06/02/2025
Ցավոտ դաշտան
Մաս 1-ին
Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ Նազելի Սարգսյանը..
Ցավոտ դաշտան
Մաս 1-ին
Հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ Նազելի Սարգսյանը։
Ցավոտ դաշտանի (դիսմենոռեա) տարածվածության պատճառով կանանց կողմից այն հաճախ ընկալվում է որպես նորմալ երևույթ, և շատերն ապրում են այդ խնդրով ամբողջ կյանքում՝ առանց բժշկական օգնության դիմելու։ Ամեն ամիս` ունենալով աննկարագրելի ցավեր, խանգարվում է նրանց կյանքի նորմալ ռիթմը, բացակայում են աշխատանքից , դասերից , չեն մասնակցում խնջույքների, չեղարկում են կարևոր հանդիպումներ հենց այդ խնդրի պատճառով:
❤️Ինչո՞ւ դաշտանը կարող է շատ ցավոտ լինել:
Ցավոտ դաշտանն` ըստ առաջացմնան պատճառի, ընդունված է տարբերակել առաջնային և երկրորդային դիսմենոռեա:
Երբ առկա է որևէ գիեկոլոգիական ախտաբանություն (էնդոմետրիոզ , ադենոմիոզ, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ), ցավոտ դաշտանը կարող է դրսևորվել որպես երկրորդային: Այս դեպքում հարկ է բուժել հիմնական ախտաբանությունը, ինչը կհանգեցնի ցավի վերացմանը:
Սակայն շատ են դեպքերը, երբ առանց ախտաբանության, երբևէ չծննդաբերած, նույնիսկ սեռական կյանքով չապրած աղջիկների մոտ ի սկզբանե դաշտանը եղել է ցավոտ` ազդելով նրանց կյանքի որակի վրա: Տվյալ դեպքում գործ ունենք առաջնային դիսմենոռեայի հետ:
Ըստ բնության մշակած մեխանիզմի, ցանկացած դաշտան պետք է ավարտվի հղիությամբ, այսինքն, կնոջ արգանդը յուրաքանչյուր ամիս պատրաստվում է պտղաձու կրելու: Երբ այդ գործընթացը տեղի չի ունենում, արգանդը ուժեղ կծկումների միջոցով դուրս է մղում լորձաթաղանթը (էնդոմետրիումը), որը տեղի է ունենում հատուկ նյութերի` պրոստագլանդինների, ազդեցությամբ: Հենց այդ պրոստագլանդինների արյան մեջ բարձր մակարդակի դեպքում դաշտանն ընթանում է ցավոտ, նույն պատճառով կարող է ուղեկցվել սրտխառնոցով, գլխապտույտով, մարսողական համակարգի խանգարումներով, ուղեկցվել հորմոնալ տեղաշարժերով, դեպի արգանդ արյան անբավարար հոսքով:
❤️Ի՞նչ անել, եթե դաշտանը շատ ցավոտ է:
❤️Ինչո՞ւ են դաշտանի օրերը կոչվում կրիտիկական օրեր:
Այս հերցերի պատասխանները կարող եք կարդալ 👇
https://clck.ru/3GChGF
Ուղարկե՛ք Ձեր հարցերը, միացեք մեր պաշտոնական էջերին։
Հասցեն՝ ՀՀ, ք.Երևան 0002, Մաշտոցի պող. 22
Շուրջօրյա հեռ.՝ +374 10 53 06 41, +374 99 53 06 41
Էլ. հասցե՝ info@morevmankan.am
#հղիություն #գինեկոլոգ,