05/03/2023
ՃՈՂՎԱԾՔՆԵՐ
Ճողվածքները ամենահաճախ հանդիպող վիրաբուժական պաթոլոգիաներից են: Ճողվածքները լինում են.
Հաճախակի հանդիպող ձևեր
1. Աճուկային ճողվածք (ուղիղ, թեք)
2. Ազդրային ճողվածք
3. Պորտային և հարպատային ճողվածք
4. Սպիտակ գծի (էպիգաստրալ) ճողվածք
Հազվադեպ ձեւեր
1. Շպիգելյանգծի ճողվածք
2. Գոտկային ճողվածք
3. Նստային ճողվածք
4. Փականցքային ճողվածք
5. Սրբանային ճողվածք
🎯Ճողվածքների ժամանակ ներքին օրգանների՝ առավելապես ճարպոնից և բարակ աղիներից հատվածները դուրս են գալիս ձևավորվող ճողվածքապարկի մեջ:
Ճողվածքի առաջացման պատճառները բազմաթիվ են: Ճողվածքի պատճառ կարող են դառնալ ինչպես մեխանիկական դեֆեկտները, այնպես էլ համակարգային հիվանդությունները, որոնք բերում են մեր օրգանիզմի հյուսավածքների անլիարժեքության։
👉Ճողվածքների բուժման միակ մեթոդը վիրահատությունն է։
✅️ Ճողվածքների վիրահատությունը կատրվում է ցանցային պրոթեզների կիրառմամբ։
Ճողվածքների կրկնման հավանականությունը, ճիշտ վիրահատական տեխնիկայի կիրառման և ցանցի ճիշտ տեղադրման դեպքում մինիմալ է։
Վաղ վիրահատական բուժումը նվազեցնում է հնարավոր անցանկալի բարդությունների առաջացման հավանականությունը։
👨⚕️Dr. Harut Karapetyan
📞077050523
📍Շենգավիթ ԲԿ