«Ավան» հոգեկան առողջության կենտրոն

«Ավան» հոգեկան առողջության կենտրոն Հերթապահ բժիշկ - 055 23 32 23
Տնօրենի ընդունարան - 012 23 22 33
Ընդունարան - 012 23 22 35
Հաշվապահություն - 012 23 22 34

Սիրելի՛ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում ենք գարնանային միամսյակի կապակցությամբ։Արձանագրելով օրվա խո...
08/03/2026

Սիրելի՛ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում ենք գարնանային միամսյակի կապակցությամբ։

Արձանագրելով օրվա խորհուրդը, ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունը, շնորհավորում և շնորհակալություն է հայտնում կենտրոնի գեղեցիկ սեռի բուժանձնակազմին անհատապես, քանի որ բուժառուների առողջության վերականգնման և պահպանման գործում բուժանձնակազմի ներդրումը ներառում է բարեխղճություն, հոգատարություն և սրտացավություն։

Թող Ձեր կյանքը լինի լիարժեք, իմաստավորվի սիրով, յուրաքանչյուր օրը սկսվի անկեղծ ժպիտով, լցվի ջերմությամբ և ավարտվի գոհունակությամբ։

Սիրե՛ք Ձեզ և եղե՛ք սիրելի։💐

Հարգանքով՝
Տնօրեն՝ Արա Երեմյան։

27/02/2026
🎄Հարգելի՛ գործընկերներ և բուժանձնակազմ, լավագույն բարեմաղթանքներով և գալիք տարվա նկատմամբ մեծ սպասելիքներով, շնորհավորու...
31/12/2025

🎄Հարգելի՛ գործընկերներ և բուժանձնակազմ, լավագույն բարեմաղթանքներով և գալիք տարվա նկատմամբ մեծ սպասելիքներով, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

Սիրելի՛ բուժառուներ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու և Առողջապահության նախարարության աջակցությամբ՝ ընկերությունում շարունակվելու են լայնածավալ բարեփոխումները, որոնք նպաստելու են հոգեբուժական օգնության և սպասարկման շարունակական ու շեշտակի բարելավմանը։

Ընդգծելով, որ կարողացել ենք ունենալ համատեղ հաջող աշխատանքային տարի, առանձնակի շնորհակալություն եմ հայտնում մեր կենտրոնի աշխատակիցներին՝ հոգեկան առողջության պահպանման պատասխանատու առաքելության, հետևողական ու սրտացավ աշխատանքի համար։ Մուտք ենք գործում հաջորդ տարի՝ ավելի մեծ վստահությամբ սկսելու այն հույսով, որ առողջ լինենք ոչ միայն մարմնով, այլև հոգով և մտքով, հայացքները լինեն միայն դեպի առաջ, իրադարձությունները լինեն նշանակալից, իսկ տարին ամփոփելիս՝ բարին ու դրականը գերակշիռ մաս կազմեն մեր կյանքում: ❤️

Հարգանքով՝ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն՝ Արա Էդուարդի Երեմյան։

Շարունակելով մասնագիտական համայնքի հետ հանդիպումները` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համընդհանուր ապահովագրու...
13/12/2025

Շարունակելով մասնագիտական համայնքի հետ հանդիպումները` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համընդհանուր ապահովագրության բարեփոխման ընթացիկ աշխատանքներն է ներկայացրել բժշկական համայնքի ավելի քան 600 ներկայացուցիչների:

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն Արա Էդուարդի Երեմյանի ծննդյան տարեդարձն...
30/11/2025

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն Արա Էդուարդի Երեմյանի ծննդյան տարեդարձն է, ինչի կապակցությամբ ընկերության ողջ անձնակազմը ջերմությամբ, խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում է հոբելյարին։

Հարգելի՛ պարոն Երեմյան, այսօր շնորհավորանքի ու երախտագիտության խոսքերը ոչ միայն մեր կենտրոնի համատեղ աշխատանքի և Ձեր խոհեմ առաջնորդության արդյունքն են, այլև Ձեր մարդկային որակների արժանի գնահատականը՝ լավագույն տնօրենի վառ օրինակ, բարեհամբույր, սրտացավ, ամեն հարցում հետևողական, սիրալիր, բայց և խստապահանջ։

Մեզ համար պատիվ է աշխատել նման փորձառու և բանիմաց անձնավորության հետ, ով վայելում է բոլորի հարգանքն ու սերը և արժանի է միայն հիացմունքի և բարձր գնահատանքի։

Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ բարյացակամ վերաբերմունքի, մեզ ըմբռնելու, աջակցելու, մշտապես մեր կողքին լինելու համար և մաղթում անսպառ եռանդ բոլոր նախաձեռնություններում։

25/11/2025

🧠 Հոգեկան առողջության ո՞ր խնդիրների դեպքում է անձը հոսպիտալացվում

🔸 Ո՞վ է գնահատում հոսպիտալացման անհրաժեշտությունը

🔸 Եթե անձը վտանգ է ներկայացնում իր կամ շրջապատի համար, ինչպե՞ս է իրականացվում նրա հոսպիտալացումը

🔸 Հակառակ սեփական կամքի` հնարավո՞ր է անձին հոսպիտալացնել

🔸 Ինչքա՞ն կարող է տևել հոսպիտալացումը

🎥 Հոգեկան առողջության խնդիրների դեպքում հոսպիտալացման կարգի մասին` տեսանյութում:

🔱 Նոյեմբերի 22-ը Հոգեբանի միջազգային օրն է։ 📍 Սիրելի՛ հոգեբաններ, Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է Ձեր կարևոր առաքելությ...
22/11/2025

🔱 Նոյեմբերի 22-ը Հոգեբանի միջազգային օրն է։

📍 Սիրելի՛ հոգեբաններ,

Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է Ձեր կարևոր առաքելության մասին՝ աջակցել, ոգեշնչել, օգնել մարդկանց բարելավել իրենց հոգեկան առողջությունը։ Դժվար է գնահատել Ձեր աշխատանքի կարևորությունը, քանի որ սեփական անձը վերլուծելու, ինքդ քեզ կողքից դիտելու, բազմաթիվ երևույթներ հաղթահարելու կարիք շատերն ունեն։

Շնորհավոր Ձեր տոնը, միշտ լինեք այսչափ ուշադիր, հանդուրժող ու օբյեկտիվ՝ ցանկացած մարդու բացահայտելու այս դժվարին ու խիստ պատասխանատու գործում:

🤝ՀՀ Առողջապահության նախարարությունը և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը ստորագրել են 2026–2030 թթ. համագործակցութ...
27/10/2025

🤝ՀՀ Առողջապահության նախարարությունը և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը ստորագրել են 2026–2030 թթ. համագործակցության հնգամյա ռազմավարությունը:

Նորին մեծություն Բելգիայի թագուհի Մաթիլդան  Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Առողջապահությ...
15/10/2025

Նորին մեծություն Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտայի ուղեկցությամբ այսօր այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն:

Իրականացվել է շրջայց կենտրոնի արտահիվանդանոցային և մանկական բաժանմունքներում:

Զրույցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող բարեփոխումները` պայմանների ապահովումից մինչև բուժման գործելակարգերի մշակում` միջազգային չափորոշիչներին համապատասխան :

Անդրադարձ է եղել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հանդեպ հոգեկերտվածքի փոփոխության կարևորությանը,հատկապես ամենախոցելի խմբի` երիտասարդների և տարեցների հանդեպ. Թագուհի Մաթիլդան ընդգծել է, որ դա տարիների աշխատանք է ենթադրում` թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում և, այդ համատեքստում ընդգծել է կրթության և միջազգային փորձի տեղայնացման կարևորությունը:

Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է նաև թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց խնդիրներին, և ներկայացրել առողջ ապրելակերպին միտված պետական ծրագրերը:

📅 Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 10-ը նշվում է` որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: Առողջապահության համաշխարհային...
10/10/2025

📅 Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 10-ը նշվում է` որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է. «Հոգեկան առողջության ծառայությունների հասանելիություն աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ»:

Հոգեկան առողջությունը կյանքի դժվարին իրավիճակներին հարմարվելու և հոգեկան ներդաշնակությունը պահպանելու ունակությունն է։

🤝 Այսօր, երբ աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ ունի հոգեկան առողջության խնդիր, առավել քան երբևէ կարևոր է կոտրել կարծրատիպերը և վախերը, հասկանալ, որ հոգեկան առողջությունը երբեք չպետք է դառնա ինքնամեկուսացման ու խարանի պատճառ: Պետք է օգնել, որ մարդը հասկանա, որ օգնություն ստանալը ոչ թե թուլության, այլ գիտակից լինելու և պատասխանատվության նշան է:

Առողջապահության նախարարությանն իրականացնում է ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ` կապիտալ շինարարույթունից, պացինետների համար արժանապատիվ պայմաններ ստեղծելուց մինչև բուժծառայության որակական բարելավում:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պետության հոգածության ներքո է և իրականացվում է անվճար:

❗️ Մի՛ խուսափեք դիմել հոգեկան առողջության մասնագետի։

08/10/2025

Վերջին շրջանում ակնհայտ ավելացել են տագնապային խանգարումներով (նևրոզ) մեր առողջության կենտրոն դիմողները:

Մասնագետները նշում են` այն բավականին հեշտ բուժվող է, միայն թե պետք է ժամանակին դիմել բժշկի:

🎥 Տեսանյութից կիմանաք, թե ի՞նչ է տագնապային խանգարումը, ե՞րբ պետք է դիմել մասնագետի, և ինչպիսի՞ բուժում է իրականացվում մեր կենտրոնում:

Հիշեցնում ենք` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հոգեբանական և հոգեբուժական ծառայությունները տրամադրվում են պետական պատվերով:

Սեպտեմբերի 29-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես սրտի համաշխարհային օր։Սիրտը մեր ամենակարևոր օրգանն է։ Այն պատասխանատու է...
29/09/2025

Սեպտեմբերի 29-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես սրտի համաշխարհային օր։

Սիրտը մեր ամենակարևոր օրգանն է։ Այն պատասխանատու է ոչ միայն մեր զգացմունքների, այլև կյանքի համար:

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնը հորդորում է հոգ տանել սրտի մասին և հետևել առողջ ապրելակերպին՝ օգտակար սնունդ, ֆիզիկական ակտիվություն, հոգեկան հանգստություն՝ ի շահ սրտի առողջության։❣️

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when «Ավան» հոգեկան առողջության կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category