ENA Clinic

ENA Clinic Ena Clinic ախտորոշման կենտրոն
(2)

Ena Clinic ախտորոշման կենտրոնում բուժայցելուն հնարավորություն կունենա հետազոտվել AQUILION PRIME համակարգչային շերտագրիչի միջոցով (CT), որը հանդիսանում է վիզուալիզացիայի նորագույն տեխնոլոգիա։

Ճառագայթային ֆոզայի իջեցման ավտոմատացված հնարավորությունը, այդ թվում AIDR 3D տեխնոլոգիան, որը ներկառուցված է համակարգչային տոմոգրաֆում, բարձրացնում է մատուցվող բժշկական ծառայության անվտանգությունը և որակը։
T

ech Assist Lateral Slide տեխնոլոգիան թույլ է տալիս հետազոտել բոլոր տարիքային խմբերին, ինչպես նաև նորածին երեխաներին։
SURE Subtraction վիզուալիզացիայի ճշտեցված ալգորիթմը և ծրագրային ապահովումը բարձրացնում են հետազոտության որակը։

17/11/2024

Endocrinology&Endocrin Surgery plenar section!

Oncology plenar section.
17/11/2024

Oncology plenar section.

Գլխուղեղի անոթների ուսումնասիրության եւ վիրահատական միջամտություններ պլանավորելու համար ընտրության մեթոդ է հանդիսանում Կ...
10/10/2024

Գլխուղեղի անոթների ուսումնասիրության եւ վիրահատական միջամտություններ պլանավորելու համար ընտրության մեթոդ է հանդիսանում ԿՏ անգիոգրաֆիան։

Կաթվածի սուր շրջանում առաջին 3-6 ժամվա ընթացքում, որպես կանոն, խորհուրդ է տրվում կատարել ԿՏ։

Այս հետազոտությունն տարբերակում է հեմոռագիկ և իշեմիկ ինսուլտները. իշեմիկ ինսուլտի դեպքում կատարվում է ուղեղային անոթների անգիոգրաֆիա։

Սուբարախնոիդային արյունազեղումների սուր շրջանում թարմ արյունը նկատվում է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով։ Եթե ​​մենք խոսում ենք ուղեղի տրավմատիկ վնասվածքի մասին, ապա առաջին հերթին անհրաժեշտ է կատարել համակարգչային տոմոգրաֆիա, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի մանրակրկտորեն ուսումնասիրել գլխուղեղի սալջարդները, ոսկրերի կոտրվածքները, և ավելի արագ է հետազոտությունն իրականացվում, քան ՄՌՏ-ն։

Հարցերի, կամ հերթագրման համար՝
📲 033 108 000 ք. Երևան,
❗Հակոբ Հակոբյան 3/15 (Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ)

😊 Ծանոթացեք մեր թիմին ԿՏ ծառայության ղեկավար, բժշկուհի Նաինա Էդուարդի Հակոբյանն է, ով ունի20 տարվա աշխատանքային փորձ, որ...
03/10/2024

😊 Ծանոթացեք մեր թիմին

ԿՏ ծառայության ղեկավար, բժշկուհի Նաինա Էդուարդի Հակոբյանն է, ով ունի
20 տարվա աշխատանքային փորձ, որից 11 տարին` որպես ծառայության ղեկավար Վարդանանց ՆԲԿ-ում և Աստղիկ ԲԿ-ում, իսկ 2022 թվականից հիմնադրել է ENA Clinic-ը։

Նա առաջինն է Հայաստանում ներդրել կոմպյուտերային տոմոգրաֆիայի կիրառումը դենտալ իմպլանտոլոգիայի մեջ, իրականացրել սրտի կորոնար զարկերակների համակարգչային տոմոգրաֆիա, ինչպես նաև նորածնային, մանկական և մեծահասակների սրտի արատների համակարգչային տոմոգրաֆիա։ Առաջին STROKE կենտրոնի ռադիոլոգներից է։

Առաջին և այս պահին միակ մասնագետն է Հայաստանում, ով իրականացնում է կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտություն լյարդի փոխպատվաստման համար։

Նաև դատաբժշկական վերաքննության էքսպերտ-մասնագետ է։
Դասավանդել է ԵՊԲՀ ախտորոշիչ ճառագայթման ամբիոնում։
Նաինա Հակոբյանը վերապատրաստել է բազմաթիվ բժիշկ – ռադիոլոգների և ռենտգեն – լաբորանտների։
Իր աշխատանքային կարևոր սկզբունքներն են՝ ճշգրտություն, մանրակրկիտ ուսումնասիրություն լիարժեք ախտորոշման նպատակով, սրտացավ և անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի։

🤔 Իսկ դուք գիտեի՞ք, որ մարդու խոսքի, ծամելու գործառույթի համար պատասխանատու է քունք-ստործնոտային հոդը (TMJ):Քունք-ստործն...
28/09/2024

🤔 Իսկ դուք գիտեի՞ք, որ մարդու խոսքի, ծամելու գործառույթի համար պատասխանատու է քունք-ստործնոտային հոդը (TMJ):
Քունք-ստործնոտային հոդերի ախտահարումները կարող են առաջացնել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են՝ ցավ բերանը բացելու և փակելու, ծամելու ժամանակ, շարժումների սահմանափակում, դեմքի ասիմետրիա և այլն, որոնք էլ իրենց հերթին կարող են էականորեն ազդել ուտելու, խոսելու և առօրյա գործունեությամբ զբաղվելու մարդու ունակության վրա:
ԿՏ հետազոտությամբ հնարավոր է բացահայտել՝
-Հոդախախտ և ենթահոդախախտ
-Կոտրվածքներ
-Արթիտի և արթրոզի նշաններ
-Անևրիզմալ ոսկրային կիստա
Հետազոտության ճշգրիտ իրականացման նպատակով նախապես իրականացվում է բժշկի հետ անվճար խորհրդատվություն։
✅️Հարցերի, կամ հերթագրման համար
📞 033 108 000
ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/15 (Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ)

21/09/2024

Պացիենտը դիմել էր մեզ՝ նյարդաբանի նշանակմամբ կատարելու գլխուղեղի և պարանոցի ՀՏ անգիոգրաֆիա։
Նա գանգատվում էր ձախ ձեռքի թուլությունից և հաճախակի գլխացավերից։
✅ Մանրամասները պատմում է ENA CLINIC-ի բժիշկ ռադիոլոգ Աննա Թամազյանը։

🤔Հնարավո՞ր է արդյոք պարզել լսողության խանգարման պատճառներըENA CLINIC-ում տեղադրված  վերջին սերնդի 160 slice (շերտանի) կո...
18/09/2024

🤔Հնարավո՞ր է արդյոք պարզել լսողության խանգարման պատճառները

ENA CLINIC-ում տեղադրված վերջին սերնդի 160 slice (շերտանի) կոմպյուտերային տոմոգրաֆը հնարավորություն է տալիս փորձառու բժիշկ-ռադիոլոգներին մանրակրկտորեն հետազոտել մարդու գրեթե բոլոր օրգանները` ներառյալ ականջը։

ԿՏ-ն թույլ է տալիս բացահայտել ոսկրային հյուսվածքի փոփոխությունները և ախտորոշել ականջի տարբեր հիվանդություններ կամ վնասվածքներ`

✅ ականջի բորբոքում
✅ խոլեստեատոմա
✅ քունքոսկրի վնասվածք
✅ ներքին լսողական անցուղու և կամուրջ-ուղեղիկային անկյան ուռուցքներ
✅ օտոսկլերոզ (ժառանգական հիվանդություն է, որն ախտահարում է միջին ականջը և բնորոշվում է ականջներում աղմուկով և լսողության հարաճուն թուլացմամբ)
✅ oստեոմա (ոսկրի բարորակ ուռուցք)

Հարցերի, կամ հերթագրման համար՝

📲033 108 000
❗️ ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/15 (Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ)

ENA CLINIC-ը մասնակցում էր սուր սիրտ-անոթային պաթոլոգիաների երկրորդ գիտաժողովին։Նման միջոցառումները կարևոր են ոչ միայն մ...
17/09/2024

ENA CLINIC-ը մասնակցում էր սուր սիրտ-անոթային պաթոլոգիաների երկրորդ գիտաժողովին։

Նման միջոցառումները կարևոր են ոչ միայն մասնագիտական շարունակական կրթության տեսանկյունից, այլև հնարավորություն են տալիս բժիշկներին և միջոցառման մասնակիցներին ձեռք բերել նոր ծանոթություններ, նպաստում են նեթվորքինգին։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ENA CLINIC-ի կողմից մատուցվող ծառայությունների առավելությունները, տեխնիկական հագեցվածությունը։

Սրտաբանական միջազգային ժամանակակից ուղեցույցներով՝ կորոնար հիվանդության ախտորոշման մեջ առաջնակարգությունը տրվում է կորոնար զարկերակների ՄՍՀՇ անգիոգրաֆիային, ոչ թե ինվազիվ միջամտությանը, որի մասին իր զեկույցի ժամանակ խոսեց պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը։ Պրոֆեսորը նշեց, որ ժամանակակից սրտաբանության և սիրտ-անոթային վիրաբուժության մեջ վճռորոշ դեր են խաղում համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաները, որոնք մեծ նշանակություն ունեն բուժման տակտիկան որոշելու համար։

Մեր ENA Clinic-ի հիմնադիր տնօրենի, Արամ Գևորգի Նազարյանի ծննդյան տարեդարձն է այսօր։ Թիմով շնորհավորում ենք, ցանկանում են...
23/04/2024

Մեր ENA Clinic-ի հիմնադիր տնօրենի, Արամ Գևորգի Նազարյանի ծննդյան տարեդարձն է այսօր։
Թիմով շնորհավորում ենք, ցանկանում ենք անսպառ ուժ ու եռանդ, նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ, հաղթանակներ բոլոր նախաձեռնումներում և, ինչպես միշտ, անկոտրում կամք։
Իրականում մեր առաջնորդն է Արամ Նազարյանը, որի համար կարևոր է ընտանիքի գաղփարը նաև աշխատանքում, առջնահերթ է մարդկանց առողջացնելու համար ապահովել ճշգրիտ ախտորոշում, օգնել բուժման մեջ ճիշտ ճանապարհ ընտրել։
Երջանկություն, առողջություն և անսահմանափակ ցանկություններ, որոնց կատարման մեջ խոստանում ենք սատար կանգնել Ձեր կողքին։
Սիրով ու հարգանքով շնորհավորում ենք։

Ena Clinic-ը կոմպյուտերային տոմոգրաֆիայի (КТ)  մասնագիտացված կենտրոն է՝ հագեցված բարձրակարգ տեխնիկայով և նորարար արհեստա...
19/02/2024

Ena Clinic-ը կոմպյուտերային տոմոգրաֆիայի (КТ) մասնագիտացված կենտրոն է՝ հագեցված բարձրակարգ տեխնիկայով և նորարար արհեստական բանականությամբ վերամշակման կայանով և ավելի քան 20 տարվա փորձ ունեցող մասնագետներով։ ✅

Մեզ մոտ կատարվում է ցանկացած բարդության կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտություն ինչպես մեծահասակաների այնպես էլ երեխաների համար։

Մեր կենտրոնում կատարվում են կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետևյալ հետազոտությունները՝

🔸Գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա
🔸Դիմային գանգ՝ Ակնակապիճներ, Քունքոսկրերի (ներքին և միջին ականջ), Քթի հարակից խոռոչներ
🔸Գլխուղեղի և պարանոցի զարկերակների անգիոգրաֆիա
🔸Սրտի հետազոտություն՝ արատներ, անոմալիաներ
🔸Կրծքային և որովայնային աորտա
🔸Որովայնի և կոնքի օրգանների՝ լյարդ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, մակերիկամ, ստամոքսաղիքային տրակտ, միզապարկ, արգանդ և ձվարաններ/շագանակաձև գեղձ, սերմնաբշտեր և այլն։

📞 033 108 000
📍 ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3/15

Address

Hakob Hakobyan
Yerevan
0033

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00

Telephone

+37433108000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ENA Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ENA Clinic:

Share