31/12/2025
💜Ամփոփում ենք 2025 թվականը
ՔայլՏեք ընկերության համար 2025-ը դարձավ իրական փոփոխությունների, առաջընթացի, փորձությունների ու վերաարժևորման տարի։
✅Տարվա ընթացքում ՔայլՏեք ընկերության ծրագրերն իրականացվել են ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում՝ նպատակ ունենալով լուծել միջավայրի մատչելիության խնդիրը։
👨🦼➡️2025 թվականին Քայլտեք ընկերութրան կողմից էլեկտրական բարձրացնող հարթակներ են տեղադրվել՝
- Փարաքարի միջնակարգ դպրոցում, -Հրազդանի թիվ 2 միջնակարգ դպրոցում, -Վանաձորի թիվ 19 դպրոցում
-Փոքր Վեդի համայնքի միջնակարգ դպրոցում - Ախուրյանի երիտասարդական HUB-ում -Վարդենիսի «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունում
- Սարդարապատ գյուղի Սոցիալական աշխատանքի կենտրոնում
- - Օշական բնակավայրում գործող Սոցիալական աշխատանքի կենտրոնում
- Հրազդանի համայնքապետարանում։
- Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող վերականգնողական կենտրոնում
- Հայաստանի Ամերիկյան համալսարանի Վարդգես և Հասմիկ Պարսամ մասնաշենքում
- Երևանի Դավիթ Անհաղթ 25 հասցեում գործող բիզնես կենտրոնու
✅Այս պահի դրությամբ ՔայլՏեք ընկերության կողմից արդեն տեղադրված և շահագործման հանձնված է 40-ից ավելի ամբարձիչ հարթակ։
🤝Շարունակել ենքհամագործակցությունը նաև գործընկեր կազմակերպությունների հետ։
- Տերեմ հիմնադրամի և ReArménia հարթակի MetaGate նախագծի 4-րդ փուլի շրջանակում հաշմանդամություն ունեցող 3 անձ ստացել է MetaGate սարքավորումներ։
- IDram-ի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախագծի փետրվար ամսվա շահառուն դարձավ ՔայլՏեք ընկերությունը, այս համագործակցության շնորհիվ հաշմանդամություն ունեցող 8 շահառու ստացել է թրթուրավոր համակարգեր։
🌐Տարին կարևոր էր նաև միջազգային համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներով։
- ՔայլՏեք ընկերության քայլաբերը հասավ Վրաստան։
- Սկսել ենք համագործակցություն Վրաստանի մի շարք վերականգնողական կենտրոնների հետ, և առաջիկայում MetaGate սարքերի միջոցով վերականգնողական բուժում կստանան նաև Վրաստանի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։
-Պետպատվերի շրջանակում տասնյակ մարդիկ շարունակել են իրենց վերականգնողական բուժումը ՔայլՏեքի վերականգնողական սարքերի օգնությամբ։
💜Մեր առաքելությունն անփոփոխ է՝ ստեղծել մատչելի, անվտանգ և հավասար միջավայր բոլորի համար, որտեղ մարդիկ կստեղծեն արժեք՝ առանց սահմանափակումների։
‼️Տարվա աշխատանքներն ամփոփել ենք կից տեսանյութում։