Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան

Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան
(2)

15/09/2025

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ «Շենգավիթ» ԲԿ-ի «Վերին շնչուղիների հիվանդությունների և ականջի վիրաբուժության ծառայությունը» կղեկավարի ԼՕՌ վիրաբույժ Սերգեյ Մանասյանը:

Նրա պրոֆեսիոնալիզմը կծառայի ի նպաստ մեծերի և փոքրերի քթի կոկորդի և ականջի պաթոլոգիաների ախտորոշմանը, կոնսերվատիվ և վիրաբուժական բուժմանը: Սերգեյ Մանասյանի մասնագիտական փորձը խոստանում են նոր մակարդակ, վստահություն և որակ՝ «Շենգավիթ» ԲԿ-ում։

Շնորհավորում ենք Սերգեյ Մանասյանին նշանակման կապակցությամբ և մաղթում նոր նվաճումներ, վստահ առաջնորդություն և շարունակական հաջողություններ այս կարևոր առաքելության ճանապարհին։

❗️Քթային շնչառությունը վերականգնող վիրահատություններ  Քթային շնչառությունը վերականգնող վիրահատություններ կատարվում են այ...
03/09/2025

❗️Քթային շնչառությունը վերականգնող վիրահատություններ

Քթային շնչառությունը վերականգնող վիրահատություններ կատարվում են այն դեպքերում , երբ դեղորայքային բուժումը անարդյունավետ է:
Դժվարաշնչություն առաջացնող պաթոլոգիաները տարբեր են , և ունեն տարբեր վիրաբուժական լուծումներ:

🔹 Սեպտոպլաստիկա ` կատարվում է քթի միջնապատի թեքվածության դեպքում:
🔹 Ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ` կատարվում է ստորին խեցիների գերաճի դեպքում:
🔹 Էնդոսկոպիկ վիրահատություններ (FESS) ` կատարվում է քթի հարակից խոռոչների պաթոլոգիաների դեպքում( հայմորիտ , էթմոիդիտ և այլն):
🔹 Ադենոիդէկտոմիա `կատարվում է երեխների մոտ ադենոիդ հյուսվածքի գերաճի դեպքում:

Արդյունքը ` ազատ շնչառություն, քնի և կյանքի որակի բարելավում։

‼️0-18 տարեկանների վիրահատական բուժումը կատարվում է անվճար՝ պետպատվերի շրջանակներում։
_________________________________
📍Շենգավիթ բ/կ
Հեռ. +𝟑𝟕𝟒 𝟗𝟔 𝟏𝟏𝟑𝟑𝟑𝟏
𝙑𝙞𝙗𝙚𝙧/𝙒𝙝𝙖𝙩𝙨𝘼𝙥𝙥/𝙏𝙚𝙡𝙚𝙜𝙧𝙖𝙢

‼️Քթի հարակից խոռոչների  էնդոսկոպիկ վիրահատությունը (FESS) ունի մի շարք առավելություններ՝ համեմատած ավանդական բաց վիրահա...
26/04/2025

‼️Քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատությունը (FESS) ունի մի շարք առավելություններ՝ համեմատած ավանդական բաց վիրահատական մեթոդների ։ Ահա հիմնական առավելությունները․
☑️Վիրահատությունն իրականացվում է քթի բնական անցքերով՝ առանց արտաքին կտրվածքների։ Սա նվազեցնում է հյուսվածքների վնասման և սպիերի առաջացման ռիսկը։
☑️Հիվանդներն ավելի շուտ են ապաքինվում, քան ավանդական վիրահատությունից հետո և կարող են կարճ ժամանակում վերադառնալ սովորական կյանքի ռիթմին։
☑️Պահպանողական մեթոդի շնորհիվ հիվանդներն ունենում են զգալիորեն ավելի քիչ ցավեր հետվիրահատական շրջանում։
☑️Ժամանակակից էնդոսկոպիկ գործիքները թույլ են տալիս խիստ ճշգրիտ և նուրբ կերպով հեռացնել ախտահարված հյուսվածքները՝ նվազեցնելով արյունահոսությունը։
☑️Էնդոսկոպը էկրանին ապահովում է քթի և հարակից խոռոչների հիանալի տեսանելիություն, ինչը բժիշկին թույլ է տալիս ավելի ճշգրիտ և արդյունավետ աշխատել։

𝐒𝐄𝐑𝐆𝐄𝐘 𝐌𝐀𝐍𝐀𝐒𝐘𝐀𝐍 𝐌𝐃
_________________________

📍𝘼𝙎𝙏𝙂𝙄𝙆 𝙈𝙀𝘿𝙄𝘾𝘼𝙇 𝘾𝙀𝙉𝙏𝙀𝙍
📍𝙎𝙃𝙀𝙉𝙂𝘼𝙑𝙄𝙏 𝙈𝙀𝘿𝙄𝘾𝘼𝙇 𝘾𝙀𝙉𝙏𝙀𝙍
𝐂𝐨𝐧𝐭𝐚𝐜𝐭𝐬 : +𝟑𝟕𝟒 𝟗𝟔 𝟏𝟏𝟑𝟑𝟑𝟏
𝙑𝙞𝙗𝙚𝙧/𝙒𝙝𝙖𝙩𝙨𝘼𝙥𝙥/𝙏𝙚𝙡𝙚𝙜𝙧𝙖𝙢

Ռինոպլաստիկան (քթի պլաստիկ վիրահատություն) բժշկական կամ էսթետիկ նպատակով արված վիրահատություն է, որի նպատակն է վերափոխել...
15/04/2025

Ռինոպլաստիկան (քթի պլաստիկ վիրահատություն) բժշկական կամ էսթետիկ նպատակով արված վիրահատություն է, որի նպատակն է վերափոխել քթի ձևը, չափը կամ կառուցվածքը։ Այն կարող է ուղղված լինել՝
▪️Շնչառական խնդիրների շտկմանը
▪️Էսթետիկ փոփոխություններին
▪️Վնասվածքների կամ բնածին արատների ուղղմանը։

‼️Ռինոպլաստիկան կարելի է կատարել սկսած 17-18 տարեկանից։
Բացառություններ հնարավոր են, եթե կան շնչառական լուրջ խնդիրներ՝ բնածին արատներ կամ վնասվածքներ։

Ճիշտ ժամանակը ընտրելու համար միշտ խորհրդակցեք մասնագետի հետ։

𝐒𝐄𝐑𝐆𝐄𝐘 𝐌𝐀𝐍𝐀𝐒𝐘𝐀𝐍 𝐌𝐃
_________________________

📍𝘼𝙎𝙏𝙂𝙄𝙆 𝙈𝙀𝘿𝙄𝘾𝘼𝙇 𝘾𝙀𝙉𝙏𝙀𝙍
📍𝙎𝙃𝙀𝙉𝙂𝘼𝙑𝙄𝙏 𝙈𝙀𝘿𝙄𝘾𝘼𝙇 𝘾𝙀𝙉𝙏𝙀𝙍
𝐂𝐨𝐧𝐭𝐚𝐜𝐭𝐬 : +𝟑𝟕𝟒 𝟗𝟔 𝟏𝟏𝟑𝟑𝟑𝟏
𝙑𝙞𝙗𝙚𝙧/𝙒𝙝𝙖𝙩𝙨𝘼𝙥𝙥/𝙏𝙚𝙡𝙚𝙜𝙧𝙖𝙢

Քթի միջնապատի ծռվածություն. ե՞րբ կատարել վիրահատություն👉 Ցուցումներ վիրահատության համար • Քթային դժվարաշնչություն  (միակ...
23/03/2025

Քթի միջնապատի ծռվածություն. ե՞րբ կատարել վիրահատություն

👉 Ցուցումներ վիրահատության համար
• Քթային դժվարաշնչություն (միակողմանի կամ երկկողմանի)
• Հաճախակի սինուսիտներ և ռինիտներ
• Խռմփոց և քնի խանգարումներ (քնի ապնոէ)
• Գլխացավեր և շնչառության դժվարության պատճառով
• Դժվարաշնչություն ֆիզիկական ակտիվության

🔹 Վիրահատության նպատակը
• Շնչառության լիարժեք վերականգնում
• Քնի որակի լավացում
• Վերին շնչուղիների բորբոքումների հաճախականության նվազեցում

✔️ Սպասվող արդյունքները
• Ազատ և լիարժեք շնչառություն
• Քնի որակի և օրվա ընթացքում էներգիայի բարելավում

‼️Անվճար վիրահատություններ կատարվում է
▪️0 -18 տարեկան երեխաներին
▪️Սոց. փաթեթի շահառուներին,
▪️ՊՆ և ոստիկանության աշխատակիցներին, ▪️Հաշմանդամության կարգ ունեցողներին
▪️Սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին

_________________________________________
#ՔթիՄիջնապատ #Սեպտոպլաստիկա #ՇնչառությանՎերականգնում #ՔթիՎիրահատություն #Խռմփոց #ՔնիԱպնոէ #Սինուսիտ #ՕՏԼ #ԱռողջՇնչառություն #ԲժշկականՄիջամտություն #առողջկյանք #քիթ

Լուռ ռեֆլյուքս կամ լարինգոֆարինգեալ ռեֆլյուքսը (ԼՖՌ) դա ստամոքսահյութի հետհոսքն է դեպի ձայնալարեր և կոկորդ։ Այն տարբերվո...
05/03/2025

Լուռ ռեֆլյուքս կամ լարինգոֆարինգեալ ռեֆլյուքսը (ԼՖՌ) դա ստամոքսահյութի հետհոսքն է դեպի ձայնալարեր և կոկորդ։ Այն տարբերվում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսից նրանով, որ վերջինս կապված է ստամոքսահյութի հետհոսքով կերակրափող։

ԼՖՌ-ի ախտանիշները կարող են ներառել:
• Կոկորդում ցավի կամ անհանգստության զգացողություն
• Հազ և ձայնի խռպոտություն
• Օտար մարմնի զգացողություն կոկորդում
• Քնի խանգարումներ
• Քթահոսություն

Եթե դուք նկատում եք այս ախտանիշները, հատկապես եթե ծխում եք, խորհուրդ է տրվում դիմել բժշկի։ Բժիշկը կարող է նշանակել համապատասխան հետազոտություններ և առաջարկել բուժման տարբերակներ՝ հիմնված ձեր անհատական վիճակի վրա։

Կենսակերպի փոփոխությունները, որոնք կարող են օգնել ԼՖՌ-ի ախտանիշները նվազեցնելու համար:
• Սննդակարգի կարգավորում՝ խուսափելով գրգռիչ սնունդից
• Քաշի վերահսկում
• Ծխելու դադարեցում
______________________________________

📲 Գրեք ինձ Direct-ում կամ զանգահարեք , անհատական խորհրդատվություն ստանալու համար:
📍 Աստղիկ բկ
📍Շենգավիթ բկ
📞 096113331

#ֆարինգիտ #լարինգիտ #քիթկոկորդականջաբան

Ինչպե՞ս  հասկանալ, որ ունեք քթային դժվարաշնչություն:Քթային շնչառության խանգարումը կարող է ազդել ոչ միայն ձեր հարմարավետո...
01/03/2025

Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք քթային դժվարաշնչություն:

Քթային շնչառության խանգարումը կարող է ազդել ոչ միայն ձեր հարմարավետության, այլև առողջության վրա։ Եթե նկատում եք հետևյալ ախտանիշները, հնարավոր է, որ ունեք քթային դժվարաշնչություն :

🔹 Մշտապես խցանված քիթ՝ առանց հարբուխի
🔹 Շնչառության դժվարություն քթի միջոցով, հատկապես գիշերը
🔹 Խռմփոց և անբավարար քուն
🔹 Չոր բերան արթնանալիս՝ քթի փոխարեն բերանով շնչելու պատճառով
🔹 Հաճախակի գլխացավեր և հոգնածություն՝ թթվածնի պակասի հետևանքով
🔹 Քթի մեջ օդի անցման աղմուկ կամ սուլոց

Ի՞նչ կարող է լինել պատճառը

✅ Քթի միջնապատի թեքվածություն
✅ Ալերգիկ կամ հիխերտրոֆիկ ռինիտ
✅ Ադենոիդների վգեգետացիաներ
✅ Քթի խոռոչի պոլիպներ

Եթե այս նշանները ձեզ ծանոթ են, մի սպասեք՝ դիմեք մասնագետի խորհրդատվության համար։ Ժամանակին կատարված ախտորոշումն ու բուժումը կօգնեն վերականգնել ձեր շնչառությունը և կյանքի որակը։

📲 Գրեք ինձ Direct-ում կամ զանգահարեք՝ ստանալու անհատական խորհրդատվություն։
📍 Աստղիկ բկ
📍Շենգավիթ բկ
📞 096113331

Կատարվել է ռինոսեպտոպլաստիկա: Խորհրդատվության  գրանցման համար զանգահարեք 096113331 կամ գրեք էջին:
31/01/2025

Կատարվել է ռինոսեպտոպլաստիկա: Խորհրդատվության գրանցման համար զանգահարեք 096113331 կամ գրեք էջին:

🔹վնասվածքները🔹ժառանգական գործոնը🔹գանգի ոսկրերի ոչ համաչափ աճը և զարգացումը❗️Որի հետևանքով երեխաների մոտ կարող են առաջանա...
19/01/2025

🔹վնասվածքները
🔹ժառանգական գործոնը
🔹գանգի ոսկրերի ոչ համաչափ աճը և զարգացումը

❗️Որի հետևանքով երեխաների մոտ կարող են առաջանալ հաճախակի անգինաներ , կծվածքի խանգարումներ և դեմքի ձևի դեֆորմացիա, օտիտներ:

❗Առողջական խնդիրներից և դրանց բարդություններից խուսափելու համար պետք է հնարավորինս վաղ դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի:
‼️Քթի միջնապատը շտկող վիրահատություն կատարվում է նախադպրոցական տարիքից սկսված երեխաներին :

✅0 - 18 տարեկան երեխաների վիրահատությունը կատարվում է անվճար՝ պետպատվերի շրջանակներում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ🎉Թող 2025 թվականը լինի առողջության, խաղաղության,նոր հաղթանակների ու երջանկության տարի :Մա...
31/12/2024

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ🎉
Թող 2025 թվականը լինի առողջության, խաղաղության,նոր հաղթանակների ու երջանկության տարի :
Մաղթում եմ, որ տարին լցված լինի սիրով, ջերմությամբ և հաջողություններով։
Հոգ տարեք Ձեր առողջության մասին.
Միշտ հիշեք՝ առողջությունը Ձեր ամենամեծ հարստությունն է, ուստի հոգ տարեք Ձեր և Ձեր հարազատների մասին։

Հ.Գ.Շնորհակալ եմ Ձեր ցուցաբերած վստահության համար, 2025թվականին պատրաստ եմ շարունակել աջակցել Ձեզ ապահովելով լիարժեք առողջություն։

09/12/2024

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Sergey Manasyan/ Քիթ-կոկորդ-ականջաբան Սերգեյ Մանասյան:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category