Lavanda Clinic Armenia

Lavanda Clinic Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Lavanda Clinic Armenia, Medical and health, Տիգրան Մեծ 17/1, Yerevan.
(2)

«ԼԱՎԱՆԴԱ» ակնաբուժական կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով, որտեղ իրականացվում է տեսողության ամբողջական հետազոտություն և հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում: «ԼԱՎԱՆԴԱ» կլինիկայում կատարվում է՝ օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա ավտոռեֆրակտոկերատոմետրիա տոնոպախիմետրիա ուլտրաձայնային հետազոտություն էխոբիոմետրիա օպտիկական բիոմետրիա կոմպյուտերային պերիմետրիա ֆունդուս կամերա

Օգոստոսի 8-ը նշվում է որպես ակնաբույժի միջազգային օր։«Լավանդա» ակնաբուժական կենտրոնը սրտանց շնորհավորում է բոլոր ակնաբու...
08/08/2025

Օգոստոսի 8-ը նշվում է որպես ակնաբույժի միջազգային օր։

«Լավանդա» ակնաբուժական կենտրոնը սրտանց շնորհավորում է բոլոր ակնաբույժներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ:

Շնորհակալություն մեր ակնաբույժներին՝ ամենօրյա բարդ և պատասխանատու աշխատանքի, նվիրվածության, հոգատարության և մասնագիտական բարձր պատասխանատվության համար։

Մաղթում ենք Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ և վերելքներ։

#Լավանդա #ԱկնաբույժներիՕր #Տեսողություն #ԱչքիԱռողջություն

👁️🗨️Չոր աչքը հաճախ ազդանշան է, որ  ձեր աչքերը օգնության կարիք ունեն։ 📉Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ...
07/08/2025

👁️🗨️Չոր աչքը հաճախ ազդանշան է, որ ձեր աչքերը օգնության կարիք ունեն։

📉Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում չոր աչքի համախտանիշով տառապում է ավելի քան 350 միլիոն մարդ:

👁Կարևոր է, որ ակնագնդի մակերեսը ունենա բավարար խոնավություն։ Ակնագնդի մակերեսի պաշտպանիչ թաղանթ ձևավորող արցունքային շերտի քանակի կամ որակական կազմի փոփոխությունները հանգեցնում են աչքի չորության։

Չոր աչքի համախտանիշը դրսևորվում է.

▶️աչքերում այրոցի և դիսկոմֆորտի զգացումով,
▶️տեսողության պղտորմամբ,
▶️արցունքահոսությամբ,
▶️աչքերի հոգնածությամբ,
▶️լուսավախությամբ,
▶️աչքերի կարմրությամբ,
▶️օտար մարմնի, ավազի զգացողությամբ:

Հիվանդությունը կանխելու և բարդություններից խուսափելու համար պետք է ժամանակին դիմել ակնաբույժի:

🕒ՄԻԱՅՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ 31-Ը  📉«Լավանդա» ակնաբուժական կենտրոնում  կգործի  -50 % զեղչ վահանաձև գեղձը խթանող հորմոնի, վիտամին...
01/08/2025

🕒ՄԻԱՅՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ 31-Ը

📉«Լավանդա» ակնաբուժական կենտրոնում կգործի -50 % զեղչ վահանաձև գեղձը խթանող հորմոնի, վիտամին D-ի և կալցիումի հետազոտությունների համար․

✅ TSH - Թիրեոտրոպ հորմոն - 2․500 դրամ՝ 5․000 դրամի փոխարեն
✅ վիտամին D - 5 000 դրամ` 10 000 դրամի փոխարեն,
✅ Ca tot (Կալցիում ընդհանուր) -750 դրամ` 1500 դրամի փոխարեն,
✅ Ca I (Կալցիում իոնիզացված)`- 750 դրամ` 1500 դրամի փոխարեն։

Շտապե՛ք օգտվել այս հրաշալի առաջարկից և ստուգել Ձեր առողջությունը ՀԻՄԱ։

🔬Հետազոտվե՛ք գերժամանակակից և վերջին սերնդի ավտոմատացված վերլուծիչներով հագեցած «Լավանդա» լաբորատորիայում:

Հերթագրման համար զանգահարել
☎️(010) 568676
📲+374 95568676
📍Հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծի 17
🕘Աշխատանքային ժամեր՝ 09:00 - 21:00

📣 Ձեր կարծիքը կձևավորի մեր վաղվա ծառայություններըՀարցմանը կարող են մասնակցել «Լավանդա» ակնաբուժական կենտրոնի ծառայությու...
31/07/2025

📣 Ձեր կարծիքը կձևավորի մեր վաղվա ծառայությունները
Հարցմանը կարող են մասնակցել «Լավանդա» ակնաբուժական կենտրոնի ծառայություններից օգտված անձինք։

💙 «Լավանդա» ակնաբուժական կենտրոնը կարևորում է յուրաքանչյուր բուժառուի կարծիքը։
🙏 Նշեք Ձեր գնահատականը մեր ծառայության վերաբերյալ՝ ընդամենը 30 վայրկյանում լրացնելով կարճ հարցաթերթիկը։

📩 Տվյալները կօգտագործվեն միայն մեր ծառայության բարելավման նպատակով։

🎁 Բոնուս
Հարցման մասնակիցները կստանան 10% զեղչի կտրոն՝ «Լավանդա» լաբորատորիայից կամ օպտիկայից օգտվելու համար։

*Զեղչի կտրոնը կարող է օգտագործվել միայն մեկ անգամ։
*Զեղչի կտրոնից չեն կարող օգտվել «Լավանդա» ակնաբուժական կենտրոնի ծառայություններից երբևէ չօգտված անձինք։
📋 Սեղմեք այստեղ՝ գնահատելու համար
https://docs.google.com/forms/d/12EwvxciBaWyAFA9ILLT20LCDYzIq8uvBArdufBDnHlE/edit

👁️‍🗨️ Մասնագիտական առաջընթացը մեր կենտրոնի հիմնարար արժեքներից է։👁 Շնորհավորում ենք «Լավանդա» ակնաբուժական կենտրոնի ակնա...
23/07/2025

👁️‍🗨️ Մասնագիտական առաջընթացը մեր կենտրոնի հիմնարար արժեքներից է։
👁 Շնորհավորում ենք «Լավանդա» ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Լիլիթ Հովհաննիսյանին՝ հերթական մասնագիտական հաղթանակի համար։
🏥 Լիլիթ Հովհաննիսյանը ընտրվել է մասնագիտական վերապատրաստման բացառիկ ծրագրին՝ ներկայացնելով Հայաստանը աշխարհի առաջադեմ և լավագույն ակնաբուժական կենտրոններից մեկում՝ St. Eriks Eye Hospital-ում (Ստոկհոլմ, Շվեդիա)։
📅Հունիսի 9-ից հուլիսի 7-ը նա խորացված ուսուցում է ստացել ցանցաթաղանթի պաթոլոգիաների, ինչպես նաև գլաուկոմայի և ներակնային գոյացությունների ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդների վերաբերյալ։
Այս ձեռքբերումն ավելին է, քան անհատական առաջընթացը․ այն նաև մեր կենտրոնի նորընտիր ուղղվածությունն է՝ դեպի միջազգային ստանդարտներով բժշկություն։
🩵 Մենք հպարտ ենք մեր թիմով և հավատում ենք, որ այս փորձը նոր որակ է հաղորդելու մեր բժշկական ծառայություններին։

🎉 Հատուկ առաջարկ «Լավանդա»  #լաբորատորիայում – 50% ԶԵՂՉ կենսաքիմիական և լիպիդային պրոֆիլի կարևոր հետազոտությունների համա...
14/07/2025

🎉 Հատուկ առաջարկ «Լավանդա» #լաբորատորիայում – 50% ԶԵՂՉ կենսաքիմիական և լիպիդային պրոֆիլի կարևոր հետազոտությունների համար! 🧪

📉 Առողջությունը սկսվում է կանխարգելումից, իսկ մենք հոգ ենք տանում Ձեր մասին։

Միայն հուլիսի 15-31-ը անցնեք հետևյալ կարևորագույն հետազոտությունները՝ վճարելով ընդամենը 6.250 դրամ 12.500-ի փոխարեն 🔥

✅ Ընդհանուր խոլեսթերին (Chol.tot)- կարևոր է #սրտի և #անոթների առողջության վերահսկման համար:
✅ Chol HDL (ԲԽԼՊ՝ Բարձր խտության լիպոպրոտեին խոլեսթերին)- գնահատում է ձեր #սրտանոթային համակարգի առողջության պաշտպանիչ գործոնը:
✅ Chol LDL (ՑԽԼՊ՝ Ցածր խտության լիպոպրոտեին #խոլեսթերին)- չափում է արյան մեջ «վատ» խոլեսթերինի մակարդակը, որը մեծապես ազդում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի վրա:
✅TRIG -չափում է արյան մեջ ճարպային միացությունների՝ եռգլիցերիդների մակարդակը, որոնք կարևոր են ընդհանուր ճարպային փոխանակության և սրտանոթային առողջության գնահատման համար:
✅ AST (GOT)- վերհանում է սրտի, #մկանների և #լյարդի հնարավոր վնասումները:
✅ ALT (GPT)-լյարդի բջիջների վիճակի կարևոր ցուցիչ:
✅ GGT- գնահատում է #լեղուղիների և լյարդի գործունեությունը, հատկապես՝ ալկոհոլի ազդեցության դեպքում:
🧬 Հետազոտվեք և կանխեք #հիվանդությունները ճիշտ ժամանակին։

Հերթագրման համար զանգահարել
(010) 568676
+374 95568676
Հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծի 17
Աշխատանքային ժամեր՝ 09:00-21:00

Սիրելի բուժառուներ, տեխնիկական խնդիրների պատճառով դժվարանում ենք Ձեզ զանգահարել և հիշեցնել այցերի մասին: Խնդրում ենք  ըս...
04/07/2025

Սիրելի բուժառուներ, տեխնիկական խնդիրների պատճառով դժվարանում ենք Ձեզ զանգահարել և հիշեցնել այցերի մասին: Խնդրում ենք ըստ նախապես իրականացրած Ձեր գրանցման օրվա և ժամի մոտենալ «Լավանդա» ակնաբուժական կենտրոն:

Հարգանքներով՝ «Լավանդա» ակնաբուժական կենտրոն

ℹՀունիսի 7-9-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Եվրոպայի Ակնաբույժների  Ասոցիացիայի (SOE2025 ) հերթական միջազ...
09/06/2025

ℹՀունիսի 7-9-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Եվրոպայի Ակնաբույժների Ասոցիացիայի (SOE2025 ) հերթական միջազգային կոնգրեսին մասնակցեցին «Լավանդա» ակնաբուժական կենտրոնի ակնաբույժները, որտեղ ներկայացվեցին նաև Օֆելյա Սարգսյանի և Լիլիթ Հովհաննիսյանի պոստերային զեկույցները:

Միայն հունիսի 5-ից 30-ը  «Լավանդա» ակնաբուժական կենտրոնում  կգործի  -50 % զեղչ վահանաձև գեղձի ֆունկցիայի հետևյալ հետազոտ...
05/06/2025

Միայն հունիսի 5-ից 30-ը «Լավանդա» ակնաբուժական կենտրոնում կգործի -50 % զեղչ վահանաձև գեղձի ֆունկցիայի հետևյալ հետազոտությունների համար․

✅TSH - Թիեոտրոպ հորմոն-2․500 դրամ՝ 5․000 դրամի փոխարեն
✅T3 – Տրիյոդթիրոնին-3․000 դրամ՝ 6000 դրամի փոխարեն
✅T3 free - Տրիյոդթիրոնին ազատ-3․000 դրամ՝ 6000 դրամի փոխարեն
✅T4 – Թիրոքսին -3․000 դրամ՝6000 դրամի փոխարեն
✅T4 free - Թիրոքսին ազատ -3․000 դրամ՝ 6000 դրամի փոխարեն
✅TG-Ab - Թիրեոգլոբուլինի հակամարմիններ-3․000 դրամ՝ 6000 դրամի փոխարեն
✅TP-Ab - Թիրեոիդ պերոքսիդազայի հակամարմիններ -3․000 դրամ՝ 6000 դրամի փոխարեն
✅CTN – Կալցիտոնին-4․000 դրամ՝ 8000 դրամի փոխարեն
✅TG Ag – Թիրեոգլոբուլին -4․000 դրամ՝ 8000 դրամի փոխարեն

Շտապե՛ք օգտվել այս հատուկ առաջարկից։
Հետազոտվե՛ք գերժամանակակից և վերջին սերնդի ավտոմատացված սարքավորումներով և անալիզատորներով հագեցած «Լավանդա» լաբորատորիայում:
Հերթագրման համար զանգահարել
(010) 568676
+374 95568676
Հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծի 17
Աշխատանքային ժամեր՝ 09:00-21:00

💥Հատուկ առաջարկ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթվ։Միայն հունիս 1-10-ը «Լավանդա»  ակնաբուժական կենտրոնում աչք...
01/06/2025

💥Հատուկ առաջարկ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթվ։

Միայն հունիս 1-10-ը «Լավանդա» ակնաբուժական կենտրոնում աչքի ամբողջական հետազատություն անցած մինչև 18 տարեկան բոլոր երեխաները կստանան նվեր՝ շրջանակ Lavanda optics -ից🎁

‼️Ակցիան չի տարածվում Ray-Ban, Polar, Versace և Danz բրենդների շրջանակների վրա։

Շտապե՛ք օգտվել այս հատուկ առաջարկից։

Հերթագրման համար զանգահարել
☎️(010) 568676
📲+374 95568676
Հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծի 17

ℹ️Մեր կենտրոնի ակնաբույժները չեն դադարում նոր գիտելիքներ և փորձի փոխանակում իրականացնել տարբեր ակնաբուժական գիտաժողովներ...
26/05/2025

ℹ️Մեր կենտրոնի ակնաբույժները չեն դադարում նոր գիտելիքներ և փորձի փոխանակում իրականացնել տարբեր ակնաբուժական գիտաժողովների ընթացքում: Մայիսի 24-ին կայացած AIOC VII- ին կենտրոնի ակնաբույժներ Լիլիթ Հովհաննիսյանը և Դիանա Կիրակոսյանը հանդես եկան հետաքրքիր զեկույցներով։
✅Բժշկուհի Դ.Կիրակոսյանը իր ելույթում անդրադարձավ ներակնային ներարկումների ինֆեկցիոն բարդությունների կանխարգելմանը և անվտանգությանն առնչվող հարցերին, կիսվելով ԱՄՆ-ում վերապատրաստման ընթացքում ստացած իր փորձով ու գիտելիքներով։
✅Իսկ Լ. Հովհաննիսյանը ներկայացրեց մեր կլինիկայի փորձը առօրյայում լայնորեն կիրառվող լազերային ճառագայթների պատահական ազդեցության հետևանքով ցանցաթաղանթի վնասումների ախտորոշման և բուժման հարցում:

Միայն մայիսի 1-ից 28-ը  «Լավանդա» ակնաբուժական կենտրոնում  կգործի  -50% զեղչ վիտամին D, B12 և B9 հետազոտությունների համա...
15/05/2025

Միայն մայիսի 1-ից 28-ը «Լավանդա» ակնաբուժական կենտրոնում կգործի -50% զեղչ վիտամին D, B12 և B9 հետազոտությունների համար․
✅վիտամին D3 - 5 000 դրամ` 10 000-ի փոխարեն,
✅ վիտամին B12 - 3 500 դրամ` 7 000-ի փոխարե,
✅վիտամին B9 (ֆոլաթթու) - 3 500 դրամ` 7 000-ի փոխարեն։
Շտապե՛ք օգտվել այս հատուկ առաջարկից։
Հետազոտվե՛ք գերժամանակակից և վերջին սերնդի ավտոմատացված սարքավորումներով և անալիզատորներով հագեցած «Լավանդա» լաբորատորիայում:
Հերթագրման համար զանգահարել
(010) 568676
+374 95568676
Հասցե՝ ք․ Երևան, Տիգրան Մեծի 17
Աշխատանքային ժամեր՝ 09:00-21:00

Address

Տիգրան Մեծ 17/1
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Telephone

+37495568676

Alerts

Be the first to know and let us send you an email when Lavanda Clinic Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram