TMM - Teach Me More

TMM - Teach Me More TMM -Teaching and Development, Rehabilitation Centre
🧩TMMSoft
🏊‍♂️Aquatic Therapy
☎️094420133
📍Manandyan 25/2
📍Artashisyan 16/1

04/03/2026

Ջրային Թերապիան TMM ում ,
Մի քանի սիրուն պահեր ենք ֆիքսել🤍
Հարցերի դեպքում👇🏿
📞094420133

Այսօր մեր շատ սիրելի  TMM ի ջրային թերապիստ Տիգրանի  ծննդյան օրն է 🎂.                                                   ...
01/03/2026

Այսօր մեր շատ սիրելի TMM ի ջրային թերապիստ Տիգրանի ծննդյան օրն է 🎂. Բոլորս սրտանց շնորհավորում ենք ու մաղթում առողջություն, երջանկություն ու սեր🤍.
Միշտ լինենք միասին , սիրով ու ջերմությամբ լի🎂
Սիրով TMM թիմ 🤍

Մեր սիրելի ջավախքցի բարեկամների՝ հարևան երկրի՝ Վրաստանի անդրադարձը մեր TMM կենտրոնի գործունեությանը անչափ ոգևորիչ էր մեզ...
27/02/2026

Մեր սիրելի ջավախքցի բարեկամների՝ հարևան երկրի՝ Վրաստանի անդրադարձը մեր TMM կենտրոնի գործունեությանը անչափ ոգևորիչ էր մեզ համար։

Շնորհակալ ենք հետաքրքիր, ջերմ ու հոգատար հոդվածի համար։ Մեծ պատիվ է զգալ, որ մեր աշխատանքը նկատվում ու գնահատվում է նաև սահմաններից դուրս։ Սա մեզ համար ոչ միայն գնահատական է, այլ նաև մեծ պատասխանատվություն՝ շարունակելու նույն նվիրումով և սիրով։

Շնորհակալություն վստահության և ուշադրության համար 💛

Для многих родителей детей с расстройствами аутистического спектра единственный способ помочь своему ребенку стать самостоятельным и быть интегрированным в общ....

25/02/2026

Մեր TMM թիմի կեսը այսօր մասնակցում է այս խենթ ու խելառ reel ին 😂
Մի քիչ ժպիտ էլի, տրամադրություն բարձրացնող մեջբերում բոլորիս համար😊

23/02/2026

Սիրելի’ ծնողներ, յոգայի 2 անվճար տեղ է բացվել ծնողների համար կիրակի օրերին TMM ում։ Զանգահարեք, գրանցվեք, եկեք

📞094420133

23/02/2026

Ինչպես դաստիարակել երեխաներին ընտանիքում , որ սիրեն և հարգեն իրենց առանձնահատկություն ունեցող եղբորը կամ քրոջը



ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

1️⃣ Խոսեք իրական , պարզ լեզվով
Բացատրեք, որ եղբայրը կամ քույրը «ուրիշ կամ այլմոլորակային » չէ, պարզապես աշխարհն այլ կերպ է զգում։

2️⃣ Մի ներկայացրեք նրան որպես «խնդիր»
Երեխաները կրկնում են ծնողների վերաբերմունքը։ Եթե դուք ընդունում եք՝ նրանք էլ կընդունեն։

3️⃣ Սովորեցրեք համբերել, բայց առանց պարտադրանքի
Մի ստիպեք սիրել։ Սերը ծնվում է, երբ սեր ես տալիս

4️⃣ Յուրաքանչյուր երեխային կարևորեք իր տեղում
Առանձնահատկություն ունեցող երեխան չպետք է խլի մյուսների մանկությունը։

5️⃣ Ցույց տվեք, որ ընտանիքում բոլորը հավասար են սիրո մեջ
Սերը չի բաժանվում այս կամ այն երեխայի մեջ , սերը բազմապատկվում է բոլորի հանդեպ

6️⃣ Սովորեցրեք պաշտպանել իրենց եղբորը կամ քրոջը , ոչ թե ամաչեն
Թող երեխան հպարտանա իր եղբոր կամ քրոջով, ոչ թե թաքցնի։

7️⃣ Խոսեք զգացմունքների մասին
Թույլ տվեք ասել՝ «երբեմն դժվար է», «երբեմն նախանձում եմ»։ Դա նորմալ է։



❤️ ԵՎ ՎԵՐՋՈՒՄ

Երբ երեխաները մեծանում են սիրո ու ընդունման միջավայրում,
առանձնահատկությունը դառնում է ընտանիքի ուժը, ոչ ցավը։

«Բարեգործի գլուխը միշտ ծակ է լինում»։Սիրելի՛ մարդիկ, եկեք սովորենք շնորհակալություն հայտնել։ «Շնորհակալություն» բառը աշխ...
23/02/2026

«Բարեգործի գլուխը միշտ ծակ է լինում»։

Սիրելի՛ մարդիկ, եկեք սովորենք շնորհակալություն հայտնել։ «Շնորհակալություն» բառը աշխարհի ամենագեղեցիկ ու ամենաուժեղ բառերից մեկն է։

Եթե Ձեր երեխան այս անգամ չի ընդգրկվել ջրային թերապիայի անվճար, բարեգործական ծրագրում, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ և համբերել․ հաջորդ փուլերում հնարավորություն կստեղծվի աջակցելու նաև Ձեզ։

Սա մեր պարտավորությունը չէ, TMM ը չունի պետական ծրագիր, սակայն մենք հասկանում ենք Ձեր կարիքները և մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք աջակցել յուրաքանչյուրին։
Հուսանք , որ հիասթափվելու առիթ այլևս չենք ունենալու …..

19/02/2026

Եվ այսպես, արդեն պարզ է, թե ովքեր են այն 90 հաջողակները, ովքեր կընդգրկվեն 2026թ. մայիս–օգոստոս ամիսներին իրականացվող բարեգործական ծրագրի մասնակիցների ցանկում։

Ջրային թերապիայի այս ծրագրին դիմել էին 365 ծնող, սակայն, սահմանված կարգի համաձայն, ընտրվել են 90 երեխաներ։

Սիրելի՛ ծնողներ, ինչպես խոստացել էինք, վաղը՝ 20.02.2026 , յուրաքանչյուրիդ կզանգահարենք անհատապես և կտեղեկացնենք ձեր երեխայի հաճախման օրը, ժամը և ամիսը։
Այն ծնողները, ում վաղը՝ այս փուլում , չենք զանգահարի, խնդրում ենք չհիասթափվել և սպասել մեր հաջորդ բարեգործական ծրագրին։

Նշենք, որ այս անվճար, հիմնովին բարեգործական ծրագիրը իրականացվում է TMM կենտրոնի տնօրինության կողմից՝ Նարեկի մայրիկի և հայրիկի նախաձեռնությամբ ու հոգատարությամբ։ TMM կենտրոնում նման բարեգործական նախաձեռնությունները շարունակական են և իրականացվում են մեծ սիրով ու պատասխանատվությամբ։

Շնորհակալ ենք ձեր վստահության, համբերության և ակտիվ մասնակցության համար։
Մեզ համար յուրաքանչյուր երեխայի ժպիտը ամենամեծ պարգևն է, իսկ ձեր վստահությունը՝ ամենամեծ ուժը։

Թող մեր համատեղ ջանքերը նպաստեն երեխաների առողջ, ուրախ և լիարժեք զարգացմանը։
Հետևե՛ք մեզ՝ միասին շարունակելու բարի գործերը։ 💙

Address

Մանանդյան 25/2, , Արտաշիսյան 16/1
Yerevan
0039

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TMM - Teach Me More posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category