06/12/2025
📌 Երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում անցկացվում է գիտաժողով, որն արդեն դարձել է հարթակ, ուր միավորվում են բժշկական և հարբժշկական ոլորտի տարբեր մասնագետներ՝ քննարկելու «դարի հիվանդությունը»՝ ճարպակալումը, դրա էթիոլոգիան, պաթոգենեզը, լուծման ժամանակակից մեթոդները, միջդիսցիպլինար մոտեցումը, տնտեսական, սոցիալական և առողջապահական վտանգները, կառավարումը։
🤝Գիտաժողովն առաջին անգամ այս մասշտաբով և ներգրավվածությամբ իրականացվել է 2023 թվականին՝ ՄեդՊրոգրես Առողջապահական Հիմնադրամի կողմից, իսկ այժմ այն հանդիսանում է կայուն և հեռանկարային գործընկերային հարթակ՝ համագործակցելով Հայաստանի Մինիմալ Ինվազիվ վիրաբույժների Ասոցիացիայի ( SAMIS) հետ։
🤝Վերջիններիս ներգրավումը դարձավ ռազմավարական արդեն այս տարի՝ թույլ տալով ստեղծել ծավալուն գործընկերային ցանց ոչ միայն ՀՀ-ում , այլև նրա սահմաններից դուրս, կիսել Միջոցառման կառավարումը, և թերապիան համադրել վիրաբուժության հետ։
🤝Որպես ամփոփում՝
Միջոցառումն այս տարի աննախադեպ էր՝ հետաքրքրված 420+ հյուրերով , էքսպերտներով և մասնակիցներով , ներկայացուցչական էր, բացառապես գիտահեն և կազմակերպված:
🤝Միջոցառումից հետո ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ՝ գալիք տարվանն ավելի ընդգրկուն դարձնելու համար։
🤝Մենք կշարունակենք ձգտել գերազանցության միայն Ձեր ակտիվ ներգրավվածության շնորհիվ, ուստի 2026 ի համար արդեն ընդունվում են գործընկերային հայտերը։
🤝Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ճարպակալում» գիտաժողովի համակազմակերպիչ, գիտական ղեկավար , Մինիմալ Ինվազիվ վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Լևոն Գրիգորյանին՝ գաղափարը և ճանապարհը կիսելու համար։
Շնորհակալ ենք բոլոր բանախոսներին, նստաշրջանների համանախագահներին, հատուկ հյուրերին, ԶԼՄ-ներին, տեսա և լուսանկարահանող թիմերին, կամավորներին։
Հ.Գ .Հաջորդ հրապարակումներում փնտրեք Ձեր լուսանկարները։ 🫰
Սիրով՝
ՄեդՊրոգրես Թիմ