15/06/2025
👩⚕️Երբեմն բուժառուները դժգոհում են, որ իրենց ընդունած դեղահաբերը, վիտամինները կամ սննդային հավելումները սպասված արդյունքը չեն տալիս կամ պարզապես չեն օգնում հաղթահարել առողջության հետ կապված այս կամ այն խնդիրը, այնինչ, որպես կանոն, դեղը սխալ ընդունելու պատճառով է նրանց արդյունավետությունը նվազում։
💊Ի՞նչպիսի ըմպելիքներով չի կարելի ընդունել դեղը...
🍹Հյութեր
Որոշ հյութեր, օրինակ՝ գազարի, խնձորի, լոլիկի և նարնջի, կարող են առաջացնել ներքին արյունահոսություն, եթե դրանցով խմեք հակակոագուլյանտները:
Հակագերճնշումային դեղերը չի կարելի ընդունել նաև թուրինջի հյութով :
🥛Կաթ
Կալցիումի մեծ պարունակության պատճառով կաթն անհամատեղելի է դեղերի հետ, քանի որ կալցիումը խոչընդոտում է ազդող շատ նյութերի յուրացմանը: Մասնագետները հակաբիոտիկներ ընդունող բուժառուներին խորհուրդ են տալիս բուժման ժամանակ ընդհանրապես հրաժարվել կաթնամթերքի օգտագործումից:
🫧Գազավորված ջուր
Գազավորված ջուրը և նման ցանկացած քաղցր ըմպելիք ածխաթթու գազի պատճառով կարող է ուժեղացնել կամ հակառակը՝ նվազեցնել դեղերի արդյունավետությունը: Ուստի չարժե դեղերը խմել նաև գազավորված ջրով կամ հյութերով:
🥂Ալկոհոլ
Ալկոհոլի և մի շարք դեղերի` ցավազրկողներ,հակադեպրեսանտներ,քնաբերների միասին ընդունումը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների` ուշաթափություն,գերճնշում կամ ցածր ճնշում, սրտի անկանոն աշխատանք և այլ բարդությունների:
#ՄեդՖարմ