Eman's AR Speech Area Armenia

Eman's AR Speech Area Armenia ◽ "Территория речи" և "Խաղային լոգոպեդիա"-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում

27/12/2025

Շնորհավոր գալիք Ամանոր 🥂

20/12/2025

Իսկ ձեզ համար ո՞րն է ամենակարևոր նախապայմանը խաղալիք գնելիս։
Սպասում ենք ձեր պատասխաններին։ 😊👇
📩 Խորհրդատվության համար գրեք մեզ կամ զանգահարեք📞 +374 77354548
📍Հասցե՝ ք․Երևան,Դավթաշեն,Փիրումյանների 4/3

13/12/2025

⚠️ Հիշեք՝ Սենսորային ինտեգրացիան պարզապես խաղ կամ սպորտ չէ, այլ երեխայի զարգացման հիմքը ։
🧠 Հենց սենսորային ինտեգրացիան է ձևավորում այն առաջին նեյրոնային կապերը , որոնց վրա կառուցվում է երեխայի ամբողջ հետագա զարգացումը։
Առանց այս ամուր հիմքը դնելու՝ անգամ լավագույն լոգոպեդի կամ նեյրոհոգեբանի ջանքերը կարող են ապարդյուն անցնել։
👆🏻Որ՞ դեպքերում և որ՞ տարիքում է սենսորային ինտեգրացիան տալիս լավագույն արդյունք՝ կարդա նախորդ հրապարակման մեջ։

📩 Խորհրդատվության համար գրեք մեզ կամ զանգահարեք📞 +374 77354548
📍Հասցե՝ ք․Երևան,Դավթաշեն,Փիրումյանների 4/3

🧬 Սենսորային ինտեգրացիան գիտություն է, որն օգնում է ուղեղին հաղթահարել «նյարդային խցանումները» ։ Այն աշխատում է ոչ թե կո...
10/12/2025

🧬 Սենսորային ինտեգրացիան գիտություն է, որն օգնում է ուղեղին հաղթահարել «նյարդային խցանումները» ։ Այն աշխատում է ոչ թե կոնկրետ հմտություն սովորեցնելու , այլ նյարդային համակարգը հասունացնելու վրա։ Մի՛ սպասեք, մինչև խնդիրներն ավելի կխորանան։ Օգնեք Ձեր երեխային բացահայտել իր ներուժը հենց հիմա։

📩 Խորհրդատվության համար գրեք մեզ կամ զանգահարեք +374 77354548

02/12/2025

💪Մենք տալիս ենք ուղղությունը՝ դուք կառուցում եք ճանապարհը։
👣Ամեն օր, քայլ առ քայլ․․․
Ձեր ջանքերի շնորհիվ վարժությունները դառնում են սովորություն, իսկ սովորությունները՝ կարևոր հմտություններ։
🤝Մենք ուժեղ ենք միասին

#ԾնողիՈւժը #ԹիմայինԱշխատանք #ԶարգանումԵնքՏանը #ՓոքրՔայլեր #ՄիասինԱվելիՈւժեղԵնք #ԵրեխայիԶարգացում #ՄերՀերոսները

26/11/2025

Սիրելի ծնողներ,հաճախ երբ մենակ եք մնում ձեր մտքերի հետ, գլխում պտտվում են նույն սցենարները՝ «գուցե սխալ սնվեցի», «գուցե գեներս էին», «գուցե ժամանակին չնկատեցի»…
Չի բացառվում, որ որոշ սխալներ նպաստել են,որ ինչ որ բան այն չի գնացել, բայց մեղքի զգացումը կդժվարացնի ձեր ճապապարհը:
Մի մոռացեք՝ ձեր երեխային պետք է ոչ թե կատարյալ ծնող, այլ ձեր ներկայությունը, հոգատարությունն ու աջակցությունը:
Ուղարկիր սա այն ծնողին, ով այս խոսքերի կարիքն ունի։

#ՍաՔոՄեղքըՉէ #ԾնողականՍեր #Հոգատարություն #ՀոգեկանԱռողջություն #ԱջակիցՇրջապատ

19/11/2025

Հաճախ մենք՝ ծնողներս, շտապում ենք երեխային սովորեցնել տառեր ու թվեր, բայց մոռանում ենք ամենակարևորի մասին։ Երեխայի իրական զարգացման, խոսքի և ինքնավստահության հիմքը թաքնված է շատ ավելի պարզ բաներում՝ ինքնասպասարկման հմտություններում։
Ինչո՞ւ են դրանք այդքան կարևոր:
✅ Խոսքի և մտածողության հիմքն են։ Երբ երեխան ինքնուրույն է գործում (հագնվում, լվացվում), նա սովորում է իր գործողությունները բառերով արտահայտել՝ «ջուր», «օճառ», «ես ինքս»։
✅ Զարգացնում են ուղեղը։ Այս գործողությունները պահանջում են ուշադրություն, հիշողություն, պլանավորում և զարգացնում են մանր մոտորիկան։
✅ Ամրապնդում են ինքնավստահությունը։ Յուրաքանչյուր հաջողված փորձ երեխային տալիս է «Ես կարող եմ, իմ մոտ ստացվում է» զգացողությունը, որն անգին է նրա հետագա կյանքի համար։
💛 Սիրելի՛ ծնող,
Ինքնասպասարկման հմտությունները երկրորդական չեն, դրանք հիմքերի հիմքն են։ Դրանք ձեր երեխային տալիս են ամենակարևորը՝ վստահություն սեփական ուժերի նկատմամբ։
Նախքան տառերը սովորեցնելը, եկե՛ք օգնենք մեր փոքրիկներին գործել, շարժվել և զգալ, որ իրենք կարող են։ Եվ այդ ժամանակ խոսքը կգա բնականոն ու գիտակցված կերպով։
✨ Խորհրդատվության գրանցվելու համար գրեք մեզ կամ զանգահարեք +374 77354548

12/11/2025

Մեր լոգոպեդ Հայկուհին պատմում է իր ճանապարհի մասին, որտեղ ամեն երեխայի առաջին բառը դառնում է իր պատմության մի մասնիկը։

07/11/2025

Դիսլեքսիան ինտելեկտի հետ կապ չունեցող ընթերցանություն սովորելու հատուկ դժվարություն է ։Երեխան կարող է շատ ուժեղ լինել մաթեմատիկայից, ունենալ հիանալի տրամաբանական մտածողություն, լինել շատ ստեղծագործ,սակայն ընթերցանության հետ կապված դժվարությունների պատճառով նրան կարող են համարել դժվար սովորող։ Նա կարող է իրեն անվստահ զգալ և ունենալ ցածր ինքնագնահատական։
✅ Ժամանակին մասնագիտական օգնություն և աջակցություն ստանալու դեպքում դիսլեքսիա ունեցող երեխաները կարող են վերագտնել ինքնավստահությունը և հաղթահարել դժվարությունները։
📌Հարցերի դեպքում գրեք մեզ կամ զանգահարեք +374 77354548 հեռախոսահամարով

22/10/2025

Մեր կենտրոնի լոգոպեդ Սուսաննան պատմում է իր առաքելության մասին
#ԼոգոպեդԵրևան #ՍենսորայինԻնտեգրացիա #ԽոսքիԶարգացում

17/10/2025

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է հաղթել լռությունը։
Սամվելը 4,8 տարեկան էր,երբ եկավ մեզ մոտ։Չէր արտաբերում ոչ մի հնչյուն։ Նույնիսկ ա-ն ոչ թե հնչյուն էր, այլ բղավոց։ Պատճառը խորը շարժողական դժվարություններն էին։
Մենք սկսեցինք հիմքից.
🔹Սենսորային ինտեգրացիա, որպեսզի մարմինը զգա իր սահմանները, սովորի ընկալել ազդանշանները։
🔹Ռեֆլեքսների ինտեգրում, որպեսզի վերացվեն խոչընդոտները (բլոկները) և ազատվի շարժումը։
🔹Կառուցեցինք հենքային շարժողական բազա
Երբ մարմինը պատրաստ էր, գործի անցավ լոգոպեդը։
🔹Կիրառվեց «Խաղային լոգոպեդիա»մեթոդը, որտեղ ամեն հնչյյունը ստանում ենք մեխանիկական ճանապարհով, երբ ժեստը հենարան է դառնում հնչյունների առաջացման և ամրապնդման համար։
Լոգոպեդի միանալուց 5 ամիս անց երեխան ասաց առաջին բառերը❤️
Երբեմն խոսքի բանալին թաքնված է ոչ թե բերանում, այլ ամբողջ մարմնում։
Կիսվե՛ք այս պատմությամբ ուրիշներին ոգեշնչելու համար
#լոգոպեդ #խոսքիզարգացում #սենսորայինինտեգրում #երեխաներ #հաջողությանպատմություն #խաղայինլոգոպեդիա #մայրիկ #անհնարինըհնարավորէ

✨ Ահա 5 պարզ, բայց արդյունավետ եղանակ՝ երեխայի ուշադրությունը զրույցի ընթացքում խթանելու համար․1️⃣ Դեմառդեմ շփում (հայաց...
08/08/2025

✨ Ահա 5 պարզ, բայց արդյունավետ եղանակ՝ երեխայի ուշադրությունը զրույցի ընթացքում խթանելու համար․

1️⃣ Դեմառդեմ շփում (հայացքդ հայացքիս)
Իջեք երեխայի աչքի մակարդակին և հաստատուն, սակայն մեղմ հայացքով նայեք նրան։ Այս ոչ վերբալ ազդակը երեխային հուշում է ՝ «լսի՛ր»։

2️⃣ Օգտագործեք պարզ և կարճ արտահայտություններ

Երկար ու բարդ նախադասությունները կարող են շեղել երեխային։ Ընտրեք կարճ ու հասկանալի ձևակերպումներ, օրինակ՝
🗣 «Նայի՛ր, մեքենա»։

2️⃣ Զուգակցեք խոսքը ժեստերով ու շարժումներով

Ձեռքի շարժումները, միմիկան ու տեսողական ազդակները կենտրենացնեւմ են երեխայի ուշադրության և հասկանալի դարձնում խոսքի իմաստն ու ընկալումը։

3️⃣ Նվազեցրեք արտաքին ազդակները

Հեռացրեք ուշադրությունը շեղող աղբյուրները. անջատեք հեռուստացույցը, հեռախոսը կամ երաժշտությունը։ Խոսեք այնպիսի միջավայրում, որտեղ երեխան առավել կենտրոնացած է Ձեզ վրա։

4️⃣ Խոսեք խաղի ընթացում, ոչ՝ խաղից դուրս

Երեխան լավագույնս արձագանքում է այն պահին, երբ ներգրավված է խաղում։ «Արի՛, խոսենք» ասելու փոխարեն, հաղորդակցվեք խաղալու ժամանակ՝ խաղը դարձնելով շփման բնական մաս։

👉 Խոսքը լսելի է, երբ կա էմոցիոնալ կապ
Զարգացրեք փոխադարձ շփումը՝ եղեք ոչ միայն խոսող, այլև լսող, դիտող և զգացող զրուցակից։ Երեխան լավագույնս արձագանքում է, երբ զգում է, որ իրեն հարգում են, նկատում , հասկանում և ընդունում։

📞 Մանրամասների համար՝ +374 77 35 45 48
#լոգոպեդ #երեխայիկրթություն #խոսքիազարգացում #մանկալոգոպեդ #խոսքիընբռնում #զարգացում #խոսքիուշացում

Address

Դավթաշեն, Փիրումյանների 4/3
Yerevan
0054

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37477354548

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Eman's AR Speech Area Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Eman's AR Speech Area Armenia:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram