Rhythm Yoga Ռիթմ Յոգա

Rhythm Yoga  Ռիթմ  Յոգա Ռիթմ Յոգա ստուդիոյում անց են կացվում հաթհա, աշտանգա, վինյասա ֆլոու, Այենգարի եւ հղիների յոգայի դասեր ։

Հաթհա Յոգա, Աշտանգա Յոգա, Այենգարի Յոգա(վերականգնողական), Վինյասա Յոգա, Հղիների Յոգա (ՊՐԵՆԱՏԱԼ ՅՈԳԱ)

ՅՈԳԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ, ՅՈԳԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՐԻՇԻԿԵՇ .ՓԵՏՐՎԱՐԻ 21-ից ՄԱՐՏԻ 1-ը 🧘🧘‍♀️Ի՞նչ է ներառում ճամփորդությունը ՝🫶տես...
09/01/2026

ՅՈԳԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ, ՅՈԳԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՐԻՇԻԿԵՇ .ՓԵՏՐՎԱՐԻ 21-ից ՄԱՐՏԻ 1-ը 🧘🧘‍♀️
Ի՞նչ է ներառում ճամփորդությունը ՝
🫶տեսարժան վայրերի այցելություն ,
🫶հյուրանոցային կացություն եւ նախաճաշ ,
🫶թայ-յոգա մերսման եւ ձեն մեդիտացիայի դասընթաց թայ -յոգա մերսման սերտիֆիկատի տրամադրմամբ 30 տարվա փորձ ունեցող թայ-յոգա մերսման վարպետ, Ձեն մեդիտացիայի ուսուցիչ Սվամի Պրեմ Ադեյի հետ նրա դպրոցում,
🫶Րիշիկեշի լավագույն ուսուցիչների հետ յոգական պրակտիկաներ՝ մեդիտացիաներ, պրանայամաներ, սաունդ հիլլինգ,
🫶յոգական պրակտիկաներ Yoga Alliance-ի կողմից 500 ժամ որակավորում ստացած ուսուցիչներ Դավիթ Հակոբյանի եւ Նելլի Ալեքսանյանի հետ, ովքեր կուղեկցեն Ձեզ ողջ ճանապարհորդության ընթացքում,
🫶կիրտան արարողություն,
🫶դիմավորում Դելիից եւ տեղափոխում Ռիշիկեշ , նույն կերպ վերադարձը,
🫶վիզայի տրամադրում:

Այս ճամփորդությունը Ձեզ ոչ միայն հնարավորություն կտա ծանոթանալ հնդկական յուրահատուկ մշակույթին, այլ նաեւ յոգայի շնորհիվ վերագտնել Ձեր հոգու ու մարմնի ներդաշնակությունը։
Ճամփորդությունը ոչ միայն յոգայով զբաղվողների համար է, այլ այն մարդկանց, ովքեր նոր են ուզում բացահայտել յոգայի աշխարհը։
Շտապեք գրանցվել կախարդական ճամփորդությանը։
Մանրամասների համար գրեք մեր էջին ։ 📩😊

07/01/2026

Ամեն օր կիրառելով այս տեխնիկան՝ կհանեք ողնաշարի ցավերը եւ կլուծեք կեցվածքի հետ կապված խնդիրները։🧘‍♀️
Սկսի՛ր Նոր Տարին քո առողջությամբ զբաղվելով ։ Միացիր մեր դասերին ։

14 ՕՐՅԱ ՅՈԳԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ. ՈՍԿԵ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ(ՋԱՅՊՈՒՐ, ԱԳՐԱ, ԴԵԼԻ) ԵՒ ՅՈԳԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՐԻՇԻԿԵՇՓԵՏՐՎԱՐԻ 21-ից ՄԱՐՏԻ ...
13/12/2025

14 ՕՐՅԱ ՅՈԳԱ ՏՈՒՐ ԴԵՊԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ. ՈՍԿԵ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ(ՋԱՅՊՈՒՐ, ԱԳՐԱ, ԴԵԼԻ) ԵՒ ՅՈԳԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՐԻՇԻԿԵՇ
ՓԵՏՐՎԱՐԻ 21-ից ՄԱՐՏԻ 7-ը
Ի՞նչ է ներառում ճամփորդությունը ՝
🫶տեսարժան վայրերի այցելություն նշված քաղաքներում ,
🫶հյուրանոցային կացություն եւ նախաճաշ ,2 հետաքրքիր ընթրիք,
🫶գիդի ծառայություն ,
🫶մուտքի տոմսեր հուշարձանների/տեսարժան վայրերի համար,
🫶թայ-յոգա մերսման դասընթաց սերտիֆիկատի տրամադրմամբ 30 տարվա փորձ ունեցող վարպետ Սվամի Պրեմ Ադեյի հետ,
🫶յոգական պրակտիկաներ Yoga Alliance-ի կողմից 500 ժամ որակավորում ստացած ուտուցիչ Դավիթ Հակոբյանի եւ Րիշիկեշի լավագույն ուսուցիչների հետ,
🫶Հոլիի տոնում Րիշիկեշում,
🫶դիմավորում եւ ճանապարհում , անձնական տրանսպորտ ողջ տուրի ընթացքում։
Փետրվարի 21 -Երեւանից մեկնում
ՓԵՏՐՎԱՐԻ 22- ժամանում Ջայփուր վաղ առավոտյան,տեղափոխություն հյուրանոց , նախաճաշ, այցելություն Կապիկների տաճար, երեկոյան ազատ ժամանակ
ՓԵՏՐՎԱՐԻ 23- Ջայփուրում այցելություն Հավա Մահալ պալատ,Քաղաքային պալատ, Ջանտար-Մանտար աստղադիտարան,Ալբերտ հոլ։ Կլինի եզակի հնարավորություն այցելել տեքստիլի գործարան ու վայելել երեկոն եւ ընթրիքը Ճոկի Դհանի ժառանգության գյուղում :
ՓԵՏՐՎԱՐԻ 24-Այցելություն Ամբերի ամրոց, Նահարգար ամրոց( որտեղ Ջայփուրի երեւում է վերեւից), վերադարձին կանգառ Ջալ Մահալում:
Երեկոյան կլինի ազատ ժամանակ շուկաներում եւ օրը կավարտվի Բիրլա տաճարում։
ՓԵՏՐՎԱՐԻ 25- Նախաճաշ եւ մեկնում Ագրա, այցելություն Ագրայի ամրոց եւ Մուգալ քաղաքի ուսումնասիրություն, այցելություն Բեյբի Թաջ
ՓԵՏՐՎԱՐԻ 26- առավոտյան այցելություն Թաջ Մահալ, վերադարձ հյուրանոց նախաճաշելու, մեկնում Դելի, երեկոյան ընթրիք եւ հանգիստ
ՓԵՏՐՎԱՐԻ 27-Դելիի տեսարժան վայրեր. Հնդկաստանի դարպաս, Խորհրդարան, Գանդիի հուշարձան, Լոտոսի տաճար, Քութուբ Մինար, երեկոյան տեղափոխում Րիշիկեշ
ՓԵՏՐՎԱՐԻ 28- նախաճաշ, յոգայի դաս Դավիթի հետ, թայ-յոգա մերսման դասընթաց, Աարտի արարողութուն Գանգայի ափին
ՄԱՐՏԻ 1-նախաճաշ, Փուջայ արարողություն Ակշի յոգայի դպրոցում, դպրոցի հիմնադիր ուսուցիչ Վիվեկի հետ յոգայի վարպետաց դաս, երեկոյան ազատ ժամանակ
ՄԱՐՏԻ 2-Վաղ առավոտյան քայլարշավ անտառի տաճար, այնտեղ մեդիտացիա, վերադառնալուց հետո նախաճաշ, թայ-յոգա մերսման դասընթաց, երեկոյան ազատ ժամանակ
ՄԱՐՏԻ 3-նախաճաշ, թայ-յոգա մերսման դասընթաց, այցելություն հայտնի Բիթլզի աշրամ, երեկոյան ազատ ժամանակ
ՄԱՐՏԻ 4-Դավիթի հետ յոգայի դաս, նախաճաշ, Հոլիի տոնւում Ակշի դպրոցում
ՄԱՐՏԻ 5-Նախաճաշ, Սաունդ -հիլլինգ, այցելություն մեծ շուկա եւ Աարտիի արարողություն շուհայի մոտ
ՄԱՐՏԻ 6-նախաճաշ, Կիրտան արարողություն, երեկիյան տրանսֆեր Դելլիի օդանավակայան
ՄԱՐՏԻ 7-Չվերթ Երեւան գիշերը ժ.03:20, ժամանում Երեւան ժ.11:20։

Շտապեք գրանցվել կախարդական ճամփորդությանը, տեղերը սահմանափակ են, գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է։

07/12/2025

ԱՐՏ-ԹԵՐԱՊԻԱ.Ամանորյա նպատակադրում հոգեբանի հետ (14+)

Դեկտեմբերի 21֊ին ժ. 15։00֊ ին կունենանք ամանորյա հետաքրքիր նկարչական հոգեբանական պրակտիկա` մետաֆորիկ ասոցիատիվ պատկերների կիրառմամբ։
Հանդիպմանը հոգեբանի հետ միասին մասնակիցները կաշխատեն գալիք տարվա նպատակների և դրանց իրականացման քայլերի հետ։
Նկարելու ենք գալիք տարին, քննարկելու ենք յուրաքանչյուր ամսվա նպատակը՝ կիրառելով հոգեբանական ամենահետաքրքիր գործիքակազմը, այդ թվում՝ մետաֆորիկ պատկերները, որոնք լայնորեն կիրառվում են հոգեբանական տարատեսակ հարցերի և խնդիրների հետ։

Տեխնիկան կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր ուզում են
🫴պլանավորել գալիք տարին,
🫴հասկանալ սեփական նպատակները և դրանց հասնելու միջոցները,
🫴հաճելի խմբային մթնոլորտում նվազեցնել հոգեբանական լարվածությունը ։
Գրանցվելու համար գրեք մեր էջին։💌

🌬️ ՍՈՄԱՏԻԿ ՇՆՉԱՌԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ  ՀԱՍՄԻԿԻ ԵՎ ՆՈԵՄԻԻ ՀԵՏ🪶 Մարմինը մեր գիտակցության քարտեզն է․ այն պահպանում է մեր ապրածը, զգա...
11/11/2025

🌬️ ՍՈՄԱՏԻԿ ՇՆՉԱՌԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ ՀԱՍՄԻԿԻ ԵՎ ՆՈԵՄԻԻ ՀԵՏ

🪶 Մարմինը մեր գիտակցության քարտեզն է․ այն պահպանում է մեր ապրածը, զգացածը և չարտահայտածը։

Շնչի, գիտակցված հպման և ներկայության միջոցով մենք հրավիրում ենք մարմնին
բաց թողնելու լարվածությունը, մեղմելու դիմադրությունը և վերադառնալու իր բնական հոսքին։

Այս աշխատանքը համադրում է Նոեմիի խոր մասնագիտական փորձը՝ բիոդինամիկ օստեոպաթիայի, գիտակցված հպման և մարմնի էներգետիկ դիտարկման ոլորտում,
և Հասմիկի շնչառական թերապիայի տրավմազգայուն մոտեցումը՝ միավորելով շարժումը, հույզերը և գիտակցությունը։

✨ Տարածք, որտեղ կարելի է շնչել, զգալ և լսել։

📅 Նոյեմբերի 23, 15:00
📍 Ռիթմ յոգա ստուդիա, Երևան
💰 Վճար՝ 15.000 դրամ

Գրանցման կամ հավելյալ տեղեկությունների համար գրեք մեզ 🌿

ՇՆՉԱՌԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ ՀԱՍՄԻԿԻ ՀԵՏ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ինԻ՞նչ է տալիս շնչառական թերապիան՝🫴թուլացնում է ներքին լարվածությունը, հանգստա...
30/10/2025

ՇՆՉԱՌԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ ՀԱՍՄԻԿԻ ՀԵՏ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ին

Ի՞նչ է տալիս շնչառական թերապիան՝

🫴թուլացնում է ներքին լարվածությունը, հանգստացնում է միտքն ու մարմինը,
🫴օգնում է ճանաչել մարմնում կուտակված հույզերը՝ վախը, տխրությունը, զայրույթը կամ լարվածությունը, և օգնում է ազատվել դրանցից,
🫴օգնում է գիտակցել անգիտակցականում եղած հոգեբանական բլոկերը,
🫴օգնում է վերագտնել ներքին խաղաղությունն ու վերականգնել կենսական էներգիան։

ՇՈՒՆՉԸ մեզ հասանելի ամենապարզ դեղամիջոցն է։ Շնչառության շնորհիվ օրգանիզմում այնքա՜ն բան կարող է փոխվել։

ՇՆՉԱՌԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՅԻ ժամանակ մենք ակտիվացնում ենք մեր ներքին ապաքինողին, ինչի արդյունքում մարմինը շարժվում է այնպես, ինչպես գիտի, շունչը դառնում է ուղեցույց, իսկ երաժշտությունը՝ սրտի ռիթմը։
Մարմինը բաց է թողնում կուտակվածը, միտքը պարզվում է, սիրտը՝ հանգստանում։

Եթե պատրաստ ես լսել սեփական շնչիդ՝ նա ցույց կտա ճանապարհը։ Միացի՜ր մեզ։

Հասմիկը շնչառական թերապիաների որակավորված մասնագետ է, ով 4 տարուց ավել ուսումնասիրում է այս թերապևտիկ միջոցը և անցել է 290 ժամ վերապատրաստում միջազգային դպրոցում:

Թերապիան անցկացվում է փոքր խմբերով։

ՀՂԻՆԵՐԻ ՅՈԳԱՆոյեմբերի 13-ից վերսկսում ենք հղիները յոգայի դասերը Նելլիի հետ։Ի՞նչ օգուտներ կարող է տալ Birthlight բրիտանակ...
14/10/2025

ՀՂԻՆԵՐԻ ՅՈԳԱ
Նոյեմբերի 13-ից վերսկսում ենք հղիները յոգայի դասերը Նելլիի հետ։
Ի՞նչ օգուտներ կարող է տալ Birthlight բրիտանական ծրագրով հղիների յոգան ապագա մայրիկին ու բալիկին։
👉Այն մարզում եւ ամրացնում է ողնաշարը, հանում գոտկային հատվածի ցավերը , նստանյարդի ցավը և բալանսավորում ծանրության կենտրոնը,
👉մայրիկին և բալիկին ապահովում է անհրաժեշտ քանակի թթվածնով,
👉լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը և այրոցը,
👉կայուն է պահում քաշը,
👉օգնում բալիկի սխալ դիրքն ուղղել համապատասխան տեխնիկաների միջոցով,
👉կանխարգելում է վարիկոզը,
👉լավացնում է կոնքազդրային հատվածի շարժունակությունը,
👉կարգավորում է արյան ճնշումն ու սրտի զարկերը ռիթմը,
👉նախապատրաստում է հեշտ ու բնական ծննդաբերության՝ համապատասխան շնչառական և ֆիզիկական տեխնիկաների միջոցով։
👉բալանսավորում նյարդային համակարգի աշխատանաքը ու ապահովում հղիության ընթացքում լավ տրամադրությունը։😊

Նելլին Birthlight բրիտանական բժշկական ծրագրի որակավորում ունեցող միակ ուսուցիչն է Հայաստանում։ Նա ունի հղիների յոգայի դասավանդման 11 տարվա փորձ և իր գիտելիքով բազմաթիվ հղիների օգնել է ունենալ առողջ ու բնական, հեշտ ընթացող հղիություն եւ ծննդաբերություն, որին ամիսներ առաջ ավելացել է սեփական ծննդաբերության փորձառությունը։
Մեր ստուդիայում միջավայր է ստեղծված, որտեղ հղիները ոչ միայն լավացնում են իրենց ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, այլ նաեւ ձեռք են բերում ընկերներ,ում հետ կարող են կիսվել հղիության հետ կապված մտահոգություններով եւ նախկին ծննդաբերության ու բալիկի խնամքի հետ կապված փորձով ։

Միացեք մեր դասերին
🤰երեքշաբթի ժ. 13։00-ին,
🤰չորեքշաբթի ՝ժ. 19։00-ին,
🤰հինգշաբթի ՝ ժ.13։00-ին,
🤰շաբաթ՝ ժ. 14։00-ին։
Գրանցվեք նախապես խմբում Ձեր տեղն ունենալու համար :😊🙏🧘‍♀️🤱🤰

ԲԱՑԱՌԻԿ ՅՈԳԱԿԱՆ ՃԱՇՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՑ ՄԱՐՏԻ 7-Ը ՌԻԹՄԻ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ, ՅՈԳԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉ ԴԱՎԻԹԻ ՀԵՏ   ...
14/10/2025

ԲԱՑԱՌԻԿ ՅՈԳԱԿԱՆ ՃԱՇՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՑ ՄԱՐՏԻ 7-Ը ՌԻԹՄԻ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ, ՅՈԳԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉ ԴԱՎԻԹԻ ՀԵՏ

Ի՞նչ է տալիս ՇՆՉԱՌԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՆ՝• թուլացնում է ներքին լարվածությունը, հանգստացնում է միտքն ու մարմինը, • օգնում է ճանաչե...
01/10/2025

Ի՞նչ է տալիս ՇՆՉԱՌԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՆ՝

• թուլացնում է ներքին լարվածությունը, հանգստացնում է միտքն ու մարմինը,
• օգնում է ճանաչել մարմնում կուտակված հույզերը՝ վախը, տխրությունը, զայրույթը կամ լարվածությունը, և օգնում է ազատվել դրանցից,
• օգնում է գիտակցել անգիտակցականում եղած հոգեբանական բլոկերը,
• օգնում է վերագտնել ներքին խաղաղությունն ու վերականգնել կենսական էներգիան։

Շունչը մեզ հասանելի ամենապարզ դեղամիջոցն է։ Շնչառության շնորհիվ օրգանիզմում այնքա՜ն բան կարող է փոխվել։

Շնչառական թերապիայի ժամանակ մենք ակտիվացնում ենք մեր ներքին ապաքինողին, ինչի արդյունքում մարմինը շարժվում է այնպես, ինչպես գիտի, շունչը դառնում է ուղեցույց, իսկ երաժշտությունը՝ սրտի ռիթմը։
Մարմինը բաց է թողնում կուտակվածը, միտքը պարզվում է, սիրտը՝ հանգստանում։

Եթե պատրաստ ես լսել սեփական շնչիդ, նա ցույց կտա ճանապարհը։ Միացի՜ր մեզ։

Հասմիկը շնչառական թերապիաների որակավորված մասնագետ է, ով 4 տարուց ավել ուսումնասիրում է այս թերապևտիկ միջոցը և անցել է 290 ժամ վերապատրաստում միջազգային դպրոցի հետ։

Թերապիան անցկացվելու է փոքր խմբերով։
Գրանցվելու համար գրեք էջին📩

ՄԱՆԿԱԿԱՆ ՅՈԳԱ .Դասերը մեկնարկում են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ից 🧘‍♀️Մանկական յոգան բարելավում է ճկունությունը և հավասարակշռությունը...
17/09/2025

ՄԱՆԿԱԿԱՆ ՅՈԳԱ .Դասերը մեկնարկում են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ից

🧘‍♀️Մանկական յոգան բարելավում է ճկունությունը և հավասարակշռությունը։
🧘‍♀️Յոգայի դիրքերը ձգում և ամրացնում են մկանները՝ միաժամանակ բարելավելով կոորդինացիան։
🧘‍♀️Յոգայի տեխնիկաները նպաստում են ավելի լավ քնին, հանգստացնում են նյարդային համակարգը՝ հանգեցնելով ավելի խորը հանգստի։
🧘‍♀️Շնչառական վարժությունները ամրացնում են թոքերը և բարելավում թթվածնի հոսքը։
🧘‍♀️Յոգայի շնորհիվ նվազում է բալիկների սթրեսը և անհանգստությունը.շնչառական տեխնիկաները և ռելաքսացիոն տեխնիկաները օգնում են երեխաներին հանգստանալ։
🧘‍♀️Յոգան բարելավում է կենտրոնացումը եւ մեծացնում է ուշադրության տևողությունը։
🧘‍♀️Կարգավորվում է հուզական դաշտը. երեխաները սովորում են կառավարել զգացմունքները շնչառության և շարժման միջոցով։
Խումբը նախատեսված է 8-12 տարեկան երեխաների համար։ Հերթագրման համար գրել էջին 📩

Սիրելի աշակերտներ այսօր ժ.19:00-ին դաս չկա։
04/09/2025

Սիրելի աշակերտներ այսօր ժ.19:00-ին դաս չկա։

Address

Կոմիտաս 40/2 Komitas 40/2
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00

Telephone

+37491742993

Alerts

Be the first to know and let us send you an email when Rhythm Yoga Ռիթմ Յոգա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Rhythm Yoga Ռիթմ Յոգա:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category