
13/04/2023
🔮 ՊՐՈԼԱԿՏԻՆ 🔮
Այս հորմոնը արտադրվում է հիպոֆիզում ( Էնդոկրին գեղձ է ,տեղակայված է գլխուղեղում)…
Ի՞նչ ազդեցություն ունի պրոլակտինը օրգանիզմի վրա:
👩🏼🦰⤵️
- Հիմնական թիրախ օրգանները ԿԱԹՆԱԳԵՂՁԵՐՆ են, որտեղ խթանում է վերջիններիս աճը, զարգացումը և կաթի արտադրությունը։
- Մասնակցում է դաշտանային ցիկլի կարգավորմանը
👨🏼🦰⤵️
Պրոլակտինը խթանում է ԱՆՐՈԳԵՆՆԵՐԻ արտադրությունը, սեռական օրգանների աճը, շարժուն սպերմատոզոիդների արտադրությունը :
〰️Բավականին կարևոր հորմոն〰️
✉️( ազդում է նաև ճարպային նյութափոխանակության վրա, իմունային պատասխանի ձևավորման,վարքի...)
Պրոլակտինի շատ արտադրման⬆️⬆️
(ՀԻՊԵՐՊՐՈԼԱԿՏԻՆԵՄԻԱ)
ժամանակ ի՞նչ գանգատներ են դիտվում՝
👩🏼🦰
❗️Գալակտորեա (կաթնագեղձերից կաթի արտազատում լակտացիայից դուրս)
❗️դաշտանային ցիկլի խախտում (դաշտանի ուշացում կամ բացակայություն)
❗️Անպտղություն
❗️Դեմքի վրա ,որովայնի սպիտակ գծի երկայնքով, վերջույթներին մազերի ավելորդ աճ
👨🏼🦰
❗️Էրեկտիլ դիսֆունկցիա
❗️Լիբիդոյի նվազում
❗️Գինեկոմաստիա (կրծքագեղձի մեծացում)
❗️Սպերմատոզոիդների ֆերտիլության նվազում
Եթե ունեք ⤴️, ժամանակն է հանձնել անալիզ:🩸
Պետք է նկատի ունենալ, որ պրոլակտին հորմոնը բավականին ԶԳԱՅՈՒՆ է‼️‼️։
Կեղծ բարձր ցուցանիշից խուսափելու համար համար պետք է հետևել որոշ կանոնների.
1. Պրոլակտինի համար արյուն են տալիս արթնանալուց ոչ շուտ, քան 2️⃣ ժամ հետո։ Քնի ժամանակ պրոլակտինի արտադրությունն ավելանում է, իսկ արթնանալուց հետո առաջին ժամերին արյան մեջ հորմոնի բարձր մակարդակը կարող է պահպանվել։
2. Արյան նմուշառման նախորդ օրը պետք է բացառել գինեկոլոգիական հետազոտություններ և կաթնագեղձերի հետազոտությունը:❌
3. Հետազոտությունից մեկ օր առաջ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ սեռական հարաբերությունից, ալկոհոլ օգտագործելուց, ֆիզիկական ակտիվությունից:🔞
4. Սթրեսային իրավիճակից հետո խորհուրդ չի տրվում պրոլակտինի թեստ կատարել։ 💆♀️Այս դեպքում վերլուծությունը պետք է հետաձգվի առնվազն 3-4 օրով:
5. Արյուն հանձնելուց առաջ խորհուրդ է տրվում հրաժարվել ծխելուց։🚭
6. Պետք է հաշվի առնել, որ որոշ դեղամիջոցներ բարձրացնում են պրոլակտինի պարունակությունը արյան մեջ (հորմոնալ հակաբեղմնավորիչներ, հոգեբուժության մեջ կիրառվող դեղերի մեծ մասը և տրիցիկլիկ հակադեպրեսանտները), անպայման տեղեկացրեք ձեր բժշկին, թե որ դեղամիջոցներն եք ընդունել նախքան թեստն անցնելը:✅