18/08/2024
Հայտարարություն
Սիրելի ընկերներ և հետևորդներ,
Ինչպես շատերդ գիտենք, մեր սիրելի բուսաբույժ Հրաչ Գրիգորյանը վերջերս հեռացավ կյանքից, թողնելով մեծ ժառանգություն բուսաբուժության և ավանդական բժշկության ոլորտում: Նրա նվիրվածությունը իր առաքելությանը, իմաստությունն ու սերը դիմացինի հանդեպ շատերի կյանքը փոխեց և նրա փորձն ու ձեռքբերումները շարունակում են մեզ ոգեշնչել:
Այսօր պատվով հայտարարում ենք, որ բուսաբույժ Հրաչ Գրիգորյանի որդին և օգնականը՝ բուսաբույժ Հրաչյա Գրիգրոյանը կշարունակի իր հոր առաքելությունն ու ժառանգությունը: Խորապես հարգելով բուսաբույժի փորձն, ավանդույթներն ու արժեքները, Հրաչյա Գրիգորյանը պատրաստվում է պահպանել բուսաբույժ Հրաչ Գրիգորյանի սահմանած բարձր չափանիշներն ու մոտեցումները:
Լինելով բուսաբույժի օգնականն ու վերջին տարիներին, բժշկի առողջական վիճակից ելնելով, փաստացի պարտականությունները կատարողը, բուսաբույժ Հրաչյա Գրիգորյանը ձեռք է բերել ոլորտում անհրաժեշտ փորձն ու խոր գիտելիքներ և խորապես նվիրված է դիմացինին օգնելու առաքելությանը: Նա հասանելի կլինի խորհրդակցությունների համար՝ շարունակելով կիրառել այն մոտեցումները և միջոցները, որոնք այնքան արդյունավետ են եղել տարիների ընթացքում, ինչպես նաև իր նորարար մտքերով պատրաստ է անհրաժեշտության դեպքում բարելավել և հարստացնել բուսաբուժական միջոցները տարատեսակ հիվանդությունների դեմ պայքարելու համար:
Դուք կարող եք դիմել Հրաչյա Գրիգորյանին՝ ցանկացած բուսաբուժական հարցերով, ինչպես նաև առողջական ցանկացած գանգատ ունենալու դեպքում:
Կապ հաստատելու համար կարող եք գրել ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել՝ 098-99-36-88, 091-43-31-25:
Շնորհակալ ենք ձեր շարունակական աջակցության և վստահության համար: Եկեք միասին հարգենք բուսաբույժ Հրաչ Գրիգորյանին՝ ընդունելով և առաջ տանելով այն բուժման ավանդույթները, որոնք նա սիրով պաշտպանում էր: