Dr. Lilit Voskanyan

Dr. Lilit Voskanyan Dr. Lilit Albert Voskanyan

Ophthalmologist, MD, PhD, Head of Glaucoma Department in Ophthalmologica

12/01/2025
09/01/2025
09/01/2025
30/11/2024
15/09/2024
09/09/2024
09/09/2024
08/09/2024

🧑‍🔬Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանի համար համալսարանն անփոխարինելի հայրական, մայրական տուն է, որի և միմյանց առաջ հաշվետու է յուրաքանչյուր անդամ։

📖Բժշկական գիտությունների դոկտորին շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ:

Համալսարանականը 1976 թվականին բժշկական բուհն ավարտելուց հետո իր մասնագիտական ուղին թրծել է հենց այստեղ:

💊Կրտսեր գիտաշխատողից մինչև ամբիոնի ղեկավար, բժշկից մինչև առողջապահության կազմակերպիչ նա մշտապես իր գործունեությամբ նպաստել է մեր երկրում դեղերի ոլորտի զարգացմանը:

📘 Ակտիվ պրակտիկ աշխատանքին զուգահեռ նաև գիտամանկավարժական գործունեությամբ է զբաղվում` հեղինակելով տասնյակ գիտական աշխատանքներ, մենագրություններ:

🖊Ապագա և գործող դեղագետների, կոլեգաների անունից Ձեր տարեդարձին մաղթում ենք, որ լինեք առողջ, կենսուրախ և Ձեր ամենօրյա աշխատանքով նպաստեք ամբիոնի, համալսարանի առաջընթացին:

07/09/2024
06/09/2024

📚Բժշկական համալսարանն ու Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն այսօր հյուրընկալեցին 20-րդ դարի հայ ականավոր բժիշկ, գիտական վիրաբուժության հիմնադիր Համբարձում Քեչեկի թոռան թոռանը՝ Համբարձում Քեչեկին

Քեչեկների ընտանիքում շատ են բժիշկները, ինժեներները, երաժիշտները։ Կրտսեր 25-ամյա Համբարձումը նույնպես երաժիշտ է, դաշնակահար: Նա բնակվում է Էստոնիայում` Տալլինում. այցելել է Երևան՝ տատին և պապին տեսության: Նրա հայրն ու պապը ևս երաժիշտ են: Վերջինս` Սերգեյ Քեչեկը, մանկավարժ է, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:
Մեծ ջերմությամբ ու ակնածանքով խոսեցինք բժշկապետի, մտավորականների սերունդներ ներկայացնող Քեչեկների ընտանիքի մասին` արժևորելով արտերկրում բնակվող երիտասարդի առաջին այցը ԵՊԲՀ:

Քննարկվեց նաև հետագայում նրա մասնակցությամբ համերգային ծրագրի անցկացումը բժշկական բուհում, ինչը կրտսեր Քեչեկը շատ տպավորիչ գաղափար համարեց:
Շրջայցը մեկնարկեց խորհրդանշական վայրում՝ առաջին հիվանդանոցի պատմական տարածքում՝ ներկայիս՝ Զինվորի տան նախասրահից, որտեղ գտնվում են Քեչեկ ավագի, այլ մեծանուն բժիշկների հուշատախտակները:
Նախասրահից սկսած այստեղ զգացվում է այս կառույցի պատմական շունչը:
Քեչեկի անունն է կրում Երևանի 1-ին կլինիկական հիվանդանոցի` ներկայիս «Հերացի» համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը:
📍 Հայկուհի Մինասյանը, մանրամասն խոսելով Զինվորի տան գործունեության, հագեցվածության, հնարավորությունների մասին` տեղեկացրեց, որ վերականգնողական բուժմանը զուգահեռ կենտրոնի աշխատանքի հիմքում տղաների սոցիալական ինտեգրումն է, որի ուղղությամբ տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում։
Հաջորդիվ, բժշկության պատմության թանգարանում հյուրերը ծանոթացան բուհական այս ստորաբաժանմանը, որտեղ կա անվանի բժշկապետի ուղին ցուցադրող անկյուն, բազմաթիվ ուշագրավ ցուցանմուշներ:

Քեչեկ կրտսերը նշեց, որ շատ տպարվորված է այցով, զինվորների ձեռքի աշխատանքներից, կենտրոնից և բուհից:

Խոստովանում է, որ մեծ հպարտությամբ է կրում նախապապի ներկայանալի անունը՝ ձգտելով արժանի լինել դրան:

Ամփոփելով այցը` Համբարձում Քեչեկ կրտսերը թանգարանի հուշամատյանում գրառում կատարեց` շնորհակալություն հայտնելով պատմական և հիշարժան օրվա համար:

Նշենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Քեչեկը Երևանի պետական համալսարանի բժշկական առաջին վիրաբուժական ամբիոնի և կլինիկայի կազմակերպիչն էր ու դեկանը, Խորհրդային Հայաստանի բժշկական ընկերության հիմնադիրը, երկարամյա ղեկավարը: Գիտության վաստակավոր գործչի ավանդը բժշկագիտության մեջ անգնահատելի է:

Բուհում խնամքով պահպանում ու փորձում են սերունդներին ներկայացնել անվանի բժշկապետի անցած ուղին, թողած ժառանգությունը:

Address

Yerevan
0048

Opening Hours

Monday 10:00 - 16:00
Tuesday 10:00 - 16:00
Wednesday 10:00 - 16:00
Thursday 10:00 - 16:00
Friday 10:00 - 16:00

Telephone

+37491421781

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Lilit Voskanyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Lilit Voskanyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Լիլիթ Ալբերտի Ոսկանյան


  • Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ Ակնաբուժության ամբիոն, Բ.Գ.Թ., դոցենտ

  • Ս․Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ
  • Կրթություն

    1982-1988 թթ. սովորել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում / Բուժական գործ