Anjelika Movsisyan MD

Anjelika Movsisyan MD Plastic surgeon

Ռինոպլաստիկան լուծում է ոչ միայն էսթետիկ տեսքը, այլ նաև շնչառական ֆունկցիան 👃💨Շատերը մտածում են, որ ռինոպլաստիկան միայն ...
15/05/2025

Ռինոպլաստիկան լուծում է ոչ միայն էսթետիկ տեսքը, այլ նաև շնչառական ֆունկցիան 👃💨

Շատերը մտածում են, որ ռինոպլաստիկան միայն « քթի արտաքին տեսքի վիրահատություն» է։ Բայց իրականում այն հաճախ լինում է նաև ֆունկցիոնալ միջամտություն, որի նպատակն է վերականգնել քթով բնական շնչառությունը։

💭 Եթե դու՝
▫️ Զգում ես որ շնչառությունդ չի բավարարում
▫️ Շնչում ես միայն մեկ քթանցքով,
▫️ Քնած ժամանակ շնչում ես բերանով,
▫️ Հաճախ ունես քթի փակվածություն՝ առանց հարբուխի նշանների
▫️ Զգում ես մշտական հոգնածություն՝ թթվածնի պակասի պատճառով, հավանաբար ունես նշված պատտճառներից մեկը կամ մի քանիսը

🔍 Պատճառները կարող են լինել՝
▪️ Քթի միջնապատի շեղում
▪️ Քթային խեցիների մեծացում
▪️ Հին վնասվածքներ, որոնք փոխել են քթի կառուցվածքը
▪️ Փափուկ հյուսվածքների խնդիրներ , որոնք խոչընդոտում են բնական շնչառական պրոցեսին

🎯 Ֆունկցիոնալ ռինոպլաստիկայի ընթացքում մենք կարող ենք՝
✔️ Վերականգնել քթի կառուցվածքը
✔️ Բարելավել օդի անցանելիությունը
✔️ Համատեղել շնչառության վերականգնումը արտաքին տեսքի շտկման հետ

🌬️ Արդյունքում՝ դու ոչ միայն կունենաս քիթ, որը համապատասխանում է քո դիմագծերին, այլև ազատ կշնչես՝ ամբողջ ծավալով։

📩 Ուզու՞մ ես հասկանալ՝ քո դեպքում հնարավոր է համատեղել ֆունկցիոնալ և էսթետիկ ռինոպլաստիկան։ Գրիր կամ ամրագրիր խորհրդատվություն:

📩 Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք գրել DM
📳 կամ զանգահարել 09:00-18:00
☎️+374 55 755 730, whatsapp
📖Խորհրդատվությունն անվճար է

12/05/2025

Վայելեք այս ամառը՝ առողջ և գեղեցիկ։

Եթե դուք երազում եք հարթ և ձգված որովայնի մասին, ապա աբդոմինոպլաստիկան հենց այն լուծումն է, որը կօգնի ձեզ հասնել ձեր նպատակին:

🔹 Հիմա լավագույն ժամանակն է շտկելու ձեր մարմինը
🔹 Վերափոխված մարմին՝ առանց ավելորդ ճարպի և կախված մաշկի
🔹 Վերականգնված ինքնավստահություն՝ ձեր նախընտրած հագուստը կրելու համար

🔍 Ու՞մ համար է նախատեսված աբդոմինոպլաստիկան.
✔️ Ծննդաբերությունից հետո մարմնի անցանկալի փոփոխություններ ձեռք բերած կանանց համար
✔️ Քաշի արագ կորուստ ունեցած անձանց համար՝ կախված մաշկը հեռացնելու նպատակով
✔️ Բոլոր անձանց համար, ովքեր մարզումներով չեն կարողանում ստանալ ցանկալի ուրվագծերով ձգված որովայն

Ստացեք ձեր երազած մարմինը՝ առանց երկար սպասելու:
Ապրեք ինքնավստահ՝ սկսելով հիմա:


📩 Հետաքրքրված եք և ցանկանում եք իմանալ ավելին՝ ամրագրեք խորհրդատվություն:

📩 Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք գրել DM
📳 կամ զանգահարել 09:00-18:00
☎️+374 55 755 730, whatsapp
📖Խորհրդատվությունն անվճար է

25/02/2025

«Առավոտ Լուսո»-ի պատրաստած տեսանյութում խոսել եմ ամենապահանջված վիրահատություններից մեկի ՝ աբդոմինոպլաստիկայի մասին։

04/09/2024

Ինչպես հասկանալ դուք համապատասխան թեկնածու՞ եք լիպոմոդելավորման համար, թե ոչ:

Լիպոմոդելավորումը վիրաբուժական եղանակով մարմնի ուրվագծային դեֆորմացիաների շտկումն է և ավելի ցանկալի ուրվագծերի ստեղծումը։
Օրգանիզմի որոշակի խնդրահարույց շրջաններ, ինչպես օրինակ կրկնակզակը, որովայնի առաջային ,կողմնային, մեջքի, ազդրերի կողմնային շրջանները, առավել հակված են ճարպի կուտակմանը, և չնայած մարզումներին և սննդակարգի պահպանմանը շատ դժվարությամբ են ձերբազատվում կուտակված ճարպից։ Այնուամենայնիվ այս գործընթացը չպետք է դիտարկվի որպես քաշի կորստի գործընթաց։ Պետք է իմանալ, նաև, որ լիպոմոդելավորման ընթացքում հեռացված ճարպը կարող է այլ՝ ցանկալի շրջաններում լրացնել ուրվագծի դեֆիցիտը։

Այսպիսով եթե դուք ունեք
1․դեմքի կամ մարմնի տարբեր հատվածներում ոչ էսթետիկ ռելիեֆ
2․ուրվագծային դեֆորմացիաներ, ավելցուկ կամ ոչ բավարար ծավալ
3․եթե ամեն անգամ ֆիլտրեր կամ ֆոտոշոփ եք օգտագործում ձեր ցանկալի ուրվագիծը ստանալու համար
4․ եթե մարզվում եք , ունեք առողջ սննդակարգ, և այնուամենայնիվ չի ստացվում որոշ համառ ճարպային կուտակումներից ազատվել,
ուրեմն դուք ճիշտ թեկնածու եք լիպոմոդելավորում իրականացնելու համար։
Եվ ուրեմն մի վախեցեք իրականություն դարձնել ձեր երազանքները

📩 Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք գրել DM
📳 կամ զանգահարել 09:00-18:00
☎️+374 55 755 730, whatsapp
📖Խորհրդատվությունն անվճար է
📍ք․ Երևան , Նյու Մեդ բժշկական կենտրոն

27/08/2024

Ցավո՞տ է արդյոք ռինոպլաստիկան

Տարածված կարծիք կա, որ ռինոսեպտոպլաստիկան շատ ցավոտ վիրահատություն է , մինչդեռ ռինոսեպտոպլաստիկան համարվում է բավականին թեթև վիրահատություն՝կարճ վերականգնողական շրջանով։
Իհարկե հետվիրահատական կապտուկներն ու այտուցները նույնպես որոշակիորեն նպաստում են այդ միֆի առաջացմանը, սակայն կարևոր է իմանալ , որ
👆Բոլոր "ցավոտ" գործողությունները իրականացվում են ներվիրահատական ընդհանուր անզգայացման պայմաններում, հետևաբար քթոսկրերի կոտրելը, խեցիների այրումը և այլ սարսափելի թվացող գործողություններից ոչինչ դուք չեք զգալու
👆Հետվիրահատական շրջանում կարող են լինել այտուցներ և կապտուկներ, բայց դրանք ցավոտ չեն
👆Միակ տհաճ զգացողությունը , որ հետվիրահատական շրջանում կարող է անհանգստացնել դժվարաշնչությունն է, որը շատ կարճ է տևում

Եվ ուրեմն
Մի վախեցեք իրականություն դարձնել ձեր երազանքները

📩 Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք գրել DM
📳 կամ զանգահարել 09:00-18:00
☎️+374 55 755 730, whatsapp
📖Խորհրդատվությունն անվճար է
📍Նյու Մեդ բժշկական կենտրոն

30/07/2024

Հատուկ առաջարկ մայրիկների համար

Միայն օգոստոս ամսվա ընթացքում կարող եք կատարել կրծքագեղձի ձգում (մաստոպեքսիա) հատուկ արժեքով։

Եթե ունեք
1․Կրծքագեղձերի կախվածություն
2․Կրծքագեղձերի ասիմետրիա
3․Պտուկ-արեոլային կոմպլեքսի դիրքի անհամաչափություն
4․Կրծքագեղձերի ձևի և ծավալի ձևախախտում
ապա ճիշտ ժամանակն է վերականգնել ձեր ցանկալի տեսքը։

Վիրահատությունը հնարավոր է համակցել աուգմենտացիոն մամոպլաստիկայի (կրծքագեղձի իմպլանտներով մեծացման)
հետ :

📩 Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք գրել DM
📳 կամ զանգահարել 09:00-18:00
☎️+374 55 755 730, whatsapp
📖Խորհրդատվությունն անվճար է
📍Նյու Մեդ բժշկական կենտրոն

Ռինոսեպտոպլաստիկայից առաջ և անմիջապես հետո։Առկա է հետվիրահատական այտուց։📩 Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք գրել...
21/07/2024

Ռինոսեպտոպլաստիկայից առաջ և անմիջապես հետո։
Առկա է հետվիրահատական այտուց։
📩 Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք գրել DM
📳 կամ զանգահարել 09:00-18:00
☎️+374 55 755 730, whatsapp
📖Խորհրդատվությունն անվճար է
📍Նյու Մեդ բժշկական կենտրոն

18/07/2024

Ո՞րն է աբդոմինոպլաստիկայի առավելությունը լիպոմոդելավորումից

+Աբդոմինոպլաստիկայի ժամանակ հեռացվում է ավելցուկ մաշկաճարպային գոգնոցը, այդ թվում նաև հղիազոլերի զգալի մասը
+Աբդոմինոպլաստիկայի ժամանակ ամրացվում է որովայնի առաջային պատը, վերացվում է դիաստազը, նեղացվում է իրանը
+Աբդոմինոպլաստիկան թույլ է տալիս կորեկցել պորտը
+Հետվիրահատական սպին ներքնազգեստի տակ է ընկնում, ինչն ապահովում է էսթետիկ արդյունք։

📩 Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք գրել DM
📳 կամ զանգահարել 09:00-18:00
☎️+374 55 755 730, whatsapp
📖Խորհրդատվությունն անվճար է
📍Նյու Մեդ բժշկական կենտրոն

15/07/2024

Ցանկացած պլաստիկ վիրահատության դեպքում կան որոշ կանոններ , որոնք կարևոր է պահպանել հետվիրահաատական շրջանում։
🔶 Զերծ մնալ ալկոհոլի օգտագործումից հետվիրահատական վերականգնման ընթացքում
🔶 Չծխել․ շատ կարևոր է վերքերի ապաքինման համար
🔶 Խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
🔶 Ժամանակավորապես բացառել շոգեբաղնիքների, լողավազանների հաճախումը
🔶 Խուսափել թարմ սպիներով արևայրուք ընդունելուց։

Եղեք առողջ և տեղեկացված👌

📩 Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք գրել DM
📳 կամ զանգահարել 09:00-18:00
☎️+374 55 755 730, whatsapp
📖Խորհրդատվությունն անվճար է
📍Նյու Մեդ բժշկական կենտրոն

11/07/2024

Աբդոմինոպլաստիկան դա վիրահատություն է, որի նպատակն է վերականգնել որովայնի պատի էսթետիկ տեսքը, հեռացնել կախված մաշկը և ավելորդ ճարպը։
Աբդոմինոպլաստիկան սովորաբար կատարվում է ընդհանուր անզգայացմամն պայմաններում։
📎Աբդոմինոպլաստիկայի տևողությունը կազմում է միջինը 2-5 ժամ։
📎Վիրահատությունից առաջ անպայման կատարվում են մի շարք հետազոտություններ, որոնց թվում են՝ արյան և մեզի ընդհանուր քննություններ, ԷՍԳ , արյան բիոքիմիական քննություն և այլն։
📎Վիրահատությունից երկու շաբաթ առաջ անհրաժեշտ է դադարեցնել ոչ ստերոիդ հակաբորբոքային և հակամակարդիչ դեղորայքի ընդունումը, քանի որ այս պրեպարատները կարող են հանգեցնել չափից ավելի արյունահոսության։
📎Անհրաժեշտ է դադարեցնել ծխելը վիրահատությունից մեկ ամիս առաջ և ձեռնպահ մնալ ծխելուց հետվիրահատական ողջ ընթացքում մինչև վերքերի լիարժեք ապաքինումը։

📩 Խորհրդատվության գրանցվելու համար կարող եք գրել DM
📳 կամ զանգահարել 09:00-18:00
☎️+374 55 755 730, whatsapp
📖Խորհրդատվությունն անվճար է
📍Նյու Մեդ բժշկական կենտրոն

08/07/2024

Վերին կոպերի պլաստիկա կամ բլեֆարոպլաստիկա
📩 Գրանցվելու համար կարող եք գրել DM
📳 կամ զանգահարել 09:00-18:00
☎️+374 55 755 730, whatsapp
📖Խորհրդատվությունն անվճար է
📍Նյու Մեդ բժշկական կենտրոն

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Anjelika Movsisyan MD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share