Uni Lab

Uni Lab Հյուսվածաբանական լաբորատորիա

17/04/2024
02/08/2023

🔈Ուշացած բիոպսիան օգնեց ճիշտ ախտորոշել հիվանդությունը եւ ազատեց պացիենտին անվերջ բուժումներից

✅54 տարեկան կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական կլինիկա՝ գանգատվելով, վքնածությունից, այրոցից եւ ստամոքսի շրջանում ցավերից։ Կինը նշել է, որ նախկինում այլ կլինիկայում անցել է էնդոսկոպիկ հետազոտություն, որի ժամանակ ախտորոշվել է ստամոքսի պեպտիկ խոց, որի կապակցությամբ ստացել է կոնսերվատիվ բուժում, սակայն գանգատների մեղմացում չի դիտվել: Ի դեպ, այդ էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ բիոպսիա չի իրականացվել, ինչը և պատճառ է դարձել սխալ ախտորոշման և անարդյունավետ բուժման:

👨‍⚕️Պաթանատոմիական կլինիկայի պաթոմորֆոլոգիայի բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դոցենտ Անդրեյ Պապյանը նշում է, որ մեր հիվանդանոցում իրականացված կրկնակի էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ նույնպես դիտվել է ստամոքսի խոցային ախտահարում, իսկ հյուսվածաբանական հետազոտությամբ պարզվել է, որ դա սովորական պեպտիկ խոց չէ, այլ ստամոքսի երկրորդային ախտահարում՝ պատճառված ստամոքսի այդ շրջանի աճող փափուկ հյուսվածքային գոյացությամբ, հավանաբար՝ բարորակ:

🔴Հյուսվածաբանական եզրակացության հիման վրա կատարվել է ուլտրաձայնային հետազոտություն, հայտնաբերվել է ստամոքսի պատին աճող հսկա գոյացություն: Հիվանդը վիրահատվել է: Վիրահատված ստամոքսը ևս ենթարկվել է հյուսվածաբանական հետազոտության, որի արդյունքում ախտորոշվել է ստամոքսի բարորակ գոյացությունը՝ շվանոման, ինչը ստամոքսում խոցի առաջացման պատճառ էր դարձել: Բժշկի խոսքով՝ շվանոման ստամոքսում հազվադեպ հանդիպող բարորակ գոյացություն է, որը ծագում է նյարդաթելերից, որոնք նյարդավորում են ստամոքսը, ժամանակին չախտորոշելու դեպքում հասնում է մեծ չափերի, ճնշում է որովայնի օրգանները, առաջացնելով լուրջ հետևանքներ մարսողական տրակտում, նույնիսկ կարող է վերածվել չարորակ ուռուցքի:

💬«Այսպիսով՝ ստամոքսի թվացյալ հասարակ խոցը իրականում եղել էր նորագոյացություն, և հիվանդը կարող էր անվերջ բուժվել առանց որևէ դրական արդյունքի: Ուշացած բիոպսիայի արդյունքում հնարավոր դարձավ ճիշտ ախտորոշել հիվանդությունը։ Սակայն դեռ ինչքան դեպքեր են լինում, երբ ուռուցքները չեն ախտորոշվում վաղ շրջանում՝ բիոպսիայից հրաժարվելու պատճառով, իսկ հիվանդությունը ախտորոշվում է արդեն ուռուցքի չարորակացման փուլում, երբ բուժումը արդեն անարդյունավետ է կամ նույնիսկ հակացուցված՝ քաղցկեղով պայմանավորված ընդհանուր վատ առողջական վիճակի պատճառով»,-ասում է Անդրեյ Պապյանը՝ կոչ անելով չվախենալ բիոպսիայից։

📢  #ԳործԿաUni Lab լաբորատորիայում պահանջվում է լաբորանտ։Լաբարատորիայում իրականացվում է կենսանյութի (վիրահատական եղանակով...
10/06/2023

📢 #ԳործԿա

Uni Lab լաբորատորիայում պահանջվում է լաբորանտ։

Լաբարատորիայում իրականացվում է կենսանյութի (վիրահատական եղանակով հեռացված օրգանների և բիոպսիոն նյութի) հետազոտություն և հիվանդությունների ախտորոշում։

Լաբարոտորիան համալրված է ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում է միջազգային չափանիշներին։

Աշխատանքային ժամերը՝ 09։00-16։00, կիրակին ոչ աշխատանքային։

Պարտականություններ
Կենսաբանական նյութի (բիոպսիա, վիրահատություն) ընդունում, գրանցում, մշակում, ներկում, առարկայական ապակիների պատրաստում։
Անհրաժեշտ որակավորումներ
Կրթություն՝ միջին մասնագիտական բժշկական (բուժքույր, լաբորանտ) ։

Անհրաժեշտ է լինել պարտաճանաչ, կարգապահ, ունենալ թիմում աշխատելու կարողություն։

Աշխատանքային փորձը ցանկալի է։

Աշխատանքի դիմելու համար գրել unilab.yerevanmc@gmail.com, կցելով ձեր կենսագրությունը (CV) ։

Ճիշտ ախտորոշում֊ճիշտ բուժում։

«Unilab» ախտորոշիչ լաբորատորիան, լինելով առաջատար ստամոքսաղիքային ուղու և լյարդի հիվանդությունների ախտորոշման ոլորտում, ...
12/05/2023

«Unilab» ախտորոշիչ լաբորատորիան, լինելով առաջատար ստամոքսաղիքային ուղու և լյարդի հիվանդությունների ախտորոշման ոլորտում, սիրով տեղեկացնում է լաբորատորիայում կիրառվող նոր ախտորոշման եղանակի ներդրման մասին՝ արհեստական բանականության հնարավորությունների օգտագործման միջոցով։ Այսուհետ, հյուսվածքներում առկա ախտաբանական փոփոխությունների հաշվառումը իրականացվում է ինքնաբերաբար՝ հասնելով ճշգրտության 100 տոկոսին։

Որպես օրինակ, ներկայացնում ենք ներէպիթելային լիմֆոցիտների հաշվարկը երիտասարդ աղջկա 12-մատնյա աղիքից վերցրած լորձաթաղանթում։ Աղջիկը երկար ժամանակ տառապել է փորկապությամբ, ընդմիջվող լուծով, քաշի կորստով, կասկածվել է ցելիակիա հիվանդությունը, սակայն, տարբեր լաբորատորիաներում իրականացված այս հիվանդությանը բնորոշ հակամարմինների որոշումը տվեց իրարամերժ պատասխաններ, որոշվեց կատարել կենսազննում (բիոպսիա)։ Արդյունքում, հաստատվեց գլյուտեն սենսիտիվ էնտերոպաթիան (ցելիակիան)։

Նշենք նաև, որ նույն տեխնոլոգիան օգտագործվում է մանրէների հայտնաբերման, բորբոքային հիվանդությունների ակտիվության որոշման, լյարդի հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաևնորագոյացությունների դեպքում՝ չարորակության աստիճանը ճշգրիտ գնահատելու համար։

Մոտեցումը եզակի է, Հայաստանի համար աննախադեպ, մատչելի, ճշգրիտ և հատկապես արժեքավոր հյուսվածքի փոքր նմուշների դեպքում, երբ նյութի սակավությունը թույլ չի տալիս այլ եղանակներով ախտորոշում իրականացնել։

Այսպիսով, մեր հոգատար և բարձրակարգ մասնագետները զինվեցին ևս մեկ նորագույն գործիքով և պատրաստ են աջակցել Ձեզ հիվանդությունների ախտորոշման գործընթացում։

Диагностическая лаборатория «Unilab», будучи передовой в области диагностики заболеваний желудочно-кишечного тракта и печени, с радостью сообщает о внедрении нового диагностического подхода с использованием возможностей искусственного интеллекта. Отныне, учёт патологических изменений в тканях выполняется автоматизировано и достигает 100-процентной точности.

В качестве примера, представляем вашему вниманию подсчёт внутриэпителиальных лимфоцитов в слизистой кишечника, взятой из 12-перстной кишки молодой девушки. Она длительное время страдала от запора, перемежающегося с диарей, потери веса, врачи заподозрили целиакию, однако, определение антител, повышение которых характерно для данного заболевания, проведенное в различных лабораториях дало взаимоисключающие результаты.
Было принято решение о проведении биопсии. В конечном итоге, гистологически была подтверждена глютен сенситивная энтеропатия (целиакия).

Необходимо отметить, что данная технология применяется при гистологической диагностике бактериальных инфекций, определения активности воспалительных процессов, диагностики болезней печени и, более того, для оценки степени злокачественности новообразований.

Метод уникален, беспрецедентен для Армении, доступен, точен и представляет особую ценность в случае маленьких образцов ткани, когда недостаточность материала не позволяет прибегнуть к иным методам диагностики.

Таким образом, наши заботливые и высококвалифицированные специалисты вооружившись еще одним новейшим методом диагностики готовы и дальше поддерживать Вас качественной гистологической диагностикой заболеваний.

Սիրելի կանայք ու աղջիկներ, UniLab-ը սրտանց շնորհավորում է Ձեր մարտի 8-ը՝ մաղթելով գարնանային ջերմ, պայծառ, լույսով ու ար...
08/03/2023

Սիրելի կանայք ու աղջիկներ, UniLab-ը սրտանց շնորհավորում է Ձեր մարտի 8-ը՝ մաղթելով գարնանային ջերմ, պայծառ, լույսով ու արևով լեցուն օր, անամպ, խաղաղ երկինք, դրական հույզեր ու զգացումներ։ Եղեք գնահատված, սիրված և առողջ։

Ամենաբարի ցանկություններով՝ UniLab

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ UniLab-ը իր ողջ անձնակազմով շնորհավորում է բոլորիդ Ամանորը, մաղթելով խաղաղություն և առո...
31/12/2022

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
UniLab-ը իր ողջ անձնակազմով շնորհավորում է բոլորիդ Ամանորը, մաղթելով խաղաղություն և առողջություն։
Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ լաբորատորիան կվերսկսի իր բնականոն աշխատանքը 03.01.2023թ.֊ից:

19/12/2022

Բժշկական հետազոտությամբ ուռուցք հայտնաբերելուց հետո բժիշկները հաճախ բիոպսիա՝ ձեւաբանական հետազոտություն են նշանակում, որպեսզի պարզեն, ժողովրդական լեզվով ասած՝ ....

Հարգելի այցելուներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ հուլիսի 1-ից UniLab լաբորատորիան անցնում է միայն անկանխիկ վճարման համակ...
30/06/2022

Հարգելի այցելուներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ հուլիսի 1-ից UniLab լաբորատորիան անցնում է միայն անկանխիկ վճարման համակարգի: Վճարումները իրականացվելու են քարտերի կամ վճարային համակարգերի միջոցով:

2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Այսօր Uni Lab-ը նշում է իր բաժանմունքի վարիչ, դոցենտ Անդրեյ Վլադիմիրովիչ Պապյանի ծննդյան տարեդարձը: Ողջ անձնակազմը սրտան...
24/06/2022

Այսօր Uni Lab-ը նշում է իր բաժանմունքի վարիչ, դոցենտ Անդրեյ Վլադիմիրովիչ Պապյանի ծննդյան տարեդարձը: Ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է սիրելի բժշկին, ցանկանում է մասնագիտական հաջողություններ և վերելքներ, քաջ առողջություն, երկար և անհոգ տարիների կյանք ընտանիքի և անձնակազմի հետ միասին:
Андрей Папян

Հաստ աղիքի քաղցկեղի ներաճի և եզրերի ճշգրիտ գնահատում
23/05/2022

Հաստ աղիքի քաղցկեղի ներաճի և եզրերի ճշգրիտ գնահատում

Դեպքը նայել է բ.գ.թ., դոցենտ, մեր լաբորատորիայի բաժանմունքի վարիչ՝ Ա. Վ. Պապյանը, ով շատ մեծ սրտացավությամբ, հոգատարությ...
23/04/2022

Դեպքը նայել է բ.գ.թ., դոցենտ, մեր լաբորատորիայի բաժանմունքի վարիչ՝ Ա. Վ. Պապյանը, ով շատ մեծ սրտացավությամբ, հոգատարությամբ, իր գործին նվիրյալ՝ կարողանում է ճիշտ պատասխան տալ և արդյունքում հիվանդը ստանում է համապատասխանաբար ճիշտ բուժում։
Ճիշտ ախտորոշում-ճիշտ բուժում։

Советы, рекомендации и цитаты для врачей, провизоров, фармацевтов, специалистов лабораторной службы, медицинских сестер и фельдшеров. Интересные клинические случ....

Address

Բագրատունյաց 1
Yerevan
039

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 09:00 - 16:00

Telephone

+37444201515

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Uni Lab posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Uni Lab:

Share