17/01/2026
❗Սեքսուալ ավերսիա❗
Սեռական զզվանք ծայրաստիճան բացասական վերաբերմունք սեռական հարաբերությանը: Այն բերում է զզվանք հաշբույրներից, շոյանքից անգամ սեռական հարաբերության մասին մտածելիս, որի հիմքում կարող է ընկած լինել նաև սկզբում սեռական ցանկության նվազում, այնուհետև լրիվ բացակայությունը։
Ուղեկցվում է՝
~սրտխառնոցով
~գլխացավով
~լացով
~դողով
~հաճախասրտությամբ
~գերքրտնածությամբ։
Սեքսուալ ավերսիայի ժամանակ ամեն կերպ խուսափում և հրաժարվում են սեռական կյանքից։
Պատճառներն են՝
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
🔹բռնություն
🔹բացասական սեռական փորձ
🔹հակասեքսուալ դաստիարակություն
🔹վախ ցավից, հղիությունից
🔹չհաջողված սիրային հարաբերություն
🔹դավաճանություն
🔹միջանձնային խնդիրներ
🔹տագնապային խանգարում, դեպրեսիա
🔹ցածր ինքնագնահատական
ՖԻԶԻԿԱԿԱՆ
🔹Ցավային խանգարումներ՝ հոգեծին և մարմնական
🔹հորմոնալ խանգարումներ
🔹հղիություն, հետծննդյան շրջան
🔹դաշտանադադար
🔹քրոնիկ հոգնածություն և սթրես։
Այս խնդիրը հիմնականում առաջանում է կանանց մոտ, ավելի քիչ դեպքերում նաև տղաների մոտ։
#ավերսիա #սեռականզզվանք #սեքսուալավերսիա