Վերլուծական Հոգեբանության Հայկական Ասոցիացիա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Վերլուծական Հոգեբանության Հայկական Ասոցիացիա

Վերլուծական Հոգեբանության Հայկական Ասոցիացիա ՎՀՄԱ Հայկական Զարգացող Խումբ
IAAP Armenian Developing Group

Յունգյան վերլուծություն և հոգեթերապիա
Անհատական և խմբային սուպերվիզիա
Յունգյան վերլուծողի ՎՀՄԱ հեռակա վերապատրաստման ծրագրի համակարգում
Գիտաժողովներ, սեմինարներ, դասընթացներ, քննարկումներ, ընթերցումներ
Թարգմանություններ

International Association for Analytical Psychology (IAAP, Zürich, Switzerland) Armenian Developing Group - https://iaap.org/developing-groups-router-groups/armenia/

ՎՀՀԱ համահիմնադիր նախագահ, հոգեբան Մերի Սմբատյանը զեկույցով է հանդես գալու նոյեմբերի 22-23-ին Եկատերինբուրգում տեղի ունե...
02/11/2025

ՎՀՀԱ համահիմնադիր նախագահ, հոգեբան Մերի Սմբատյանը զեկույցով է հանդես գալու նոյեմբերի 22-23-ին Եկատերինբուրգում տեղի ունեցող գիտաժողովին, որը կազմակերպվել է Վերլուծական Հոգեբանության Ուրալյան Ասոցիացիայի կողմից (УрААП)։
Գիտաժողովի թեման՝ "Практика аналитической психологии в изменчивом мире"
Զեկույցի թեման՝ "Логическая жизнь души или как мыслить изменение формы в глубинной психологии"

Հոկտեմբերի 16-18-ը Երևանում էր Ցյուրիխի Կ․Գ․ Յունգի ինստիտուտի նախագահ, յունգյան վերլուծող և սուպերվիզոր Էվի Թոսքին Վերլ...
26/10/2025

Հոկտեմբերի 16-18-ը Երևանում էր Ցյուրիխի Կ․Գ․ Յունգի ինստիտուտի նախագահ, յունգյան վերլուծող և սուպերվիզոր Էվի Թոսքին Վերլուծական Հոգեբանության Միջազգային Ասոցիացիայի հայկական խմբի վերապատրաստման շրջանակներում։ ՎՀՀԱ անդամները հնարավորություն ունեցան մասնակցելու անհատական և խմբային սուպերվիզիաների, ինչպես նաև համալրելու տեսական, դիդակտիկ մոդուլների հերթական մասը մասնագիտական վերապատրաստման ճանապարհին։

📚ՎՀՀԱ անդամ, հոգեբան Անի Պապիկյան «Երազների խաղարկում» նոր գործնական ծրագիր է սկսում շուտով։ Մանրամասներին կարող եք ծանո...
24/09/2025

📚ՎՀՀԱ անդամ, հոգեբան Անի Պապիկյան «Երազների խաղարկում» նոր գործնական ծրագիր է սկսում շուտով։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ⤵️:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԳիՀԻ-ն մեկնարկելու է «Երազների խաղարկում» նոր գործնական ծրագիրը, որը նախատեսված է ինչպես մասնագետ-հոգեբանների և ուսանողների, այնպես էլ հետաքրքրված այլ անձանց համար։
Մանրամասների և գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/M6hQVXpNWBd55d5v8

Վերլուծական Հոգեբանության Հայկական Ասոցիացիայի անդամները Վերլուծական Հոգեբանության Միջազգային Ասոցիացիայի 23-րդ համաժողո...
20/09/2025

Վերլուծական Հոգեբանության Հայկական Ասոցիացիայի անդամները Վերլուծական Հոգեբանության Միջազգային Ասոցիացիայի 23-րդ համաժողովին Ցյուրիխում։

Արդեն շա՜տ շուտով՝ օգոստոսի 24-29-ը, տեղի կունենա Վերլուծական հոգեբանության միջազգային ասոցիացիայի հերթական համաժողովը, ...
05/08/2025

Արդեն շա՜տ շուտով՝ օգոստոսի 24-29-ը, տեղի կունենա Վերլուծական հոգեբանության միջազգային ասոցիացիայի հերթական համաժողովը, որին մասնակցում են յունգյան հոգեբաններ ամբողջ աշխարհից։ Կ․Գ․ Յունգի ծննդյան 150 ամյակի առթիվ այս տարի համաժողովը լինելու է հենց Ցյուրիխում։ Վերլուծական հոգեբանութան հայկական ասոցիացիայի 9 անդամներ մասնակցելու են համաժողովին՝ այլևս առերես շարունակելու մասնագիտական հաղորդակցությունը միջազգային գործընկերների հետ, որը պաշտոնապես սկսվել էր 2021թ-ից։

ՎՀՀԱ համահիմնադիր-անդամ, հոգեբան Լիլիթ Մանուկյանին շնորհավորում ենք ՎՀՄԱ Յունգյան Վերլուծության հեռակա ծրագրում իր վերապ...
27/07/2025

ՎՀՀԱ համահիմնադիր-անդամ, հոգեբան Լիլիթ Մանուկյանին շնորհավորում ենք ՎՀՄԱ Յունգյան Վերլուծության հեռակա ծրագրում իր վերապատրաստման ճանապարհին ևս մեկ կարևոր նվաճում ունենալու առիթով․ վերջերս նա բարեհաջող հանձնեց ծրագրով նախատեսված միջանկյալ քննությունը։
Շնորհավո՜ր։

Կարլ Գուստավ Յունգը հոգեբանական մտքի այն մարմնավորումն է, որը, որպես մեծ նվեր, պատկանում է աշխարհին առհավետ։ Այսօր Կ․Գ․ ...
26/07/2025

Կարլ Գուստավ Յունգը հոգեբանական մտքի այն մարմնավորումն է, որը, որպես մեծ նվեր, պատկանում է աշխարհին առհավետ։
Այսօր Կ․Գ․ Յունգի ծննդյան 150 ամյակն է, որը նշում են այն բոլոր մարդիկ, որոնք իրենց հոգու արտացոլանքը գտել են նրա տեսության մեջ։ Շնորհավո՜ր։

ՎՀՀԱ նախագահ, հոգեբան Մերի Սմբատյանը հանդես է գալու զեկուցմամբ օգոստոսի 2-ին և 3-ին կայանալիք The International Society ...
13/07/2025

ՎՀՀԱ նախագահ, հոգեբան Մերի Սմբատյանը հանդես է գալու զեկուցմամբ օգոստոսի 2-ին և 3-ին կայանալիք The International Society for Psychology as the Discipline of Interiority-ի օնլայն գիտաժողովի ժամանակ։ Մասնագիտական ասոցիացիան հիմնված է գերմանացի յունգյան վերլուծող Վոլֆգանգ Գիգերիխի աշխատանքների հիման վրա։ https://www.ispdi.org/giegerich-for-beginners
Ռուսերեն առցանց հասանելի են մի շարք էսսեներ և գրքերից բաժիններ, ինչպես նաև կարող եք կարդալ թարգմանությամբ` Вольфганг Гигерих, ''Логическая жизнь души. На пути к точному понятию психологии'', և ''Невроз. Логика метафизической болезни''
https://www.ispdi.org/

Essential to psychology is the recognition that the psyche is not only the object of psychological investigation, but at the same time, and recursively so, its subject. Having no point of perspective outside the psyche to view it from objectively, and no substrate or pre-suppositional base in anythi...

«Երկուսով» հոգեբանական կենտրոնի հոգեթերապևտ Մարիա Բաբայանը կներկայացնի «Բարդույթի գաղափարը Կ. Գ. Յունգի տեսության մեջ. ա...
19/06/2025

«Երկուսով» հոգեբանական կենտրոնի հոգեթերապևտ Մարիա Բաբայանը կներկայացնի «Բարդույթի գաղափարը Կ. Գ. Յունգի տեսության մեջ. անհատական և մշակութային բարդույթներ» բանախոսությունը։
Գրանցվեք այստեղ՝ https://forms.gle/e5snr1AvMpGiZq2Q9

Կ.Գ. Յունգի մոտեցումը «բարդույթ» հասկացությանը էականորեն տարբերվում էր մինչ այդ գոյություն ունեցող մոտեցումներից: Իր մշակած ազատ զուգորդումների թեստի օգնությամբ նա կարողանում էր մարդկանց մոտ հայտնաբերել այն բարդույթները, որոնք առաջ էին բերում մտքի ազատ հոսքի խափանումներ: Բարդույթն ունի ինքնավար բնույթ և ունակ է խաթարել մարդու առողջ կենսագործունեությունը: Բանախոսության ընթացքում անդրադարձ կարվի անհատական և մշակութային բարդույթներին, կներկայացվեն դրանց ծագումն ու ազդեցությունը պատկերող օրինակներ:

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Վերլուծական Հոգեբանության Հայկական Ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Վերլուծական Հոգեբանության Հայկական Ասոցիացիա:

Share

Category