First Armenian Pharmaceutical Company
Address
Artashat Highway 24
Yerevan
0703
Opening Hours
Monday | 09:00 - 18:00 |
Tuesday | 09:00 - 18:00 |
Wednesday | 09:00 - 18:00 |
Thursday | 09:00 - 18:00 |
Friday | 09:00 - 18:00 |
Telephone
Website
Alerts
Be the first to know and let us send you an email when Noki Pharm LTD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Contact The Practice
Send a message to Noki Pharm LTD:
Shortcuts
Category
Noki Pharm LTD
Դեղամիջոցների արտադրության բնագավառում Հայ-Ամերիկա-Գերմանական համագործակցությունը սկսվել է 1992 թ հիմնադրելով առաջին համատեղ դեղագործական կազմակերպությունը՝ ՍՊԸ «ՆՕԿԻ» : Հիմնադիրներն են ՝ հայկական կողմից՝ «ABC – Ֆարմ» ՍՊԸ, գերմանական կողմից՝ «Kronen Apoteke» և «Pharma Equipment Company»: 2005 թ ավարտվեց նոր ժամանակակից արտադրամասի կառուցման աշխատանքները, որտեղ Հայ-Գերմանական կազմակերպության , «ՆՕԿԻ» –ի կողմից հիմք է դրվում դեղամիջոցների և կենսակտիվ հավելումների արտադրություն: Մեր արտադրության մեջ ամբողջ հումքը տրամադրում է գերմանական կողմը, որը թույլ է տալիս թողարկել եվրոպական ստանդարտներին համապատասխան արտադրանք, իսկ «Pharma Equipment Company»-ի կողմից տրամդրած սարքավորումները, լաբորատոր սարքերը համապատաղխանում են GMP-ի պահանջներին: Մեր կողմից թողարկվող պրեպարատները ենթարկվում են լաբորատոր ստուգման և սերտիֆիկացման: «ՆՕԿԻ» ՍՊԸ -ի որակի կառավարման համակարգը գործում է պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխան: Այն կատարվում է արտադրության բոլոր բաժիններում՝ ապահովելու պահանջված պատշաճ որակ՝ ՝ «ՆՕԿԻ» ՍՊԸ -ի կողմից արտադրված և թողարկված դեղորայքի համար: Արտադրանքի որակի ապահովումն ընկերությունն սկսում է հենց հումքի գնման գործընթացից: Դեղերի պատշաճ արտադրական գործընթացի իրականացման համար անձնակազմի բոլոր անդամները հավուր պատշաճի կատարում են իրենց պարտականությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում արտադրական փուլերում գործածվող սարքերի և սարքավորումների մաքրման աշխատանքներին, դրանց վալիդացիաների ճշգրտությանը: «ՆՕԿԻ» ՍՊԸ զբաղվում է արտաքին կիրառման լուծույթների, նրբաքսուքների, դեղապատիճների, դեղահատերի և գրանուլների արտադրմամբ: «ՆՕԿԻ» ՍՊԸ -ի նպատակը բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելն է: Մենք մշտական կապի մեջ ենք մեր հաճախորդների հետ: Մեր կողմից ներկայացված հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն մշտական հասանելի է: Հարցերի դեպքում կարող եք անմիջապես կապվել մեզ հետ : Էլ. հասցե Pharm.noki@mail.ru, Kronenap@t-online.de Արարատի մարզ Նոր-Խարբերդ Արտաշատի խճուղի 24 Հեռ.՝(+37498) 327465 Սիրով՝ «ՆՕԿԻ» ՍՊԸ