Dr.Mariam Mnatsakanyan

Dr.Mariam Mnatsakanyan Մանկական գինեկոլոգ (Детский гинеколог)
Մուրացան ՀՀ
Բեգլարյան ԲԿ
Օնլայն գրանցում ⤵️
https://www.doctoryan.am/doctor/2277

Ուրախ եմ տեղեկացնել , որ 31.05.2025 թ-ին Սևանի Բժշկական Կենտրոնում  «Բեգլարյան» ԲԿ-ի մանկական գինեկոլոգները կիրականացնեն...
27/05/2025

Ուրախ եմ տեղեկացնել , որ 31.05.2025 թ-ին Սևանի Բժշկական Կենտրոնում «Բեգլարյան» ԲԿ-ի մանկական գինեկոլոգները կիրականացնեն անվճար խորհրդատվություն :
Սիրով կսպասենք բոլորիդ:

Երբ՞ է անհրաժեշտ դիմել մանկական գինեկոլոգինԽորհուրդ է տրվում կատարել պլանային այցեր  մանկական գինեկոլոգի մոտ Վաղ մանկակա...
27/05/2025

Երբ՞ է անհրաժեշտ դիմել մանկական գինեկոլոգին

Խորհուրդ է տրվում կատարել պլանային այցեր մանկական գինեկոլոգի մոտ

Վաղ մանկական հասակում ( սեռական օրգանների բնածին արատները բացառելու համար)
13-15 տ կատարել պրոֆիլակտիկ զննումներ
Առաջին դաշտանը սկսվելիս, որից հետո յուրաքանչյուր տարին մեկ անգամ

Ո՞ր գանգատների դեպքում դիմել մանկական գինեկոլոգին:

Եթե առկա է`

✔ արտաքին սեռական օրգանների կարմրություն, այտուց, ցավ, քոր, մրմուռ

✔ արտադրություն հեշտոցից( տհաճ հոտով, դեղնավուն, դեղնականաչավուն, արյունային, սպիտակ( լոռանման)

✔️ Ձեռնաշարժություն (օնանիզմ)

✔ հաճախակի և ցավոտ միզարձակում

✔ սեռական փոքր շրթերի սերտաճում (կպում)

✔ հեշտոցում օտար մարմնի կասկած

✔ սեռական օրգանների վնասվածք

✔ցավ որովայնի ստորին շրջանում

✔️ ձվարանի կիստաներ և ուռուցքանման գոյացություններ

✔երկրորդային սեռական հատկանիշների(թևատակերի, ցայլքի մազակալում, կրծքագեղձերի մեծացում ) առաջացում մինչև 7տ

✔ երկրորդային սեռական հատկանիշների բացակայություն 13 տ

✔դաշտանի բացակայություն 15տ

✔ անկանոն դաշտան( դաշտանի ուշացում(45 օր և ավել) / 21 օրից կարճ տևող դաշտան)

✔ ցավոտ, առատ դաշտան

✔կրծքագեղձերի փոփոխություն( կարմրություն, կրծքի հատվածում մաշկի ջերմության փոփոխություն, կոշտության առաջացում, պտուկից ցանկացած տիպի արտադրության դեպքում

Մազաթափության հիմնական պատճառներն են`✅հորմոնալ խանգարումները✅վիտամինային դեֆիցիտը( երկաթ, վիտամին Դ, վիտամին բ12, ցինկ, ...
11/05/2025

Մազաթափության հիմնական պատճառներն են`
✅հորմոնալ խանգարումները
✅վիտամինային դեֆիցիտը( երկաթ, վիտամին Դ, վիտամին բ12, ցինկ, կալցիում...)
✅գլխամաշկի ինֆեկցիաները
✅աուտոիմուն և համակարգային հիվանդությունները
✅դեղորայքը և այլն

28/03/2025
Բարտոլինյան գեղձերԶույգ գեղձեր  են 0,5 սմ չափերով , որոնց ֆունկցիան վուլվայի և հեշտոցի խոնավեցումն է:Թևն ունեն փոքր չափե...
06/02/2025

Բարտոլինյան գեղձեր
Զույգ գեղձեր են 0,5 սմ չափերով , որոնց ֆունկցիան վուլվայի և հեշտոցի խոնավեցումն է:
Թևն ունեն փոքր չափեր , բայց բավականին հաճախ հանդիպում են `
✅Բարտոլինյան կիստաներ , որոնք առաջանում են , երբ գեղձի ծորանը խցանվում է: Հիմնականում ստերիլ են այս կիստաները, դիտվում է տեղային կամ տարածուն այտուց
✅ Բարտոլինյան աբսցես , այս դեպքում խցանված ծորանը արդեն ինֆեկցվում է հիմնականում պայմանավորված աղիքային ցուպիկով ( E.Coli)
✅Բարտոլինյան բարորակ ուռուցքներ և կարցինոմա , որոնք ավելի քիչ են հանդիպում

Ախտանիշներ `
✅ Դուսկոմֆորտի զգացում վուլվայի շրջանում
✅ Խիստ ցավեր ( հատկապես աբսցեսի դեպքում)
✅ Այտուց, կարմրություն
✅ Հիվանդը դժվարանում է քայլել, նստել
✅ Ինտոքսիկացիայի նշաններ( սրտխառնոց , փսխում, ջերմության բարձրացում...)

Բուժում`
Երբեմն դիտվում է աբսցեսի ինքնուրույն պատռում , այլ դեպքերում բուժումը վիրահատական է:( word-i կատետր տեղադրում)

Շնորհավոր Ամանոր  և Սուրբ Ծնունդ
31/12/2024

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

EURAPAG2024🇬🇷💙
05/06/2024

EURAPAG2024🇬🇷💙

Կրծքագեղձերի ասիմետրիան տարածված խնդիր է աղջիկների  և կանանց մոտ: Շատ կանայք ունենում են ասիմետրիայի  որոշակի աստիճան: Ա...
09/01/2024

Կրծքագեղձերի ասիմետրիան տարածված խնդիր է աղջիկների և կանանց մոտ: Շատ կանայք ունենում են ասիմետրիայի որոշակի աստիճան: Այնուամենայնիվ ,երբ այդ ասիմետրիան խիստ նկատելի է , և մի կուրծքը մյուսից տարբերվում է չափսով , որը գերազանցում է « մեկ բաժակի չափսը», ապա առաջինը պետք է ժխտել նեոպլազիան:
Պատճառը հիմնականում անհայտ է , բայց տարբերում ենք առաջնային և երկրորդային պատճառներ:
Առաջնային պատճառներ`
☑️ Էնդոկրին
☑️Անատոմիական
Երկրորդային պատճառներ`
☑️Ռադիացիա
☑️Վիրահատական/ սպորտային տրավմա
Եթե ասիմետրիան պահպանվում է 15-18 տ-ում և հերթական զննումների ժամանակ չափսի փոփոխություն չի դիտվում, հիվանդները հիմնականում ցանկանում են դիմել վիրահատական կորրեկցիայի, և դա անհրաժեշտ է հատկապես երբ հիվանդը անհանգիստ է և իր մոտ առաջացնում է հոգեբանական ճնշվածություն, ինքնավստահության իջեցում: Այնուամենայնիվ պետք է բացատրել , որ շատ կանայք հաղթահարում են այս խնդիրը առանց որևէ վիրահատական միջամտության:
Եղեք Առողջ💜
Հարցերի դեպքում 📩

01/01/2024

ՄԱՍՏԻՏԸ  ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈւՄՄԱՍՏԻՏԸ  կրծքագեղձի հյուսվածքի բորբոքումն  է:Թիրախային մաստիտի  առաջացման հիմնական պատճառը ...
01/12/2023

ՄԱՍՏԻՏԸ ԴԵՌԱՀԱՍԱՅԻՆ ՏԱՐԻՔՈւՄ
ՄԱՍՏԻՏԸ կրծքագեղձի հյուսվածքի բորբոքումն է:
Թիրախային մաստիտի առաջացման հիմնական պատճառը Staphylococcus aureus-ն է:
ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐ`
📍կրծքագեղձի տրավման
📍 պերիարեոլյար մազերի հեռացումը(պոկում), սափրումը
📍 կրծքերի շրջանում ակնոզ ցաների(պզուկի) սեղմումը
📍պտուկի պիրսինգը
🪲միջատի խայթոցը
📍տեղային մաշկային ինֆեկցիան և այլն
ԱԽՏԱՆԻՇՆԵՐ`
✅ցավ
✅ տեղային ջերմության բարձրացում
✅կրծքագեղձի այտուց, պնդեցում
✅ էրիթեմա, կրծքի մաշկի կարմրություն
✅ ասիմետրիա կրծքերի միջև
✅ պտուկից թարախային արտադրություն( ոչ միշտ)
MANAGEMENT
✅ Աջակցող թերապիա
✅Հակաբակտերիալ թերապիա
✅ Ցավազրկողներ
✅Վիրահատական բուժում (անհրաժեշտության դեպքում)
Հարցերի դեպքում dm 📩

Անոմալ  արգանդային արյունահոսություններ (ԱԱԱ)ԱԱԱ( առատ դաշտան) պաթոլոգիկ արյունահոսություն է ` պայմանավորված արգանդի լոր...
13/11/2023

Անոմալ արգանդային արյունահոսություններ (ԱԱԱ)
ԱԱԱ( առատ դաշտան) պաթոլոգիկ արյունահոսություն է ` պայմանավորված արգանդի լորձաթաղանթի շերտազատման խանգարումներով:
Ներկայումս ըստ առաջացման պատճառի օգտագործվում է PALM -COEIN դասակարգումը
ԱԱԱ-ն չափանիշներն են`
🩸արյունային արտադրություն > 7 օր
🩸կարճացած (< 21 օր )և երկար տևող (> 42 օր ) դաշտանային ցիկլ
🩸> 80մլ արյան կորուստ
🩸 միջդաշտանային արյունային արտադրություն
🩸 դաշտանայուն պարագայի փոխում յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ
Նմանատիպ գանգատների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի և կանխել հետագա բարդությունները:
Խորհրդատվության համար կարող եք մոտենալ «Մուրացան» հիվանդանոցային համալիր
Հարցերի դեպքում `📩

Address

Улица Мурацана 114
Yerevan
0054

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Mariam Mnatsakanyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category