05/01/2024
Իմաստություն Հոր Հիսուս,
Տուր մեզ իմաստություն՝
Բարին Խոսել և գործել քո առջև ամենայն ժամ։
Պահապան հրեշտակներիդ զորքերը առաքիր առ ազգս, որպեսզի արթուն մտքով ընթանալով այս աշխարհական սահեցման մեջ, անխռով և աներկյուղ պահելով չարի տարատեսակ որոգայթներից և խաբեություններից, օրըստօրե ավելացնելով հավատքը և սերը՝ հասցնեն մեզ նավահանգիստն բարության և խաղաղության, որպեսզի պատրաստ լինենք ամենայն ուրախությամբ միասիրտ և միաբերան փառավորելու ամենասուրբ երրորդությունդ՝ Հորը,Որդուն և Սուրբ Հոգուն բարեխոսությամբ սրբուհու Աստվածածնի և միշտ կույսի Մարիամի,Հովհաննու Մկրտչի,Ստեփանոս Նախավկայի և ամենայն սրբոց այժմ ՝հիմա և միշտ և հավիտյանս հավիտենից Ամեն
Քրիստոս Ծնավ եւ հայտնեցավ։ Մեզ եւ Ձեզ մեծ ավետիս