04/04/2026
✨ Քրիստոս հարյավ ի մեռելոց ✨
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը՝ որպես կյանքի, հույսի և հաղթանակի խորհրդանիշ։
Թող այս Սուրբ Հարության լույսը լցնի մեր սրտերը հավատով ու սիրով, ամրացնի մեզ և զորացնի մեր միասնությունը։
Թող Զատկի օրհնությունը դառնա մեր կյանքի, մեր ժողովրդի և մեր պետականության նոր վերածննդի ու հարության սկիզբ։
Թող խաղաղությունն ու բարօրությունը ուղեկցեն մեզ բոլորիս։
Շնորհավոր Սուրբ Զատիկ 🕊️