
30/09/2025
Գրիպը ոչ միայն տհաճ հիվանդություն է, այլև կարող է առաջացնել լուրջ բարդություններ, որոնք երբեմն վտանգավոր են: 😷
Վարակաբանները նշում են հիմնականում այս բարդությունները՝
✅ թոքաբորբ,
✅ բրոնխիտ,
✅ ականջի և սինուսային վարակներ,
✅ ասթմայի կամ սրտային հիվանդությունների սրացում, ինչպես նաև
✅ սուր շնչառական դիսթրես համախտանիշ: 🩺
Ինչպե՞ս են արտահայտվում այդ բարդությունները. սովորաբար գրիպի ախտանիշների բարելավումից հետո վիճակը վատթարանում է՝ բարձր ջերմություն, դժվարացած շնչառություն, կրծքավանդակի ցավ, շփոթմունք, ուժեղ հազ կամ փսխում: Եթե նկատում եք նման նշաններ, անմիջապես դիմեք բժշկի❗
Ռիսկի խմբում են՝ 65-ից բարձր տարիքի մարդիկ 👴, 5 տարեկանից փոքր երեխաները (հատկապես 2-ից փոքրերը) 👶, հղի կանայք 🤰, քրոնիկ հիվանդություններով անձինք (շաքարախտ, ասթմա, սրտային խնդիրներ, իմունային համակարգի թուլություն), գիրություն ունեցողները և տարեցների տներում ապրողները:
Պաշտպանվեք պատվաստումով 💉 և ժամանակին բուժմամբ: Առողջությունը թանկ է: ❤️
🏥 «Medicus» բժշկական կենտրոն
📍 ք․ Երևան, Նոր-Նորք, Գայի պող․ 4
☎️ +374 10 66 40 04
📲 +374 96 36 40 04