20/12/2024
ԵՐԲ ԽԱԹԱՐՎՈՒՄ է ԿՅԱՆՔԸ …
Հոգեկան խանգարումները տարբեր դրսևորումներ ունեն, այնուհանդերձ մեկ ընդհանուրություն միավորում է՝ ազդում են կյանքի և գործունեության բոլոր ոլորտների վրա:
🔸ՕՐԻՆԱԿ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Չէ՞ որ դուք անչափ սիրում էիք ձեր գործը, ամեն ինչ անում հաճույքով, հեշտությամբ հաղթահարում բոլոր դժվարությունները… Ու մեկ էլ՝ ձեր սիրելի է աշխատանքը դառնում է ոչ ցանկալի, չեք կարողանում լուծել խնդիրները, կամ էլ՝ ամեն ինչ անում եք ստիպողաբար՝ հուսալով, որ մի օր կրկին ամեն ինչ իր հունով կընթանա:
🔸ՄԵԿ ԱՅԼ ՕՐԻՆԱԿ Է ԸՆՏԱՆԻՔԸ
Ողջ օրը պառկած եք և երբեմն էլ անտեսում եք անձնական հիգիենան։ Ձեր հարազատները, իհարկե, հասկանում են ամեն ինչ, բայց արդեն հոգնել են ձեր հուզական անկայունությունից և ձեր վիճակից ունեն մեղքի մշտական զգացողության: Փորձում են ինչ-որ կերպ օգնել, բայց անարդյունք։
🔸Երբեմն էլ՝ կարող եք անսահման էներգիայով լցվել, երբ թվում է, որ վերելք եք ապրում և ամեն ինչ լավ է: Սա նույնպես շատ անկայուն վիճակ է և հնարավոր է՝ բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցնի: Դրա փորձը շատերն ունեն…
✔️ Դուք կարող եք տարիներ շարունակ համակերպվել ձեր ախտանիշների հետ, հուսալով, որ հրաշք կլինի և ինքնուրույն կհաղթահարեք ամեն ինչ:⠀
✔️ Դուք կարող եք լսել հարյուրավոր մոտիվացիոն խոսքեր, , մասնակցել տասնյակ մարաթոնների և անսահման թվով քոուչների հետևորդ դառնալ, բայց ոչինչ չի հաջողվի… քանի որ այդ խանգարումները, որոնք ազդում են ձեր ֆունկցիոնալության վրա, ունեն կենսաբանական պատճառներ:⠀
⚠️ Այդ բոլոր փորձերը կարող են հանգեցել միայն դրամի և, իհարկե, ժամանակի կորստի։
Եթե ցանկանում էիք դիմել բժշկի, ապա լավագույն ժամանակն այսօր է։ Մի՛ հապաղեք, շտապե՛ք առողջ լինել։👨🏼⚕️
❗️Վստահե՛ք ձեր և ձեր հարազատների առողջությունը «ՊԱՎԼ-ՄԵԴ»-ի պրոֆեսիոնալ և հոգատար անձնակազմին:
Հոգեկան առողջությունը կարևոր է:
📞Հեռախոսահամար` 060 900 909, 096 090 944
📍Հասցե` Զորավար Անդրանիկի 5/7
#ՊԱՎԼՄԵԴ
https://www.instagram.com/p/C73Qg0YIT4Y/?igsh=ZWt0M2xsd3ZhaWR1