08/07/2023
Ինձ հաճախ տրվող հարցերից ևս մեկը։
🔹Ի՞ՆՉ Է ԷՆԴՈՄԵՏՐԻՈՒՄԻ ՊՈԼԻՊԸ։
Այն արգանդի խոռոչի ներքին մասի էնդոմետրիումի լորձաթաղանթի լոկալ գերաճ է, որն առավել հաճախ հանդիպում է 20-ից 40 տարեկան կանանց մոտ: Այն չի պարունակում մկանային հյուսվածք, ի տարբերություն միոմայի:
Ախտանիշները`
Կանայք, ովքեր ունեն արգանդի պոլիպներ, հաճախ բացարձակապես ախտանշաններ չունեն: Սակայն կարող են լինել հետևյալ ախտանիշներից մեկը կամ մի քանիսը.
• Անկանոն դաշտանային արյունահոսություն` հաճախակի և անկանխատեսելի ընդմիջումներով
• Արյունահոսություն դաշտանային ժամանակաշրջանների միջև
• Չափազանց առատ դաշտան
• Աննորմալ հեշտոցային արտադրություն
• հեշտոցային արյունահոսություն դաշտանադադարից հետո
Պատճառները`
Հորմոնալ գործոններն էական դեր են խաղում: Արգանդի պոլիպները զգայուն են էստրոգենի նկատմամբ, այսինքն՝ աճում են՝ ի պատասխան մարմնում առկա էստրոգենի:
Տարածվածությունը` Կլինիկորեն հայտնաբերված պոլիպների շրջանում տարածվածությունն ավելի բարձր է հետդաշտանադադարում` համեմատած նախադաշտանադադարի հիվանդների հետ: Էնդոմետրիումի պոլիպների տարածվածությունն ավելի բարձր է նաև անպտղությամբ հիվանդների մոտ, որոնք ենթարկվում են արտամարմնային բեղմնավորման (IVF):
●Չարորակ նորագոյացության ռիսկ – Էնդոմետրիումի պոլիպների ճնշող մեծամասնությունը բարորակ են, սակայն չարորակ նորագոյացություն ևս առաջանում է հիվանդների մոտ: Էնդոմետրիումի պոլիպներն ավելի հավանական է, որ չարորակ լինեն այն հիվանդների մոտ, ովքեր հետդաշտանադադարում են և ունենում են արյունահոսություն:
Երբ դիմել բժշկի.
Դիմեք բժշկի օգնությանը, եթե ունեք.
• Հեշտոցային արյունահոսություն դաշտանադադարից հետո
• Արյունահոսություն դաշտանների միջև
• Անկանոն դաշտանային արյունահոսություն
Արգանդի պոլիպները կարող են կապված լինել անպտղության հետ: Եթե դուք ունեք արգանդի պոլիպներ և չեք կարող երեխա ունենալ, պոլիպների հեռացումը կարող է թույլ տալ ձեզ հղիանալ։
Dr. Vahan Manvelyan , հեռ։ 091 41 84 95
#բժիշկ #գինեկոլոգ #գինեկոլոգիա #Վիրահատություն #միջամտություն #կին #օգտակար #Օգնություն #պացիենտ #հիստերոսկոպիա