26/05/2025
Կատարվել է գիգրոմայի հեռացում, արդյունքը 3 շաբաթ անց։
Գիգրոմա (դաստակի գանգլիոն կիստաներ)
Գանգլիոն կիստաները արտափքված գոյացություններ են, որոնք առաջանում են դաստակի ջլերի կամ հոդերի շրջանում: Դրանք կարող են առաջանալ նաև կոճերին և ոտնաթաթերին:
✍🏻Դաստակի գիգրոման բնորոշ է ձեռքի աշխատանքով զբաղվող անձանց համար:
Գիգրոմաները սովորաբար կլոր են կամ օվալ և լցված են ժելեանման հեղուկով:
Կիստայի չափերը կարող են տարբեր լինել՝ սովորաբար 1-ից մինչև 5 սմ: Հիվանդության սկզբում գոյացությունը անհանգստություն չի պատճառում և ցավային զգացողություններ չի առաջացնում: Նույնիսկ կարող է լիովին աննկատելի լինել: Սակայն չափսերով մեծանալուն զուգընթաց՝ այն կարող է սեղմել շրջապատող հյուսվածքները և նյարդերը, ինչի հետևանքով առաջանում է որոշակի անհանգստություն և նույնիսկ ցավ: Ժամանակի ընթացքում մեծացած գիգրոման կարող է խոչընդոտ լինել վերջույթների բնականոն գործունեության համար:
💉Ներկայումս գիգրոմաների բուժման ոսկե ստանդարտ է համարվում վիրահատական եղանակով դրանց հեռացումը: Վիրահատությունը հիմնականում իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում, իսկ հետվիրահատական շրջանը լինում է հեշտ տանելի:
Հարցերի եւ գրանցումների համար գրել անձնական նամակ 📩։