24/11/2025
👃Քթի միջնապատի պերֆորացիա👇🏻
Քթի միջնապատի պերֆորացիան անցքն է քթի միջնապատի վրա։ Այն կարող է լինել մի քանի միլիմետրից մինչև ամբողջ միջնապատը ընդգրկող մեծության։
⸻
Գլխավոր պատճառները
1) Վիրահատական / բժշկական միջամտություններ
• Սեպտոպլաստիկայի կամ այլ քթի վիրահատությունների բարդություն
• Հաճախակի կորտիկոստերոիդային սփրեյների չարաշահում (հատկապես սխալ տեխնիկայով)❗️
2) Վարակներ և բորբոքային հիվանդություններ
• Քրոնիկ ռինիտներ, սինուսիտներ
• Սնկային, տուբերկուլյոզային կամ սիֆիլիտիկ վարակներ (շատ հազվադեպ)
3) Մեխանիկական / քիմիական վնասում
• Քթի ներսում հաճախակի քորելը, փորփրելը
• Քթի մեջ ներշնչվող թունավոր նյութերի ազդեցությունը (արտադրական , քիմիական և այլն)
⸻
Հավանական ախտանիշները
• Շնչելիս սուլող կամ շվվացող ձայն(կարող է և չլինել)
• Քթի չորություն, արյունային կեղևներ
• Քթի կրկնվող թեթև արյունահոսություններ
• Քթի ձևի փոփոխություն (մեծ պերֆորացիաների դեպքում)
*Փոքր անցքերը կարող են ընդհանրապես ախտանիշ չունենալ։
⸻
Ինչպե՞ս է ախտորոշվում👇🏻
• Ռինոսկոպիա / էնդոսկոպիա — տեսանելի է անցքը, դրա եզրերը, չափը
• Անհրաժեշտության դեպքում՝
• Բակտերիալ/սնկային հետազոտություններ
• Արյան անալիզներ՝ վասկուլիտ բացառելու համար
• Համակարգչային տոմոգրաֆիա(КТ)
⸻
👩🏻⚕️Բուժման մոտեցումները
Պահպանողական (ոչ վիրահատական)👇🏻
Փոքր ու ախտանիշ չունեցող պերֆորացիաները հաճախ միայն պահպանողական եղանակով են վերահսկվում։
__________
Վիրահատական բուժում👇🏻
Եթե պերֆորացիան
• մեծ է,
• առաջացնում է շնչառական ծանր անհանգստություն, արյունահոսություն
• կամ առաջացրել է քթի ձևի փոփոխություն
կատարվում է վիրահատություն՝ անցքը փակելու նպատակով։
⸻
Ե՞րբ է պարտադիր դիմել ԼՕՌ բժշկին👩🏻⚕️
• Եթե շնչելիս կա սուլոց կամ մշտական խանգարող ձայն
• Եթե հաճախակի արյունահոսում եք
• Եթե քիթը մշտապես չոր է, կան կեղևներ
• Եթե կա ուժեղ ցավ, հոտառության վատացում կամ արտաքին ձևի փոփոխություն։