20/04/2026
📢Ավելի քան 20 տարի «Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է TROGE գերմանական դեղագործական ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ❗
🤝Տասնյակ տարիների համագործակցության ընթացքում «TROGE» ընկերության ներկայացուցիչները պարբերաբար այցելում են «Տոնուս-Լես» ընկերություն՝ հայաստանյան գործընկերոջ հետ քննարկելու դեղագործական շուկայի զարգացման նոր միտումներն ու հնարավորությունները։
🔹Այս անգամ ևս TROGE» ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին «Տոնուս-Լես» դեղագործական ընկերության աշխատակիցների և «Tonus Tonus Pharm դեղատնային ցանցի դեղագետների հետ․ քննարկվեցին դեղագործական միջազգային շուկայի լավագույն փորձն ու նորարարական գաղափարները։
📑«Մենք մշտապես համագործակցում ենք եվրոպական առաջատար դեղագործական ընկերությունների հետ՝ նպատակ ունենալով հայ սպառողին առաջարկել բարձրորակ դեղեր և բժշկական պարագաներ անմիջապես արտադրողից»,-նշում է «Տոնուս-Լես» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Հակոբյանը։
💊«Տոնուս-Լես»-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում դեղագետների և դեղագործների մասնագիտական պատրաստվածությանը․դեղագետը կամ դեղագործը պարզապես դեղեր վաճառող չէ, մեզ համար սկզբունքային է, որպեսզի մեր ցանցի յուրաքանչյուր հաճախորդ ստանա գրագետ և անհատականացված խորհրդատվություն։
💙«Տոնուս-Լես»-ում նման այցերը լավագույն հնարավորություն են մասնագիտական փորձի փոխանակման, գիտելիքների շարունակական զարգացման և միջազգային համագործակցության ամրապնդման համար։