Cosmic Beings - Հղիների բարեկեցություն

Cosmic Beings - Հղիների բարեկեցություն Խրախուսել մայրական խելամիտ խնամքը Հայաստանում, վարել նախածննդյան կրթության դասընթացներ

Դասընթացավար՝ 15 տարվա փորձառությամբ, ծրագրերի հեղինակ, թերապևտիկ յոգայի ուսուցիչ, հղիների յոգայի նախաձեռնող Հայաստանում և Cosmic Beings - ի հիմնադիր՝ Բելլա Մաճկալյան։

21/05/2024

Մամաներ ողջույն, ո՞վ է շուտով իր ընտիր դայակին բաց թողելու։ Կամ ո՞վ գիտի ազատ, փորձը ճանաչված դայակի կոնտակտներ։ 3 դայակի կարիք կա իմ հետծննդյան մամաների համար։ Դե շարժվեք, օգնեք խնդրեմ։

Cosmic Beings-ի հղուկները  -ի հետ միասին պատրաստեցին համեղ հաց և ընկույզով գաթա` ստեղծելով վառ հիշողություններ🤰🏻💚This we...
27/10/2023

Cosmic Beings-ի հղուկները -ի հետ միասին պատրաստեցին համեղ հաց և ընկույզով գաթա` ստեղծելով վառ հիշողություններ🤰🏻💚

This weekend, the future mothers of Cosmic Beings made delicious sourdough bread and gata with , creating lasting memories🤰🏻💚

📣ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ` “Շնչուղիների ոռոգում հղիների համար” դասընթացին 🌿 Հղիությունը հաճախ իր հետ բերում է մի շարք անհարմարավե...
16/10/2023

📣ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ` “Շնչուղիների ոռոգում հղիների համար” դասընթացին

🌿 Հղիությունը հաճախ իր հետ բերում է մի շարք անհարմարավետություններ՝ սինուսային վարակներ, ալերգիա, պոլլինոզ, գլխացավեր, անքնություն, շնչահեղձություն և այլ։

Ջալ Նետի Կրիյան յոգիկ պրոցեդուրա է ՝ ջերմ աղի ջրի միջոցով քթի հիգիենան պահպանելու համար: Այն արդյունավետ հեռացնում է շնչուղիներում կուտակված կեղտը և բակտերիաներով լցված լորձը, օգնում է ազատվել հղիության ալերգիաներից, ու շնչառական դժվարություններից։

📌 Ջալ Նետիից մեկ ժամ առաջ պետք է թեթև սնվել։ Անհրաժեշտ է բերել փոքր երեսի սրբիչ և թեյի գդալ։
📌 Վերջում Ձեզ կտրվի ուղեցույց կրճատ ինֆորմացիայով, որը կօգնի Ձեզ վերհիշել մանրուքները և հետևել պարտադիր նախազգուշացումներին:
📌 Մեր Ջալ Նետի սեմինարը նախատեսված է հե՛նց հղուկների համար։

📆 Այն տեղի կունենա՝ հոկտեմբերի 19-ին
🕐 ժամը՝ 11։45-ին
📍Յոգա Աշրամում (Թամանյան 5)
💰Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ
🧘‍♀️Վարող՝ մասնագիտացած յոգա թերապիայի և խելամիտ կենսակերպի ուսուցիչ՝ Բելլա Մաճկալյան

📨Գրանցվելու համար գրել անձնական նամակով կամ Whats app/ Telegram 094210279

Սիրով կսպասենք💚

Հիշու՞մ եք հղիության ընթացքում արշավի հրաշալի օգուտների մասին մեր վերջին զրույցը:🤰💚Հոկտեմբերի 14-ին, ARI / ԱՐԻ խոխա կազմ...
12/10/2023

Հիշու՞մ եք հղիության ընթացքում արշավի հրաշալի օգուտների մասին մեր վերջին զրույցը:🤰💚

Հոկտեմբերի 14-ին, ARI / ԱՐԻ խոխա կազմակերպում է արշավ երեխաների համար, որը լիովին ապահով է և խորհուրդ է տրվում նաև հղի կանանց համար: Միասին գնում ենք Կոտայքի մարզ՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջին ծվարած Բուժական գյուղ (Երևանից տևողությունը մոտ 1 ժամ)։

📌Արշավի երկարությունն ու բարդությունը՝ 6 կմ, հեշտ+

🕑Հանդիպման ժամը և վայրը՝ 14.10.2023, ժամը 10․00-ին, Սախարովի հրապարակ (նախկին հրշեջ կայանի մոտ՝ Նալբանդյան-Պուշկին անկյունում, ժամանել նշված ժամից 10 րոպե շուտ, ուշացողներին չենք սպասում, խնդրում ենք չնեղանալ)

💰Մասնակցության արժեքը՝ 6500 դրամ, որն իր մեջ ներառում է հարմարավետ տրանսպորտի և ուղեկցորդների ծառայությունը:

👕🥾🍎Ինչպես պատրաստվել արշավին.
Հագնել արշավային հարմար հագուստ
Վերցնել արևային ակնոց, արևապաշպան քսուկ, երկրորդ զույգ կոշիկ (Դրանք կարող եք թողել մեքենայի մեջ)
1 օրյա սնունդ եւ ջուր (ցանկալի է վերցնել պատրաստի բրդուճներ, միրգ, բանջարեղեն, չիր, ընդեղեն)

❌Չբերել
Աղի ձողիկներ, չիփս,նրբերշիկ, հյութ, յուգուրտ, եփած սնունդ, շոկոլադ կամ շատ քաղրեցեն։
*Խնդրում ենք օգտագործել բազմակի օգտագործման տարաներ։

👉Մասնակցությունը արշավին հաստատելու համար անհրաժեշտ է՝

1․Զանգահարել 077 73 89 91 հեռախոսահամարով։

2․Առաջին անգամ ԱՐԻ-ի միջոցառման մասնակիցներին խնդրում ենք ծանոթանալ և լրացնել համաձայնագիրը ստորև հղումով՝
https://forms.gle/EWgRUbKoZ3UUU2Tf8

3․ Կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարներից մեկին ու մեզ ուղարկել կտրոնը
Ստացող՝ Աստղիկ Հարությունյան
Այդի բանկ հաշվեհամար՝ 11817002971404
Այդի բանկ քարտ՝ 4318291100058878

*Գրանցումը համարվում է հաստատված, եթե կատարել եք վերը նշված բոլոր կետերը։ Եթե չունեք հայկական բանկային քարտ, ապա կարող եք վճարել Tellcell կամ Easypay տերմինալներից։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրն առավոտյան ժամը 10․00-ը։ Դրանից հետո հրաժարվողը կամ արշավից ուշացողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:

Շնորհակալություն

💕 Սիրով սպասում ենք

Իսկ դուք գիտեի՞ք, որ վարսակի ալյուրը կարևորագույն դեր է խաղում հղիների ամենօրյա սննդի մեջ🌱
04/09/2023

Իսկ դուք գիտեի՞ք, որ վարսակի ալյուրը կարևորագույն դեր է խաղում հղիների ամենօրյա սննդի մեջ🌱

Սիրելի հղիներ, շտապե՜ք գրանցվել, 3 տեղ ունենք, խմբերը 8 հոգանոց են։
27/08/2023

Սիրելի հղիներ, շտապե՜ք գրանցվել, 3 տեղ ունենք, խմբերը 8 հոգանոց են։

Ուրախալի նորություն ապագա մայրերի համար📣 Այժմ Cosmic Beings-ի կողմից հասանելի է Ծննդաբերության Պլանի հայերեն տարբերակը, ...
20/08/2023

Ուրախալի նորություն ապագա մայրերի համար📣 Այժմ Cosmic Beings-ի կողմից հասանելի է Ծննդաբերության Պլանի հայերեն տարբերակը, որը նախատեսված է ձեր ծննդաբերության փորձը բարելավելու համար: Ինչպես նշել ենք նախկին փոստում, ծննդաբերության պլանը կարևոր գործիք է ձեր նախընտրանքները հայտնելու ձեր բժշկական թիմին ծննդաբերության ընթացքում և ծնունդից հետո🌱

Հայերեն տարբերակով մեր ծննդյան պլանը ներառում է մագնիսներ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ հարմարեցնել և անհատականացնել ձեր նախընտրանքները: Այն կարող եք ձեռք բերել և օգտագործել, ծննդաբերությունից հետո հետ վերադարձնելու պայմանով, քանի որ այս կարևոր ռեսուրսով կիսվելը կօգնի նաև ուրիշ մայրերին🎁

Վստահեցնում ենք, որ ձեր նախընտրանքների ձևակերպումը զգալիորեն դրական ազդեցություն կունենա ձեր ծննդաբերության փորձի վրա: Իսկ եթե այս նորույթը հետքրքրեց, կիսվեք այս փոստով այլ ապագա մայրիկների հետ💚

Հետծննդյան հավաքույթները նոր մայրերին օգնում են կապվելու նմանատիպ փորձություն անցած այլ մայրիկների հետ, աջակցություն գտն...
31/07/2023

Հետծննդյան հավաքույթները նոր մայրերին օգնում են կապվելու նմանատիպ փորձություն անցած այլ մայրիկների հետ, աջակցություն գտնել հետծննդյան շրջանում, և փորձել կանխարգել հետծննդյան դեպրեսսիան: Թեև հետծննդյան դեպրեսիայի կանխարգելումը լիովին երաշխավորված չէ, ուժեղ աջակցության համակարգը կարող է նվազեցնել ռիսկը: Այս տեսակի դեպրեսիան կարող է առաջացնել տխրության, անհանգստության և հյուծվածության զգացումներ՝ ազդելով մայրիկի` իր և իր երեխայի մասին հոգալու ունակության վրա:

Թեև հետծննդյան դեպրեսիայի ճշգրիտ պատճառը լիովին պարզված չէ, ենթադրվում է, որ հորմոնալ փոփոխությունները, քնի պակասը և ծննդաբերության որակը դեր են խաղում: Այս հավաքույթներին մասնակցելը հնարավորություն է տալիս զրուցել այլ կանանց հետ, սովորել դիմակայելու ռազմավարություններ և ստանալ էմոցիոնալ աջակցություն:

Cosmic Beings Perinatal Wellness-ում պերինատալ դասի մասնակիցները, ուսուցչի հետ միասին, շարունակում են հանդիպել երեխայի ծննունդից հետո՝ ստեղծելով ամուր կապեր և կիսելով փոքրիկների հետ սիրելի պահերը:

Բացի հավաքույթներին հաճախելուց, նորաթուխ մայրերը կարող են այլ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու հետծննդյան դեպրեսիան: Բավականաչափ քունը, առողջ սննդակարգի պահպանումը, կանոնավոր վարժությունները և անհրաժեշտության դեպքում բուժաշխատողից օգնություն խնդրելը այս ժամանակահատվածում շատ կարևոր են: Հիշեք, որ դուք միայնակ չեք այս ընթացքում: 💕👩‍👦‍👦

Ահա և խոստացված խորհուրդները հղիներին ապահով արշավելու համար😍Այժմ դուք լիովին պատրաստ եք🏔️
09/07/2023

Ահա և խոստացված խորհուրդները հղիներին ապահով արշավելու համար😍Այժմ դուք լիովին պատրաստ եք🏔️

Դե ինչ, հիմա պատրա՞ստ եք արշավելու😍Եվս մի քանի արշավային խորհուրդների համար սպասել մաս 2-ին շուտով
27/06/2023

Դե ինչ, հիմա պատրա՞ստ եք արշավելու😍Եվս մի քանի արշավային խորհուրդների համար սպասել մաս 2-ին շուտով

💚 Հղիության առաջին եռամսյակը կարևորագույն փուլերից է։ Մեր նորաթուխ հղուկների համար ծրագրում հատուկ ընտրված են պերինատալ ...
14/06/2023

💚 Հղիության առաջին եռամսյակը կարևորագույն փուլերից է։ Մեր նորաթուխ հղուկների համար ծրագրում հատուկ ընտրված են պերինատալ յոգայից կարևոր, մեղմ, իմպլանտացիային նպաստող դիրքերը և շնչավարժանքները՝ դրանք աշխատավայրում, կենցաղում և տանը կիրառելու համար։

Ծրագիրը ներառում է՝

📌 2 դաս՝ 1,5 ժ. տևողությամբ
📌 1 նվեր սեմինար՝ 1,5 ժ.տևողությամբ (նվիրված հղիության և հետծննդյան շրջանում սննդակարգին)

💵 Խմբակային արժեքը՝ ֏ 18,000
💵 Անհատական արժեքը՝ ֏ 27,000

⏰ Ծրագրի օրերն ու ժամերը ճշտել անձական նամակով կամ զանգել 094210279

Address

Yerevan

Telephone

+37494210279

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Cosmic Beings - Հղիների բարեկեցություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Cosmic Beings - Հղիների բարեկեցություն:

Share