճիշտ կողմով է տեղադրված ոսպնակը թե ոչ, ապա շատ մի անհանգստացեք: Սխալ կողմով տեղադրված լինելու դեպքում այն կառաջացնի տեսողական դիսկոմֆորտ : Այս դեպքում պետք է պարզապես հանել ոսպնյակը և շրջելով դնել հակառակ՝ճիշտ ուղղությամբ 😊:
2.Պահում ենք ոսպնյակը ցուցամատի վրա և նայում եզրերին_ ճիշտ կողմի դեպքում ոսպնյակը ունենում է գոգավոր ՝ ճիշտ գավաթի տեսք, իսկ սխալի դեպքում ՝ոչ, ոսպնյակը ստացվում է թեք ( դեպի դուրս) ծայրերով :
Օգտակար էր ինֆորմացիան ❓❤️:

17/08/2020

Կոնտակտային ոսպնյակներ և նրանց մասին ամենից հաճախ տրվող հարցեր:
Եկե'ք ,միասին վերջնական պարզենք բոլորիդ այդքան անհանգստացնող որոշ հարցեր ոսպնյակների թեմայի շուրջ
1️⃣Ո՞ր տարիքից է թույլատրվում կրել կոնտակտային ոսպնյակ :
❗️Որոշ ցուցումների դեպքում ոսպնյակներ երբեմն կարող են կրել անգամ մինչև 1տ փոքրիկ բալիկները: Սակայն եթե խոսքը գնում է դպրոցահասակ երեխաների մասին, ապա ամեն ինչ կախված է երեխայի պատասխանատվության զգացումիվ և գիտակցությունից❗️: Եթե վստահում եք Ձեր երեխային հիգիենայի և կոնտակտ. ոսպնյակների խնամքի հարցում, ապա երեխան կարող է կրել ոսպնյակ, իսկ հակառակ դեպքում ավելի չշտապել և նախապատվությումը տալ ակնոցին:
2️⃣Կարելի՞ է գնել կոնտակտ. ոսպնյակ ՝համարժեք ակնոցի թվերին:
❗️Ոսպնյակներ գնելիս հաշվի են առնում 3 հիմնական պարամետր՝ դիոպտեր , տրամագիծ և կորության շառավիղ:Ակնոցի դեպքում նշված է միայն դիոպտերի ( D) չափը :
3️⃣Կարո՞ղ է կոնտակտ . ոսպնյակը անցնել աչքի հետևի տարածք և այնտեղ կորչել :
❗️Ոչ, չի կարող : Աչքի կառուցվածքը այնպիսին է, որ դա պարզապես անհնարին է:
4️⃣Եթե ոսպնյակի համար նախատեսված հեղուկը վերջացել է, կարո՞ղ եմ արդյոք ոսպնյակներս լվանալ և մաքրել սովորական հոսող ջրով :
❗️Ոչ, չի կարելի: Ոսպնյակները զգայուն են հեղուկի рн-ի նկատմամբ: Ջրում նրանք կարող են պարզապես շարքից դուրս գալ և դառնալ ոչ պիտանի : Բացի այդ հատուկ նախատեսված հեղուկը պարունակում է հակասեպտիկ և ոսպնյակի մաքրման համար հատուկ նյութեր:
5️⃣«Իսկ ես կարողանում եմ իմ 2 շաբաթվա ժամկետով նախատեսված ոսպնյակները կրել մինչև 1 ամիս և անգամ ավելի երկար »:
❗️Իրականում դրանում չկա ոչ մի հպարտանալու առիթ : Կրման ընթացքում ոսպնյակի վրա կուտակվում է սպիտակուցային նստվածք:Եթե այդ նստվածքի քանակը արդեն դառնում է նախատեսվածից շատ, ապա առաջանում է աչքի մակերեսային թաղանթների գրգռվածություն և անգամ ալերգիկ ռեակցիա❗️:Սրա արդյունքում կարող եք ձեռք բերել ալերգիա ցանկացած տեսակի ոսպնյակի նկատմամբ, անգամ եթե ոսպնյակը բոլորովին նոր է :
6️⃣Ո՞ր ոսպնյակներն են ամենից որակյալը :
❗️Կան տարբեր տեսակի և արտադրանքի կոնտակտ. ոսպնյակներ:Պարզապես պետք է փորձել տարբեր ոսպնյակներ և համեմատել աչքի հարմարավետության զգացողությունը: Այն ոսպնյակը որում Ձեր աչքը կլինի մաքսիմալ հարմարավետ վիճակում և չի զգա ոսպնյակի առկայությունը , այդ ոսպնյակն էլ Ձեր դեպքում կլինի լավագույն տարբերակը :
https://www.facebook.com/pg/Dr-Angela-Gargaloyan-Ophthalmologist-107056840895853/posts/

10/08/2020

Տեսե՞լ եք այս ֆիլմը ??😂 ❓Իսկ Ձեզ մոտ ինչպիսի զավեշտալի դեպքեր են պատահել ակնաբույժի հետազոտության ժամանակ😉😂:

07/08/2020
❗️❓Ակնաբույժին  կոնտակտ. ոսպնյակների վերաբերյալ հաճախ տրվող հարցերից է, թե 🧐կարո՞ղ  է արդյոք ոսպնյակը  կրման ընթացքում տ...
07/08/2020

❗️❓Ակնաբույժին կոնտակտ. ոսպնյակների վերաբերյալ հաճախ տրվող հարցերից է, թե 🧐կարո՞ղ է արդյոք ոսպնյակը կրման ընթացքում տեղաշարժվել աչքի առաջային հատվածից և անցնելով ակնագնդի հետին տարածություն ՝այնտեղ թաքնվել : Ասեմ ավելին, անգամ շատերը նույնիսկ այս մտավախության պատճառով խուսափում են ոսպնյակ կրելու մտքից🤦🏻‍♀️:
Սակայն պետք է լավ լուր հայտնեմ 😊 և ասեմ որ ծանոթ լինելով աչքի 👁անատոմիային դուք կհասկանաք ,որ դա պարզապես ԱՆՀՆԱՐԻՆ երևույթ է✅:
Կոպերի ներքին մակերեսը պատված է լորձաթաղանթով( կոնյունկտիվա) , որը վերին և ստորին կոնյունկտիվալ պարկերի տարածքում ծալվում է հետ և տարածվում ակնագնդի վրա՝ որպես ակնագնդի կոնյունկտիվա : Սա նշանակում է , որ լորձաթաղանթը ունի շարունակական ընթացք, այն ոչ մի հատվածում չի ընդհատվում և հետևաբար ոսպնյակը ոչ մի դեպքում չի կարող թաքնվել աչքի հետին տարածքում և մնալ աննկատ😉❤️:
Հետաքրքի՞ր էր ինֆորմացիան, կիսվեք Ձեր կարծիքներով 👩🏻‍⚕️:

Այսօր կրկին խոսելու ենք կոնտակտային ոսպնյակների և նրանց մասին ամենից հաճախ տրվող հարցերի մասին👁: Եկեք միասին վերջնական պ...
05/08/2020

Այսօր կրկին խոսելու ենք կոնտակտային ոսպնյակների և նրանց մասին ամենից հաճախ տրվող հարցերի մասին👁: Եկեք միասին վերջնական պարզենք բոլորիդ այդքան անհանգստացնող որոշ հարցեր ոսպնյակների թեմայի շուրջ :

1️⃣Ո՞ր տարիքից է թույլատրվում կրել կոնտակտային ոսպնյակ :

❗️Որոշ ցուցումների դեպքում ոսպնյակներ երբեմն կարող են կրել անգամ մինչև 1տ փոքրիկ բալիկները: Սակայն եթե խոսքը գնում է դպրոցահասակ երեխաների մասին, ապա ամեն ինչ կախված է երեխայի պատասխանատվության զգացումիվ և գիտակցությունից❗️: Եթե վստահում եք Ձեր երեխային հիգիենայի և կոնտակտ. ոսպնյակների խնամքի հարցում, ապա երեխան կարող է կրել ոսպնյակ, իսկ հակառակ դեպքում ավելի չշտապել և նախապատվությումը տալ ակնոցին✅:

2️⃣Կարելի՞ է գնել կոնտակտ. ոսպնյակ ՝համարժեք ակնոցի թվերին:

❗️Ոսպնյակներ գնելիս հաշվի են առնում 3 հիմնական պարամետր՝ դիոպտեր , տրամագիծ և կորության շառավիղ:Ակնոցի դեպքում նշված է միայն դիոպտերի ( D) չափը :

3️⃣Կարո՞ղ է կոնտակտ . ոսպնյակը անցնել աչքի հետևի տարածք և այնտեղ կորչել :

Ոչ, չի կարող 😂: Աչքի կառուցվածքը այնպիսին է, որ դա պարզապես անհնարին է🙅🏻‍♀️:

4️⃣Եթե ոսպնյակի համար նախատեսված հեղուկը վերջացել է, կարո՞ղ եմ արդյոք ոսպնյակներս լվանալ և մաքրել սովորական հոսող ջրով🚰 :

Ոչ, չի կարելի👎🏻 : Ոսպնյակները զգայուն են հեղուկի рн-ի նկատմամբ: Ջրում նրանք կարող են պարզապես շարքից դուրս գալ և դառնալ ոչ պիտանի : Բացի այդ հատուկ նախատեսված հեղուկը պարունակում է հակասեպտիկ և ոսպնյակի մաքրման համար հատուկ նյութեր:

5️⃣«Իսկ ես կարողանում եմ իմ 2 շաբաթվա ժամկետով նախատեսված ոսպնյակները կրել մինչև 1 ամիս և անգամ ավելի երկար »:

🤦🏻‍♀️Իրականում դրանում չկա ոչ մի հպարտանալու առիթ 🙄: Կրման ընթացքում ոսպնյակի վրա կուտակվում է սպիտակուցային նստվածք:Եթե այդ նստվածքի քանակը արդեն դառնում է նախատեսվածից շատ, ապա առաջանում է աչքի մակերեսային թաղանթների գրգռվածություն և անգամ ալերգիկ ռեակցիա❗️:Սրա արդյունքում կարող եք ձեռք բերել ալերգիա ցանկացած տեսակի ոսպնյակի նկատմամբ, անգամ եթե ոսպնյակը բոլորովին նոր է 😕:

6️⃣Ո՞ր ոսպնյակներն են ամենից որակյալը 🧐:

👩🏻‍⚕️Կան տարբեր տեսակի և արտադրանքի կոնտակտ. ոսպնյակներ:Պարզապես պետք է փորձել տարբեր ոսպնյակներ և համեմատել աչքի հարմարավետության զգացողությունը: Այն ոսպնյակը որում Ձեր աչքը կլինի մաքսիմալ հարմարավետ վիճակում և չի զգա ոսպնյակի առկայությունը , այդ ոսպնյակն էլ Ձեր դեպքում կլինի լավագույն տարբերակը :

Եթե ունեք այլ հարցեր ոսպնյակների մասին, գրեք մեկնաբանությունների մեջ❤️:

😷👩🏻‍⚕️
30/07/2020

😷👩🏻‍⚕️

Ամառային շոգ օրերին հաճախ ենք այցելում լողավազաններ🌊💦 : Սակայն եթե դուք կրում եք կոնտակտային ոսպնյակներ, ապա ❗️❗️❗️միշտ ...
27/07/2020

Ամառային շոգ օրերին հաճախ ենք այցելում լողավազաններ🌊💦 : Սակայն եթե դուք կրում եք կոնտակտային ոսպնյակներ, ապա ❗️❗️❗️միշտ պետք է հիշեք, որ ոսպնյակներով լողանալը( լինի ծովում կամ լողավազանում) կարող է շատ լուրջ խնդիրների առջև կանգնեցնել Ձեզ՝անգամ մինչև տեսողության կորուստ:

❓Ւսկ հիմա եկեք հասկանանք միասին, թե ինչո՞վ է դա վտանգավոր մեր տեսողության համար:
Բանն այն է , որ ոսպնյակների շփումը ցանկացած ծագման ջրի 💦հետ միշտ խստիվ պետք է բացառել🙅🏻‍♀️:
❗️Ոսպնյակներով լողանալու արդյունքում կարող են առաջանալ եղջերաթաղանթի ինֆեկցիոն բարդություններ🤦🏻‍♀️( անգամ նույնիսկ եղջերաթաղանթի խոց):Նման ինֆեկցիոն բարդությունների հիմնական հարուցիչը ականտամեոբան է, որը կարող է բնակվել լինզայի ներքին մակերեսի և աչքի եղջերաթաղանթի արտաքին մակերեսի միջև:Անգամ եթե լողանալուց հետո դուք լվանում և մաքրում եք լինզաները,միևնույն է նույնիսկ օրեր հետո դուք կարող եք վարակվել այս հարուցիչով ❗️, քանի որ ականտամեոբան կայուն է ախտահանիչ տարբեր միջոցների նկատմամբ:Ականտամեոբային կերատիտը( եղջերաթաղանթի բորբոքում) հանդիպում է կոնտ.ոսպնյակ կրող մարդկանց մոտ:
Իսկ ինչ վերաբերվում է լողավազանին , ապա նշեմ որ քլորը չի կարող ոչնչացնել բոլոր մանրէներին և բացի այդ այն կարող է կուտակվել ոսպնյակի մեջ՝առաջացնելով կոնյունկտիվայի գրգռում և կարմրություն:

👩🏻‍⚕️Հետաքրքի՞ր էր նյութը??Կիսվեք մեկնաբանություններում Ձեր տպավորություններով❤️:

👩🏻‍⚕️❗️Իսկ դուք հետևու՞մ եք այս բոլոր կանոններին✅:
24/07/2020

👩🏻‍⚕️❗️Իսկ դուք հետևու՞մ եք այս բոլոր կանոններին✅:

Ակնագարիկը ( կամ հորդեոլում ) - կոպի տեղային ցավոտ այտուցվածություն է՝պայմանավորված թարթիչների ֆոլիկուլների ինֆեցիոն բոր...
22/07/2020

Ակնագարիկը ( կամ հորդեոլում ) - կոպի տեղային ցավոտ այտուցվածություն է՝պայմանավորված թարթիչների ֆոլիկուլների ինֆեցիոն բորբոքմամբ ❗️: Այն կարող է առաջանալ կոպի արտաքին կամ ներքին մակերեսին:
Առաջին օրերի ընթացքում հայտնվում է կոպի թույլ և ցավոտ այտուցվածություն , որը գնալով ավելի է մեծանում 🙄: Այտահայտված դեպքերում կարող է նկատվել մարմնի ջերմաստիճանի բարձրացում և գլխացավ🤕:

Պատճառներ ՝
❗️իմունիտետի անկում 💊💉
❗️ավիտամինոզ
❗️մրսածություն🤧
❗️կոպերի խնամքի և հիգիենայի բացակայութուն 🤭
❗️ստամոքսաղիքային և էնդոկրին հիվանդություններ
❗️օրգանիզմի վիրուսային կամ բակտերիալ հիվադություններ
Ինչպես նշեցի ակնագարիկը դա ինֆեկցիոն բնույթի բորբոքում է, իսկ նրա հարուցիչը հանդիսանում է ոսկեգույն ստաֆիլոկոկը ( St.aureus) :

❓Հնարավոր է այդյոք վարակվել🤔:
Հիգիենայի բացակայության դեպքում ՝ այո,հնարավոր է լինի վարակի փոխանցում :

❌Արգելվում է այս ընթացքում օգտվել աչքի կոսմետիկ միջոցներից և կիրառել տարբեր ժողովրդական բուժման մեթոդներ🤦🏻‍♀️:

Ակնագարիկի առկայության դեպքում անհրաժեշտ է այցելել ակնաբույժի և ստանալ գրագետ բուժում👩🏻‍⚕️: Իսկ Ձեզ հետ պատահել է ? : Կիսվեք Ձեր փորձով մեկնաբանություններում: ❤️

Address

Վարդանանց փողոց 18, Երևան, Հայաստան
Yerevan
0100

Telephone

+37493141924

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Angela Gargaloyan, Ophthalmologist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Angela Gargaloyan, Ophthalmologist:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram