
07/02/2023
🔴 Անմիզապահությունը դա մեզի ակամա-անկառավարելի հոսքն է: Այն պացիենտների շրջանում հանդիսանում է սթրեսի և անվստահության լրջագույն պատճառ:
🔻Կանայք ավելի հաճախ են ունենում անմիզապահության երևույթներ քան տղամարդիկ: Անմիզապահության առաջացման ռիսկը ավելանում է տարիքի հետ մեկտեղ, սակայն երիտասարդների մոտ նույնպես կարող է առաջանալ:
🔻 Տարբերում են անմիզապահության մի քանի ձև՝
•Սթրեսային անմիզապահություն՝ երբ առաջանում է մեզի ակամա և անկառավարելի հոսք, օրինակ՝ հազի, փռշտոցի, ծիծաղի, ծանրության բարձրացման, ֆիզիկական աշխատանքի դեպքում:
•Ուրգենտ անմիզապահություն՝ երբ առաջանում է անզուսպ, անկառավարելի՝ հրամայողական միզելու ցանկություն, որը հնարավոր չէ հետաձգել, միզապարկը կծկվում է, ուղեկցվում է միզարձակությամբ:
•Խառը տիպի անմիզապահություն՝ երբ առկա է միաժամանակ և սթրեսային և ուրգենտ անմիզապահության երևույթներ:
🔴 Ցավոք շատ պացիենտներ այդպես էլ մնում են առանց բուժման, քանի որ խուսափում են դիմել բժշկի: Անմիզապահությունը ազդում է ձեր կյանքի որակի վրա, շատ կարևոր է ժամանակին դիմել բժշկի, քանի որ այն կարող է բերել ֆիզիկական և էմոցիոնալ դիսկոմֆորտի:
Ախտորոշման և բուժման համար կարող եք գրել 📩 կամ զանգահարել
📲 +374 95 47-19-67
#ՍարգիսԳևորգյան #հիվանդություն
#անմիզապահություն #սթրես
#ախտորոշում #բուժում