Հրաչ Գրիգորյանի անվան բուսաբուժության կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հրաչ Գրիգորյանի անվան բուսաբուժության կենտրոն

Հրաչ Գրիգորյանի անվան բուսաբուժության կենտրոն Центр травяной медицины/Натуральная аптечка/Лечебные травы
Բուսաբուժության կենտրոն/Ավանդական բժշկություն/Բնական դեղարկղ/Դեղաբույսեր

Целител Грач Григорян начал свое деятельность в 1993 году и почти за тридцать лет лекарства на натуральной основе помогли, исцелили и поставили на ноги тысячи больных - как из Армении, так и из различных уголков земли. Лекарства лечат пациентов от двух десяток разновидных болезней. Посещения с понедельника по пятницу с 10:00 до 12:00.

Հրաչ Գրիգորյանը իր գործունեությունը սկսել է 1993 թվականին և գ

րեթե 30 տարիների ընթացքում բուսական հումքերով պատրաստված դեղամիջոցները օգնել, բժշկել և ոտքի են կանգնեցրել հազարավոր պացիենտների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Բուսաբույժի բնական դեղամիջոցները բժշկում են 2 տասնյակից ավել հիվանդություններ։ Այցելությունները` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-12:00:

18/08/2024

Հայտարարություն

Սիրելի ընկերներ և հետևորդներ,

Ինչպես շատերդ գիտենք, մեր սիրելի բուսաբույժ Հրաչ Գրիգորյանը վերջերս հեռացավ կյանքից, թողնելով մեծ ժառանգություն բուսաբուժության և ավանդական բժշկության ոլորտում: Նրա նվիրվածությունը իր առաքելությանը, իմաստությունն ու սերը դիմացինի հանդեպ շատերի կյանքը փոխեց և նրա փորձն ու ձեռքբերումները շարունակում են մեզ ոգեշնչել:

Այսօր պատվով հայտարարում ենք, որ բուսաբույժ Հրաչ Գրիգորյանի որդին և օգնականը՝ բուսաբույժ Հրաչյա Գրիգրոյանը կշարունակի իր հոր առաքելությունն ու ժառանգությունը: Խորապես հարգելով բուսաբույժի փորձն, ավանդույթներն ու արժեքները, Հրաչյա Գրիգորյանը պատրաստվում է պահպանել բուսաբույժ Հրաչ Գրիգորյանի սահմանած բարձր չափանիշներն ու մոտեցումները:

Լինելով բուսաբույժի օգնականն ու վերջին տարիներին, բժշկի առողջական վիճակից ելնելով, փաստացի պարտականությունները կատարողը, բուսաբույժ Հրաչյա Գրիգորյանը ձեռք է բերել ոլորտում անհրաժեշտ փորձն ու խոր գիտելիքներ և խորապես նվիրված է դիմացինին օգնելու առաքելությանը: Նա հասանելի կլինի խորհրդակցությունների համար՝ շարունակելով կիրառել այն մոտեցումները և միջոցները, որոնք այնքան արդյունավետ են եղել տարիների ընթացքում, ինչպես նաև իր նորարար մտքերով պատրաստ է անհրաժեշտության դեպքում բարելավել և հարստացնել բուսաբուժական միջոցները տարատեսակ հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Դուք կարող եք դիմել Հրաչյա Գրիգորյանին՝ ցանկացած բուսաբուժական հարցերով, ինչպես նաև առողջական ցանկացած գանգատ ունենալու դեպքում:

Կապ հաստատելու համար կարող եք գրել ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել՝ 098-99-36-88, 091-43-31-25:

Շնորհակալ ենք ձեր շարունակական աջակցության և վստահության համար: Եկեք միասին հարգենք բուսաբույժ Հրաչ Գրիգորյանին՝ ընդունելով և առաջ տանելով այն բուժման ավանդույթները, որոնք նա սիրով պաշտպանում էր:

Բուսաբույժ Հրաչ Գրիգորյանի դեղաբույսերով բուժված առավել ծանր և անբուժելի համարվող հիվանդությունները՝1. Սրտամկանի ինֆարկտ...
12/10/2023

Բուսաբույժ Հրաչ Գրիգորյանի դեղաբույսերով բուժված առավել ծանր և անբուժելի համարվող հիվանդությունները՝
1. Սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդի վերականգնում
2. Կրծքագեղձի բորբոքում (մաստիտ)
3. Ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց
4. Երիկամաբորբ (նեֆրիտ)
5. Լեղապարկի բորբոքում (խոլեցիստիտ)
6. Միգրեն
7. Միզապարկի բորբոքում (ցիստիտ)
8. Ուղիղ աղու և հաստ աղու բորբոքում
9. Թութք
10. Գիշերամիզություն
11. Թոքախտ
12. Գայմարիտ
13. Կիստա
14. Բարորակ ուռուցքներ
15. Քաղցկեղ
16. Լեյկեմիա
17. Հեպատիտ Ա, Հեպատիտ Բ
Խորհրդակցությունների և այց ամրագրելու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 091-67-16-18, 091-43-31-25

Անանուխը իր մի շարք բուժիչ հատկությունների շնորհիվ մշտապես օգտագործվել է բուսաբուժության մեջ։ Այն նաև լայնորեն կիրառվում...
20/04/2022

Անանուխը իր մի շարք բուժիչ հատկությունների շնորհիվ մշտապես օգտագործվել է բուսաբուժության մեջ։ Այն նաև լայնորեն կիրառվում է գիտական բժշկության մեջ։
Դեղամիջոցներ պատրաստելիս որպես հումք օգտագործվում են ինչպես անանուխի տերևները, այնպես էլ նրանցից ստացվող եթերային յուղը։
Անանուխի չոր կամ թարմ հումքը հանդիսանում է եթերային յուղի արժեքավոր աղբյուր։ Յուղի քանակությունը կախված է անանուխի տեսակից, աճեցման պայմաններից և հավաքելու ժամանակից։
Բույսը պարունակում է ֆլավոնոիդներ, հակաօքսիդանտներ, վիտամիններ A, C և B, օրգանական թթուներ, մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ինչպես նաև նատրիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում և այլ արժեքավոր նյութեր։
Մենթոլը, որը ստանում են եթերային յուղից, բաղկացուցիչ մաս է հանդիսանում այն դեղամիջոցների համար, որոնք ունեն հականեխիչ և հակաբորբոքային ազդեցություն։
Բուժման նպատակով օգտագործվում են անանուխի հիմքով թուրմերը, թեյերը և եփուկները։
Անանուխի թուրմերը օգտագործվում են՝
մարսողական համակարգը կարգավորելու, սպազմները թուլացնելու և լեղուղիները մաքրելու համար,
բերանի խոռոչի և կոկորդի ողողումներով ցավերը նվազեցնելու համար,
սրտխառնոցից ազատվելու, այրոցը հանելու և ստամոքսի ցավերը դադարեցնելու համար,
արյան բարձր ճնշումն իջեցնելու համար։
Թուրմերը նշանակվում են խոլեցիստիտի, հեպատիտների և լեղաքարային հիվանդությունների, ինչպես նաև բրոնխիտի, ՍՇՎՎ-ի և ասթմայի նոպաների ժամանակ՝ բայց միայն այն դեպքում, երբ բացակայում են ալերգիկ ռեակցիաները ։
Թուրմերը բարելավվում են նյութափոխանակությունը, սրտանոթային համակարգի աշխատանքը, արյան շրջանառությունը։
Անանուխի յուղը օգտակար է ինհալացիաների ժամանակ։
Շնորհիվ հանգստացնող ազդեցության՝ բույսի հումքով պատրաստած միջոցները հանում են նյարդային լարվածությունները, օգնում են հաղթահարել գերլարվածությունը։
Թուրմերը խորհուրդ են տրվում նաև այն կանանց, ովքեր ունենում են ծանր ցիկլեր։
📢 ‼️ Ուշադրություն․
❌ Հակացուցումներ և բացասական ազդեցություններ՝
-իջեցնում է կենտրոնացման ունակությունները,
-վատ է անդրադառնում տղամարդկանց սեռական կարողությունների վրա,
-հակացուցված է վարիկոզի,ցածր զարկերակային ճնշման, ալերգիկ ռեակցիաների դեպքում։
🤰 🤱 Չի կարելի օգտագործել հղիության և կ․կ․ ընթացքում, նաև մինչև 5 տարեկան երեխաներին։

Օնկոլոգիական և սրտանոթային հիվանդությունների բուժում բուսաբույժ Հրաչ Գրիգորյանի բուսական բալզամի միջոցով։ Զանգահարեք՝ 09...
30/09/2021

Օնկոլոգիական և սրտանոթային հիվանդությունների բուժում բուսաբույժ Հրաչ Գրիգորյանի բուսական բալզամի միջոցով։ Զանգահարեք՝ 091671618, 093848658

ԵրիցուկԵրիցուկն այն դեղաբույսերից է, որը ցանկալի է, որ լինի ամեն տանը։ Այն լայնորեն օգտագործվում է տասնյակ հիվանդություն...
28/09/2021

Երիցուկ
Երիցուկն այն դեղաբույսերից է, որը ցանկալի է, որ լինի ամեն տանը։ Այն լայնորեն օգտագործվում է տասնյակ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար և արժանիորեն համարվում է ամենաարժեքավոր դեղաբույսերից մեկը։
Երիցուկը պարունակում է ավելի քան 40 բնական միացություններ, որոնցով էլ պայմանավորված է դեղաբույսի բուժիչ հատկությունները։
Այն պարունակում է կենսաթթուներ, բարդ ածխաջրեր, ֆլավոնոիդներ, եթերային յուղ, կալիում, սելեն, պղինձ, ցինկ և այլ միացություններ ու էլեմենտներ։
Երիցուկի օգտագործման ձևերը տարբեր են՝ թեյեր, թուրմեր, ինհալացիա, ողողումներ, թրջոցներ, հոգնա։
Դեղաբույսն օժտված է հակաբորբոքային, հակաթարախային, մանրէասպան, ինչպես նաև ցավազրկող և վերականգնող հատկություններով։
Երիցուկն օգտագործում են՝
✅ մրսածության, կոկորդի ցավի, բերանի խոռոչի բորբոքման, գրիպի և անգինայի դեպքում,
✅ ատամնացավի և լնդերի բորբոքման դեպքում,
✅ մարսողական,աղե-ստամոքսային համակարգի խնդիրների, գազերի կուտակման (մետեորիզմի), գաստրիտի, կոլիտի, ոչ սուր խոցերի դեպքում,
✅ ցիստիտի, պրոստատիտի և թութքի դեպքում,
✅ սրտի ռիթմի և արյան շրջանառության կարգավորման համար,
✅ սթրեսների և տագնապայնության դեպքում, ինչպես նաև քնի կարգավորման համար,
✅ աչքի լարվածության, աչքի երակների բորբոքման և կոնյուկտիվիտի դեպքում։
📢 ‼️ Ուշադրություն․
❌ Առանց բժշկի հետ խորհրդակցության երիցուկից պատրաստված միջոցները չի թույլատրվում հիվանդներին, ովքեր ունեն՝
1. ստամոքսի և աղիների սուր խոցեր,
2. խրոնիկ գաստրիտ աղաթթվի անբավարարությամբ,
3. փորլուծություն,
4. միզապարկի և երիկամի սուր բորբոքումներ,
5. ալերգիա և անանցանելիություն դեղաբույսից,
6. հոգեկան խանգարումների դեպքում։
Արգելվում է դեղաբույսից պատրաստված միջոցները տալ մեկ տարեկանից փոքր երեխաներին, իսկ մինչև 6 տարեկան երեխաներին պետք է տալ կրկնակի կամ եռակի թույլ չափաբաժիններով։
🤰🤱 Հղի կանայք և կրծքով կերակրող մայրերը դեղաբույսն օգտագործելուց առաջ նույնպես պետք է պարտադիր խորհրդակցեն բժշկի հետ։

Հոգ տարե՛ք Ձեր և Ձեր մտերիմների առողջության մասին։
Եղե՛ք Առողջ։

Եղեսպակ (ռուս․ шалфей) - Անմահության դեղաբույսԵղեսպակը, որը շատ ավելի հայտնի է բոլորիս ռուսերեն шалфей տարբերակով, իսկ լ...
15/09/2021

Եղեսպակ (ռուս․ шалфей) - Անմահության դեղաբույս
Եղեսպակը, որը շատ ավելի հայտնի է բոլորիս ռուսերեն шалфей տարբերակով, իսկ լատիներեն տարբերակը թարգմանվում է ինչպես «առողջ», բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է արդեն հարյուրավոր տարիներ։
Եղեսպակը պարունակում է A, B1, B2, B3, B6, B9, C, K, P և PP վիտամիններ, ինչպես նաև կենսաթթուներ և եթերային յուղ, ցինկ, մագնիում,պղինձ, նատրիում, կալիում և կալցիում։
Այն հայտնի է իր ուժեղ մանրէասպան և հականեխիչ հատկություններով։
Դեղաբույսից պատրաստված թեյերը, թուրմերն ու եփուկները օգտագործվում են՝
- իմունիտետի ամրապնդման,օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար,
-մրսածության դեպքում
-բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների դեպքում,
-շնչառական օրգանների վերականգնման համար (նաև կորոնավիրուսից հետո),
-գլխացավերի դեպքում,
ինչպես նաև օգտագործվում է հետևյալ հիվանդությունների կանխարգելման և բուժման համար՝
-կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ,
-միզասեռական օրգանների հիվանդություններ,
-լորձաթաղանթի բորբոքում,
-մաշկային հիվանդություններ,
-գինեկոլոգիական հիվանդություններ,
-լյարդի հիվանդություններ,
-թութք։
Հղիության հավանականությունը մեծացնելու համար թուրմը կարելի է օգտագործել դաշտանից անմիջապես հետո մինչև օվուլյացիան։
Առհասարակ, եղեսպակի թուրմը կարող են օգտագործել այն ամուսինները, որոնք պլանավորում են երեխա ունենալ։
📢 ‼️ Ուշադրություն․
❌ Առանց բժշկի հետ խորհրդակցության եղեսպակի թուրմերը, եփուկները և թեյերն օգտագործել չի թույլատրվում հիվանդներին, որոնք ունեն՝
1. ալերգիա,
2. էպիլեպսիա,
3. հիպոտոնիա,
4. էնդոմետրիոզ,
5. բռոնխիալ ասթմա,
6. խոր և երկարատև հազ,
7. վահանաձև գեղձի հիվանդություններ,
8․ ուռուցքներ
9. երիկամների սուր բորբոքում։

🤰 🤱 Չի կարելի օգտագործել հղիության և կ․կ․ ընթացքում նաև մինչև 5 տարեկան երեխաներին։

Հոգ տարե՛ք Ձեր և Ձեր մտերիմների առողջության մասին։
Եղե՛ք Առողջ։

Մասուր (վայրի վարդ)Մասուրը հին ժամանակներից օգտագործվում է բժշկության մեջ՝ ինչպես բուժման, այնպես էլ կանխարգելման նպատակ...
12/09/2021

Մասուր (վայրի վարդ)
Մասուրը հին ժամանակներից օգտագործվում է բժշկության մեջ՝ ինչպես բուժման, այնպես էլ կանխարգելման նպատակով։ Օգտագործվում են մասուրի ոչ միայն պտուղները, այլ նաև ցողունները։
Մասուրը հարուստ է B1,B2,C,K,E վիտամիններով, պարունակում է շաքար, կենսական թթուներ, եթերային յուղ, ինչպես նաև՝ մագնեզիում, ֆոսֆոր և երկաթ։
Մասուրը ամրապնդում է իմունային համակարգը,բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, ամրացնում ոսկորները, ունենում է հակաբորբոքային և հակաթարախային ազդեցություն օրգանիզմի վրա, խթանում է հորմոնների արտադրությունը և նյութափոխանակությունը։ Այն նաև հանդիսանում է բնական միզամուղ։
Մասուրի թուրմերը օգտագործվում են մրսածության, աղեստամոքսային հիվանդությունների, ավիտամինոզի և այլ հիվանությունների բուժման համար։
Մասուրի կորիզի յուղը օգտագործվում է նաև որոշակի մաշկային հիվանդությունների բուժման և մաշկի խնամքի համար։

📢 ‼️ Ուշադրություն․

❌ Առանց բժշկի հետ խորհրդակցության մասուրի թուրմերը օգտագործել չի թույլատրվում՝
1. քարերի արտադրություն ունեցող հիվանդներին,
2. բարձր թթվայնությամբ ստամոքսահյութ ունեցող հիվանդներին,
3. տրոմբի առաջացման հավանականություն ունեցող հիվանդներին
4. գաստրիտով հիվանդներին ։

Հոգ տարե՛ք Ձեր և Ձեր մտերիմների առողջության մասին։
Եղե՛ք Առողջ։

Лечение онкологических и сердечно-сосудистых заболеваний с помощью травяной медицины.
21/05/2021

Лечение онкологических и сердечно-сосудистых заболеваний с помощью травяной медицины.

Представляем Вам список наиболее тяжелых и "неизлечимых" болезней, от которых нам удается лечить наших пациентов:1. Реаб...
07/04/2021

Представляем Вам список наиболее тяжелых и "неизлечимых" болезней, от которых нам удается лечить наших пациентов:

1. Реабилитация пациента после инфаркта
2. Воспаление молочной железы (мастит)
3. Язва желудка и двенадцатиперстной кишки
4. Воспалительные заболевания почек (нефрит)
5. Воспаление желчного пузыря(холецистит)
6. Воспаление мочевого пузыря(цистит)
7. Воспаление слизистой оболочки толстой кишки
8. Мигрень
9. Геморрой
10 .Недержание мочи
11. Туберкулез
12. Гайморит
13. Киста
14. Доброкачественная опухоль
15. Злокачественная опухоль
16. Лейкоз(лейкемия,рак крови)
17. Гепатит А, Гепатит Б

Ձեզ ենք ներկայացնում Հրաչ Գրիգորյանի դեղաբույսերով բուժված առավել ծանր և անբուժելի համարվող հիվանդությունները՝
1. Սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդի վերականգնում
2. Կրծքագեղձի բորբոքում (մաստիտ)
3. Ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոց
4. Երիկամաբորբ (նեֆրիտ)
5. Լեղապարկի բորբոքում (խոլեցիստիտ)
6. Միգրեն
7. Միզապարկի բորբոքում (ցիստիտ)
8. Ուղիղ աղու և հաստ աղու բորբոքում
9. Թութք
10. Գիշերամիզություն
11. Թոքախտ
12. Գայմարիտ
13. Կիստա
14. Բարորակ ուռուցքներ
15. Քաղցկեղ
16. Լեյկեմիա
17. Հեպատիտ Ա, Հեպատիտ Բ

Հրաչ Գրիգորյանի բուսաբուժության կլինիկա, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 121Vivacell - 091-43-31-25Beeline - 091-67-16-18...
02/04/2021

Հրաչ Գրիգորյանի բուսաբուժության կլինիկա, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 121
Vivacell - 091-43-31-25
Beeline - 091-67-16-18
WhatsApp - +374-44-63-13-84

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37491433125

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հրաչ Գրիգորյանի անվան բուսաբուժության կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հրաչ Գրիգորյանի անվան բուսաբուժության կենտրոն:

Share