«Մարի Նուբար» Ակնաբուժական կլինիկա

«Մարի Նուբար» Ակնաբուժական կլինիկա Մեծահասակների և մանկական ակնաբուժական կլինիկա

Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:Շնորհավոր Սուրբ Զատիկ 🐣⛪️
05/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Շնորհավոր Սուրբ Զատիկ 🐣⛪️

Աշխարհը գեղեցիկ է, երբ այն տեսնում են առողջ աչքերով։ 👁️Իսկ այդ առողջ տեսողության հետևում հաճախ կանգնած են ուժեղ ու նվիրվ...
08/03/2026

Աշխարհը գեղեցիկ է, երբ այն տեսնում են առողջ աչքերով։ 👁️
Իսկ այդ առողջ տեսողության հետևում հաճախ կանգնած են ուժեղ ու նվիրված կանայք։
Շնորհավորում ենք մեր թիմի բոլոր կանանց և աղջիկներին Մարտի 8-ի կապակցությամբ։ 💐

Սիրելի՛ Պրոֆեսոր Գաբրիելյան, Կլինիկայի ողջ անձնակազմը սիրով շնորհավորում է Ձեզ ծննդյան օրվա առթիվ։Դուք մեզ համար ոչ միայ...
04/03/2026

Սիրելի՛ Պրոֆեսոր Գաբրիելյան,

Կլինիկայի ողջ անձնակազմը սիրով շնորհավորում է Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

Դուք մեզ համար ոչ միայն ղեկավար և ուսուցիչ եք, այլ նաև օրինակ՝ մարդկայնության, բարձր պրոֆեսիոնալիզմի և անսահման պատասխանատվության։ Ձեր ներկայությունը մեր թիմում վստահություն է ներշնչում թե՛ բժիշկներին, թե՛ բուժքույրերին, թե՛ յուրաքանչյուր պացիենտի։

Մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ, ամուր առողջություն և երկար տարիներ ակտիվ գործունեություն՝ ի շահ մեր պացիենտների և ամբողջ ոլորտի զարգացման։
Aharon Gabrielyan

04/03/2026

👁️ Տեսողության պահպանման և աչքի առողջության կարևորության մասին համալսարանական մասնագետները պարբերաբար բարձրաձայնում են՝ հանդես գալով հանրային իրազեկման նախաձեռնություններով և մասնագիտական գիտահեն մեկնաբանություններով։
Համալսարանական ակնաբուժական ծառայությունը վերջին տարիներին զարգացման նոր փուլ է մտել. այս գործում Ակնաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ակնաբուժության կուրսի և Մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչ Ահարոն Գաբրիելյանն ու իր ղեկավարած թիմը կարևոր ներդրում ունեն:

📊Ընդլայնվել է ծառայությունների շրջանակը, կիրառվում են ժամանակակից մոտեցումներ, աճել է պացիենտների վստահությունն ու դիմելիությունը։

👀Այսօր ծննդյան տարեդարձը նշող Ահարոն Գաբրիելյանը շուրջ հինգ տասնյակ գիտական աշխատությունների և երկու հեղինակային հայտի հեղինակ է։
Տարիների ընթացքում աշխատել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում՝ կուտակելով հարուստ մասնագիտական փորձ։ Վերապատրաստումներ է անցել առաջատար ակնաբուժական կենտրոններում՝ մշտապես կարևորելով գիտելիքի շարունակական թարմացումն ու թիմային կարողությունների զարգացումը։

📍Սրտանց շնորհավորում ենք պարոն Գաբրիելյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ և նոր մասնագիտական նվաճումներ՝ ի նպաստ ակնաբուժության զարգացման և պացիենտների տեսողության պահպանման։

«Մարի Նուբար» Ակնաբուժական կլինիկա

17/01/2026
Շնորհակալություն American EyeCare Project-ին (AECP)Մեծ սիրով հայտնում ենք, որ մեր կլինիկան շուտով կհամալրվի նորագույն վի...
14/01/2026

Շնորհակալություն American EyeCare Project-ին (AECP)

Մեծ սիրով հայտնում ենք, որ մեր կլինիկան շուտով կհամալրվի նորագույն վիրահատական սեղանով և կատարակտայի վիրահատության համար նախատեսված ֆակոէմուլսիֆիկացիայի առաջատար սարքով, որը մեզ նվիրում է The Armenian EyeCare Project-ը՝ 2025 թվականի իրենց բարեգործական գալա միջոցառման շրջանակում ընծայած գումարների շնորհիվ։

Սա կարևոր ներդրում է ոչ միայն «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի մասնագիտական առաջընթացի, այլև՝ Հայաստանի մանկական ակնաբուժության զարգացման համար՝ հասնելով համաշխարհային մակարդակի։
Նոր սարքավորումները հնարավորություն կտան ավելի արդյունավետ, անվտանգ և ժամանակակից մոտեցմամբ կատարել ակնաբուժական վիրահատություններ և օգնել ավելի շատ բուժառուների՝ հատկապես մանուկների՝ վերադարձնելով նրանց կյանքի որակը և տեսողությունը։

Մենք ոգեշնչված ենք և մեր անկեղծ երախտիքը ու գնահատանքն ենք հայտնում մեր կողքին մշտապես սատար կանգնած AECP-ին՝ հատկապես Ռոջեր Օհանեսյանին , Ջոն Հովանեսյանին և Նունե Եղիազարյանին՝ տարիներ շարունակ մեր ոլորտում կատարած անգին աշխատանքի և Հայաստանի ակնաբուժության զարգացմանն ուղղված անսպառ նվիրումի համար։

Մենք պարտավորվում ենք ինչպես միշտ աշխատել նույն նվիրումով՝ մեր յուրաքանչյուր պացիենտին տրամադրելով լավագույն բուժօգնությունը՝ շնորհիվ AECP-ի աջակցության։

Կրկին և կրկին հայտնում ենք մեր երախտագիտությունը։

https://www.facebook.com/armenianeyecareproject

Հոկտեմբերի 3-5-ը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի   «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ղեկավար բ....
09/10/2025

Հոկտեմբերի 3-5-ը «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայի ղեկավար բ.գ.դ. պրոֆեսոր Ա.Ռ. Գաբրիելյանը և կլինիկայի մանկական ակնաբույժ բ.գ.թ. Ի.Ս.Սարգսյանը մասնակցեցին Թբիլիսիում կայացած TIOC 2025 համաժողովին, որը համախմբել էր մանկական ակնաբուժության ոլորտի մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից։

Հպարտությամբ նշում ենք, որ մեր կլինիկայի ակնաբույժ, բ.գ.թ. Ինգա Սարգսյանը եղել է ոչ միայն սեսիայի նախագահության անդամ, այլև ներկայացրել է գիտական աշխատանք, որը մեծ հետաքրքրությամբ և բարձր գնահատանքով է ընդունվել միջազգային մասնագիտական հանրության կողմից։ 👏

Մասնակցությունը նման հեղինակավոր գիտաժողովներին ևս մեկ անգամ ընդգծում է մեր թիմի շարունակական զարգացումը, միջազգային ճանաչումն ու նվիրումը՝ երեխաների տեսողության առողջության պահպանման գործում։

Մեզ համար մեծ պատիվ էր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայում Arme...
09/10/2025

Մեզ համար մեծ պատիվ էր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկայում Armenian Eye Care Project-ի ամենամյա գիտաժողովի շրջանակներում հյուրընկալել մի շարք միջազգային ճանաչում ունեցող ակնաբույժների՝
Dr. John Hovanesian (ԱՄՆ, AECP փոխնախագահ ), Dr. Carmen Balian (Կանադա), Dr. Nathan Schramm (ԱՄՆ), Dr. Thomas Arnold (ԱՄՆ) և Dr. Nune Yeghiazaryan (ՀՀ)։

Նրանց այցը մեր կլինիկա հագեցած էր ջերմ շփումներով, մասնագիտական քննարկումներով և փոխադարձ փորձի փոխանակմամբ։ Հյուրերը ծանոթացան մեր բժշկական թիմին, աշխատանքային միջավայրին, սարքավորումներին և նույնիսկ մեր մի քանի պացիենտներ ունեցան հնարավորություն նրանց հետ անցկացնելու խորհրդատվություն։

Այցը դարձավ գեղեցիկ օրինակ մասնագիտական համերաշխության, համագործակցության և անկեղծ մարդկային կապերի։
Շնորհակալություն մեր գործընկերներին՝ իրենց ջերմ վերաբերմունքի, գիտելիքի ու փորձի անշահախնդիր կիսման համար։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ շնորհավորանքների և նախատոնական տրամադրություն ապահովելու համար 🍾🎂🎅🏻
27/12/2024

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ շնորհավորանքների և նախատոնական տրամադրություն ապահովելու համար 🍾🎂🎅🏻

Address

Yerevan

Telephone

+37410301000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Մարի Նուբար» Ակնաբուժական կլինիկա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to «Մարի Նուբար» Ակնաբուժական կլինիկա:

Share