Dr. Tatev Ghazaryan

Dr. Tatev Ghazaryan Մանկաբարձ Գինեկոլոգ

Սիրելի հետևորդներ,ողջունում եմ Ձեզ իմ մասնագիտական էջում։
Այս Էջում Դուք կգտնեք կանանց առողջությանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասախաններ։

⁉️Ինչպե՞ս ճիշտ շնչել ծննդաբերության ժամանակ ⁉️🌬️ 📍Ծննդաբերության ժամանակ ճիշտ շնչառության դերը շատ մեծ է,քանի որ հենց այ...
15/05/2023

⁉️Ինչպե՞ս ճիշտ շնչել ծննդաբերության ժամանակ ⁉️🌬️

📍Ծննդաբերության ժամանակ ճիշտ շնչառության դերը շատ մեծ է,քանի որ հենց այն է օգնում կնոջը վերականգնելու ուժերը և նպաստում ծննդաբերության ավելի արագ և թեթև ընթացքին:🤗
📍Ճիշտ շնչառության ժամանակ կինը կարողանում է
հանգստանալ,թուլանալ,
ավելի քիչ է ուշադրություն դարձնում ցավին,քանի որ կենտրոնացած է լինում
ճիշտ շնչառության վրա ,
արգանդի պարանոցն ավելի արագ է բացվում,հետևաբար փոքրիկն ավելի վաղ է լույս աշխարհ գալիս!!🤰
📍Ապահովում է օրգանիզմը թթվածնով,որի բավարար քանակությունը օգնում է մկաններին ավելի լավ կծկվել,բացի այդ,հենց փոքրիկին էլ մեծ քանակությամբ թթվածին է հարկավոր, լավանում է արյան շրջանառությունը:
✅Եվ այսպես,ճիշտ շնչառությունը , երբ սկսվել են ձեր կծկումները `
‼️Կարևոր է քթով ներշնչել և բերանով արտաշնչել:‼️
📍Երբ կծկումները սկսվեն 4 հաշվին ներշնչեք քթով , այնուհետև արտաշնչեք բերանով 6 հաշվին:
🧐Հիշեք,որ ներշնչումը ավելի կարճ պետք է լինի,քան արտաշունչը:
😚Բերանով արտաշնչելու ժամանակ շրթունքներին խողովակի տեսք հաղորդեք:
✅Երբ կծկումները ավելի ուժեղ և հաճախակի դառնան ,պետք է արագացնել շնչառությունը :‼️
📍Այս շնչառությունը այլ կերպ անվանում են նաև « շների շնչառություն »:
📍Դուք պետք է շնչեք մակերեսորեն`բաց բերանով :
⁉️Պետք է ուղղակի մի փոքր բացել բերանը և սկսել հաճախակի շնչել:‼️
✅Արգանդի պարանոցի բացվելու ժամանակ կարելի է կիրառել մեկ այլ շնչառական տեխնիկա ,որը անվանվում է « գնացք » : ‼️
📍Կծկումների սկսվելու ժամանակ պետք է շնչեք արագ , մակերեսորեն,ներշնչել քթով ,իսկ հետո արագ արտաշնչել բերանով շրթունքները պահելով խողովակաձև դիրքով :
📍Այն պահին ,երբ կծկումների ինտենսիվությունը նվազում է,և ցավն ավելի մեղմանում,փորձեք հանգստացնել շնչառությունը: ‼️
✅Ճիգերի ժամանակ կինը պետք է պարզապես լսի և վստահի մանկաբարձին,քանի որ հենց նա է բացատրում , թե ինչպես շնչել, ուժ տալ,երբ է պետք դա անել և երբ է պետք հանգստանալ: ‼️‼️
📍Ճիգերի ժամանակ պետք է առավելագույնս խորը ներշնչել և արտաշնչելիս ուժ տալ`փորձելով օդի ամբողջ ծավալով ճնշում գործադրել արգանդի վրա:
‼️Ուշադիր եղեք,որ այդ լարվածությունը չկուտակվի գլխի վրա,քանի որ այդ դեպքում ,ճնշման ժամանակ կարող է դեմքի և աչքերի անոթները պատռվեն: ‼️
📍Եթե չհասցնեք անհրաժեշտ քանակությամբ օդ ներշնչել , անհանգստանալու կարիք չկա, պարզապես կրկին արագ ներշնչեք և ուժ տվեք:
✅Ճիգերի ժամանակ ամենաարդյունավետը դա «մոմի շնչառությունն » է: ‼️
📍Պետք է քթով ներշնչել և բերանով արտաշնչել այնպես , կարծես մոմ եք փորձում հանգցնել:
📍Դա կարող է ուղեկցվել նաև ձայնավոր հնչյունների արտաբերմամբ:

💌Հիշեք , որ բժիշկը և մանկաբարձը ձեր օգնականներն են,այդ պատճառով լսեք նրանց խորհուրդներին և կատարեք նրանց հրահանգները:❣️❣️❣️

👩🏼‍⚕️🔍🔎Հետազոտությունները  ցույց են տվել, որ ներարգանդային կյանքում երեխայի սրտի կծկումների հաճախականությունը նվազում է,...
08/07/2022

👩🏼‍⚕️🔍🔎Հետազոտությունները ցույց են տվել, որ ներարգանդային կյանքում երեխայի սրտի կծկումների հաճախականությունը նվազում է, երբ մայրը սկսում է խոսել,🤰 ինչը նշանակում է, որ նա ոչ միայն լսում և ճանաչում է մոր ձայնը, այլ նաև այն լսելիս իրեն ավելի ապահով է զգում👶

⁉️Ինչու՞ է անհրաժեշտ հղիության ընթացքում երեխայի հետ շփվել:

👼🏻Մոտ 8-10 շաբաթականից երեխայի զգայարանները ակտիվորեն զարգանում են, և նա կարողանում է արձագանքել Ձեր հպմանը, ջերմությանը, ցավին, թրթիռին։

👼🏻18-20 շաբաթվա ընթացքում նա արդեն ունի բնավորության ուրույն գծերը, իսկ դեմքի արտահայտությամբ կարողանում է զգացմունքներ փոխանցել ։ Ուղեղի գործունեությունը բավականին ակտիվ է զարգանում, երեխան լսում և ընկալում է այն, ինչ կատարվում է արտաքին աշխարհում։

👼🏻 24-րդ շաբաթում վեստիբուլյար ապարատը արդեն զարգացած է, և երեխան կարողանում է կառավարել իր շարժումները, հարմար դիրք է գրավում, դժգոհություն է արտահայտում և դրական հույզեր է ապրում։

🤰Հղիության ողջ ընթացքում երեխայի հետ կանոնավոր շփվելու դեպքում ,որն ընթացել է մոր համար հնարավորինս հարմարավետ՝ առանց սթրեսի և անհանգստության ծնվում են էմոցիոնալ առողջ, հանգիստ, հավասարակշռված երեխաներ։🤱
💕Երբեմն երեխաներն իրենք կարող են ուշադրություն խնդրել իրենց ծնողներից՝ ցանկանալով, որ իրենց հետ խոսեն և փաթաթվեն, մինչդեռ նրանք դառնում են ավելի ակտիվ և շարժուն:
🔎🔍 Հետազոտությունները հաստատում են, որ երեխաները, որոնց հետ ծնողները զրուցել են արգանդում, ծնվելուց հետո ավելի ակտիվ են արձագանքում իրենց ծնողների ձայնին, ավելի քիչ են լաց լինում, ավելի արագ են հանդարտվում և սկսում են ավելի վաղ զարգանալ:🤱

⁉️Իսկ Ինչպե՞ս շփվել🤰🏼

✅Ընտրեք ձեր փոքրիկի հետ շփվելու փաղաքշական անուն, որպեսզի նա իմանա և վարժվի այն փաստին, որ այդպես եք խոսում նրա հետ: ✅Խորհուրդ է տրվում երեխայի հետ շփվել օրական առնվազն 15 րոպե: ✅Ժամանակի ընթացքում դուք կնկատեք, որ նա պատասխանում է ձեզ և հրում է հենց այնտեղ, որտեղ դուք դնում եք ձեր ձեռքը։ ✅Արգանդում գտնվող երեխայի հետ զրույցները պետք է լինեն շատ նուրբ և անկեղծ: 💕

💌Հաճախ խոսեք և դրական էներգիա փոխանցեք Ձեր բալիկներին,քանի որ փոքրիկը զարգանում է , զգում է ամեն ինչ և անհամբեր սպասում է Ձեր շփմանը իր հետ❣❣❣

⁉️⁉️⁉️Իսկ Դուք գիտեի՞ք ... 😉✅Մեկանգամյա օգտագործման դաշտանային միջադիրներն առաջացել  են Բենիամին Ֆրանկլինի գյուտից հետո,...
19/06/2022

⁉️⁉️⁉️Իսկ Դուք գիտեի՞ք ... 😉

✅Մեկանգամյա օգտագործման դաշտանային միջադիրներն առաջացել են Բենիամին Ֆրանկլինի գյուտից հետո, որը ստեղծվել էր՝ օգնելու դադարեցնել վիրավոր զինվորների արյունահոսությունը...
✅հետագայում միջադիրների օգտագործումը սկսվեց բուժքույրերից, ովքեր օգտագործում էին փայտանյութի խառնուրդի վիրակապերը` իրենց դաշտանային հոսքը կլանելու համար, ստեղծելով բարձիկ, որը պատրաստված էր հեշտությամբ ձեռք բերվող նյութերից և բավականին էժան էր օգտագործելուց հետո դեն նետելու համար ...
✅Առաջին առևտրային մեկանգամյա միջադիրներն Ամերիկյան Lister's Towels- ն էր, որը ստեղծվել էր Johnson & Johnson- ի կողմից 1888 թվականին։
🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸
👩🏼‍⚕️Իսկ հիմա հերթով կգրեմ բոլոր միջոցների և դրանց դրական (➕)ու բացասական( ➖)կողմերի մասին`

🔴Միջադիրները`⁉️

✅Նախատեսված են դաշտանային արյունը կլանելու համար և արտաքին օգտագործման են։
✅Կպչուն հատվածի շնորհիվ ամրանում են ներքնազգեստին։
✅ Պատրաստված են արհեստական մետաքսից, բամբակից ու պլաստիկից։
✅Ունեն տարբեր չափսեր,որը տուփի վրա պատկերված է կաթիլներով կամ սանտիմետրերով։Չափսը պետք է ընտրել ըստ արյունային արտադրության քանակի ։
✅Գոյություն ունեն նաև բազմակի օգտագործման միջադիրներ,որոնք կտորից են ու լվալու ենթակա։
✅Միջադիրները պետք է փոխել 2~3 ժամը մեկ`անկախ նրանից այն փոխելու ենթակա է,թե ոչ։
✅Ամենօրյա միջադիրները,հակառակ իրենց անվան չի կարելի օգտագործել ամեն օր։‼️‼️‼️Այն խախտում է հեշտոցի բնական միկրոֆլորան և բարենպաստ պայմաններ ստեղծում բակտերիաների համար։
✅Գոյություն ունեցող հոտավետ միջադիրներից պետք է զերծ մնալ,ամեն դեպքում նման քիմիայի համար Ձեր հեշտոցը մի օր վրեժ կլուծի,,,‼️‼️‼️հնարավոր է ալերգիկ ռեակցիաներ առաջանան‼️‼️‼️
✅‼️Չի կարելի միջադիրները պահել լոգասենյակում,անգամ եթե դրված է փակ դարակում,միևնույն է, սենյակի խոնավությունը վտանգավոր է դարձնելու միջադիրների օգտագործումը։

⁉️ ➕Դրական կողմերը`

✅Արտաքին օգտագործման են ու հեշտ կիրառելի։
✅Լավագույն տարբերակն են գիշերվա համար։
✅Աղջիկների համար անվտանգ են։

⁉️➖Բացասական կողմերը`

✅Փչացնում է ներքնազգեստը ի շնորհիվ կպչուն հատվածի
✅Շատերի համար անհարմար են
✅Տեսանելի են,որքան էլ նրանք բարակ լինեն,սահմանափակում են այդ օրերի հագուկապը
✅Էկոլոգիապես մաքուր չեն։
✅Ֆինանսապես ձեռնտու չեն, տարվա կտրվածքով ծախսատար է։

🔴Տամպոն`⁉️

✅Գլանաձև ներծծող նյութի զանգված է, որն օգտագործվում է դաշտանային ցիկլի ժամանակ՝ ներդրվելով հեշտոցի մեջ և կլանելով արյունը ։
✅ Ունեն կլանման տարբեր չափեր։
‼️Բացի դաշտանային արյունից, տամպոնը ներծծում է նաև հեշտոցի բնական յուղերը և բակտերիաները, որոնք կարող են փոխել նորմալ pH֊ը‼️
✅Պատրաստված է ռայոնից կամ ռայոնի և բամբակի խառնուրդից, ինչպես նաև սինթետիկ մանրաթելերից։ Որոշ տամպոններ պատրաստվում են օրգանական բամբակից։
✅Որոշ երկրներում տամպոնները դասվում են բժշկական սարքերի թվին և երբեմն օգտագործվում են վիրահատություններում հեմոստազի համար։

⁉️➕Դրական կողմերը`

✅Հարմարավետ է,ճիշտ տեղադրելու դեպքում բացարձակ չի զգացվում։ ✅Ապահով է և հիգիենիկ ։
✅Աննակատ է,հանգիստ կարող եք ամեն ինչ հագնել։
✅Կարելի է կիրառել լողալիս,սպորտով զբաղվելիս և այլ գործողություններ կատարելիս,որը միջադիրը թույլ չի տալիս։
✅Հեշտ է փոխելը, ի տարբերություն դաշտանային բաժակի,այն մեկանգամյա օգտագործման է։ ✅Գոյություն ունի չափսերի լայն տեսականի։

⁉️➖Բացասական կողմերը `

✅Եթե դաշտանային արյան հոսքը շատ չի,ապա չորության զգացողություն է առաջացնում։
✅Էկոլոգիապես մաքուր չի։
✅Տամպոնը երկար մնալուց կարող է բերել թունավոր ցնցման համախտանիշիTSS⚠️⚠️⚠️ ,դրանից խուսափելու համար պետք է`‼️
⭕Գիշերը տամպոն չօգտագործել
⭕Ընտրել ճիշտ չափսը
⭕Փոխել 4 ժամը մեկ
⭕Երբեմն փոխարինել միջադիրով
⭕Վերջին օրերին, արյան քիչ քանակի դեպքում խուսափել տամպոնից
‼️⚠️✅Կույս աղջիկներին խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ սխալ չափսի դեպքում կամ անատոմիական առանձնահատկությունների պատճառով հնարավոր է վնասել կուսաթաղանթը ‼️‼️‼️

🔴Դաշտանային բաժակ( Menstrual Cup )` ⁉️

✅Դաշտանի ժամանակ կիրառվող հիգիենիկ ժամանակակից պարագաներից մեկն է, որը պատրաստված է 100 % բժշկական սիլիկոնից, որն օգտագործվում է վիրաբուժություն մեջ(նույն այն սիլիկոնը,որը օգտագործուն են կրծքերի և նստատեղերի մեջ)։
✅Այն չի կարող վնասել օրգանիզմին, եթե միայն չունեք ալերգիա նյութից, ինչը բժշկական պրակտիկայում հազվադեպ հանդիպող բան է,քանի որ հիպոալերգիկ է։
✅Ունի զանգակի տեսք և կրկնում է հեշտոցի անատոմիական ձևը։
✅Տեղադրվում է հեշտոցի մեջ`տամպոնի նման, որի մեջ հավաքվում է դաշտանային արյունը։ ✅Այն ~3 անգամ ավելի շատ արյուն է կուտակում քան 1 տամպոնը կամ միջադիրը։
✅Միջինում 6 ֊12 ժ մեկ անհրաժեշտ է հանել բաժակը հեշտոցից, դատարկել, լվանալ ջրով և կրկին տեղադրել։
✅Դաշտանի ավարտից հետո խորհուրդ է տրվում եռացնել 5֊10ր ընթացքում։
✅Պահանջում է ճիշտ տեղադրման հմտությունների իմացություն։
✅Այն կարող է ծառայել 5֊10 տարի։

⁉️➕Դրական կողմերը `

✅հարմար է,ճիշտ տեղադրելու դեպքում բացարձակ չի զգացվում
✅Հիգիենիկ է , նույնիսկ 4֊5 ժամ բաժակը չփոխելու դեպքում տհաճություն չի զգացվում,քանի որ ոչ մի բան չի կպչում Ձեզ, խոնավության,թացության և այլ անհարմար զգացողություն չի լինում և ի տարբերություն տամպոնների այն ավելի երկար կարելի է օգտագործել, առանց փոխելու
✅Ունի հարթ մակերես,որը չի խանգարում հեշտոցային պատերի բնական խոնավեցմանը և չի խախտում բնական պաշտպանիչ մեխանիզմները։
✅Էկոլոգիապես մաքուր է և շահավետ։
✅Երկարաժամկետ է
✅Կարող եք հանգիստ լողալ,վազել,պարել,այն ինչ միջադիրով անհարմար է անել

⁉️➖ Բացասական կողմերը`

✅Տեղադրումը։Եթե չեք լարվում,այն հեշտ է լինում տեղադրել,եթե սխալ եք տեղադրում հնարավոր է արյունն ամբողջությամբ բաժակի մեջ չլցվի և կաթկթի(Ճիշտ տեղադրելու բազմաթիվ վիդիոներ կան համացանցերում)։
✅Փոխելը։Բաժակը փոխելիս պետք է լվանալ ձեռքերը, հանել բաժակը,լվանալ այն և նորից տեղադրել։Այս ամենը շատ հեշտ է տան պայմաններում։
‼️⚠️Կույս աղջիկներին խորհուրդ չի տրվում։‼️‼️‼️
⭕Բաժակները Հայաստանում դեռ չեն վաճառվում,բայց պատվիրել հնարավոր է։
🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸🩸
💌 Իսկ թե որ միջոցն է Ձեզ հարմար,արդեն որոշեք ինքներդ սիրելի հետևորդներ ❣❣❣

⁉️Իսկ դուք գիտեի՞ք, որ երբ հղիության տեստի վրա տեսնում եք այդքան ցանկալի 2 գիծը, Ձեր հղիությունը արդեն մոտ 4~5  շաբաթակա...
15/03/2022

⁉️Իսկ դուք գիտեի՞ք, որ երբ հղիության տեստի վրա տեսնում եք այդքան ցանկալի 2 գիծը, Ձեր հղիությունը արդեն մոտ 4~5 շաբաթական է։ 🤰🤗
⁣ Ինչպե՞ս ❓❓❓
✅Բանը նրանում է, որ մենք հստակ չենք իմանում, թե երբ է եղել բեղմնավորումը, այդ պատճառով, սովորաբար, որպեսզի լինի հստակություն, հղիության առաջին օրը հաշվարկվում է ‼️ՎԵՐՋԻՆ ԴԱՇՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ‼️ սկսած։
✅Այսինքն դաշտանի առաջին օրը հենց հղիության առաջին օրն է համարվում, թեկուզ և փաստացի այդ պահին հղիություն ԴԵՌ չկա։ ⁣
⁣ 🤰🤰🤰
🥳Հղիության ժամկետը իմացանք,❣ բայց չէ՞ որ հաջորդ ամենահետաքրքող հարցն այն է, թե ե՞րբ կհանդիպեք այդ փոքրիկ հրաշքին։⁉️
✅ Ինչպես գիտեք, հղիությունը տևում է 280 օր, որը նույն 40 շաբաթն է, 10 մանկաբարձական և 9 լուսնային ամիսը։
⁉️ Հիմա մանրամասն պատմեմ ծննդաբերության ենթադրյալ ժամկետի հաշվարկի եղանկաների մասին։⁣
⁣ 🅰️ Առաջին եղանակը ` վերջին դաշտանն է։ Այն կոչվում է Նեգելի օրենք։ ‼️
🔴Այս դեպքում Ձեր վերջին դաշտանի առաջին օրվան գումարում եք 1 տարի, այնուհետև հանում եք 3 ամիս և գումարում 1 շաբաթ։

⁉️Օրինակի վրա ցույց տամ, որ հասկանալի լինի։⁣👇
⁣🔴ՎԴ = 10 Մայիսի 2021թ.

⁣ ✅+1 տարի = 10 մայիսի 2022թ.
⁣ ✅−3 ամիս = 10փետրվարի2022թ.
✅+7 օր = 17 փետրվարի 2022թ.

⁣😉Այս օրինակով կարող եք ցանկացած օրվա վրա հաշվարկ կատարել և իմանալ Ձեր հղիության ժամկետը 💕💕💕

🅱️ Հաջորդ եղանակը` ուլտրաձայնային հետազոտությունն է։
🔴Այն կարող է լինել շատ օգտակար, եթե օրինակ ունեք անկանոն դաշտանային ցիկլ կամ չեք հիշում վերջին դաշտանի առաջին օրը։ ⁣🤷‍♀️

⁉️Իսկ կարո՞ղ է ծննդաբերության ենթադրյալ ժամկետը փոխվել❓

✅Այո, այս օրը հենց այդպես էլ կոչվում է ծննդաբերության ԵՆԹԱԴՐՅԱԼ ժամկետ։☺
✅Ծննդաբերությունը սովորաբար տեղի է ունենում հղիության 38-42 շաբաթ ժամկետում։❣ ✅Ծննդաբերությունը համարվում է ժամկետային արդեն 37 շաբաթում։❣ 🥳Այս պահից սկսած բալիկը արդեն լրիվ հասուն է և պատրաստ կլինի ապրել արտաքին աշխարհում։ 🎉👶👼
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
💌Յուրաքանչյուր կնոջ օրգանիզմ յուրահատուկ է և, իմ կարծիքով ամեն ինչ Ի Վերուստ է որոշվում,թե երբ լույս աշխարհ կգա Ձեր բալիկը։🚼👩‍🍼👶

👩🏼‍⚕️Գինեկոլոգի մոտ կանխարգելիչ այցը տարին մեկ անգամ ցույց է տալիս Ձեր պատասխանատու վերաբերմունքը սեփական  անձի նկատմամբ...
13/03/2022

👩🏼‍⚕️Գինեկոլոգի մոտ կանխարգելիչ այցը տարին մեկ անգամ ցույց է տալիս Ձեր պատասխանատու վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ❣❣❣
֊֊֊֊֊֊-֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
🔴Եվ այսպես,
❓❓❓ի՞նչ հաճախականությամբ այցելել գինեկոլոգին և ի՞նչ է պետք հետազոտել ❓❓❓

☝️Պետք է կատարել ամենամյա կանանց ՊրոֆՍտուգում‼️
✅Պրոֆիլակտիկ ամենամյա հետազոտությունները նախատեսված են վաղ գինեկոլոգիական հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման համար‼️‼️‼️
🔴Դրանք են`
✅Գինեկոլոգիական զննում,Քսուք հեշտոցից ։

✅Կրծքագեղձերի ՈՒՁՀ`
կատարվում է տարին 1 անգամ մինչև 40 տարեկան կանանց(դաշտանային ցիկլի 6֊12֊րդ օրերին)։

✅Մամոգրաֆիա
կատարվում է սկսած 40 տարեկանից
1֊2 տարին մեկ։

✅Կրծքագեղձերի ինքնազննում պետք է կատարել սկսած 21 տարեկանից` ամեն ամիս ցիկլի 6֊12֊ րդ օրերին։

✅Փոքր կոնքի և որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն։

✅ Լաբորատոր հետազոտություններ։

✅PAP Test (արգանդի պարանոցի ցիտոլոգիական քննություն)
Կատարվում է տարին մեկ անգամ ։
❓Ովքե՞ր պետք է անցնեն արգանդի պարանոցի սքրինինգ`

✅ 21-65 տարեկան բոլոր կանայք, ովքեր ապրում են սեռական կյանքով ։
✅21-29 տարեկան կանայք 3 տարին մեկ միայն ՊԱՊ թեստ (հնարավոր է առանց HPV սքրինինգի)։
✅ 30-65 տարեկան կանանց համար՝ մի քանի տարբերակ.
1. Միայն HPV-ի սքրինինգ տարին մեկ։
2. Միայն ՊԱՊ թեստ 3 տարին մեկ։
3.Pap test + ՄՊՎ ֊ի հայտնաբերման անալիզ կարելի է անել 3֊5 տարին մեկ ,եթե խնդիր չունեք։
✅ 65 տարեկանից հետո, եթե կնոջ մոտ բոլոր նախորդ սքրինինգային հետազոտության արդյունքները նորմալ են եղել, սքրինինգը կարող է դադարեցվել։

⁉️Այս անալիզը հայտնաբերում է արգանդի պարանոցի նախաքաղցկեղային և քաղցկեղային փոփոխությունները ։
‼️‼️ Կարևոր է իմանալ‼️‼️
⭕Արգանդի պարանոցի քաղցկեղի և դիսպլազիայի(CIN) ժամանակ ցավեր չեն լինում❗❗❗ և նրանց հայտնաբերման համար այս հետազոտությունները պարտադիր են❗❗❗

✅ Սեռական ճանապարհով փոխանցվող և այլ ինֆեկցիաների հետազոտումը կախված է կնոջ գանգատներից։
✅Ֆեմոֆլոր սքրին - Համարվում է ամենաարդյունավետ մեթոդներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման համար:
Թեստավորման հաճախականությունը՝ 3 տարին մեկ անգամ,եթե գանգատ չունեք։

💌Սիրելի հետևորդներ հիշեք,որ յուրաքանչյուր հիվանդություն ,որը ախտորոշվել է սկզբնական փուլում հեշտ է բուժման ենթարկվում ❣❣ Սիրե՛ք ինքներդ Ձեզ ❤ ❤ ❤
Եղե՛ք առողջ❣🤗

✈🧳Հարկավոր է նախապես պատրաստվել թռիչքին⁉️     ‼️‼️Իհարկե այո՛, և մի քանի խորհուրդ իմ կողմից ‼️‼️  🔵Անպայման խորհրդակցեք ...
08/02/2022

✈🧳Հարկավոր է նախապես պատրաստվել թռիչքին⁉️
‼️‼️Իհարկե այո՛, և մի քանի խորհուրդ իմ կողմից ‼️‼️

🔵Անպայման խորհրդակցեք ձեր վարող բժշկի հետ և գնահատեք ռիսկերը 👩🏻‍⚕️
🔵Մեկնելուց առաջ
կատարեք Ուլտրաձայնային հետազոտություն և պատասխանը պահեք ձեզ մոտ📃
🔵Եթե դեղորայք եք օգտագործում,պարտադիր վերցրեք ձեզ հետ💊
🔵Թռիչքի համար հարմարավետ և շարժումները չկաշկանդող հագուստ ընտրեք👚
🔵Ինքնաթիռի սրահում այնպիսի տեղ ընտրեք,որ հնարավոր լինի ոտքերը ազատ առաջ մեկնել🦶
🔵Թեթև սնունդ և անանուխի կոնֆետ վերցրեք 🥙🍬
🔵Թռիչքից առաջ գազեր առաջացնող սնունդ չուտեք🍽
🔵Պարտադիր ջուր վերցրեք,🚰քանի որ բարձրության պայմաններում ջրազրկում է լինում
🔵Պարտադիր կրեք դիմակ, 😷քանի որ փակ պայմաններում վիրուսով հիվանդանալու հավանականությունը մեծանում է։
🔵Ամեն կես ժամը մեկ քայլեք ,🚶‍♀️🚶‍♀️քանի որ անշարժությունը ոտքերում թրոմբոզ կարող է առաջացնել ։

🚫Ավիաընկերությունների մեծ մասը չի թույլատրում թռչել հղիության 32 ֊33շաբաթից հետո,բայց եթե որոշել եք մեկնել`
✈🧳 ամենալավ ժամանակահատվածը 2֊րդ եռամսյակն է,երբ նոր վիճակին արդեն հարմարվել եք և վերջին ամիսների դժվարությունները դեռ չեն սկսվել🤰🤰 ❣

✈Առողջ և անվտանգ թռիչք Ձեզ🤗🤰

⁣⁣Կանանց որոշ մասը բախվում է  կոչվող խնդրի հետ🤦‍♀️❓Ի՞նչ է հիրսուիտիզմը⁉️֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊        ...
25/07/2021

⁣⁣
Կանանց որոշ մասը բախվում է կոչվող խնդրի հետ🤦‍♀️❓Ի՞նչ է հիրսուիտիզմը⁉️
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
🥸🧔✅Հիրսուտիզմը մազածածկույթի հավելյալ աճն է,երբ կնոջ մոտ առաջանում են հաստ, կոշտ,մուգ մազեր՝ տղամարդուն բնորոշ մարմնի հատվածներում՝
〰️շրթունքի վերին հատված,
〰️դեմքի կողմնային,
〰️ հարպտուկային շրջաններ,
〰️կրծքավանդակ,
〰️ կզակ, պարանոց,
〰️որովայնի սպիտակ գիծ,
〰️ազդրերի ներքին մակերես
‼️Աղվամազերը, որոնցով պատված է երեխաների և մեծահասակների մարմինը, ինչպես նաև կանանց դեմքը, փափուկ են, կարճ, բաց գույնի և դրանք չենք համարում մազակալում‼️‼️‼️
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
❓Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ՝⁉️
✅ Հորմոնալ ֆոնի փոփոխությունը, ավելի կոնկրետ անդրոգենների( արական սեռական հորմոնների) ավելցուկը, կամ օրգանիզմի զգայունության բարձրացումը անդրոգենների նկատմամբ,
✅ անդրոգենների հանդեպ մազերի ֆոլիկուլների զգայունակությունը։
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
‼️հիպերանդրոգենիայի
պատճառ կարող են լինել`
⭕Ձվարանների պոլիկիստոզը
⭕Ինսուլինառեզիստենտությունը
⭕Կուշինգի համախտանիշը
⭕Մակերիկամների հիպերպլազիան կամ ուռուցքը
⭕Ձվարանների ուռուցքը
⭕Պրոլակտինի բարձր մակարդակը
⭕Ճարպակալումը
⭕Որոշ դեղամիջոցներ
⭕Հղիություն/կլիմակտերիկ շրջան
⭕Հիրսուտիզմը կարող է լինել նաև ժառանգական (առաջնային)

‼️Հիրսուտիզմի հետ հաճախ դրսևորվում են՝
⭕Ակնե/սեբորեա
⭕Դաշտանային ցիկլի խանգարում
⭕Ձայնի տեմբրի իջեցում
⭕Օջախային մազաթափություն
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
⁉️Ինչպե՞ս ինքնուրույն պարզել Դուք ունեք մազակալում,թե ոչ ⁉️🥸🥸🥸
✅Ձեզ օգնության կգա
Ֆերրիմեն-Գալվեյի սանդղակը ⬇️
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
🤔Հարկավոր է`
կանգնե՛լ հայելու առջև և, օգտվելով սանդղակից, գնահատել միայն հաստ, մուգ մազերը🥸🥸🥸
⛔չեն գնահատվում աղվամազերը։‼️
🤔🧐Ուշադրություն պետք է դարձնել հետևյալ հատվածներին.⁣⁣
⁣⁣֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
🧐👀Վերին շուրթ⁣⁣
⁣⁣🧐👀Դունչ⁣⁣
⁣⁣🧐👀Որովայն (պորտից վեր)⁣⁣
⁣⁣🧐👀Որովայն (պորտից ներքև)⁣⁣
⁣⁣🧐👀Ձեռք (միայն բազուկ)⁣⁣
⁣⁣🧐👀Կուրծք⁣⁣
⁣⁣🧐👀Ոտքեր (միայն ազդրեր)⁣⁣
⁣⁣🧐👀Մեջք⁣⁣
⁣⁣🧐👀Նստատեղ⁣⁣
⁣⁣֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊🥸Մազերի աճի քանակից ելնելով, հաշվում եք թվերը, այնպես ինչպես պատկերված է նկարում։
⭕ ⁣⁣Նկարը մեկնաբանությունների մեջ է⤵️🧐
⁣⁣‼️Վերջնական գնահատելու համար ունեք դուք խնդիր, թե ոչ, ստացված արդյունքների հետ պետք է համադրել նաև ձեր կյանքի պատմությունը։ ⁣⁣
⁣⁣
⚫Այսպիսով, եթե դուք ունեք կանոնավոր դաշտանային ցիկլ և ըստ այս սանդղակի հավաքել եք 0-8 բալ, ապա ամեն բան ձեզ մոտ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա։⁣⁣🥳

⁣⁣ ⚫Եթե հավաքել եք 9-15 բալ, դուք ունեք թեթև հիրսուտիզմ։ Սա չի նշանակում, որ դուք պարտադիր պետք է ունենաք խնդիր, քանի դեռ չի առաջացել անպտղություն, անկանոն դաշտանային ցիկլ, իսկ այդ ավելորդ մազերը եղել են միշտ։⁣⁣😎🥸🧐

⁣⁣⚫16-25 բալի պարագայում, ունեք չափավոր հիրսուտիզմ։⁣⁣🥸🥸

⁣⁣⚫26-36 բալի պարագայում գործ ունենք արդեն ծանր մազակալման հետ, այս պարագայում ԱՆՊԱՅՄԱՆ անհրաժեշտ է բժշկի դիմել։ ‼️
✔Պետք է կատարվի հորմոնալ քննություն, նշանակվի բուժում։ ⁣⁣🥸🥸
⁣⁣֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
⁉️Եթե չկան հորմոնալ խնդիրներ, ապա ինչո՞ւ են աճում ավելորդ մազեր։⁣⁣
⁣ ⁉️❓⁉️❓⁉️❓
🔴Գեներ `ուշադրություն դարձրե՛ք ձեր մայրիկին, քույրիկին կամ տատիկին, ի՞նչ առանձնահատկություններ ունեն իրենք։
⁣⁣🔴Ազգություն `որոշ ազգեր ունեն նման առանձնահատկություն:
⁣⁣🔴Անդրոգենների ընկալիչների բարձր զգայունություն հորմոնների ՆՈՐՄԱԼ քանակի նկատմամբ⁣⁣։
⁣⁣🔴Անդրոգենների ընկալիչների մեծ քանակություն⁣⁣։
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
❓Ինչպե՞ս ազատվել ավելորդ մազակալումից `⁉️
✅դիմել մասնագետի (գինեկոլոգ/էնդոկրինոլոգ) պրովոկացնող գործոնը հայտնաբերելու համար‼️,քանի որ Հիրսուտիզմը հիվանդությոն չէ, այլ վիճակ, որն առաջանում է հիվանդության հետևանքով‼️‼️
✅Կարգավորել հորմոնալ ֆոնը
✅Կոսմետիկ` մազահեռացում կատարել։
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
💌 Սիրելի հետևորդներ հիմա Դուք գիտեք,որ մի քանի ավելորդ մազիկը`դա մազակալում չէ և անհրաժեշտություն չկա դեղորայքային բուժման ‼️‼️‼️
❣❣❣Առողջ եղեք և տեղեկացված❣❣❣

🦷հետաքրքիր է իմանալ...🤔⁉️👶Գրեթե բոլոր երեխաները ծնվում են առանց ատամների, բայց ատամները սկսում են ձևավորվել այն ժամանակ,...
11/07/2021

🦷հետաքրքիր է իմանալ...🤔⁉️
👶Գրեթե բոլոր երեխաները ծնվում են առանց ատամների, բայց ատամները սկսում են ձևավորվել այն ժամանակ, երբ երեխան դեռ գտնվում է մոր արգանդում:🤰
✅Մարդու ատամները սկսում են ձևավորվել ծնվելուց 6 ամիս առաջ‼️
👶9-12 շաբաթների ընթացքում սաղմի մոտ ձևավորվում են ատամները, որոնք հետագայում դուրս պիտի գան🤗😁🤗🦷🦷 🦷

🤰Հղիությունը կյանքի կարևոր և պատասխանատու ժամանակահատվածներից մեկն է                     💕👶💕 ‼️‼️‼️🤰Այն պլանավորելու նպա...
11/05/2021

🤰Հղիությունը կյանքի կարևոր և պատասխանատու ժամանակահատվածներից մեկն է
💕👶💕 ‼️‼️‼️
🤰Այն պլանավորելու նպատակը` առանց բարդությունների հղիության և առողջ նորածնի լույս աշխարհ
գալն է‼️👼🥳

❓ԻՆ՞չ անել⁉️
🗯🤰‼️Եթե պլանավորում եք հղիանալ`👩🏼‍⚕️Այցելե՛ք բժշկի😊

🤰✅հղիության պլանավորումը պետք է սկսել մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցից դեռևս 3-4 ամիս առաջ:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🤰 Առաջին հղիությունը պետք է պլանավորել 18 տարեկանը լրանալուց հետո։‼️‼️‼️
👧Դեռահաս մայրերի մոտ ավելի հաճախ են հանդիպում հղիության ընթացքի և պտղի զարգացման հետ կապված բարդություններ❗

🤰Հետագա հղիությունները պետք է պլանավորել 2 ֊5 տարի ընդմիջումներով‼️
🤱🤰👼Սա այն օպտիմալ ժամանակահատվածն է, որի ընթացքում կինը կարող է վերականգնել իր ուժերը և հոգեբանորեն ու ֆիզիկապես նախապատրաստվել հաջորդ հղիությանը‼️
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
✅հետազոտվե՛ք‼️
👫Անհրաժեշտ է, որպեսզի բուժզննում անցնեն երկու ծնողներն էլ, այլ ոչ թե միայն մայրիկը‼️‼️‼️

👫Զույգը պետք է ստուգի ընդհանուր առողջական վիճակը, քանի որ ապագա փոքրիկի առողջությունը անմիջականորեն կապված է ծնողների առողջական վիճակից‼️

❓Ինչո՞ւ ⁉️
👫✅Զուգի հետազոտությունը հնարավորություն է տալիս խուսափել մի շարք հիվանդություններից,
✅վարակներից, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով և հաճախ կարող են անախտանիշ լինել,
✅կանխատեսել հնարավոր բարդությունները և ռիսկերը ,
✅ գենետիկ հիվանդությունները, որ կարող է ժառանգել երեխան:
⚠️🙇🙇‍♀️Եթե անհանգստանում եք, որ Ձեր երեխան կարող է գենետիկ շեղումներ ունենալ, քանի որ Ձեր ընտանիքում եղել են նման դեպքեր, կարող եք 🧬գենետիկ անալիզ հանձնել, որից պարզ կդառնա՝ արդյո՞ք դուք ունեք այն գենը, որը շեղումների կարող է բերել։ ⁉️
🙎‍♀️🙎‍♂️Պետք է իմանալ, որ բազմաթիվ հիվանդությունների դեպքում ժառանգական խանգարումը🧬🧬 երեխային կարող է փոխանցվել միայն այն դեպքում, երբ երկու ծնողներն էլ կրում են ախտաբանական գենը‼️‼️
✅ Որևէ Խնդրի առկայության դեպքում ստանալ համակարգված բուժում:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
⛔Զույգերը պետք է հրաժարվեն վնասակար սովորություններից‼️
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🚭Ծխախոտ
🚬
🚭 Ծխելը դադարեցնեք հենց այն պահից, երբ որոշում եք երեխա ունենալ‼️
🚭Ծխախոտը կարող է ազդել պտղաբերության վրա և վնասել աճող երեխային՝ ծնվելուց առաջ և հետո:‼️
✅Տղամարդը առողջ սերմնաբջիջներ ունենալու համար պետք է առնվազն երեք ամսով հրաժարվի
🚫ծխախոտից, 🚫խմիչքից
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🚭Մարիխուաննա

✅Խորհուրդ է տրվում հղիություն պլանավորելուց առնվազն 6 ամիս առաջ ազատվել այդ վնասակար սովորությունից‼️‼️‼️
🙄🤯Որքան էլ մարիխուանան նախնական շրջանում դրական ազդեցություն ունենա սեռական ցանկության ու էրեկցիայի լավացման գործում, միևնույն է բացասաբար է ազդում սերմնահեղուկի և ապագա երեխայի զարգացման վրա👶‼️‼️‼️
✅Սերմնահեղուկի ծավալային փոփոխություններ, որպես կանոն չեն նկատվում, իսկ այ սերմնաբջիջների կառուցվածքային փոփոխություններ ու անշարժ ձևերի առաջացման հավանականության մեծացում նկատվում է։🤨‼️‼️‼️
✅ Ապացուցված է, որ մշտապես մարիխուանա ծխողների շրջանում մեծ է ապագա երեխայի
աուտիզմ ախտորոշվելու հավանականությունը‼️‼️։🤦‍♀️🤦‍♂️
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🍻🥂🍷🍾Ալկոհոլ

⛔Ալկոհոլը մեծացնում է բնածին արատների հավանականությունը։
✅Այն պետք է չօգտագործել հղիության պլանավորումից 3 ամիս առաջ և ողջ հղիության ընթացքում։
🙇Բեղմնավորմանը նախորդող 3 ամիսների ընթացքում տղամարդու կողմից ալկոհոլի կանոնավոր օգտագործումը մեծացնում է պտղի մոտ սրտի արատի զարգացման հավանականությունը 44%֊ով
🙇‍♀️Կնոջ կողմից 16%֊ով
✅American Journal Of Epidemiology ամսագիրը փաստում է,որ հղիության պլանավորման ընթացքում ալկոհոլի շաբաթական 10 🍻🍷🍸🥂բաժակից ավելի օգտագործումը մեծացնում է հղիության վաղ փուլում ըդհատման ռիսկը`🤦‍♀️🤷‍♀️կնոջ կողմից 2֊3 անգամ
🤦🤷տղամարդու կողմից 2֊5անգամ ։
🙄🤦‍♀️🤰Եթե օգտագործել եք ալկոհոլ՝ չիմանալով որ հղի եք, խուճապի մի մատնվեք, մեկ բաժակը պետք է որ խնդիր չառաջացնի,բայց էլ չխմեք🤨‼️ ~~~~~~~~~~~~~~~~~~~~~
☕️Կրճատե՛ք կոֆեինը։ ⁉️
Ըստ ԱՀԿ֊ ի խորհուրդ է տրվում 300մգ կոֆեինը կրճատել‼️
✅☕ Այսինքն ` օրական 200 միլիգրամից ավել կոֆեին չընդունել հղիության պլանավորման ու հղիության ընթացքում։‼️
✅Կոֆեինը նաև պարունակվեւմ է `
🍵թեյի ,🍫շոկոլադի,🥤կոլայի և որոշ
💊դեղերի մեջ❗
✅☕Լուծվեղ սուրճի 1 բաժակի մեջ կա մոտ 60 մգ կեֆեին,
☕☕☕որոշ թունդ սուրճեր պարունակում են մինչև 150մգ,
🍵Թեյի և🥤 կոլայի 250 մլ~50 մգ
կոֆեին է պարունակում։
💬‼️Դե հաշվեք😉🙂
⁉️Սուրճ քիչ խմելու պատճառները`
✅🙄Գլխավոր պատճառներից է այն, որ կոֆեինը նպաստում է օրգանիզմից կալցիումի մաքրվելուն։
✅Հղիության ընթացքում կալցիումի պակասը կարող է հանգեցնել ոտքերի սպազմի (судороги):😔 🤦‍♀️
Հանկարծակի սկսված սպազմը ուժեղ ցավից բացի, կարող է առաջացնել հավասարակշռության կորուստ՝ հանգեցնելով հղիի ընկնելուն և երեխայի համար մեծ ռիսկի‼️😒🤦‍♀️
✅Սուրճը կարող է նպաստել արտերիալ ճնշման բարձրացմանը, որը առանց դրա էլ կարգավիճակով պայմանավորված ունի բարձրանալու հակվածություն։‼️🤦‍♀️

☕Սուրճի ազդեցությունը հղիի օրգանիզմի և պտղի վրա բազմիցս ուսումնասիրվել է գիտնականների կողմից, ինչի արդյունքում պարզ է դարձել ,որ սուրճի ☕‼️ չափավոր‼️ ընդունումը չի վնասում ո՛չ պտղին👶, ո՛չ ապագա մայրիկին։🤰
☕💕Եթե դուք չեք պատկերացնում ձեր առավոտը առանց սիրելի սուրճի, փորձեք սահմանափակվել օրական 1 կամ 2 փոքր բաժակ սուրճով կամ փոխարինեք այն տաք կաթով🥛‼️
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🔴 Բացառել խրոնիկ հիվանդությունների առկայությունը (հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, վահանագեղձի հիվանդություններ, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ և այլն):
👩🏼‍⚕️✅Առկայության դեպքում խորհրդատվություն համապատասխան մասնագետի կողմից‼️
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🔴Անկանոն դաշտանային ցիկլի, մազակալման, քաշի ավելացման և մաշկի ճարպոտության պարագայում ✅պետք է կատարել հորմոնային հետազոտություն։ ⁉️
✅Հորմոնների մակարդակների շեղումները նորմայից կարող են հանգեցնել տարբեր հորմոնալ հիվանդությունների և կրելախախտի ։
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
👩🏼‍⚕️🔴Ընդհանուր գինեկոլոգիական խորհրդատվություն.համակցված մի քանի հետազոտությունով՝ ✅ներզննում ✅հայելիներով ստուգում ,✅հեշտեցի քսուքի հետազոտություն,
✅արգանդի պարանոցի ցիտոլոգիական քննություն
⭕Ընդհանուր հետազոտություններ`
✅ արյան և մեզի ընդհանուր քննություն,
✅արյան խումբ և ռեզուս պատկանելիության պարզում
(Կարևոր է համատեղելիության մասին նախապես պատկերացում ունենալու համար),
✅զարկերակային ճնշման չափում ,
✅ քաշի գնահատում,
✅որոշվում է գլյուկոզայի քանակը արյան մեջ,
✅գերձայնային հետազոտություն և այլն:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🔴👫 Զույգը պետք է բացառի սեռավարակների առկայությունը և հանձնի անալիզ`
✔Միկոպլազմա գենիտալիումի, ✔Խլամիդիայի, ✔Սիֆիլիսի, ✔Գոնոռեայի,
✔Տրիխոմոնիազի հայտնաբերման համար‼️
⚠️Իսկ
✔Տոքսոպլազմայի,
✔Ցիտոմեգալովիրուսի ,
✔Հերպես վիրուսի հանդեպ IgG ի որոշում‼️
⁉️Այդպես իմանում ենք կա արդյոք թարմ ինֆեկցում։
⚠️Բացառել ինֆեկցիոն հիվանդությունները`
✔Հեպատիտ B
✔Հեպատիտ C
✔ՄԻԱՎ
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
❓💊💊Եր՞բ դադարեցնել Հորմոնալ Հակաբեղմնավորիչի ընդունումը ⁉️ ❓❓Ե՞րբ հեռացնել ներարգանդային պարույրը⁉️
✅💊💊Եթե կինը կիրառում է որևէ հորմոնալ հակաբեղմնավորիչ միջոց, ապա պետք է ընդհատել դրանց ընդունումը նախատեսված հղիությունից 3 ամիս առաջ‼️ ✅ներարգանդային պարույրը պետք է հեռացնել 3_6 ամիս առաջ‼️
🔴Այս ամենից հետո մեկ-երկու ամիս պետք է պաշտպանվել պահպանակների միջոցով /կնոջ օրգանիզմը «հանգստացնել» հորմոններից կամ ՆԱՊ-ից/, որից հետո հղիանալ🤰‼️
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
❓💊Ո՞ր դեղամիջոցների օգտագործումն է անհրաժեշտ դադարեցնել⁉️
🔴Կա դեղամիջոցների բավականին մեծ ցանկ, որոնց օրգանիզմից դուրս գալու համար ժամանակ է անհրաժեշտ:
💊💊 հոգեմետ դեղորայք ✅նվազագույնը 6 ամիս է անհրաժեշտ, որպեսզի օրգանիզմը մաքրվի:
💊💊💊ցավազրկողներ
💊💊💊հակաբիոտիկներ
✅ մեկ ամիս առաջ դադարեցումը բավական է❗
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
❓ Վիրահատական միջամտություններից որքա՞ն ժամանակ անց պլանավորել հղիությունը ❓🤷‍♀️

✅Կախված վիրահատությունների և միջմտությունների տեսակից՝ անհրաժեշտ է նվազագույնը 2-3 ամիս սպասել, ապա նոր պլանավորել հղիություն:
✅Եթե մեծ վիրահատություններ են, ապա խորհուրդ է տրվում հղիանալ նվազագույնը 6 ամիս հետո‼️
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
💟Խորհուրդներ❣❣❣
⁣~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
✅Առաջին ամենակարևոր պայմանը բարեհաջող հղիանալու ռեգուլյար սեռական հարաբերություններն են։
💓Ռեգուլյար նշանակում է 2-3 օրը մեկ, սկսած ցիկլի 7-րդ օրից մինչև 22-23րդ օրը։
❓ Ինչու՞ 2-3 օրը մեկ, որովհետև սա ամենաօպտիմալ ժամանակահատվածն է, որպեսզի ապահովվի սերմի նորմալ որակը։‼️

✅Միգուցե ձեզ համար տարօրինակ հնչի, բայց պետք չէ ընկնել օվուլյացիայի հետևից😊🏃‍♀️🏃,
⁉️հիմա կբացատրեմ, թե ինչու։🧐

✅Պատճառը Ձվաբջջի կյանքի տևողությունն է,այն 12-48 ժամ է⏱
⏳ (հենց այդքան ժամանակ ունեք
հղիանալու🤰 համար ամբողջ ցիկլի ընթացքում), իսկ սպերմատոզոիդները պահպանում են կենսունակությունը արգանդի խոռոչում 3-7 օր,
✅💏Այսինքն 2-3 օրը մեկ կոնտակտների պարագայում, երբ լինի օվուլյացիան սպերմատոզոիդները արդեն կլինեն ճիշտ տեղում և ամեն ինչ կավարտվի Ձեր ուզածով։ ⁣🥰😍🥰
⁣~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
💉Պատվաստումները կատարել մինչև հղիանալը‼️

🔴Անհրաժեշտ է պարզել, արդյո՞ք ստացել եք կարմրախտի դեմ պատվաստում💉 (դա կատարվում է 1 և 6 տարեկան հասակում) կամ Ձեր կյանքի ընթացքում հիվանդացե՞լ եք այդ հիվանդությամբ ։
🚫Եթե ոչ, ապա պլանավորվող հղիությունից առնվազն 1 ամիս առաջ պետք է ստանալ ԿԿԽ կամ ԿԿ պատվաստանյութ։
❓Ինչո՞ւ է դա այդքան կարևոր⁉️

🤰✅Հղիության ժամանակ կարմրախտով հիվանդանալը կարող է պտղի ներարգանադային մահվան, վիժումների, կարմրախտի բնածին համախտանիշի զարգացման պատճառ դառնալ։ Վերջնս արտահայտվում է սրտի բնածին արատով, խլությամբ և կուրությամբ։🤦‍♀️
‼️🙋‍♀️ Եթե կինը համոզված է, որ մանկական տարիքում տարել է կարմրախտ, ապա հետազոտման կարիքը չկա, քանի որ կարմրախտի նկատմամբ ձևավորվել է կայուն իմունիտետ‼️
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🚻Վարեք առողջ ապրելակերպ։
✅Առողջ ապրելակերպի առաջին նախապայմաններից մեկը առողջ սնունդն է։ 🍲
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
❓Ինչպե՞ս սնվել ⁉️🍽
🍽✅Պետք է սնվել օրական 4-6 անգամ փոքր չափաբաժիններով՝ մինչև 200գ։
🍽✅Սնունդը պետք է լինի հնարավորինս բազմազան և բալանսավորված, ներառելով ինչպես բուսական, այնպես էլ՝ կենդանական ծագման մթերքներ։
🚰✅Խմել 2 լ մաքուր ջուր։
🍲✅Սնունդը պետք է պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և միկրոէլեմենտներ (կալցիում, յոդ, երկաթ և այլն)։
🍬✅Սահմանափակեք շաքար պարունակող մթերքները։
✅ Եթե որևէ հանքանյութի կամ վիտամինի պակաս կա, ապա պետք է լրացվի‼️ ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🥦Ֆոլաթթու ( Վիտամին Բ9)
✅Վստահ եմ շատերը արդեն լսել են, որ ֆոլաթթուն անհրաժեշտ է հղիության նախապատրաստման ժամանակ:🤰❣❣❣
❓Ե՞րբ խմել ⁉️
🥗 ԱՀԿ֊ն խորհուրդ է տալիս
ֆոլաթթու սկսել խմել հղիությունից 3-4 ամիս առաջ և շարունակել հղիության առաջին 3 ամիսներին `400-500մկգ դոզայով։ ⁣
‼️Սակայն ճիշտ է դեղաչափը որոշի բժիշկը,կան դեպքեր,երբ այլ դեղաչափ է հարկավոր‼️

🥦❓Ինչի՞ համար է Ֆոլաթթուն⁉️
👶պտղի նյարդային խողովակի և ներարգանդային պաթոլոգիաների ռիսկը նվազեցնելու համար:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
💁‍♀️Վերահսկեք Ձեր քաշը։
🙇‍♀️🤷‍♀️✅Բարձր մարմնի ինդեքս(BMI, ավելորդ քաշ) ունեցող կանայք բարձր ռիսկի հղիների խմբում են որոշակի բարդությունների ինչպիսին են ( Հղիների հիպերտենզիա, հղիության դիաբետ, պրեէկլամպսիա)։
🙇‍♀️🤷‍♀️✅Ցածր մարմնի ինդեքս (BMI) ունեցող կանայք ևս կարող են ունենալ բարդություններ և անհաջող փորձեր հղիանալու փորձերի ընթացքում։
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
❓ Լինե՞լ ֆիզիկապես ակտիվ,թե չի կարելի⁉️
🤾‍♀️👯‍♂️🏃‍♀️Իհարկե պետք է ցուցաբերել ֆիզիկական ակտիվություն‼️
✅Չափավոր ֆիզիկական վարժությունները ուժեղացնում են մկանները, նպաստում են արյան շրջանառության ակտիվացմանը, թոքերի թթվածնով հագեցմանը, որը շատ կարևոր է ապագա մայրիկին սպասվող լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը նախապատրաստվելու համար‼️
⚠️Պե՛տք է
👫հաճախ զբոսնել մաքուր օդում, ❌խուսափել սթրեսներից,
🤗Շրջապատված լինել միայն դրական էներգետիկա ունեցող մարդկանցով ❣❣❣
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🦷Ատամների խնամք
✅🦷😁Խնամեք ատամները միշտ,👩‍⚕️այցելեք ատամնաբույժին ինչպես հղիանալուց առաջ, այնպես էլ հղիության ընթացքում🤰 անհրաժեշտության ծագման դեպքում։ 🤔👄Բերանի խոռոչի բորբոքումները կարող են պատճառ լինել պտղի ներարգանդային վարակների ‼️
🤰Հղիությունը մեծացնում է լնդերի հիվանդությունների հավանականությունը, ինչպես նաև նպաստում է ատամների կարիեսի առաջացմանը, որը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության 👼‼️‼️‼️
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🔴Վահանաձև գեղձ ։
🤔Շատ հաճախ հանդիպող խնդիր մեր օրերում, որը կարող է անպտղության, կամ հղիության ընթացքում խնդիրների բերել❗
✅Ստուգեք Վահանաձև գեղձը
(ՈՒՁՀ հետազոտություն և հորմոնների ստուգում) և անհրաժեշտության դեպքում ստացեք բուժում Էնդոկրինոլոգի կողմից👩‍⚕️։
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
💌Սիրելի ապագա ծնողներ👨‍👩‍👧‍👦
մաղթում եմ Ձեզ գրագետ պլանավորած հղիություն՝
առողջ բալիկի ծննդյան
ավարտով👶❣❣❣
👩🏼‍⚕️Հուսամ խորհուրդներս օգտակար կլինեն Ձեզ համար։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Tatev Ghazaryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Tatev Ghazaryan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram