08/10/2025
Վախերի, լարվածության, սեռական անհաջող փորձերի, իրականությունից փախուստի լուծումը շատերը տեսնում են ալկոհոլի օգտագործման մեջ:
Ալկոհոլը ճնշում է նյարդային համակարգի գործնեությունը, խանգարում նյարդային իմպուլսների փոխանցումը գլխուղեղի և սեռական օրգանների միջև՝ բերելով սեքսուալ խնդիրների առաջացման ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։
Այն բերում է օրգանիզմում
ՏԵՍՏՈՍՏԵՐՈՆԻ ՝ ԳԼԽԱՎՈՐ սեռական հորմոնի մակարդակի նվազման, և կանացի սեռական հորմոնի ՝ էստրադիոլի բարձրացման,
զգայունության նվազման,
սեռական գրգռման թուլացման և օրգազմի դժվարությունների։
Սովորաբար տղամարդիկ լարվածությունը, չստացված սեռական փորձերը փորձում են բուժել ալկոհոլի օգտագործմամբ։ Սկզբնական շրջանում կարող են տեսնել որոշակի ‹‹դրական›› փոփոխություն, բայց տևական օգտագործումը բերում է ոչ միայն ալկոհոլային կախվածության առաջացման, այլ նաև ավելի վատացնում վիճակը՝ բերելով սեռական ցանկության նվազման, էրեկցիայի թուլության, սերմանաժայթքման խնդիրների, օրգազմի բթացման։
Ըստ հետազոտությունների՝ բարձրացնում է էրեկցիայի խանգարման ռիսկը 40-60% -ով։
Վաղաժամ սերմնաժայթքման դեպքում եթե սկզբնական շրջանում ‹‹օգնում›› է երկարացնել տևողութոյւնը, խրոնիկ օգտագործման դեպքում է բերում զգայական դաշտի բթացման, որի հետևանքով կամ սերմնաժայթքման բացակայության, կամ ավելի վաղ ժամանակում լինելու։
Կանայք հաճախ փորձում
են օգտագործել վախերի՝ սեռական առաջին փորձի, վագինիզմի դեպքում՝ թուլացնելու համար լարվածությունը, սակայն անօգուտ:
Կանանց պարագայում ալկոհոլը ազդում է հորմոնալ համակարգի վրա՝ նվազեցնում լյուտերնիզացնող հորմոնի և էստրադիոլի մակարդակը, նվազեցնում հեշտոցի խոնավացումը և զգայունությունը, ազդում դաշտանային ցիկլի և պտղաբերոության վրա։
Երբեմն թվում է, ալկոհոլի ազդեցությամբ ցանկությունը ուժեղանում է, այնինչ այն կապված է ուղեղի վերահսկողության թուլացման հետ, ոչ իրական գրգռման։
Ինքնատիրապետման և տագնապի թուլացումը կարող է բերել ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԵՌԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ՝ սեռավարակ, անցանկալի հղիություն, սեքսուալ ագրեսիա, բռնություն և այլն։
Եվ իհարկե առանձին ուզում եմ անդրադռնալ մեր հայ տղամարդկանց կողմից այդքան սիրված գարեջրին, որին շատերը ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԱԼԿՈՀՈԼ և օգտագործում են ջրի փոխարեն:
Գարեջուրը պարունակում է բուսական ծագման ֆիտոէստրոգեններ, որոնք ունեն նույն ազդեցությունը, ինչ կանացի սեռական հորմոն էստրադիոլը։
Տղամարդկանց մոտ էստրադիոլի բարձրացումը ճնշում է ՏԵՍՏՈՍՏԵՐՈՆԻ մակարդակը, որը բերում է ճարպակալման առաջացման, հատկապես որովայնի (գարեջրային որովայ)ն և կրծքագեղձերի շրջանում( գինեկոմաստիա) և դրանից բխող սեռական խնդիրների առաջացման։
Սեռական կյանքը պետք է ՎԱՅԵԼԵԼ ՍԹԱՓ վիճակում։
Իսկ եթե ունեք խնդիրներ, որոնք խանգարում են ԼԻԱՐԺԵՔ վայելելուն, պետք է տալ գրագետ և հիմնավոր լուծում, ոչ թե ալկոհոլի ազդեցությամբ ավելի վնասել օրգանիզմը։
Ալկոհոլի օգտագործումը փախուստ է իրականությունից։
#սեռականառողջություն
#ալկոհոլ