Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժություն Astghik Medical Center

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժություն Astghik Medical Center

Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժություն Astghik Medical Center դիմածնոտային վիրաբուժություն

18/03/2020

ԻԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

1.Ատամների ցանկացած բարդության ու տեղակայության հեռացում
2.Ատամնածին բորբոքային հիվանդությունների բուժում(պերիօստիտ,օստեոմիելիտ,թարախակույտ,ֆլեգմոնա)
3.Թքագեղձերի հիվանդությունների բուժում
4.Քթի հարակից խոռոչների հիվանդությունների բուժում(հայմորիտ)
5.Քունքստործնոտային հոդի հիվանդությունների բուժում(արթրիտ,արթրոզ,հոդի ցավային դիսֆունկցիա,սովորույթային հոդախախտ)
6.Դեմքի փափուկ հյուսվածքների բորբոքային հիվանդությունների բուժում
7.Դիմածնոտային շրջանի բարորակ նորագոյացությունների հեռացում
8.Ռինոպլաստիկա,սեպտոպլաստիկա
9.Լիմֆատիկ համակարգի հիվանդությունների բուժում(լիմֆադենիտ,լիմֆադենոպաթիա)
10.Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում։

ԹՔԱՔԱՐԱՅԻՆ  ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՀանդիպում  է  բավականին  հաճախ: Հիվանդությունը բնութագրվում է քարի առաջացումով   թքագեղձի հաստո...
17/03/2020

ԹՔԱՔԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում է բավականին հաճախ: Հիվանդությունը բնութագրվում է քարի առաջացումով թքագեղձի հաստության(պարենխիմայի)կամ նրա ծորանի մեջ ։ Թքաքարային հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ արյան պլազմայում հայտնաբերվում են կալցիումի քանակության բարձրացում, ինչը վկայում է նրանց օրգանիզմում հանքային փոխանակության խանգարման մասին: Առավել հաճախ թքաքարային հիվանդությամբ ախտահարվում են ենթածնոտային թքագեղձը, հազվադեպ հարականջայինը: Թքագեղձի քարի չափերը լինում են տարբեր կախված են նրանց տեղակայությունից: Այն քարերը որոնք տեղակայվում են ծորանում՝ ունեն երկարավուն տեսք, իսկ հենց գեղձում տեղակայվածները ՝ կլոր կամ ձվաձև են:

ԿԼԻՆԻԿԱ- կախված է քարի տեղակայումից և հիվանդության աստիճանից: Արտատար ծորանի առաջային հատվածում փոքր քարի տեղակայման դեպքում այն կարող է չնկատվել: Սակայն նույնատիպ քարի տեղակայումը ծորանի առաջային կամ միջին հատվածում տեղակայման դեպքում, խանգարվում է թքարտադրությունը և զարգանում է բորբոքային պրոցես: Առաջանում են սուր ծակող ցավեր որոնք ուժեղանում են սնունդ ընդունելիս, որի հետ միասին նկատվում է նաև գեղձի մեծացում: Թքարտադրության խանգարումը բերում է ծորանում թքի խցանման , բերանում չորության և բորբոքային պրոցեսի զարգացման: Գեղձի սեղման ժամանակ արտատար ծորանից հաճախ նկատվում է թարախային արտադրություն: Այն դեպքերում, երբ քարը գտնվում է թքագեղձում, ապա նկատվում է թքագեղձի ուռածություն,ցավ։

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ- Կարևոր նշանակություն ունի այն, որ հիվանդը նշում է սնունդ ընդունելու ընթացքում գեղձը մեծանում է: Թքագեղձի արտատար ծորանի առաջային կամ միջին հատվածում քարի տեղակայման ժամանակ քարը հեշտությամբ հայտնաբերվում է բիմանուալ շոշափման ժամանակ: Թքագեղձի հաստության(պարենխիմայի) մեջ լինելու դեպքում ախտորոշիչ նշանակություն ունի սոնոգրաֆիան, կոնտրաստ ռենտգենոգրաֆիան։

ԲՈՒԺՈՒՄԸ- Ենթածնոտային թքագեղձի գլխավոր ծորանում քարի տեղակայման դեպքում, այն հեռացնում են ներբերանային կտրվածքի օգնությամբ տեղային անզգայացման տակ: Ծորանին տեղադրում են լիգատուրա, այնպես որ լիգատուրան լինի քարից ետ: Այնուհետև ծորան տեղադրած զոնդի ուղղությամբ հատում են բերանի խոռոչի լորձաթաղանթը և ծորանը, այնուհետև կատարում են ծորանի լվացումներ հականեխիչներով: Վերքին կարեր չի տեղադրվում, այլ նրանում թողնում են ռետինե դրենաժ: Այն դեպքերում երբ քարը գտնվում է գեղձում ,ապա հեռացվում է թքագեղձը ։
Քարի հեռացումից հետո հիվանդին նշանակում են հեղուկ սնունդ, թքարտադրությունը խթանող միջոցներ , հակաբորբոքային բուժում ,ողողումներ հականեխիչ լուծույթներով:
Մեր բաժանմունքում իրականացվում է հիվանդության բուժումը ողջ ծավալով:

Խորհրդատվության և հերթագրման համար գրել էջին:

Ինչ է խալը Խալը հարթ կամ ուռուցիկ մաշկային նորագոյացություն է, որն ունի կանոնավոր կլորավուն ձև: Կախված մելանինից՝ խալի գ...
06/03/2020

Ինչ է խալը

Խալը հարթ կամ ուռուցիկ մաշկային նորագոյացություն է, որն ունի կանոնավոր կլորավուն ձև: Կախված մելանինից՝ խալի գույնը կարող է տարբեր լինել՝ կաթնագույնից մինչև մուգ շագանակագույն:

Մեծ մասամբ դրանք անվնաս բարորակ ուռուցքներ են, սակայն օրգանիզմի ներքին պաթոլոգիաների կամ արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցության հետևանքով դրանք կարող են դառնալ չարորակ:

Որ խալերն են համարվում վտանգավոր

Գոյություն ունեն ախտանշաններ, որոնք կօգնեն ինքնուրույն ախտորոշել խալի վիճակը:

• Անկանոն ձև. Եթե խալը չունի կատարյալ շրջանի ձև կամ մի մասը մյուսներից մեծ է, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել:

• Նորագոյացության եզրերը պետք է հարթ ու կանոնավոր լինեն. ցանկացած անհարթություն կամ աճ խոսում է ախտաբանության մասին:

• Գունավորում. սովորաբար խալերը լինում են շագանակագույնի տարբեր երանգների, իսկ երբեմն էլ սև կամ անգամ կապտավուն: Խալը վտանգավոր կլինի, եթե ունենա խայտաբղետ գունավորում, կարմիր կամ սև կետեր:

• Չափը. այս դեպքում որքան մանր են խալերն, այնքան անվնաս են, սակայն երբեմն մանր խալերի կուտակումը կարող է ավելի վտանգավոր լինել, քան մի քանի խոշոր խալերը:

• Դինամիկա. առհասարակ խալը չպետք է փոփոխությունների ենթարկվի: Երեխաների մոտ այն կարող է մարմնի աճի հետ մեկտեղ մի փոքր մեծանալ, սակայն մյուս բոլոր դեպքերում խալի չափի կամ ձև փոփոխությունները խոսում են պաթոլոգիական գործընթացների մասին: Ընդ որում՝ վտանգավոր է ինչպես խալի աճը, այնպես էլ ճաքերը, արյունահոսությունը կամ դրա շուրջը եղած մաշկի ուժեղ քորն ու թեփոտվածությունը:

Հարկ է նշել, որ չնայած մազերի աճը խալի վրա շատ տգեղ է դիտվում, այնուամենայնիվ դա կարելի է դրական նշան համարել, քանի որ նման խալերը շատ ավելի հազվադեպ են վերափոխվում:

Ինչը կարող է դառնալ խալի ախտաբանական փոփոխության պատճառ

•Խալի վերափոխման հիմնական ու ամենատարածված պատճառը համարվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը: Ընդ որում՝ այդ ճառագայթները շատ ավելի վտանգավոր են կապուտաչյա և բաց գույնի մազեր ու մաշկ ունեցող մարդկանց համար, քանի որ նրանց մաշկն ավելի շուտ է արևային այրվածք ստանում և հաճախ են տեղի ունենում անդառնալի փոփոխություններ:

• Լուրջ ռիսկային գործոն կարող են լինել նաև հղիությամբ պայմանավորված հորմոնալ փոփոխությունները: Եթե հղիության ընթացքում խալերը փոխում են իրենց ձևը կան գույնը, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել մաշկաբանի հետ:

• Շատ կարևոր է նաև ժառանգական գործոնը: Եթե հարազատների շրջանում կան մարդիկ, որոնց մոտ մելանոմա է ախտորոշվել, ապա մարդը նույնպես ռիսկային խմբում է:

• Խալերի մեծ քանակությունը (60-65 հատ) առհասարակ որևէ վատ բանի մասին չի վկայում, սակայն այս դեպքում բնականաբար ավելի մեծ է հավանականությունը, որ դրանցից որևէ մեկը կվերածվի չարորակի:

• Մարմնի անհարմար հատվածներում գտնվող նորագոյացությունների հաճախակի վնասվածքները կարող են ոչ միայն դառնալ դրանց վերափոխման պատճառ։Եթե խալը գտնվում է այնպիսի հատվածում, որ անընդհատ տրորվում է հագուստով, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

Խալերի հեռացումը

Եթե խալն անհանգստացնում է կամ խանգարում, ապա բուժման լավագույն միջոցն այն հեռացնելն է: Խալերից կարելի է ազատվել վիրահատության (սա համարվում է լավագույն միջոցը) միջոցով կամ լազերային դեստրուկցիայի կամ ռադիոալիքային կոագուլյացիայի մեթոդով: Վիրահատությունից հետո շատ կարևոր է խալի հյուսվածքները հյուսվածքաբանական հետազոտության ուղարկելը, քանի որ դա թույլ կտա որոշել վտանգի աստիճանը:

Շատ կարևոր է նաև վերքը ճիշտ խնամելը: Առաջին հերթին հարկավոր է ուշադիր լինել առաջացած կոշտ թաղանթի նկատմամբ և ձեռք չտալ, մինչև այն ինքնուրույն անջատվի մաշկից: Այնուհետև անհրաժեշտ է նուրբ վարդագույն մաշկը խնամել և թույլ չտալ, որ այն ենթարկվի արևի ճառագայթների և մեխանիկական վնասվածքների ազդեցությանը: Երբ սպիի գույնը հավասարվի մաշկի գույնին, կարելի է համարել, որ այն լիովին ապաքինված է:

Հարկ է հիշել, որ չարորակ նորագոյացությունները ժամանակին ախտորոշելու դեպքում հիվանդի լիարժեք բուժման հավանակությունը 95% է: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ ուշադիր լինել մարմնի վրա եղած խալերի նկատմամբ,չառաջնորդվել հնուց եկած սկզբունքով,որ խալերը չի կարելի հեռացնել,եթե իհարկե կա բժշկի կողմից ցուցում։

Խալերը տեղակայվում են մարմնի ցանկացած հատվածում,այդ թվում դիմային շրջանում,որոնց վիրաբուժական եղանակով հեռացումը լիարժեք կատարվում Է մեր կենտրոնում ՝դիմածնոտային բաժանմունքում։

Հարցերի ու հերթագրվելու համար կարող եք գրել մեր էջին։

Ретенированный зуб — зуб, который будет не в состоянии прорезаться должным образом, так как полностью или частично закры...
03/03/2020

Ретенированный зуб — зуб, который будет не в состоянии прорезаться должным образом, так как полностью или частично закрыт костью или тканью десны. Такая патология может затронуть молочные и коренные (постоянные), но в основном болезнь поражает восьмой моляр – так называемый «зуб мудрости». Надо отметить ,что это патология встречается у многих людей ,но к сожалению они обращаются врачам тогда ,когда уже есть воспалительный процесс ,в том числе боль.Не надо бояться удаление зуба ,потому что 21-м веке удаление зуба проводится под чётким местном обезболиванием с высокими качественными анестетикоми.Удаление желателно сделать челюстно-лицевом отделение,где есть все условия ,такой как отделение челюстнолицевой хирургии медицинского центра ,,Астхик,,.

По вопросам и для регистрации пишетe.

Address

Դանիել Վարուժանի փ. 28ա
Yerevan
0032

Telephone

+37493315510

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժություն Astghik Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժություն Astghik Medical Center:

Share

Category