Dr. Lusine Jilavyan / ուռուցքաբան

Dr. Lusine Jilavyan / ուռուցքաբան Կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշում, վիրահատական բուժում, կրծքագեղձի օնկոպլասիկ վիրաբուժություն

Սովորել և ավարտել է Մխիթար Հերացու անվան ԵրՊԲՀ, բուժական ֆակուլտետը:
Կլինիկական օրդինատուրան անցել է Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնում՝ պրոֆ. Հ.Մ.Գալստյանի ղեկավարությամբ:

Վերապատրաստվել է «Կրծքագեղձերի վերականգնում սեփական հյուսվածքներով»
(ՀՀ, ք.Երևան, թիվ 1համալսարանական կլինիկա),
«Կրծքագեղձերի օնկոպլաստիկ ռեզեկցիաներ և ալոպլաստիկաւկրաինա»
(Ուկրաինա, ք.Կիեև, ԼԻՍՈԴ ուռուցքաբանական կենտրոն) թեմաներով:

Վերապատրաստում «Կրծքագեղձի վերականգնողական /ռեկոնստրուկտիվ/ և պլաստիկ  վիրահատություններ» թեմայով Իսպանիա՝ Բարսելոնա,  “...
25/07/2025

Վերապատրաստում «Կրծքագեղձի վերականգնողական /ռեկոնստրուկտիվ/ և պլաստիկ վիրահատություններ» թեմայով Իսպանիա՝ Բարսելոնա, “Clinica Planas”
Պլաստիկ վիրաբույժ , պրոֆեսոր Ջ. Մասիայի ղեկավարությամբ
Շարունակելի…
14.07.2025-25.07.2025

20/05/2025

Հարգելի բնակիչներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ՝ 07․06․2025թ. Իլոյան Կլինիկայում ՓԲԸ-ի ուռուցքաբան-մամոլոգ Լուսինե Ջիլավյանը կկատարի անվճար խորհրդատվություն։
Մամոլոգին հարկավոր է դիմել, եթե ունեք նմանատիպ գանգատներից որևէ մեկը՝
Շոշափելի կոշտուկ կրծքագեղձում
Ասիմետրիա / երբ մի կուրծքը նկատելիորեն մեծ է մյուսից, կամ փոխվել է ձևը/
Կրծքավանդակի մաշկի վրա գոյացություններ՝ անհասկանալի բծեր, էրոզիա։
Արտադրություն կրծքագեղձից,արյուն
Ցավ, կարմրություն, այտուց։
Հարցերի և գրանցվելու համար խնդրում ենք նախապես զանգահարել +374 33 203-911,+374 98 203-911, կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։Մեր հասցեն ք.Ստեփանավան Միլիոնի 2/Շահումյանի տուն-թանգարանի հարևանությամբ/:

ՈւԱԿ 💜💜💜
05/04/2025

ՈւԱԿ 💜💜💜

04/04/2025

«Ուրախ և երախտապարտ եմ, որ Աստծո կողմից ինձ տրված հնարավորությունը կարողացել եմ օգտագործել արդյունավետ և լիարժեք». ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյան

👉Շատ քչերը գիտեն կամ կարող են պատկերացնել, որ իմ պաշտոնավարումը սկսվել է կենտրոնի համար բավականին բարդ ժամանակաշրջանում, քանի որ ՈՒԱԿ-ը Պետական գույքի կառավարման կոմիտեյի ենթակայությունից նոր էր վերադարձվել առողջապահության նախարարության ենթակայությանը (մինչ այդ Կենտրոնը վաճառքի նպատակով տարվել էր պետ.գույք, քանի որ երեք տարի աշխատել էր բացասական բալանսով), իսկ արդեն այսօր իմ կողմից պաշտոնավարման սկզբում նախաձեռնված առողջացման ծրագիրը համարում եմ հարյուր տոկոսով իրագործված։

Հակիրճ ներկայացնեմ, թե ինչ ունեինք 2019 թվականին, և ինչ ունենք այսօր:

✅25 000քմ. տարածք կարիք ուներ կապիտալ վերանորոգման ու բժշկական և կենցաղային գույքով հագեցման. 100%-ով կատարված է, ինչպես նաև կառուցվել է մոտ 4 000 քմ. նոր շինություն։

✅Կային մոտ երկու տասնյակից ավել ուռուցքաբանական ծառայություններ, որ այլ կենտրոններում և զարգացած երկրներում մատուցվում էին, բայց մեր կենտրոնում չէին մատուցվում, որի հիմնական պատճառը սարքավորումների և մասնագետների վերապատրաստման հնարավորությունների բացակայությունն էր: Իսկ ինչ ունենք 5 տարի անց՝ ներդրվել է մոտ 30 նոր ուռուցքաբանական ծառայություն, գնվել է 300-ից ավելի նոր սարք-սարքավում, գրեթե ողջ ավագ բուժանձնակազմը անցել է վերապատրաստումներ արտերկրի լավագույն կլինիկաներում, և այդ ամենն իրականություն է դարձել ՈՒԱԿ-ի գեներալիզացված միջոցների հաշվին։

✅Հիվանդանոցը չուներ լոկալ ցանց, և պրոցեսների գրեթե 90%-ը թղթային էր. այժմ հիվանդանոցն ունի ժամանակակից էլեկտրոնային կառավարման համակարգ` յուրաքանչյուր հատված ներառող լոկալ ցանց, ինչի արդյունքում հիվանդության պատմագրերը և գրեթե ամբողջ կառավարումը տեղի են ունենում էլեկտրոնային տարբերակով։

✅ՈՒԱԿ-ում տեղի ունեցող բուժական և մնացած գործընթացները հսկվում էին անձերի միջոցով, ինչը հանգեցնում էր օբյեկտիվության ցածր մակարդակի: Իսկ ինչ ունենք այսօր՝ ստեղծվել է ուռուցքաբանական մասնագիտական թիմ, որը իրականացնում է բոլոր հիվանդների բուժման պլանավորումը, և ներկայումս ոչ մի բժիշկ ինքնուրույն չի կարող որոշել հիվանդի բուժման մեթոդների թե՛ հերթականությունը, թե՛ տևողությունը, և թե՛ ձևը։ Ստեղծվել է որակի վերահսկման և կառավարման բաժին, որը ամբողջ բուժկենտրոնում ներդնում է գործընթացների ստանդարտացում և դրանց համապատասխանեցում միջազգային հայտնի չափանիշներին։ Այդ բաժնի՝ վերջերս արձանագրած ամենաակնառու ձեռքբերումը արյան լաբորատորիայում ԱՄՆ ազգային հավաստագրման մարմնի կողմից ISO 15189-ի ստացումն էր, որը ԱՄՆ-ում գործող լաբորատորիաներից բացի սշխսրհում ունի ընդամենը 14 այլ լաբորատորիա, և այդտեղ կատարված հետազոտությունները ընդունելի են համարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

✅Ուզում եմ նաև նշել բուժկենտրոնը բնորոշող կտրուկ դրական փոփոխություններից որոշների մասին։

▫️Սպասարկված հիվանդների քանակ՝ 2018թ -35,700 2024թ․- 50,000:
◽️Անձնակազմի քանակ 2018թ․ -491 2024թ․- 673:
◽️Հիվանդանոցային մուտքեր 2018թ․- 2,4,մլրդ, 2024թ․ - 7,4 մլրդ:
◽️Բժշկի միջին աշխատավարձ 2018թ, - 486,000 2024թ․ -1,500,000:
◽️Ամբողջ անձնակազմի միջին աշխատավարձ 2018թ․ -258,000, 2024թ․- 600,000:
◽️Պետությանը տրված հարկեր 2018թ, -496 մլն`- 2024թ․- 1մլրդ 517մլն.:

Վերջին հինգ տարում իր միջոցների հաշվին կատարած ներդրումների թիվ 5մլրդ 839 մլն․։

Ինչպես նաև ուզում եմ նշել, որ 2019 թվականից սկսած, բացի 2020 թվականը, մինչ այսօր հիվանդանոցը աշխատել է շահույթով, և ուղղակի շահույթը 2019 թվականին եղել է 104 մլն., 2021 թվականին եղել 174մլն․ 2022 թվականին եղել 381․մլն., 2023 թվականին եղել 456մլն․ 2024 թվականին եղել 626մլն.։

✅Չնայած հիվանդանոցում կային բազմաթիվ վաստակավոր, արհեստավարժ և ոլորտում հայտնի բժիշկներ, այնուամենայնիվ, հիվանդանոցի համբավը լավագույններից չէր, քանի որ կենտրոնում կար մեծ ծավալի ստվերային շրջանառություն, իսկ այսօր վստահորեն կարող եմ ասել, որ գերթե ամբողջությամբ այդ արատավոր երևույթը վերացած է, ինչի մասին վկայում են վերջին տարիներին կենտրոնի հետ առնչված պացիենտները և ֆինանսական ցուցանիշները։

📈Այս ամենի արդյունքում ՈՒԱԿ-ը դարձել է միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան համպարփակ ուռուցքաբանական ծառայություններ մատուցող բուժկենտրոն, որտեղ բուժում է ստանում մեր երկրի ուռուցքով հիվանդների գրեթե 70%-ը, որում իրենց կաևոր դերն ունեն հիվանդանոցի անձնակազմը՝ բժիշկների գլխավորությամբ, մեր գերատեսչությունը և կառավարությունը՝ իրենց ծրագրերով:

Եվ այն արդյունքը, ինչը մենք տեսնում ենք այսօր, ինձ և մեր ողջ թիմի համար հպարտության մեծ առիթ է, քանի որ մենք մեր ուժերով կարողացել ենք նման արդյունքներ արձանագրել: Այս ամենում իրենց ներդրումն ունեն նաև բոլոր նախկին տնօրենները:

🤗Առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում իմ ողջ թիմին, որի հետ այսօր հասել ենք այս արդյունքին: Հավատացած եմ, որ միասնականությունն է լավագույն արդյունքին հասնելու կարևորագույն նախապայմանը, և այսօր վստահ կարող եմ ասել` մեզ հաջողվել է դառնալ միասնական:

Ունեմ հաստատ համոզմունք, որ ՈՒԱԿ-ը շատ արագ տեմպերով շարունակելու է զարգանալ, առաջ գնալ` սահմանելով նոր նշաձողեր:

Թող բոլորս լինենք առողջ, ապրենք
արժանապատիվ, խաղաղ երկնքի տակ։

Նարեկ Մանուկյան
ՈՒԱԿ տնօրեն

14/03/2025
14/03/2025
💟💟💟
14/03/2025

💟💟💟

18/02/2025
15/01/2025

🇦🇲🇺🇸Թալսայի Ռադիոլոգների ասոցիացիայից Շերոն դը Սոուզան Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսին անդրադառնալու է կրծքագեղձի քաղցկեղին:

✅Գրանցումները շարունակվում են: Հասանելի է միայն առանց գիշերակացի մասնակցության տարբերակը:

ℹ️Կոնգրեսի մասին ամբողջական ինֆորմացիան՝ https://aoc.oncology.am/congress/2025-congress/

🔗Գրանցման հղումը՝ https://aoc.oncology.am/join/

15/01/2025

🇦🇲🇩🇪Հայդելբերգի համալսարանական հիվանդանոցի մասնագետները նույնպես ակտիվ մասնակցություն են ունենալու Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսում:

ℹ️ Հայդելբերգի համալսարանական հիվանդանոցի բժշկական միջազգային գրասենյակի ղեկավար Միխայիլ Խայտինի զեկույցը լսելու հնարավորություն կունենաք փետրվարի 1-ին:

✅Գրանցումների երկրորդ փուլի վերջնաժամկետը հունվարի 19-ն է:

🔗Գրանցման հղումը՝ https://aoc.oncology.am/join/

24/12/2024

🇦🇲🇮🇹Հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսի հատուկ հյուրերի ցանկում են ուռուցքաբան-վիրաբույժներ Էուջինյո Կոկոցան և Լորենցո Լիվրագին Իտալիայի «ASST Settelaghi Varese»-ից:

🗓️Կոնգրեսին մասնակցելու վաղ գրանցումների երկրորդ փուլի վերջնաժամկետը հունվարի 19-ն է:

📚Զեկույցների ներկայացման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 25-ը:

Անկախ մասնակցության ձևաչափից՝ գրանցումը պարտադիր է:

🔗Մանրամասները և գրանցման հղումը՝ https://aoc.oncology.am/join/

Address

Yerevan
0052

Telephone

+37491899997

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Lusine Jilavyan / ուռուցքաբան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category