13/07/2025
Ողջու՜յն, ես Էդիտան եմ
📌Հոգեբան
🔸Գերազանցությամբ ավարտել եմ ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը, այնուհետև ավարտել եմ նույն բաժնի մասնագիտացմամբ մագիստրատուրան, այսքանով չի ավարտվում իմ կրթական ուղին, և շուտով կավարտեմ նաև ասպիրանտուրան🙃
Միաժամանակ կրթություն եմ ստանում նաև Գեշտալտ թերապիայի և խորհրդատվության Մոսկովյան ինստիտուտում՝ վերապատրաստվելով որպես հոգեթերապևտ։
Մասնակցել և մասնակցում եմ տարբեր բուհական և հետբուհական վերապատրաստումների, գիտաժողովների, ծրագրերի, քանզի ակադեմիական կրթությունը մասնագիտական արդյունավետ աշխատանքի միայն հիմքն է։ Վերջին կարևոր փորձառությունս մոտ 2 ամիս անցել եմ Իտալիայի՝ Մեսսինայի համալսարանում։
📌2020թ.-ից սկսած աշխատում եմ պրակտիկ հոգեբանության ոլորտում։
🔸2021-2023թթ. աշխատել եմ Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ում, որպես հոգեբան։
🔸Այժմ աշխատում եմ Երևանի պետական համալսարանում, դասավանդում եմ հոգեբանության բաժնում։ Աշխատում եմ նաև Այստեղ հոգեբանական կենտրոնում, և համագործակցում՝ այլ հոգեբանական կենտրոնների հետ։
🌿Անչափ սիրում եմ իմ մասնագիտությունը և երջանիկ եմ մասնագիտության ընտրության հարցում։
Ուրախ եմ Ձեզ տեսնել իմ էջում, այստեղ կիսվում եմ հոգեբանության և հոգեթերապիայի մասին բազմաբնույթ տեղեկատվությամբ, հույզերով ու մտքերով։
📩Խորհրդատվության գրանցվելու կամ պայմաններին ծանոթանալու համար կարող եք գրել DM: