Santé Arménie Medical Academy

Santé Arménie Medical Academy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Santé Arménie Medical Academy, Medical and health, Yerevan.

❗️Դասընթացի այս խմբի գրանցվելու վերջին հնարավորությունըԴասընթացը նախատեսված է՝🔹 Թոքաբանների🔹 Ալերգոլոգների և կլինիկական ...
29/04/2026

❗️Դասընթացի այս խմբի գրանցվելու վերջին հնարավորությունը
Դասընթացը նախատեսված է՝
🔹 Թոքաբանների
🔹 Ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների
🔹 Ընտանեկան բժիշկների
🔹 Թերապևտների համար

📢 Սիրելի՛ մասնագետներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկում ենք «Սպիրոմետրիա․ կատարումից մինչև մեկնաբանություն» դասընթացի երկրորդ փուլը։
Դասընթացը նախատեսված է՝
🔹 Թոքաբանների
🔹 Ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների
🔹 Ընտանեկան բժիշկների
🔹 Թերապևտների համար
(Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացը նախատեսված չէ բուժքույրերի համար)
🎓 Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո Դուք կստանաք
1 ՇՄԶ ինքնաուսուցման կրեդիտ
📅 Գրանցման վերջնաժամկետ՝ ապրիլի 26
⚠️ Շտապե՛ք գրանցվել — միայն առաջին 100 մասնակիցները այս փուլում հնարավորություն կունենան մասնակցել դասընթացին։
📎 Ավելին իմանալու և գրանցվելու համար կարող եք այցելել մեր կայք՝ https://shorturl.at/51AID

28/04/2026

«Պառկելախոցեր» թեմայով դասընթաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի շուրջ 50 բուժքույրերի համար

📍 Ապրիլի 27-ին մեր թիմը այցելեց Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿSanté Arménie բժշկական ա...
28/04/2026

📍 Ապրիլի 27-ին մեր թիմը այցելեց Surb Grigor Lusavorich Medical Center/Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Santé Arménie բժշկական ակադեմիայի շրջանակում իրականացվեց «Պառկելախոցեր» թեմայով տեսական դասընթաց, որին մասնակցեցին շուրջ 50 բուժքույրեր՝ հիմնականում վերակենդանացման բաժանմունքից։

Դասընթացի ընթացքում տեղի ունեցավ ակտիվ փորձի փոխանակում՝ համադրելով միջազգային և տեղական փորձը, ինչը նպաստեց թեմայի առավել խորքային ընկալմանը և գործնական կիրառելիությանը։

Դասընթացից հետո հանդիպում ունեցանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի «Covid-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանի հետ, ում ներկայացրեցինք Santé Arménie ակադեմիայի գործունեությունն ու տեսլականը՝ ընդգծելով բուժքույրական կրթությունը առավել հասանելի դարձնելու մեր առաքելությունը։ Հանդիպման ընթացքում ծավալվեց բովանդակային քննարկում Հայաստանում, մասնավորապես վերակենդանացման բաժանմունքների բուժքույրերի կրթական կարիքների շուրջ։

🙏 Շնորհակալություն ենք հայտնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ղեկավարությանը բարձր պատրաստակամության համար, ինչպես նաև գլխավոր բուժքույր Զինա Լսկավյանին՝ ջերմ ընդունելության և այս դասընթացը իրականություն դարձնելու գործում կարևոր աջակցության համար։

💙 Հատուկ շնորհակալություն մեր կամավոր դասախոսներին՝
🔹 Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյան – բուժքույր անեսթեզիստ, Hôpital Simone Veil - Groupement hospitalier Eaubonne-Montmorency, Ֆրանսիա 🇫🇷
🔹 Մարի Սարեան – բարձրագույն որակավորմամբ կլինիկական բուժքույր, Կանադա 🇨🇦

🤝 Այս հանդիպումը ևս մեկ անգամ վկայում է մեր շարունակական և արդյունավետ համագործակցության մասին։

Ապրիլի 24-ին, Հայ-ֆրանսիական 4-րդ բուժքույրական կոնֆերանսի շրջանակներում իրականացրեցինք դասընթացներ Գորիսի Բժշկական Կենտ...
27/04/2026

Ապրիլի 24-ին, Հայ-ֆրանսիական 4-րդ բուժքույրական կոնֆերանսի շրջանակներում իրականացրեցինք դասընթացներ Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center-ի շուրջ 30 բուժքույրերի համար 👩‍⚕️👨‍⚕️🎓
📌 Ծրագրի շրջանակներում իրականացվեցին՝
▪️ «Բուժքույրական խնամքի անվտանգություն և տեսական գիտելիքների ամրապնդում» տեսական դասընթաց
▪️ «Կլինիկական սիմուլացիաներ շտապ իրավիճակներում» գործնական դասընթաց
🙏 Հատուկ շնորհակալություն Գորիսի բժշկական կենտրոնի ղեկավարությանը՝ ի դեմս Դավիթ Մաշուրյանի և գլխավոր բուժքրոջը՝ Արմինե Սահակյանին ջերմ ընդունելության և մեծ պատրաստակամության համար 🤝
💙 Հատուկ շնորհակալություն մեր կամավոր դասախոսներին՝
🔹 Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյան – բուժքույր անեսթեզիստ, Hôpital Simone Veil - Groupement hospitalier Eaubonne-Montmorency, Ֆրանսիա 🇫🇷
🔹 Մարի Սարեան – բարձրագույն որակավորմամբ կլինիկական բուժքույր, Կանադա 🇨🇦
🔹բժիշկ Տիֆեն Բուասո - Պուատիեի համալսարանական հիվանդանոցային կենտրոնի շտապօգնության բաժանմունքի բժիշկ, Ֆրանսիա 🇫🇷
✨ Միասին շարունակում ենք զարգացնել բուժքույրական կրթությունը Հայաստանում 🇦🇲

📍 Այսօր մեր բուժքույրական թիմը այցելեց Գորիսի Բժշկական Կենտրոն  Goris Medical CenterՄեր մասնագետները հանդիպում ունեցան Գ...
23/04/2026

📍 Այսօր մեր բուժքույրական թիմը այցելեց Գորիսի Բժշկական Կենտրոն Goris Medical Center

Մեր մասնագետները հանդիպում ունեցան Գորիսի ԲԿ ղեկավարության հետ և տնօրեն պարոն Դավիթ Մաշուրյանին ներկայացրեցին ակադեմիայի կողմից բուժքույրերի համար նախատեսված կրթական ծրագրերը՝ առաջիկա վեբինարները, ինքնաուսուցման նյութերը և նեղ մասնագիտական վերապատրաստումներ։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ ընդգծվեց բուժքույր անեսթեզիստների և դիալիզի բաժանմունքի բուժքույրերի վերապատրաստման կարևորությունը, ինչպես նաև գործնական աշխատանքների անհրաժեշտությունը մարզային բուժհաստատություններում, ինչը մեծապես ողջունվեց։

🔹 Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյանը հանդիպեց անեսթեզիստների և բուժքույր անեսթեզիստների հետ, մասնակցեց վիրահատության և կիսվեց մասնագիտական փորձով՝ համաձայն ՀՀ ընթացակարգերի։
🔹 Մարի Սարեանը հանդիպեց դիալիզի բաժանմունքի բուժքույրերի հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում։

🤝 Այս հանդիպումները կարևոր քայլ են մասնագիտական համագործակցության ամրապնդման և մարզերում բուժքույրական կարողությունների զարգացման ուղղությամբ։

📢 Սիրելի՛ մասնագետներ,Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկում ենք «Սպիրոմետրիա․ կատարումից մինչև մեկնաբանություն» դասընթացի ...
23/04/2026

📢 Սիրելի՛ մասնագետներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկում ենք «Սպիրոմետրիա․ կատարումից մինչև մեկնաբանություն» դասընթացի երկրորդ փուլը։
Դասընթացը նախատեսված է՝
🔹 Թոքաբանների
🔹 Ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների
🔹 Ընտանեկան բժիշկների
🔹 Թերապևտների համար
(Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացը նախատեսված չէ բուժքույրերի համար)
🎓 Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո Դուք կստանաք
1 ՇՄԶ ինքնաուսուցման կրեդիտ
📅 Գրանցման վերջնաժամկետ՝ ապրիլի 26
⚠️ Շտապե՛ք գրանցվել — միայն առաջին 100 մասնակիցները այս փուլում հնարավորություն կունենան մասնակցել դասընթացին։
📎 Ավելին իմանալու և գրանցվելու համար կարող եք այցելել մեր կայք՝ https://shorturl.at/51AID

Երեկ՝ ապրիլի 22-ին, Հայ-ֆրանսիական 4-րդ բուժքույրական կոնֆերանսի շրջանակներում արդեն 2-րդ անգամ հյուրընկալվեցինք Սիսիանի...
23/04/2026

Երեկ՝ ապրիլի 22-ին, Հայ-ֆրանսիական 4-րդ բուժքույրական կոնֆերանսի շրջանակներում արդեն 2-րդ անգամ հյուրընկալվեցինք Սիսիանի պետական քոլեջում և իրականացրեցինք դասընթացներ Սիսիանի ԲԿ-ի, Սիսիանի զինվորական հոսպիտալի շուրջ 50 բուժքույրերի և քոլեջի 25 ուսանողների համար 👩‍⚕️👨‍⚕️🎓

📌 Ծրագրի շրջանակներում իրականացվեցին՝
▪️ «Բուժքույրական խնամքի անվտանգություն և տեսական գիտելիքների ամրապնդում» տեսական դասընթաց
▪️ «Կլինիկական սիմուլացիաներ շտապ իրավիճակներում» գործնական դասընթաց

🙏 Հատուկ շնորհակալություն Սիսիանի պետական քոլեջ Սյունիք-ի ղեկավարությանը՝ արդեն երկրորդ անգամ մեզ հյուրընկալելու համար, ինչպես նաև Սիսիանի բժշկական կենտրոնին, որի պատրաստակամության շնորհիվ այս ծրագիրը դարձավ իրականություն 🤝

💙 Հատուկ շնորհակալություն մեր կամավոր դասախոսներին՝
🔹 Գայանե Խաչատուրյան-Հովհաննիսյան – բուժքույր անեսթեզիստ, Hôpital Simone Veil - Groupement hospitalier Eaubonne-Montmorency, Ֆրանսիա 🇫🇷
🔹 Մարի Սարեան – բարձրագույն որակավորմամբ կլինիկական բուժքույր, Կանադա 🇨🇦
🔹բժիշկ Տիֆեն Բուասո - Պուատիեի համալսարանական հիվանդանոցային կենտրոնի շտապօգնության բաժանմունքի բժիշկ, Ֆրանսիա 🇫🇷

✨ Միասին շարունակում ենք զարգացնել բուժքույրական կրթությունը Հայաստանում 🇦🇲

Santé Arménie

📣 Հիշեցում —  Վաղը՝ ապրիլի 23-ին, տեղի կունենա «Կանայք և սիրտ-անոթային հիվանդությունները» թեմայով մեր վեբինարը։⏳ Սա գրան...
22/04/2026

📣 Հիշեցում — Վաղը՝ ապրիլի 23-ին, տեղի կունենա «Կանայք և սիրտ-անոթային հիվանդությունները» թեմայով մեր վեբինարը։

⏳ Սա գրանցվելու վերջին հնարավորությունն է։

👩‍⚕️ Վեբինարը նախատեսված է ավագ բուժանձնակազմի համար, հատկապես՝ սրտաբանների, թերապևտների, ընտանեկան բժիշկների և ոլորտով հետաքրքրված մասնագետների համար։

🗓 Ապրիլի 23
🕗 20:00–21:30
💻 Առցանց՝ Zoom

🔗 Գրանցում և հավելյալ տեղեկատվություն՝ https://shorturl.at/Bxu7s

🇬🇧 Reminder — Our webinar “Women and Cardiovascular Diseases” will take place tomorrow, April 23.

⏳ This is your last chance to register.

👩‍⚕️ The webinar is designed for healthcare professionals, particularly cardiologists, internists, family physicians, and all specialists interested in cardiovascular health.

🗓 April 23
🕗 20:00–21:30
💻 Online via Zoom

🔗 Register here: https://shorturl.at/Bxu7s

📣 Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանայք և սիրտ-անոթային հիվանդությունները» թեմայով վեբինարին, որը նախատեսված է ավագ բուժանձնակազմի համար։:
🏛 Կազմակերպիչներ՝
Հայաստանի սրտաբանների ասոցիացիա
Santé Arménie բժշկական ակադեմիա
Action Santé Arménie France (ASAF)
👥 Մոդերատորներ՝
պրոֆ. Alec Vahanian
պրոֆ. Համլետ Հայրապետյան
🗓 Ապրիլի 23, 2026
🕗 20:00–21:30
💻 Առցանց՝ Zoom հարթակով
👩‍⚕️ Վեբինարը նախատեսված է ավագ բուժանձնակազմի համար։
Վեբինարի ընթացքում միջազգային և հայաստանյան փորձագետները կքննարկեն կանանց սիրտ-անոթային առողջության արդի խնդիրները՝ ներկայացնելով ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական փորձը։
ℹ️ Վեբինարը կրեդիտավորված չէ։
🔗 Գրանցվելու, ծրագրին և մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://shorturl.at/Bxu7s

📣 Registration is now open
We are pleased to invite you to the webinar “Women and Cardiovascular Diseases”, continuing our educational webinar series.
🏛 Organizers:
Armenian Association of Cardiologists
Santé Arménie Medical Academy
Action Santé Arménie France (ASAF)
👥 Moderators:
Prof. Alec Vahanian
Prof. Hamlet Hayrapetyan
🗓 April 23, 2026
🕗 20:00–21:30
💻 Online via Zoom
👩‍⚕️ The target audience of the webinar is physicians.
During the webinar, international and local experts will discuss key aspects of cardiovascular health in women, highlighting both global perspectives and the current situation in Armenia.
ℹ️ The webinar is not accredited.
🔗 To register and learn more, please visit: https://www.santearmenieacademy.org/en/live-events/women-and-cardiovascular-diseases-webinar/

✨ Գրանցումը բաց է ✨Վեբինար — «Ինհալյատորների օգտագործում, թոքաբորբ և թոքի այտույց»📅 ապրիլի 25 2026⏰ 10:00–12:00📍 Zoom (ա...
22/04/2026

✨ Գրանցումը բաց է ✨
Վեբինար — «Ինհալյատորների օգտագործում, թոքաբորբ և թոքի այտույց»

📅 ապրիլի 25 2026
⏰ 10:00–12:00
📍 Zoom (առցանց)
🎯 Թիրախային լսարան՝ Թոքաբաններ, ալերգոլոգներ եւ կլինիկական իմունոլոգներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ
🤝Կազմակերպիչներ՝ Santé Arménie Բժշկական Ակադեմիա և Children of Armenia Fund (COAF)

👨‍🏫 Դասընթացավար՝ Արթուր Եսայան
Թոքաբան, Կալաոռայի հիվանդանոց (Իսպանիա)

🎓 Տրվում է՝ 2 ՇՄԶ տեսական կրեդիտ
📝 Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր

👉 Գրանցման հղումը և վեբինարի բովանդակության մասին տեղեկատվություն կարող եք գտնել մեր կայքում https://shorturl.at/RI5B3

📩 Գրանցումից հետո Zoom հղումը կստանաք Ապրիլի 24-ին

📍 Քաջարանի ԲԿ | Ապրիլի 20–21Santé Arménie բժշկական ակադեմիան Քաջարանի Բժշկական Կենտրոն-ում իրականացրեց երկօրյա վերապատրա...
21/04/2026

📍 Քաջարանի ԲԿ | Ապրիլի 20–21

Santé Arménie բժշկական ակադեմիան Քաջարանի Բժշկական Կենտրոն-ում իրականացրեց երկօրյա վերապատրաստման ինտենսիվ դասընթաց՝ շտապօգնության ստորաբաժանման ավագ բուժաշխատողների և բուժքույրերի համար, շնորհակալություն ենք ցանկանում հայտնել Քաջարանի ԲԿ-ի ղեկավարությանը, հանձինս տնօրեն Արմեն Ղահրամանյանին, մեծ պատրաստակամության և մեզ հյուրընկալելու համար։

🩺 Թեմա՝ «Վնասվածքաբանություն․ կենսական բուժօգնություն»

Դասընթացը համատեղում էր
✔️ տեսական գիտելիքներ
✔️ սիմուլյացիոն սցենարներ, գործնական հմտությունների զարգացում (մանեկենների վրա)

Մասնակիցները աշխատեցին իրականությանը մոտ սիմուլյացիաների միջոցով՝ զարգացնելով․
🔹 ABCDE մոտեցման կիրառում
🔹 հեմորագիկ շոկի կառավարում
🔹 գլխի, ողնաշարի և վերջույթների վնասվածքների գնահատում
🔹 արյունահոսության դադարեցման տեխնիկաներ
🔹 թիմային աշխատանք և ճգնաժամային որոշումների կայացում

👩‍⚕️ Հատուկ շնորհակալություն ենք ցանկանում հայտնել մեր Դասընթացավար բժիշկ Տիֆեն Բուասոյին, ով Պուատիեի համալսարանական հիվանդանոցային կենտրոնի շտապօգնության բաժանմունքի բժիշկ է և ժամանել է Հայաստան Ֆրանսիայից նաև Santé Arménie-ի Սյունիքի մարզի աշխատակից, մարզային համակարգող, բժիշկ Հակոբ Խաչյանին։
🤍 Այսպիսի ձևաչափը թույլ է տալիս ոչ միայն սովորել, այլև ապրել իրավիճակը, վերլուծել սխալները և բարձրացնել բժշկական օգնության որակը և անվտանգությունը։

🔔 Մեր հերթական վեբինարի գրանցումն արդեն բաց է❗️Թեմա՝ Տենդը բուժքույրական պրակտիկայում․ ջերմակարգավորում, մեխանիզմներ և գ...
05/02/2026

🔔 Մեր հերթական վեբինարի գրանցումն արդեն բաց է❗️
Թեմա՝ Տենդը բուժքույրական պրակտիկայում․ ջերմակարգավորում, մեխանիզմներ և գնահատում
📌 Կազմակերպիչ՝ Santé Arménie բժշկական ակադեմիա
🎓 Դասընթացավար՝ Մարի Սարեան, Կանադա
🖥 Ձևաչափ՝ հեռավար (Zoom)
📅 Օր և ժամ՝ Փետրվարի 7, 2026 թ., ⏰ 10:00–11:40
🎓 2 ՇՄԶ տեսական կրեդիտ
📌 Հավելյալ տեղեկատվություն և գրանցման հղումը կարող եք տեսնել մեր կայքում՝ այս հղումով 👉 https://shorturl.at/6aDwB
👥Ուշադրություն՝
Հարգելի բուժքույրեր, քանի որ մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է՝ ընդամենը 50 մասնակից, վեբինարին հնարավորություն կունենան մասնակցելու և վկայական ստանալու միայն առաջին 50 գրանցվողները:
Սակայն ուրախ ենք տեղեկացնել, որպես ուսանող գրանցվելու դեպքում կարող եք մասնակացել վեբինարին, սական կրեդիտներ չեն տրամադրվի:
📩 Ընտրվելու դեպքում ուրբաթ օրը՝ փետրվարի 6-ին, ժամը 18:00-ին, Դուք կստանաք էլեկտրոնային նամակ՝ Zoom հղմամբ։

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Santé Arménie Medical Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share