29/10/2025
🇦🇲
💫 Վիրահատությունից հետո վերականգնումը ոչ միայն մարմնի, այլև հոգու ճանապարհն է։
Վիրահատությունից հետո մեր ճանապարհը երեխայի հետ չի ավարտվում, այլ նորից սկսվում է։ 🌱
Այս ընթացքում կարևոր է օգնել երեխային վերականգնել ոչ միայն ֆիզիկական ուժերը, այլև ներքին վստահությունը։ Մարմինը միշտ արձագանքում է հոգու վիճակին։
👣 Մենք միասին նորից սովորեցինք վստահել ինքներս մեզ, հավատալ մեր հնարավորություններին, զգալ հենարանը ոտքերի տակ՝ թե՛ բառացի, թե՛ խորհրդանշական իմաստով։
Մենք փնտրեցինք մեր ներքին մտադրությունը․ ինչու եմ քայլում, ինչու եմ բարձրանում, ուր եմ գնում։
Երբ երեխան արդեն կարողանում է քայլել, բայց անցնում է վիրահատություն, նրան անհրաժեշտ է նորից «հավաքել» իր մարմնի զգացողությունը՝ շարժումը կապելով ներքին մոտիվացիայի հետ՝ ապրելու, շարժվելու և ուրախանալու ցանկության հետ։
🌷 Ծնողները պետք է հիշեն՝
Վիրահատությունից հետո երեխային անհրաժեշտ է ոչ միայն ֆիզիկական թերապիա, այլև հոգեբանական աջակցություն։
Երբ հոգին և մարմինը գործում են միասին՝ վերականգնումը լինում է շատ ավելի արագ և թեթև։
🇺🇸
💫 Postoperative rehabilitation is not only about the body — it’s also about the soul.
After surgery, our journey with the child doesn’t end — it just begins. 🌱
During this period, it’s especially important to help the child restore not only physical strength but also inner confidence. The body always responds to the state of the soul.
👣 Together we learned to trust ourselves again, to believe in our abilities, to feel the ground beneath our feet — both literally and symbolically.
We searched for intention: Why do I walk? Why do I stand up? Where am I going?
When a child already knows how to walk but goes through surgery, it’s essential to “reassemble” the sense of the body — to connect movement with inner motivation: the desire to live, move, and enjoy life.
🌷 Parents should remember:
After surgery, a child needs not only physical therapy but also emotional support.
When the mind and body work together, recovery becomes faster and easier.