Lets think right

Lets think right Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Lets think right, Psychologist, Erevan, Yerevan.

16/04/2026

❤️‍🩹Էմոցիոնալ բռնությունը միշտ չէ, որ լինում է բարձր ձայնով կամ կոպիտ բառերով։ Երբեմն լռությունն է ամենաբարձր ցավ պատճառողը։ Անբացատրելի հեռանալը անտեսման ձև է, որը կարող է ստեղծել անարժեք լինելու զգացում, անորոշություն և ներսից քայքայել մարդուն։

❤️‍🩹Հատկապես ցավոտ է, որովհետև մարդը ոչ միայն կորցնում է հարաբերությունը, այլ նաև կորցնում է հասկանալու հնարավորությունը՝ ինչու դա տեղի ունեցավ։ Իսկ անորոշությունը հաճախ ավելի ծանր է, քան ամենացավոտ ճշմարտությունը։

Կա մի տեսակ հեռանալ, որը չի աղմկում, չի կոտրում, չի բացատրում… բայց ներսից ավելի ուժեղ է քանդում, քան ցանկացած վեճ։
Երբ մարդը գնում է առանց խոսքի, նա քեզ չի տալիս վերջակետ․ նա քեզ թողնում է կախված մի նախադասության մեջ, որը դու ստիպված ես ավարտել ինքդ։

✂️Դու սկսում ես փնտրել պատճառներ այնտեղ, որտեղ գուցե ոչինչ էլ չկար։ Քանդում ես հիշողությունները, բառերը, նույնիսկ լռությունները՝ փորձելով գտնել ինչ-որ նշան, ինչ-որ բացատրություն, որը քեզ ոչ ոք չի տվել։
Եվ ամենավատը այն չէ, որ մարդը հեռացավ… այլ այն, որ նա քեզ թողեց անորոշության մեջ՝ կարծես դու արժանի չէիր
ճշմարտությունը լսելու:

❤️‍🩹Լուռ հեռանալը երբեմն ընտրություն չէ միայն գնալու։ Դա նաև ընտրություն է՝ չկրել պատասխանատվություն այն ցավի համար, որը թողնում ես։
Որովհետև բա

12/04/2026

Ինչքա՞ն մարդ է սպասում դրան…)))
Դու ինձնից լավ գիտես՝ անգամ եթե երբեք ոչ մեկին վնաս չես տվել:

❤️‍🩹Ցավոք, մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր լուռ սպասում են մեր անկմանը, մեր կողքի մարդիկ հաճախ շունչները պահած սպասում են, որ դու ընկնես ու չկարողանաս կանգնել…

👌🫂Որպեսզի հետո հայտնվեն «մխիթարելու», բայց իրականում պարզապես համոզվելու՝ որ դու այլևս առաջ չես գնա։
#Քո ցավը շատերի համար մխիթարություն է։
Քո վեր կենալը՝ ամենամեծ հիասթափությունը։

Որոշ պահեր ուշ են գալիս… բայց ճիշտ պահին ..Շնորհակալ  եմ  ջան այս սիրուն կադրերի համար, եթե նախատեսում եք Դուբայում ֆոտո...
11/04/2026

Որոշ պահեր ուշ են գալիս… բայց ճիշտ պահին ..
Շնորհակալ եմ ջան այս սիրուն կադրերի համար, եթե նախատեսում եք Դուբայում ֆոտոսեսիա , ապա պահպանեք Լիլիթի էջը:

🙂‍↔️Իսկ ով կկարողանա գուշակել, թե որ երկու նկարն եմ ամենաշատը սիրում, ու կգրի մեկնաբանության բաժնում , և ճիշտ գուշակած կլինի ես միանգամից կփոխանցեմ 5000 դրամ 😁 ձեր հաշվին:

Որոշ պահեր ուշ են գալիս… բայց ճիշտ պահին : ❤️Այս երգը իմ ուղեղում ասոցացվում է Դուբայի հետ, ամեն ապրած պահի հետ:  շնորհա...
11/04/2026

Որոշ պահեր ուշ են գալիս… բայց ճիշտ պահին :

❤️Այս երգը իմ ուղեղում ասոցացվում է Դուբայի հետ, ամեն ապրած պահի հետ: շնորհակալ եմ սիրելիս, էս սիրուն կադրերի համար:😘։Եթե Դուբայում պլանավորում եք ֆոտոսեսիա , ապա պահպանեք Լիլիթի էջը։

Ով կկարողանա գուշակել, թե որ երկու նկարն եմ ամենաշատը սիրում, գրեք մեկնաբանություններում 🤍
Եթե հաջողվի ճիշտ նշել երկու թվերն էլ ,նույն պահին կփոխանցեմ 5000 դրամ 😁

10/04/2026

👌Եթե կյանքը քեզ ծնկի է բերել՝
մի շտապիր կանգնել։
Դա էն պահն ա, որտեղ բոլորը խուճապի մեջ վեր են թռչում,
իսկ դու կարող ես անել հակառակը՝ մնալ։

Մնալ ու չխաբել քեզ, թե ամեն ինչ նորմալ ա։
Մնալ ու առաջին անգամ չփախչել ցավից։

Ծնկի դիրքը պարտության մասին չի։
Դա ամենաանկեղծ դիրքն ա՝
երբ դու այլևս ոչ մեկին ցույց տալու բան չունես։

❤️‍🩹Աղոթքը պարտադիր բառերով չի լինում։
Երբ դու ներսիցդ ասում ես «ես էլ չեմ կարող, բայց չեմ հանձնվում»՝
դա արդեն աղոթք ա։

Ու հետո…
դու չես կանգնում, որովհետև ուժեղ ես դարձել։
Դու կանգնում ես, որովհետև այլ տարբերակ չունես։

Ու հենց էդտեղ ա ծնվում իրական ուժը—
ոչ թե գեղեցիկ, ոչ թե իդեալական,
այլ կոպիտ, #կիսատ, բայց իրական։

Եթե կյանքը քեզ ծնկի է բերել՝ ուրեմն քեզ իջեցրել ա էն կետը,որտեղ կեղծիք չկա։

Ու հենց էդտեղից ա սկսվում քո իրական եսը ու քո իրական քայլելը:

08/04/2026

🤝Դու չես վարձատրվելու պարզապես նրա համար, որ տանջվել ես։
Կյանքը ցավի համար մրցանակ չի տալիս։

✅Դու վարձատրվելու ես միայն այն դեպքում, եթե չդադարես։

👌Որովհետև նույն դժվարությունը, որ քեզ կոտրում է, ուրիշին էլ է հանդիպում…
բայց տարբերությունը էն ա, որ մեկը կանգնում է, մյուսը՝ շարունակում։

Եվ հենց շարունակողին է կյանքը սկսում «վճարել»։

Էդ գիշերները, որ քեզ թվում ա՝ իզուր ես քաշել։
Էդ պահերը, որ մտածել ես՝ «չի ստացվի»։
Դրանք ներդրում էին, ոչ թե կորուստ։

Բայց ներդրումը արժեք ունի միայն, երբ դու խաղից դուրս չես գալիս։📌

Եթե կանգնես՝ էդ ամենը դառնում ա ուղղակի ցավ։
Եթե շարունակես՝ դառնում ա քո առավելությունը։

Դրա համար իրական հարցը սա չի՝ «քանի՞ դժվարություն ես տարել»։
Հարցը սա է՝ «շարունակո՞ւմ ես, թե՞ չէ»։

Որովհետև🫠 վերջում վարձատրվում են ոչ թե ամենաուժեղները…
այլ նրանք, ովքեր չեն դուրս գալիս խաղից։

04/04/2026

Շատ եկեղեցիներում դեռ անիծում են կնոջը խնձոր ուտելու և իրենց մեղքի մեջ գցելու համար😄😄😄
Ինչքա՜ն համամիտ եմ այս խոսքերի հետ , ու ձեզ թվում էր, որ դա չարի՞ք էր , չէ ինձ համար դա չարիք չի , քանի որ ես այլ կերպ եմ ամեն բան տեսնում

03/04/2026

🙂‍↔️Դու չես ծնվել էն մտքով, որ պետք է քեզ անտեսես։
Դա քեզ կամաց-կամաց են սովորեցրել՝
եղիր հարմար,եղիր լավը, մի նեղացրու,մի տարբերվիր շատ , քանի որ քեզ չեն ընտրի ու քո հետ ընկերություն չեն անի))։

Ու մի օր հասկանում ես՝ դու բոլորի համար ամեն ինչ ես արել…
բայց քեզ համար՝ գրեթե ոչինչ։

🫠Ինքդ քեզ ընտրելը նման է մի փոքր դավաճանության՝
ոչ թե ուրիշների, այլ հին քո տարբերակի նկատմամբ։
Էն քո տեսակի նկատմամբ, ով միշտ լռել է, զիջել է, սպասել է, որ իրեն էլ մի օր ընտրեն։

📌Երբ դու առաջին անգամ ընտրում ես քեզ,
ներսումդ ինչ-որ բան անհանգիստ է դառնում։
Ոչ թե որովհետև սխալ է, այլ որովհետև նոր է։

Դա նման է փակ սենյակում երկար մնալուց հետո
հանկարծ դուռը բացելուն — լույսը խփում է աչքերիդ,
ու դու չգիտես՝ առաջ գնաս, թե հետ դառնաս։

Բայց ճշմարտությունը սա է՝
քեզ ընտրելը քեզ չի դարձնում վատ մարդ։
Դա պարզապես առաջին անգամ է,
երբ դու քեզ չես թողնում վերջում։

🙃Ու եթե անկեղծ՝ ամենաբարդ պահը հենց սկիզբն է։
Հետո հասկանում ես՝քեզ ընտրելը ոչ թե կորուստ է,
այլ վերադարձ ինքդ քեզ ։

29/03/2026

✂️Մեր ուղեղը չի տարբերակում իրականում կատարվող իրադարձությունը մտքում վառ պատկերացրածից։ Երբ դու փոխում ես մտքիդ ուղղությունը, դու փոխում ես մարմնիդ քիմիան։

✅Միտքը պարզապես էներգիա չէ, այն հրահանգ է քո բջիջներին։ Դու քո ներսում ունես մի ամբողջ «դեղատուն», որն ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ մտքերդ դառնում են քո լավագույն դաշնակիցը։
Բուժիր նախ մտքերդ, և կտեսնես, թե ինչպես է կյանքդ արձագանքում այդ լույսին։

✅1. Նեյրոպլաստիկություն. Մեր ուղեղը ճկուն է: Ամեն անգամ, երբ մենք կրկնում ենք որոշակի մտքեր, ուղեղում ձևավորվում են նոր նեյրոնային կապեր: Սա նշանակում է, որ մենք բառացիորեն կարող ենք «վերակառուցել» մեր ուղեղը՝ ընտրելով ավելի առողջ և կառուցողական մտքեր:

✅2. Պլացեբոյի էֆեկտ և Էնդոկրին համակարգ. Երբ մենք հավատում ենք լավին կամ մտովի հանգստանում ենք, ուղեղը նվազեցնում է կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը և արտադրում է դոֆամին ու սերոտոնին: Սա բնական ճանապարհով հզորացնում է իմունային համակարգը և արագացնում բջիջների վերականգնումը:

✅3. Քվանտային մակարդակ. Ըստ քվանտային ֆիզիկայի՝ դիտորդի ուշադրությունը փոխում է մասնիկի վարքը: Այնտեղ, որտեղ քո ուշադրությունն է (միտքը), այնտեղ էլ ուղղվում է քո կենսական էներգիան:

Այսինքն՝
քո մտքերը պարզապես «մտքեր» չեն։
Դրանք ազդում են քո նյարդային համակարգի, հորմոնների,
նույնիսկ մարմնի զգացողությունների վրա։

✅Երբ դու սկսում ես ավելի գիտակցված փոխել մտքերդ,
օրինակ՝ «ես հիմա դժվարության մեջ եմ, բայց դա անցողիկ է»,
կամ «ես կարող եմ փորձել, նույնիսկ եթե վախենում եմ»,
ուղեղում ձևավորվում են նոր նեյրոնային կապեր։

29/03/2026

Կյանքում լինում են պահեր, երբ քեզ բաժանում են կտորների։

💔Մարդիկ հիասթափեցնում են, խոսքերը ցավեցնում են, սպասելիքները փշրվում են։
Եվ մի պահ թվում է՝ այլևս ամբողջ չես։

Բայց ճշմարտությունն այն է, որ քեզ հավաքողը ուրիշ ոչ ոք չէ։

Դու ես նստում քո ցավի հետ։
Դու ես ընդունում, որ ցավում է։
Դու ես որոշում՝ չկոտրվել մինչև վերջ։

🧨🚫Քեզ կարող են բաժանել,
բայց հավաքվելը քո որոշումն է։

Ամեն անգամ, երբ քեզ նորից ես հավաքում,
դու ավելի գիտակից ես, ավելի ամուր, ավելի սահմաններ ունեցող։Դու այլևս նույնը չես ,
դու ավելի ճիշտն ես։

Հիշիր, Քեզ կարող են քանդել,
բայց կառուցել կարող ես միայն դու։

28/03/2026

Կարկուտը խփած տեղն է խփում))) Մարդը հակված է բազմապատկել այն, ինչի մեջ արդեն գտնվում է։
Ուստի կարևոր է ոչ միայն իրավիճակը, այլ այն մտածելակերպը, որով դու արձագանքում ես դրան։

📌Եթե դու մինուսի մեջ ես՝ քո որոշումներն ու քայլերը հաճախ խորացնում են այդ նույն վիճակը։
Եթե դու պլյուսի մեջ ես՝ սկսում ես ձգել նոր հնարավորություններ, աճ ու արդյունք։

Կա՞ մարդ, ով իր, իսկ փորձով չի համոզվել սրանում)))

Address

Erevan
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Lets think right posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category