14/10/2025
⁉️ ԾՆԿԱՀՈԴԸ ՑԱՎՈ՞ՒՄ Է:
Եվ դուք արդեն ամեն ինչ փորձել եք՝ էլաստիկ վիրակապով կապել եք, քսուքներ եք օգտագործել, ժողովրդական բժշկության տարբեր մեթոդներ եք կիրառել, անգամ այցելել եք հեքիմներին ♀️, սակայն, միևնույնն է՝ ծունկը դավաճանաբար շարունակում է ցավել:
Այո, ստիպված եք այցելել մասնագետին, ուրիշ ոչ մի ելք չկա: 👨🏻⚕️🏥⠀⠀
⠀⠀
ՓՈՐՁԵՆՔ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Ի՞ՆՉԸ ԵՎ Ե՞ՐԲ ԿԱՐՈՂ Է ՑԱՎԵԼ⠀⠀
⠀⠀
Նախ նշենք, որ ծնկահոդը կառուցվածքով համարվում է բարդ հոդ, որի վրա ծանրաբեռնվածությունը հսկայական է: Ահա այս պատճառով էլ այն հաճախ է վնասվում, բորբոքվում, տարրերը համեմատաբար շուտ են մաշվում:
⠀⠀
Կազմված է
▶ ազդրոսկրից և սրունքի ոսկրերից
▶ ծնկոսկրից
▶ ջլերից և կապաններից
▶ մենիսկներից
▶ սինովյալ թաղանթից
Այս հատվածներից յուրաքանչյուրը կարող է վնասվել, բորբոքվել և առաջացնել ցավ:
Ցավի ամենահաճախ հանդիպող պատճառը վնասվածքներն են: Ծունկը հնարավոր է վնասել ոչ միայն սպորտով ակտիվ պարապմունքների, ուղիղ հարվածների և ընկնելու ժամանակ, այլ նույնիսկ անհարմար կոշիկ կրելիս կամ անզգույշ շարժումները կատարելիս: ⠀⠀
⠀⠀
ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ⠀⠀
⠀⠀
✔ կապանների վնասվածք⠀
✔ մենիսկների վնասվածք⠀⠀
✔ սրունքի ոսկրերի, ազդրոսկրի, ծնկոսկրի կոտրվածքներ
✔ Ծնկահոդում համակցված վնասվածքներ⠀
⠀⠀
ՑԱՎ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ⠀⠀
⠀⠀
📍 Արթրոզ⠀
📍 Դեգեներատիվ վնասվածքներ (տարբեր տարրերի մաշածություն)
📍 Արթրիտ
📍 Բուրսիտ⠀
📍 Պերիարթրիտ ⠀⠀
📍 Խոնդրոպաթիա⠀⠀
📍 Խոնդրոմատոզ⠀
📍 Նորագոյացություններ ⠀⠀
📍 Հոդերի վարակներ⠀
📍 Հոդերի աուտոիմուն հիվանդություններ
⠀⠀
Ախտորոշման համար անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն և լրացուցիչ հետազոտություններ:
Եթե ունեք նմանատիպ խնդիրներ, պետք չէ ցավից տանջվել, հարկավոր է դիմել մասնագետին, հետազոտվել և ստանալ անհրաժեշտ բուժում:
📞 Հերթագրվելու և հարցերի համար զանգահարեք 077 650166
#օրթոպեդ #վնասվածքաբան #էնդոպրոթեզավորում #պրոթեզավորում #էնդոպրոթեզ