31/12/2025
Հարգելիներս
Անցնող տարին ևս մեկ անգամ հաստատեց, թե որքան կարևոր են մասնագիտական պատասխանատվությունն ու շարունակական զարգացումը բժշկության մեջ՝ ի նպաստ բուժառուի առողջության և կյանքի որակի բարձրացման։
Նոր տարին մեզ տրվում է ոչ միայն որպես օրացույցի հերթական փոփոխություն, այլ՝ որպես նոր հնարավորություն՝ ապրել ավելի գիտակից, ավելի մաքուր ու ավելի մարդասիրական կյանքով։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, որովհետև առանց առողջության մնացած բոլոր բարիքները կիսատ են։
Խաղաղ սիրտ, հույս, հավատ և սեր, որովհետև հենց դրանք են մարդուն ուժ տալիս ամենադժվար օրերին։
Թող գալիք տարին լինի՝
• հիվանդությունից դեպի առողջություն,
• վախից դեպի վստահություն,
• բաժանումից դեպի համախմբում,
• և մթությունից դեպի լույս։
Թող Աստված պահապան լինի մեր ընտանիքներին, մեր զինվորներին և մեր ամբողջ հայ ազգին։
Աստծո կամքով `
թող մեր երկիրը կանգուն մնա ոչ միայն քարով ու սահմանով, այլ՝ խղճով, ճշմարտությամբ և սիրով։
Օրհնյալ և խաղաղ 2026 Նոր տարի բոլորիս։
Աստված պահապան։
Սիրելի բուժառուներ, Ձեր գոհունակ ժպիտները մեր աշխատանքի լավագույն գնահատականն են։
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ մեզ վստահելու համար։
Հարգանքով՝
Կարապետ Ռադիկովիչ