Հոգեբան Սոնա Հովակիմյան/Psychologist Sona Hovakimyan

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հոգեբան Սոնա Հովակիմյան/Psychologist Sona Hovakimyan

Հոգեբան Սոնա Հովակիմյան/Psychologist Sona Hovakimyan �Անհատական և զույգերի հոգեթերապիա/հոգեվերլուծությու?

🤩Ցանկանում ե՞ք…✔️ ազատվել ավելորդ քաշից, ✔️լինել ներդաշնակ ինքներդ Ձեզ հետ, ✔️հասկանալ Ձեր առաքելությունը  այս կյանքում,...
30/05/2023

🤩Ցանկանում ե՞ք…
✔️ ազատվել ավելորդ քաշից,
✔️լինել ներդաշնակ ինքներդ Ձեզ հետ,
✔️հասկանալ Ձեր առաքելությունը այս կյանքում,
✔️Ունենալ Ձեր ցանկալի մարմինը
✔️սովորել հատուկ տեխնիկաներ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ լարվածությունից ու բալանսի բերել մարմինն ու հոգին։
☝️Ուրեմն այս հետաքրքիր հանդիպումը հենց քեզ համար է ։

🔈Հանդիպումը կանցկացնեն՝

🙋‍♀️Ժասմենա Չախալյանը՝ դիպլոմավորված սննդաբան, քաշի նվազեցման էքսպերտ, Ինտեգրատիվ սննդաբանության միջազգային ինստիտուտի՝ «Սննդաբանների և health coach-երի ասոցիացիայի» անդամ:

🔸Քննարկման թեմա՝ «Առաջնային և երկրորդային սննդի, առողջ ապրելակերպի և առողջության երբեմն ոչ այնքան ակնհայտ կապի մասին քննարկում»։

💁‍♀️Սոնա Հովակիմյան՝ Հոգեթերապևտ/հոգեվերլուծող,
> անդամ։

🔸Քննարկման թեմա՝ «Սննդային վարքի հոգեբանություն, մեր հույզերի, հոգեբանական վիճակի և ֆիզիկական առողջության փոխկապակցվածությունը»։

👩‍💼🌟 Լիլիթ Ալեքսանյան՝ աստղաբան:

🔸Քննարկման թեմա՝ «Ո՞րն է մեր կյանքի առաքելությունը, ինչպ՞ես կրել պատասխանատվություն մեր կյանքի տարբեր բնագավառների նկատմամբ»։

✅Հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին ժամը ՝ 13:00ին «Աինճար» արեւելյան քաղցրավենիքի սրճարանում(Կոմիտաս8)։
Միջոցառման ընթացքում սպասվում է քաղցրի եւ սուրճի հյուրասիրություն։
👉Տոմսերի արժեքը՝ 9900դրամ։
❗️Տեղերը խիստ սակհմանափակ են։

📲Մանրամասների համար զանգահարել ՝ 044858508 հեռախոսահամարին։

16/05/2023

🤩Ցանկանում ե՞ք…
✔️ ազատվել ավելորդ քաշից,
✔️լինել ներդաշնակ ինքներդ Ձեզ հետ,
✔️հասկանալ Ձեր առաքելությունը այս կյանքում,
✔️հասնել Ձեր իդեալական քաշին,
✔️սովորել հատուկ տեխնիկաներ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ լարվածությունից ու բալանսի բերել մարմինն ու հոգին։
☝️Ուրեմն այս սեմինար-քննարկումը հենց Ձեզ համար է ։

🔈Սեմինարը կանցկացնեն՝

🙋‍♀️Ժասմենա Չախալյանը՝ դիպլոմավորված սննդաբան, քաշի նվազեցման էքսպերտ, Ինտեգրատիվ սննդաբանության միջազգային ինստիտուտի՝ «Սննդաբանների և health coach-երի ասոցիացիայի» անդամ:

🔸Սեմինարի թեմա՝ «Առաջնային և երկրորդային սննդի, առողջ ապրելակերպի և առողջության երբեմն ոչ այնքան ակնհայտ կապի մասին քննարկում»։

💁‍♀️Սոնա Հովակիմյան՝ Հոգեթերապևտ/հոգեվերլուծող,
> անդամ։ Հոգեբան Սոնա Հովակիմյան/Psychologist Sona Hovakimyan

🔸Սեմինարի թեմա՝ «Սննդային վարքի հոգեբանություն, մեր հույզերի, հոգեբանական վիճակի և ֆիզիկական առողջության փոխկապակցվածությունը»։

👩‍💼🌟 Աստղաբան՝ Լիլիթ ԱԼեքսանյան: Lilit Aleqsanyan

🔸Սեմինարի թեմա՝ «Ո՞րն է մեր կյանքի առաքելությունը, ինչպ՞ես կրել պատասխանատվություն մեր կյանքի տարբեր բնագավառների նկատմամբ»։

✅Սեմինարը տեղի կունենա մայիսի 21-ին,ժամը ՝ 18:00:
👉Տոմսերի արժեքը՝ 9900դրամ։
❗️Տեղերը խիստ սակհմանափակ են։

📲Մանրամասների համար զանգահարել ՝ 044858508 հեռախոսահամարին։

14/03/2022
Ի՞նչպես հասկանալ, որ ձեր դրականությունը կամ ինչպես ասում են պոզիտիվությունը՝  տոկսիկ պոզիտիվություն է, քայքայող և վնասակ...
11/03/2022

Ի՞նչպես հասկանալ, որ ձեր դրականությունը կամ ինչպես ասում են պոզիտիվությունը՝ տոկսիկ պոզիտիվություն է, քայքայող և վնասակար🤔

Նշաններ👇

📍Երբ միշտ «ուժեղ» ես լինում,
📍 Թաքցնում ու անտեսում ես քո իրական զգացմունքները,
📍Բացասական զգացմունքի կամ իրավիճակի դեպքում միանգամից մերժում ես այն ու անտեսում,
📍Ցանկանում ես, որ շուրջդ բոլոր մարդիկ լինեն միայն դրական,
📍Ուշադրություն չես դարձնում քեզ անհանգստացնող բաներին,
📍Մեղքի զգացում ես ունենում, երբ զգում ես տխուրություն, ջղայնություն և հիասթափություն։

Դրական/պոզիտիվ մտածողությունը անհիմն լավատեսությունը չէ, «վարդագույն ակնոց» չէ, պասիվորեն հուսալը կամ երազելը չէ, իրական խնդիրները անտեսելը կամ ժխտելը չէ։🙅‍♀️

Պոզիտիվ մտածողությունը ցանկացած՝ նույնիսկ ամենաանբարենպաստ իրավիճակում դրական կողմերը, հնարավորությունները տեսնելու և առավել կառուցողական գործելու կարողությունն է։😉

Կայի՞ն նշաններ, որ գտաք ձեզ մոտ։

#հոգեբանություն #պոզիտիվություն

Այդ ես եմ պատասխանատու այն բանի համար, որ հեռանամ նրանից, ինչն ինձ վերք է հասցնում։ Ես եմ պատասխանատու այն բանի համար, ո...
08/01/2022

Այդ ես եմ պատասխանատու այն բանի համար, որ հեռանամ նրանից, ինչն ինձ վերք է հասցնում։ Ես եմ պատասխանատու այն բանի համար, որ պաշտպանվեմ նրանցից, ովքեր ինձ վնաս են հասցնում։ Ես եմ պատասխանատու այն բանի համար, որ ուշադրություն դարձնեմ նրան, ինչ ինձ հետ կատարվում է, և գնահատեմ կատարվող բաների մեջ իմ մասնակցության չափաբաժինը։
Ես պետք է գիտակցեմ այն ռեզոնանսը, որն առաջացնում է իմ արարքը։ Որպեսզի ինձ հետ կատարվի այն, ինչ կատարվում է, ես պետք է անեմ այն, ինչ անում եմ։ Ես չեմ ասում, իբր կարող եմ կառավարել ամենը` ինչ կատարվում է ինձ հետ, ոչ, բայց ես պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ կատարվում է ինձ հետ, որովհետև ինչ-որ բանում, թեկուզ մանրուքներում, ես նպաստել եմ դրան։
Ես չեմ կարող վերահսկել բոլոր շրջապատողների կարծիքը, բայց կարող եմ վերահսկել իմը։ Ես կարող եմ ազատորեն տնօրինել իմ արարքները։

Ե’ս պետք է որոշեմ, թե ինչպես եմ գործելու։ Իմ սահմանափակումներով, իմ դժբախտություններով, իմ տգիտությամբ, այն ամենով, ինչը ես սովորել եմ և ինչը ես գիտեմ։ Այդ ամենը հաշվի առնելով, ես պետք է որոշեմ, թե ինչպես վարվեմ լավագույն ձևով։ Եվ ես հենց այդպես պետք է վարվեմ։

Ես պետք է ավելի լավ ճանաչեմ ինձ, որպեսզի իմանամ իմ ռեսուրսները։

Ես պետք է այնքան սիրեմ ինձ, որպեսզի արտոնություններ տամ ինձ, և իմանամ, որ դա իմ որոշումն է։

Այդ ժամանակ ես ձեռք կբերեմ մի բան, որը բխում է ինքնավարությունից և ազատության հակառակ երեսն է` խիզախություն։ Ես խիզախություն կունենամ, որպեսզի գործեմ այնպես, ինչպես իմ գիտակցությունն է թելադրում, և վճարեմ դրա համար։

Այդ ժամանակ ես ազատ կլինեմ, նույնիսկ եթե դա ուրիշներին դուր չգա։

Եվ եթե դու ինձ չես սիրում այնպիսին, ինչպիսին ես կամ,
Եվ եթե դու լքես ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ,
Եվ եթե ձմռան ամենաերկար ու ամենացուրտ գիշերին դու ինձ մենակ թողնես և գնաս…
Փակի’ր դուռը, լսո՞ւմ ես։ Որովհետև փչում է։
Փակիր դուռը։ Եթե քո որոշումն այդպիսին է, փակիր դուռը։

Ես քեզ չեմ խնդրի նույնիսկ մեկ րոպե մնալ քո ցանկությանը հակառակ։ Ես քեզ խնդրում եմ` փակիր դուռը, որովհետև ես այստեղ ապրում եմ, իսկ դրսում ցուրտ է։
Եվ դա կլինի իմ որոշումը։

Դա ինձ վերածում է անձի, որը մանիպուլյացիաների ենթակա չէ։ Որովհետև ինքնաբավ մարդու հետ հնարավոր չէ մանիպուլյացիա անել, և մենք գիտենք, որ ոչ ոք չի կարող կառավարել նրան։ Որովհետև ինքնաբավ մարդուն միայն այն դեպքում կարելի է ղեկավարել, երբ նա ինքը դա ցանկանա, քանի որ նա անկառավարելի է, դուք չեք տնօրինում նրան։ Այդ նա է ղեկավարում իրավիճակը, նա է կառավարում ինքն իրեն։

Դա նշանակում է հսկայական քայլ կատարել ձեր անձնական պատմության ու զարգացման գործում, դա միանգամայն այլ ապրելակերպ, և, միգուցե, ուրիշներին ավելի լավ ճանաչել է նշանակում։

Եթե դուք իսկապես ինքնաբավ եք, եթե դուք նույնիսկ չնչին չափով թույլ չեք տալիս մանիպուլյացիա անել ձեզ հետ, ապա հավանական է, որ որոշ մարդիկ կհեռանան ձեր կյանքից…
Միգուցե, ինչ-որ մեկը չի ցանկանա մնալ։ Դե ինչ, հարկ կլինի համաձայնվել նաև այդպիսի գին վճարելու։ Գին, որը նշանակում է մեր մոտ շրջապատի որոշ դեմքերից բաժանվել։
Եվ պատրաստ լինել տոնելու նոր դեմքերի ժամանումը (հնարավոր է…)

Խորխե Բուկայ

Սերն օժտված է էներգիայով և կարող է փոխանցվել մի մարդուց մյուսին, մենք ունակ ենք սեր ուղարկել ուրիշներին և սերն իրոք ունա...
31/10/2021

Սերն օժտված է էներգիայով և կարող է փոխանցվել մի մարդուց մյուսին, մենք ունակ ենք սեր ուղարկել ուրիշներին և սերն իրոք ունակ է ազդելու մարդու վարքի ու այն բանի վրա, թե ինչպես է նա իրեն զգում:❣️

🔸Իրական սերը մագնիսական է, և եթե դու քեզ սիրով պատես այն աստիճան, որ սկսես սեր ճառագել, ապա շատ շուտ կհայտնաբերես, որ գրավում ես մարդկանց և նրանք ձգտում են քո կողքին գտնվել. այն դեպի քեզ կձգի ավելի շատ սեր ու ուրախություն:

🔸Այն բանի համար, որպեսզի սեր ուղարկես ամբողջ աշխարհին, անհրաժեշտ է բացել քո սիրտը և թույլ տալ սիրուն ազատորեն հոսել:
Դա ոչ միայն այնքան հեշտ է, որքան շնչելը, այլև ամեն անգամ ուղարկելուց, դու ինքդ ես ավելի շատ սեր ստանում, քանի որ սիրո աղբյուրը քո ներսում է և այն պիտի անցնի քո ամբողջ մարմնով, մինչև դու այն կուղարկես ինչ-որ տեղ:

Եվ դա աննկարագրելի բարիք է: Իսկ ինչպես սովորենք անել դա 🤔

Կան տարբեր մոտեցումներ, բայց ամենակարևորը այն է, որ սովորես բացել քո սիրտը, սիրով լցվես և սեր ուղարկես մյուսներին և ամբողջ աշխարհին🤗

📍Ավելի լավ կլինի, եթե սեր ուղարկելուց դու պատասխան ոչինչի չսպասես, այլ ուղղակի շնորհես քո սերն առանց որևիցէ պայմանի ու շահի:♥️

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 03:15

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգեբան Սոնա Հովակիմյան/Psychologist Sona Hovakimyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հոգեբան Սոնա Հովակիմյան/Psychologist Sona Hovakimyan:

Share