Dr. Mane Tunyan

Dr. Mane Tunyan Эстетическая и общая стоматология

Հիշում եք այն ժամանակները, երբ մարդը վախենում էր գնալ ստոմատոլոգի մոտ միայն այն պատճառով, որ վախենում էր ցավից:Իսկ այսօր...
19/01/2023

Հիշում եք այն ժամանակները, երբ մարդը վախենում էր գնալ ստոմատոլոգի մոտ միայն այն պատճառով, որ վախենում էր ցավից:
Իսկ այսօր ստոմատոլոգիայում անզգայացման միջոցների տեսակները քիչ չեն։
Առավել հաճախ օգտագործվում է տեղային անզգայացումը, իսկ անզգայացման ազդեցությունը անցնում է գործողություններից երկու կամ երեք ժամ անց:
Ժամանակակից ստոմատոլոգիայում կան նաև գելային անզգայացնող միջոցներ, որոնց շնորհիվ նույնիսկ ասեղի ծակոցը չեք զգա:
☝🏼Կարևոր է իմանալ, որ տարբեր սոմատիկ հիվանդությունների ժամանակ բժիշկն ընտրում է անվտանգ անէսթետիկ ճիշտ դոզավորմամբ, ուստի անպայման պատմեք բժիշկին ձեր կրած հիվանդությունների, դեղերի և ալերգիաների մասին:
____________________________________
👩🏻‍⚕️ Բժիշկ-ստոմատոլոգ Մանե Թունյան
📥 dr.manetunyan@gmail.com
📞 +37499020897

Իսկ դուք գիտեի՞ք, որ 🤔Ատամները կարող են աճել ոչ միայն բերանում: Լինում են դեպքեր, երբ ատամները աճել են մարդու քթի, ականջ...
16/01/2023

Իսկ դուք գիտեի՞ք, որ 🤔
Ատամները կարող են աճել ոչ միայն բերանում: Լինում են դեպքեր, երբ ատամները աճել են մարդու քթի, ականջի, ուղեղի և աչքի մեջ:

________________________________
👩🏻‍⚕️ Բժիշկ-ստոմատոլոգ Մանե Թունյան
📥 dr.manetunyan@gmail.com
📞 +37499020897

Իմ պրակտիկայի ընթացքում պարզել եմ, որ մարդկանց մեծամասնությունը չի ժպտում թեք և գունափոխված ատամների պատճառով: Հավաստիաց...
12/01/2023

Իմ պրակտիկայի ընթացքում պարզել եմ, որ մարդկանց մեծամասնությունը չի ժպտում թեք և գունափոխված ատամների պատճառով: Հավաստիացնում եմ, որ վինիրների շնորհիվ ոչ միայն կազատվեք ատամնաշարի թերություններից, այլև ձեռք կբերեք անկաշկանդ ժպիտ:

Կարող եք գրանցվել անվճար խորհրդատվության:
____________________________________
👩🏻‍⚕️ Բժիշկ-ստոմատոլոգ Մանե Թունյան
📥 dr.manetunyan@gmail.com
📞 +37499020897

Եկեք այսօր ձեզ պատմեմ, թե ի՞նչ է Սպիտակ Դիետան, ե՞րբ է այն օգտագործվում☝️Կոչվում է սպիտակ, քանի որ բացառում ենք գունավոր...
09/01/2023

Եկեք այսօր ձեզ պատմեմ, թե ի՞նչ է Սպիտակ Դիետան, ե՞րբ է այն օգտագործվում☝️

Կոչվում է սպիտակ, քանի որ բացառում ենք գունավոր սնունդը և գունավոր ըմպելիքները։

Դիետան ուժի մեջ է մտնում ատամնաշարի պրոֆեսիոնալ սպիտակեցումից անմիջապես հետո և տևում է մեկից երկու շաբաթ 😉

No smoking
No drinking
No coffee
Only smile

_____________
👩🏻‍⚕️ Բժիշկ-ստոմատոլոգ Մանե Թունյան
📥 dr.manetunyan@gmail.com
📞 +37499020897

Բերանի խոռոչում առկա խնդիրների բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է 6 ամիսը մեկ այցելել ստոմատոլոգին` պրոֆիլակտ...
06/01/2023

Բերանի խոռոչում առկա խնդիրների բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է 6 ամիսը մեկ այցելել ստոմատոլոգին` պրոֆիլակտիկ նպատակով, և նույնիսկ փոքր խնդրի հայտնաբերման դեպքում` տալ դրան համապատասխան լուծում:

☝️Յուրաքանչյուր խնդիր հեշտ է ախտորոշել և կանխել վաղ շրջանում, քան բուժել դրանցից առաջացած հետևանքները:

Հետո չասեք……….🤣

______________
👩🏻‍⚕️ Բժիշկ-ստոմատոլոգ Մանե Թունյան
📥 dr.manetunyan@gmail.com
📞 +37499020897

Գեղեցիկ, սպիտակ ատամներ: Դժվար թե գտնվի մեկը, որ չցանկանա 🤩Ես բացառապես նախընտրում եմ սպիտակեցման այն  մեթոդները և նյութ...
03/01/2023

Գեղեցիկ, սպիտակ ատամներ: Դժվար թե գտնվի մեկը, որ չցանկանա 🤩
Ես բացառապես նախընտրում եմ սպիտակեցման այն մեթոդները և նյութերը, որոնք անվտանգ են և արդյունավետ.

•Օֆիսային սպիտակեցում
•Տնային սպիտակեցում

Շտապե´ք գրանցվել` ունենալու գրավիչ ժպիտ:
______________
👩🏻‍⚕️ Բժիշկ-ստոմատոլոգ Մանե Թունյան
📥 dr.manetunyan@gmail.com
📞 +37499020897

Իմ աշխատանքում առաջնային կարևորություն եմ տալիս բժշկական գործիքների և համասարքի ախտահանմանը, քանի որ այն կարևոր է թե´ իմ...
30/12/2022

Իմ աշխատանքում առաջնային կարևորություն եմ տալիս բժշկական գործիքների և համասարքի ախտահանմանը, քանի որ այն կարևոր է թե´ իմ, թե´ պացիենտի առողջության համար: Ուստի մեզ մոտ ստերիլիզացիան կատարվում է մանրակրկիտ, ըստ կանոնների՝ փուլերով և բարձրորակ նյութերով։

______________
👩🏻‍⚕️ Բժիշկ-ստոմատոլոգ Մանե Թունյան
📥 dr.manetunyan@gmail.com
📞 +37499020897

Կարծում եմ արժե իմանալ, որ ատամի էմալը մարդկային օրգանիզմի ամենաամուր հյուսվածքն է 🦷  Ատամի էմալն այնքան ամուր է, որ կար...
27/12/2022

Կարծում եմ արժե իմանալ, որ ատամի էմալը մարդկային օրգանիզմի ամենաամուր հյուսվածքն է 🦷

Ատամի էմալն այնքան ամուր է, որ կարելի է հեշտությամբ դիմակայել նույնիսկ ինտենսիվ մեխանիկական ազդեցությանը: Հենց այդ պատճառով բոռ-մեքենայի շաղափները պատրաստում են ալմաստից. այլ նյութերի մեծամասնությունն անզոր է ատամի էմալի դեմ:

Մյուս կողմից, մեր էմալը խոցելի է թթվի և ալկալու դեմ: Այդ պատճառով մեր թուքը էմալը հնարավորինս պաշտպանում է այդ նյութերի ազդեցությունից, որոնք հայտնվում են բերանի մեջ սննդի միջոցով:

______________
👩🏻‍⚕️ Բժիշկ-ստոմատոլոգ Մանե Թունյան
📥 dr.manetunyan@gmail.com
📞 +37499020897

Ատամի մածուկ ընտրելիսնախ պետք է իմանալ, որ յուրաքանչյուր մարդու ատամի մածուկը պետք է լինի առանձին։ Հաճախ ընտանիքներում գ...
24/12/2022

Ատամի մածուկ ընտրելիս
նախ պետք է իմանալ, որ յուրաքանչյուր մարդու ատամի մածուկը պետք է լինի առանձին։ Հաճախ ընտանիքներում գնում են մեկ տուփ մածուկ, որը օգտագործում են ընտանիքի բոլոր անդամները, բայց նրանցից յուրաքանչյուրը ունի ատամների հետ կապված իր խնդիրը։ Մեկը կարող է կարիես ունենալ, մյուսը՝ գերզգայուն ատամներ, և այս խնդիրների դեմ նույն մածուկով պայքարել հնարավոր չէ։ Առավել ևս երեխաների համար ատամի մածուկը պետք է լինի առանձին։ Այն ընտրելու համար հարկավոր է նախ բժիշկ-ստոմատոլոգի մոտ զննում անցնել: Նա կգնահատի, թե ինչ վիճակում են ձեր լնդերը և ատամները և կոնկրետ խորհուրդներ կտա ատամի մածուկի ընտրության հետ կապված։

______________
👩🏻‍⚕️ Բժիշկ-ստոմատոլոգ Մանե Թունյան
📥 dr.manetunyan@gmail.com
📞 +37499020897

Ատամի խոզանակը ընտրելիս ուշադրություն դարձրեք մազիկների կոշտությանը: Այն լինում է 3 աստիճանի` փափուկ, միջին և կոշտ: Յուր...
21/12/2022

Ատամի խոզանակը ընտրելիս ուշադրություն դարձրեք մազիկների կոշտությանը: Այն լինում է 3 աստիճանի` փափուկ, միջին և կոշտ: Յուրաքանչյուրն օգտագործվում է ըստ կլինիկական դեպքի:
Նորմայում առողջ լնդերի և ատամների դեպքում պետք է ընտրել միջին կոշտության խոզանակ, իսկ լնդերի արյունահոսության ժամանակ կարող եք ժամանակավորապես օգտագործել փափուկ կոշտության խոզանակ, և դիմել բժիշկ-ստոմատոլոգին` պատճառի վերջնական վերացման համար (առավել հաճախ պատճառն ատամնաքարերն են):

__________________
👩🏻‍⚕️ Բժիշկ-ստոմատոլոգ Մանե Թունյան
📥 dr.manetunyan@gmail.com
📞 +37499020897

21/12/2022

🎅🏼ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ🎅🏼
Կատարե´ք ատամների սպիտակեցում և ստացե´ք ՆՎԵՐ` բերանի խոռոչի մասնագիտական հիգիենայի անցկացում` ատամնափառերի և ատամնաքարերի հեռացում, ուլտրաձայնային սքեյլերի և AIR FLOW համակարգի միջոցով։

Դիմավորեք ՆՈՐ ՏԱՐԻՆ` ՆՈՐ ԵՎ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏՈՎ:

Անվճար խորհրդատվության համար գրեք 📩

Բերանի խոռոչը զննելիս առաջնային ուշադրություն եմ դարձնում հիգիենայի ճիշտ պահպանմանը: Արդեն ապացուցված է այն փաստը, որ ատ...
21/12/2022

Բերանի խոռոչը զննելիս առաջնային ուշադրություն եմ դարձնում հիգիենայի ճիշտ պահպանմանը: Արդեն ապացուցված է այն փաստը, որ ատամների հետ կապված բոլոր հիվանդությունները առաջանում են մեծ մասամբ բերանի խոռոչի վատ հիգիենայից:

Ուստի հետևեք էջին, կսովորեցնեմ, թե ինչպես ճիշտ կազմակերպել բերանի խոռոչի խնամքը։

__________________
👩🏻‍⚕️ Բժիշկ-ստոմատոլոգ Մանե Թունյան
📥 dr.manetunyan@gmail.com
📞 +37499020897

Address

Kasyan 4/2
Yerevan

Telephone

+37499020897

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Mane Tunyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category