Առողջ սիրտ

Առողջ սիրտ Մենք ստեղծել ենք այս էջը, որպեսզի Ձեզ ներկայացնենք սրտի առողջության մասին հետաքրքիր և ուսուցանող նյութեր, ստատիստիկ տվյալներ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՐՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ ՍՈՒՐ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐԻ I-ԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
27/05/2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՐՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
ՍՈՒՐ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐԻ I-ԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Եկեք թարմացնենք մեր գիտելիքները միոկարդիտի մասին
17/05/2022

Եկեք թարմացնենք մեր գիտելիքները միոկարդիտի մասին

Поставив лайк, оставив комментарий или рассказав друзьям об этом видео, вы очень поможете развитию канала и выходу следующих роликов!Группа ВК: https://vk.co...

12/04/2022

Արտերիոսկլերոզը զարկերակների պատերի հաստացումն է, ամրացումը և էլաստիկության կորուստն է։ Այս պրոցեսը հանգեցնում է որոշ օրգանների և հյուսվածքների զարկերակների աստիճանական նեղացման, որը կարող է բերել կյանքին և առողջության վտանգ սպառնացող վիճակների, որոնց նպաստում է աթերոսկլերոզը։

Աթերոսկլերոզը արտերիոսկլերոզի սպեցիֆիկ տարատեսակ է, որը առաջանում է ճարպային մարմնիկների, խոլեստերոլի, և այլ նյութափոխանակության արգասիքների կուտակմամբ զարկերակների պատերի ինտիմայում և պատի հաստության մեջ։ Դրան կարող են նպաստել ծխելը, վատ սննդակարգը, բազմաթիվ գենետիկական գործոններ։

Աթերոսկլերոզը հանդիսանում է սրտանոթային հիվանդությունների և ինսուլտների առաջացման գլխավոր պատճառը՝ բազմաթիվ գենետիկական և միջավայրային նպաստող գործոնների հետ միասին։ Գենետիկ-համաճարակային հետազոտությունները բացահայտել են ՍԱՀ-ի առաջացմանը նպաստող գենետիկ և ոչ-գենետիկ գործոնների զարմանալիորեն երկար ցուցակ։ Սակայն այդ նույն հետազոտությունները հաստատում են, որ ժառանգական նախատրամադրվածությունն առաջնային դեր է խաղում այդ հիվանդությունների առաջացման համար։

14/12/2021

⁉️ Հարց/Պատասխան ⁉️

Ձախ փորոքային անբավարարությունը բերում է թոքային անոթներում արյան կանգի, թե՞ արյան նվազման։

10/12/2021
07/12/2021

⁉️ Հարց/Պատասխան ⁉️

Առիթմիայի ո՞ր տեսակը գոյություն չունի․
1. հավելյալ կծկում
2. վերփորոքային հաճախասրտություն
3. փորոքային հաճախասրտություն
4. արագասրտություններ

Կրծքի հատվածում ծակոցների զգացումը կարող է պայմանավորված լինել մի խումբ գործոններով։Անհանգստություն և սթրես։ Սրանց հետևա...
04/12/2021

Կրծքի հատվածում ծակոցների զգացումը կարող է պայմանավորված լինել մի խումբ գործոններով։

Անհանգստություն և սթրես։ Սրանց հետևանքով օրգանիզմը հայտնվում է գերլարված վիճակում։ Լարվածության պահին մարդ կարող է իրեն լավ զգալ, իսկ հանգիստ ժամանակ՝ ծակոցներ կրծքավանդակի հատվածում։

Գերակտիվություն։ Երբ սրտի ռիթմն արագացած է, ավելի ինտենսիվ ենք շնչում, կարող է կրծքավանդակի հատվածում ծակոցների զգացում լինել։

Պերիկարդիտ՝ սրտապարկի բորբոքում։ Այն բուժվում է հակաբորբոքային դեղամիջոցներով, սակայն պահանջում է բժշկի վերահսկողություն։

Առիթմիա՝ սրտի ռիթմի փոփոխություն, որը ևս կարող է հանգեցնել կրծքավանդակում ծակոցի զգացման։

Սրտամկանի ինֆարկտ։ Սրտամկանի ինֆարկտի դեպքում կարող է սուր, ծակող ցավ առաջանալ։ Այս դեպքում շտապ բժշկական օգնություն է պահանջվում։

30/11/2021

⁉️ Հարց/Պատասխան ⁉️

Ո՞ր հիվանդութան ռիսկի գործոններից են բարձր զարկերակային ճնշումը, ծխելը, դիաբետը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ճարպակալումը, խոլեստերոլի բարձր քանակը, վատ սննդակարգը, ալկոհոլի չարաշահումը։

Սրտի փականային հիվանդությունը սիրտ-անոթային հիվանդության տեսակ է, որի ժամանակ ախտահարվում են սրտի չորս փականներից մեկը կ...
27/11/2021

Սրտի փականային հիվանդությունը սիրտ-անոթային հիվանդության տեսակ է, որի ժամանակ ախտահարվում են սրտի չորս փականներից մեկը կամ մի քանիսը՝ աորտալ և միտրալ փականները սրտի ձախ կողմում, իսկ թոքային և տրիկուսպիդալ փականները սրտի աջ կողմում։ Այս հիվանդությունները ի հայտ են գալիս հիմնականում մեծ տարիքում, բայց կարող են նաև լինել բնածին խանգարումների կամ հատուկ հիվանդությունների և ֆիզիոլոգիական գործընթացների արդյունք, ներառյալ՝ սրտի ռևմատիկ հիվանդությունը և հղիությունը։

Անատոմիորեն, փականները սրտի խիտ շարակցական հյուվածքի մի մասն են, որը հայտնի է նաև որպես սրտի կմախք և պատասխանատու է արյան հոսքի կարագավորման համար՝ սրտի խոռոչների և անոթների միջև։ Փականային խնդիրները կարող են խանգարել սրտի գործառույթները։ Առանձին գործառույթների խանգարումները կախված են փականային հիվանդության տեսակից և ծանրությունից։

Սրտի փականային հիվանդության բուժումը կարող է լինել դեղորայքային և վիրահատական, որի դեպքում էլ կարող են վերականգնել փականը կամ փոխարինել արհեստական փականով։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Առողջ սիրտ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Առողջ սիրտ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram