Dr. Khachik Hambardzumyan

Dr. Khachik Hambardzumyan Ինտերվենցիոն սրտաբան, «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն

🛡️ Աշխատանքի ընթացքում իմ առաջնահերթություններից է սանիտարահիգիենիկ կանոններին խստորեն հետևելը։ ✅ Վիրահատական սենյակում ...
24/03/2026

🛡️ Աշխատանքի ընթացքում իմ առաջնահերթություններից է սանիտարահիգիենիկ կանոններին խստորեն հետևելը։

✅ Վիրահատական սենյակում օգտագործում ենք միայն ստերիլ գործիքներ։

✅ Բժիշկն ու անձնակազմը աշխատում են պատշաճ պաշտպանիչ հանդերձանքով։

✅ Ամեն քայլն իրականացվում է այնպես, որ բուժառուն լինի առավելագույն անվտանգ և ապահով միջավայրում։

📞 Գրանցվեք խորհրդատվության
+374 98 68 66 66
📲 .khachik_hambardzumyan

21/03/2026

📍Տեսանյութում անդրադարձել եմ սրտի զարկերակներում տեղադրված ստենտների վերաբերյալ հաճախ տրվող հարցերին և թյուրըմբռնումներին։

📞 Գրանցվեք խորհրդատվության
+374 98 68 66 66
📲 .khachik_hambardzumyan

🩺 Սրտանոթային հիվանդությունները կարող են զարգանալ աննկատ: Արյան բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը կամ սրտի ռիթմ...
16/03/2026

🩺 Սրտանոթային հիվանդությունները կարող են զարգանալ աննկատ: Արյան բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը կամ սրտի ռիթմի աննշան խանգարումները կարող են երկար ժամանակ չունենալ ախտանշաններ, բայց
ժամանակի ընթացքում հանգեցնել լուրջ հետևանքների:

👨‍⚕️ Ինչու՞ է կարևոր պարբերաբար այցելել սրտաբանին․

🔹 Խնդիրների վաղ հայտնաբերում և սրտի կաթվածի կամ ինսուլտի կանխարգելում:

🔹 Արյան ճնշման, խոլեստերինի և արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկում:

🔹 Անհատական խորհուրդներ սնվելու, ֆիզիկական ակտիվություն և ընդհանուր ապրելակերպի մասին:

🔹 Բուժման պլանի վերահսկում արդեն եղած հիվանդությունների դեպքում։

📞 Գրանցվեք խորհրդատվության
+374 98 68 66 66
📲 .khachik_hambardzumyan

13/03/2026

✔️ Վերջերս հյուրընկալվել էի «Առավոտը Շանթում» ծրագրին, որի ընթացքում քննարկել ենք մի շարք կարևոր թեմաներ, մասնավորապես🧑‍⚕️

Ամբողջական թողարկումը կարող եք դիտել այստեղ․

https://www.youtube.com/watch?v=Dz_AFKLlwYI

📍 Ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել ստենտավորումից առաջ։ Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։🔹 Տեղեկացրե՛ք բ...
09/03/2026

📍 Ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել ստենտավորումից առաջ։
Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։

🔹 Տեղեկացրե՛ք բժշկին ձեր ընդունած բոլոր դեղամիջոցների, մասնավորապես՝ արյունը ջրիկացնող միջոցների մասին։

🔹 Անցե՛ք բոլոր նշանակված հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են ձեր սրտի և արյան անոթների վիճակը գնահատելու համար։

🔹 Միջամտության նախօրեին խուսափե՛ք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սթրեսից։

🔹 Լավ քնե՛ք և հետևե՛ք բժշկի մյուս խորհուրդներին։

Կարևոր է հիշել, որ նախապատրաստական ճշգրիտ քայլերը կորոշի ձեր բժիշկը՝ հիմնվելով ձեր անհատական կարիքների վրա։

📞 Գրանցվեք խորհրդատվության
+374 98 68 66 66
📲 .khachik_hambardzumyan

08/03/2026

🌸 Մարտի 8-ը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու կանանց՝ իրենց ուժի, հոգատարության և ջերմության համար։

Շնորհավորում եմ բոլոր կանանց՝ մաղթելով ամուր առողջություն, երջանկություն և կյանք՝ լի գեղեցիկ ու լուսավոր պահերով։ 💐✨

📞 Գրանցվեք խորհրդատվության
+374 98 68 66 66
📲 .khachik_hambardzumyan

01/03/2026

📍Բուժառուների շրջանում հաճախ հանդիպում է թյուրըմբռնում ստատինների՝ խոլեստերինն իջեցնող դեղորայքի վերաբերյալ։

Տեսանյութում անդրադարձել եմ ամենահաճախ հանդիպող մի քանի հարցերի և մտահոգությունների։

📞 Գրանցվեք խորհրդատվության
+374 98 68 66 66
📲 .khachik_hambardzumyan

👨‍⚕️ Սրտաբան լինելը մեծ պատասխանատվություն է: Ահա մի քանի բաներ, որոնք ես խուսափում եմ անել՝ կրելով այս մասնագիտությունը...
25/02/2026

👨‍⚕️ Սրտաբան լինելը մեծ պատասխանատվություն է: Ահա մի քանի բաներ, որոնք ես խուսափում եմ անել՝ կրելով այս մասնագիտությունը։

1️⃣ Հիվանդի ախտանիշների անտեսում։
Նույնիսկ եթե դրանք «աննշան» են թվում, միևնույն է կարիք կա հետևել դրանց և լինել ուշադիր։

2️⃣ Դեղորայքի նշանակում «ամեն դեպքում» ընդունելու սկզբունքով։
Դեղորայքի նշանակումը պետք է լինի արդարացված, անհատականացված և անվտանգ:

3️⃣ Հիվանդներին առանց պատճառի վախեցնելը։
Վախը չի բուժվում: Բացատրել, աջակցել և ամեն պահի լինել բուժառուի կողքին՝ սա է մեր աշխատանքը:

4️⃣ Անտեսել կանխարգելումը։
Ավելի հեշտ է ժամանակին կանխարգելել խնդիրը, քան թե վերականգնվել բարդ միջամտություններից հետո։

5️⃣ Միջամտությունից հետո բուժառուի հետ կապ չպահելը։
Ցանկացած մեծ կամ փոքր վիրահատությունից հետո բուժառուն պետք է լինի վերահսկողության տակ, իմանա, թե ինչ կենսակերպ վարել և այլն։

✔️ Սիրելի՛ բուժառուներ, իսկ ըստ ձեզ, ի՞նչ չպետք է անի բժիշկը բուժառուի հետ աշխատանքում: 🤔
Ձեր տարբերակը կարող եք թողնել մեկնաբանություններում: 👇

📞 Գրանցվեք խորհրդատվության
+374 98 68 66 66
📲 .khachik_hambardzumyan

21/02/2026

📍Ի՞նչ չպետք է անի յուրաքանչյուր բուժառու իր առողջության պահպանման համար:
Մանրամասն խոսել եմ այս թեմայով հոլովակում:

📞 Գրանցվեք խորհրդատվության
+374 98 68 66 66
📲 .khachik_hambardzumyan

🫀Կորոնարոգրաֆիայի սկզբնական փուլ։Անոթային մուտքի ապահովում՝ շիթի տեղադրմամբ։Միջամտության ընթացքում զգացվում է միայն թեթև...
17/02/2026

🫀Կորոնարոգրաֆիայի սկզբնական փուլ։
Անոթային մուտքի ապահովում՝ շիթի տեղադրմամբ։
Միջամտության ընթացքում զգացվում է միայն թեթև ասեղի ծակոց, որից հետո ապահովվում է մուտք դեպի անոթային համակարգի մագիստրալը։

Կատարվում է անոթային կայուն մուտք և պացիենտի մշտադիտարկում։
Միջամտությունն իրականացվում է ստերիլ պայմաններում՝ բժշկական ընդունված ուղեցույցներին համապատասխան։

📞 Գրանցվեք խորհրդատվության
+374 98 68 66 66
📲 .khachik_hambardzumyan

14/02/2026

Սրտի պսակաձև անոթների ստենտավորումը ժամանակակից բժշկության այն հրաշքներից է, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում վերականգնել արյան հոսքը դեպի սիրտ։

Շատերին է հետաքրքիր, թե ինչպես է անցնում ստենտավորման պրոցեսը։ Այն պահանջում է բարձր ճշգրտություն և արագ կողմնորոշում։

Տեսանյութում մեր հերթական հաջողված վիրահատությունն է։
Բուժառուն արդեն իրեն լավ է զգում և վերադարձել է իր բնականոն կյանքին։

Մի՛ անտեսեք կրծքավանդակի շրջանում սեղմող ցավերը։ Ժամանակին դիմելը փրկում է կյանքեր։

📞 Գրանցվեք խորհրդատվության
+374 98 68 66 66
📲 .khachik_hambardzumyan

👨‍⚕️ Սրտանոթային համակարգի բազմաթիվ խնդիրներ զարգանում են լուռ և միայն ուշ փուլերում են ակնհայտ դառնում։ ⚠️Ահա, թե երբ կ...
09/02/2026

👨‍⚕️ Սրտանոթային համակարգի բազմաթիվ խնդիրներ զարգանում են լուռ և միայն ուշ փուլերում են ակնհայտ դառնում։ ⚠️

Ահա, թե երբ կարիք կա դիմել սրտաբանի օգնությանը․

✔️ Դուք հաճախակի ունենում եք շնչառության դժվարացում, կրծքավանդակի ցավ կամ անհարմարություն (դիսկոմֆորտ), անկանոն սրտխփոց, ոտքերի այտուցվածություն և այլն։

✔️ Արյան բարձր ճնշում, բարձր խոլեստերինի մակարդակ, շաքարախտ կամ ավելորդ քաշ՝ այս գործոնները մեծացնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը։

✔️ Սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի կամ այլ սրտանոթային խնդիրների ընտանեկան պատմություն. ժառանգականությունը կարևոր դեր է խաղում սրտանոթային հիվանդությունների զարգացման հարցում։

Ինչու՞ է կարևոր սրտաբանին այցելելը․ 🩺

✔️ Ռիսկային գործոնների անհատական գնահատում,
✔️ Թաքնված խնդիրների ժամանակին հայտնաբերում,
✔️ Անհատականացված խորհուրդներ՝ կենսակերպի, սննդակարգի և կանխարգելման վերաբերյալ։

📞 Գրանցվեք խորհրդատվության
+374 98 68 66 66
📲 .khachik_hambardzumyan

Address

Fanarjyan 55
Yerevan
0052

Telephone

+37498686666

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Khachik Hambardzumyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Khachik Hambardzumyan:

Share

Category