Dr. Levon Torosyan/ Левон Торосян

Dr. Levon Torosyan/ Левон Торосян Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Levon Torosyan/ Левон Торосян, Doctor, 21 Paronyan Street, Yerevan.

09/08/2025

Ողջույն բոլորին! 👋🏼

Այսօր ցանկանում եմ ձեզ հետ կիսվել սեպտոպլաստիկայի գործընթացով: 🏥✨

Սեպտոպլաստիկա – քթի միջնապատի (սեպտումի) շտկման վիրահատություն է, որը օգնում է վերականգնել շնչառությունը : Եթե դուք կամ ձեր մերձավորները տառապում եք քթային դժվարաշնչությամբ, քնի ընթացքում խռմփոցից կամ հաճախակի սինուսիտներից, ապա այս վիրահատությունը կարող է լինել լուծումը:

✅ Ե՞րբ է անհրաժեշտ սեպտոպլաստիկա.
• Քթի միջնապատի արտահայտված թեքվածություն
• Շնչառության դժվարություն
• Քրոնիկական սինուսիտ կամ ռինիտ
• Գիշերային խռմփոցներ
• Գլխացավեր

Վիրահատությունն իրականացվում է ժամանակակից մեթոդներով՝ նվազագույն անհարմարությամբ և արագ վերականգնմամբ:

Հարցեր ունե՞ք: Գրեք մեկնաբանություններում կամ ուղարկեք ուղղակի հաղորդագրություն: Հաճույքով կպատասխանեմ: 💙

#Սեպտոպլաստիկա #ՔթիՎիրահատություն #ԼՈՌԵրևան #ՇնչառությունԱզատ

06/12/2024




Ոգու ուժն է հաղթանակ ծնում։ Շնորհավոր մայիսի 9
09/05/2024

Ոգու ուժն է հաղթանակ ծնում։ Շնորհավոր մայիսի 9

Սիրելի կանայք և աղջիկներ, Մեծ սիրով շնորհավորում եմ Ձեզ կանանց մեկամսյակի կապակցությամբ։ Միշտ շրջապատված լինեք սիրով, ջե...
08/03/2024

Սիրելի կանայք և աղջիկներ,

Մեծ սիրով շնորհավորում եմ Ձեզ կանանց մեկամսյակի կապակցությամբ։ Միշտ շրջապատված լինեք սիրով, ջերմությամբ, Ձեզ գնահատված զգաք և մեծ հաջողություններ ունենաք կյանքում։

⁉ ԻՆՉՊԻՍԻ՞ ԿԱՊ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ և ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ՄԻՋԵՎ👂 Լսողական խնդիրների խանգարումները բարդացնում են մեր ...
24/01/2024

⁉ ԻՆՉՊԻՍԻ՞ ԿԱՊ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ և ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ՄԻՋԵՎ

👂 Լսողական խնդիրների խանգարումները բարդացնում են մեր առօրյան՝ հատկապես տարեց մարդկանց մոտ: Նրանց մոտ կարող են լինել լսողության խնդիրներ ճնշման երկարատև բարձրացումից, քանի որ այս դեպքում լսողական նյարդի սնուցումը լավ չի կատարվում և լսողությունը նվազում է:

Նման դեպքերում տարեց մարդկանց խորհուրդ է տրվում դիմել բժշկի՝ լսողությունը չկորցնելու նպատակով։

🏥 «Նաիրի» Բկ-ն բազմապրոֆիլային հիվանդանոց է, որը թույլ է տալիս ներգրավել նաև լսողական սարքերի մասնագետներին ըստ անհրաժեշտության:

-----------------------------
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Թորոսյան
🏥 «Նաիրի» Բկ
🏥 «Դիլիջան» ԲԿ
📞 091 406340

🤔Արդյո՞ք հարկավոր է կատարել քթի խեցիների ամբողջական հեռացում📌Ժամանակակից աշխարհում, ի տարբերություն նախորդ տասնամյակների...
22/01/2024

🤔Արդյո՞ք հարկավոր է կատարել քթի խեցիների ամբողջական հեռացում

📌Ժամանակակից աշխարհում, ի տարբերություն նախորդ տասնամյակների, այլևս չի կատարվում խեցիների ամբողջական հեռացում։ Պրակտիկայում կարող է կատարվել միայն մասնակի հեռացում, երբ առկա են խեցիների շատ մեծ այտուցներ և քթի շնչառությունը խիստ դժվարացած է, ինչպես նաև կատարվում են դրանց կրճատմանն ուղղված տարբեր միջոցառումներ։

✔Ես նախընտրում եմ օրգան-պահպանողական բուժում՝ հնարավորինս պահպանելով քթի խեցիները։
-----------------------------
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Թորոսյան
🏥 «Նաիրի» Բկ
🏥 «Դիլիջան» ԲԿ
📞 091 406340

❓Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՀԱՐԲՈՒԽՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ🤧Եթե ձեր շրջապատում արդեն իսկ կա հարբուխով հիվանդ մարդ, Ձեր առողջությու...
19/01/2024

❓Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՀԱՐԲՈՒԽՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

🤧Եթե ձեր շրջապատում արդեն իսկ կա հարբուխով հիվանդ մարդ, Ձեր առողջությունը պահպանելու համար, անհրաժեշտ է կրել բժշկական դիմակ, հեռու մնալ հիվանդից, հաճախ օդափոխել սենյակները, օգտագործել շատ հեղուկներ, բարձրացնել դիմադրողականությունը տնային միջոցներով.
🍯Օգտագործեք շատ մեղր, հատապտուղների մուրաբաներ, վիտամին С պարունակող մրգեր՝ սուր վարակիչ հիվանդություններից խուսափելու նապատակով:
-----------------------------
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Թորոսյան
🏥 «Նաիրի» Բկ
🏥 «Դիլիջան» ԲԿ
📞 091 406340

Բուժում եմ և՛ մանուկներին, և՛ մեծահասակներին։ Կարծում եմ, որ բոլոր մասնագիտություններից հենց բժշկության մեջ կարող եմ առա...
17/01/2024

Բուժում եմ և՛ մանուկներին, և՛ մեծահասակներին։ Կարծում եմ, որ բոլոր մասնագիտություններից հենց բժշկության մեջ կարող եմ առավել օգնել մարդկանց, թեթևացնել իրենց հիվանդությունը։

😊Մասնագիտական նվաճում եմ համարում պացիենտների երջանիկ, ժպտադեմ հեռանալը կլինիկայից՝ շնորհակալ ու ջերմ խոսքեր ասելով։ Իսկ գործի մեջ չեմ դադարում կատարելագործվել, փորձում եմ քայլել ժամանակակից գիտությանը համընթաց, սովորում եմ նորագույն մեթոդներին տիրապետել և կիրառել պրակտիկայում։
----------------------------
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Թորոսյան
🏥 «Նաիրի» Բկ
🏥 «Դիլիջան» ԲԿ
📞 091 406340

‼️Այն հիվանդները, որոնք ալերգիկ ռինիտի դեպքում չեն հետևում բժշկի խորհուրդներին և դադարում են դեղորայքի ընդունումը, նրանց...
15/01/2024

‼️Այն հիվանդները, որոնք ալերգիկ ռինիտի դեպքում չեն հետևում բժշկի խորհուրդներին և դադարում են դեղորայքի ընդունումը, նրանց մոտ սկսում է բարդացում՝ ընդհուպ մինչև ասթմատիկ հիվանդություն, պոլիպոզների առաջացում:👃

✅Այդ իսկ պատճառով հորդորում եմ ժամանակ չկորցնել ու դիմել մասնագետի:
-----------------------------
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Թորոսյան
🏥 «Նաիրի» Բկ
🏥 «Դիլիջան» ԲԿ
📞 091 406340

❗Ցավ երեսի քթային շրջանում. սա ազդակ է, որը չի կարելի անտեսել🟣Այն կարող է սկսվող հայմորիտ լինել: Հայմորյան խոռոչների բոր...
12/01/2024

❗Ցավ երեսի քթային շրջանում. սա ազդակ է, որը չի կարելի անտեսել

🟣Այն կարող է սկսվող հայմորիտ լինել: Հայմորյան խոռոչների բորբոքումը կարող է լինել հատկապես աղջիկների մոտ, թաց մազերով դուրս գալու հետևանքով:

🟣Այն առանձնանում է դեմքի շրջանում ցավով, գլխի ծանրության զգացողությամբ: Հետագա թեթև մրսածության ժամանակ հայմորիտը կարող է կրկնվել, իսկ երկար չբուժվելուց հետո, կարող է վերածվել նաև մենինգիտի:
Խորհուրդ եմ տալիս չհետաձգել այցը բժշկի և գալ ստանալ պրոֆեսիոնալ բուժում:
-----------------------------
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Թորոսյան
🏥 «Նաիրի» Բկ
🏥 «Դիլիջան» ԲԿ
📞 091 406340

⁉️Արդյո՞ք նշիկների հեռացումը ընկճում է սեռական ֆունկցիան տղաների մոտ❎Որևէ գրականությունում չկա հաստատուն ինֆորմացիա, որ ...
10/01/2024

⁉️Արդյո՞ք նշիկների հեռացումը ընկճում է սեռական ֆունկցիան տղաների մոտ

❎Որևէ գրականությունում չկա հաստատուն ինֆորմացիա, որ հիվանդ նշիկները ընկճում են տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիան։ Հետևաբար, նշիկների հեռացումը որևէ հետևանք չունի տղաների նորմալ սեռական հասունացման ու վերարտադրողականության հարցում:

❗️Սակայն բորբոքված նշիկները ազդում են կանանց վերարատադրողական ֆունկցիայի վրա: Պատահել են բազմաթիվ դեպքեր, խրոնիկ տոնզիլիտ ունեցող կանայք չեն կարողացել հղիանալ, չնայած հետազոտությունները ցույց են տվել, որ գինեկոլոգիական խնդիրներ չունեն: Նշիկների հեռացումից հետո այդ կանայք հեշտությամբ հղիացել են։
-----------------------------
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Թորոսյան
🏥 «Նաիրի» Բկ
🏥 «Դիլիջան» ԲԿ
📞 091 406340

❗️ՄԻՖ❓Արդյո՞ք նշիկների հեռացումից առաջանում է խրոնիկ ֆարինգիտ👉 Դա ոչ այդքան ճիշտ ձևակերպում է և ունի ճշմարտության միայն ...
08/01/2024

❗️ՄԻՖ
❓Արդյո՞ք նշիկների հեռացումից առաջանում է խրոնիկ ֆարինգիտ

👉 Դա ոչ այդքան ճիշտ ձևակերպում է և ունի ճշմարտության միայն որոշակի տոկոս, քանի որ այդ հիվանդների մոտ մինչև նշիկների հեռացումը, արդեն իսկ եղել է խրոնիկ ֆարինգիտ։

Նշիկը հեռացնելուց հետո, հետին պատի նշիկները վերցնում են իրենց վրա հեռացված նշիկի ֆունկցիան և կարող են կարմրել, բորբոքվել։

🌀Բայց դա չի նշանակում, որ ֆարինգիտը սկսել է հեռացումից հետո։ Վերացնելով ֆարինգիտի պատճառները՝ ֆարինգիալ պատը հանգստանում է, բորբոքումը անցնում է և հիվանդի գանգատները անցնում են, հիվանդը լավանում է։
-----------------------------
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԼՕՌ-վիրաբույժ Լևոն Ռաֆայելի Թորոսյան
🏥 «Նաիրի» Բկ
🏥 «Դիլիջան» ԲԿ
📞 091 406340

Address

21 Paronyan Street
Yerevan
0015

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Levon Torosyan/ Левон Торосян posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category